101.0041.011013
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«01» 10 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10113380
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ
20 սեպտեմբերի 2013 թ. N 51-Ն 12 սեպտեմբերի 2013 թ. N 41-Ն
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի N 517 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 806-Ն որոշման 4-րդ կետի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մասով պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ուղեգրերի տրամադրման գործընթացը կանոնակարգելու նպատակով`
(նախաբանը փոփ. 26.05.15 թիվ 6-Ն հրաման)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
Հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ուղեգրման կարգը` համաձայն հավելվածի:
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2013 թ. սեպտեմբերի 20-ի
N 51-Ն հրամանի
ՀՀ ազգային անվտանգության
ծառայության տնօրենի
2013 թ. սեպտեմբերի 12-ի
N 41-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ, ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում է ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի N 517 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 806-Ն որոշմամբ (այսուհետ նաև` Որոշում) հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ուղեգրման կարգը` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը (այսուհետ նաև` Ծառայություն) վերաբերող մասով:
(1-ին կետը փոփ. 26.05.15 թիվ 6-Ն հրաման)
2. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող անձանց ցանկը սահմանված է Որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 2-րդ կետով:
3. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ուղեգրելու իրավունք ունեն`
1) Երևան քաղաքի բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում, ինչպես նաև Որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ծառայություններն ամբողջությամբ ստանալու և 3-րդ ենթակետով նախատեսված դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ` համակարգչային ռենտգենային տոմոգրաֆիա, անգիոգրաֆիկ համակարգչային տոմոգրաֆիա, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, անոթների անգիոգրաֆիկ հետազոտություններ անցնելու նպատակով` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական վարչությունը (այսուհետ` գերատեսչական մարմին),
2) մարզային բժշկական կազմակերպություններում բժշկական սպասարկում ստանալու համար գերատեսչական մարմինը կամ զինծառայողի տարածաշրջանային ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպությունը:
4. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման համար տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ձևի ուղեգիր:
(4-րդ կետը փոփ. 26.05.15 թիվ 6-Ն հրաման)
5. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու հիմք են հանդիսանում ուղեգիրը և համապատասխան կարգավիճակը հաստատող` Որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 16-րդ կետով սահմանված փաստաթղթերը:
(5-րդ կետը փոփ. 26.05.15 թիվ 6-Ն հրաման)
6. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրի շրջանակներում զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնությունը և սպասարկումը փոխհատուցվում է ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված և բժշկական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրային գումարների սահմաններում` ՀՀ առողջապահության նախարարության կողմից:
7. (7-րդ կետն ուժը կորցրել է 26.05.15 թիվ 6-Ն հրաման)