Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈՍԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈՍԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0956.211013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հոկտեմբերի 2013 թվականի N 956-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈՍԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստին մասնակցելու նպատակով 2013 թվականի հոկտեմբերի 21-25-ը Նիկոսիա (Կիպրոսի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամների` Նիկոսիա գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Ա. Միրզաբեկյանինը և Ս. Աբրահամյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ս. Մկրտչյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմին հատկացված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Միրզաբեկյանի` Նիկոսիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2013 թվականի հոկտեմբերի 21-ի

N 956-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-25-Ը ՆԻԿՈՍԻԱ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ա. Միրզաբեկյան     - ՀՀ պաշտպանության նախարարի

                         տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի

                         պետ (հանձնաժողովի հայկական մասի նախագահ)  

 

    Ս. Մկրտչյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության

                         սպառազինությունների վերահսկման և միջազգային

                         անվտանգության վարչության պետ (հանձնաժողովի

                         հայկական մասի նախագահի տեղակալ)

 

    Ս. Աբրահամյան      - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական

                         քաղաքականության վարչության միջազգային

                         պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ -

                         վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի հայկական

                         մասի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.10.2013
N 956-Ա
Որոշում