Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂ ...

 

 

040.1120.221013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հոկտեմբերի 2013 թվականի N 1120-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 147-րդ հոդվածին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղաքարի գյուղական համայնքի ղեկավար Աշոտ Խաչատրյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Գեղարքունիքի մարզի Գեղաքարի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2013 թվականի չորրորդ եռամսյակում`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 786267.3 դրամ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 448.5 դրամ:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 24 ընտրատարածքային և Գեղաքարի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի հոկտեմբերի 17-ի

N 1120-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

.________________________________________________________________.

|NN  |                  Ծախսերը                       |Գումարը   |

|ը/կ |                                                |(դրամ)    |

|____|________________________________________________|__________|

| 1. |Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ       |          |

|____|________________________________________________|__________|

|    |այդ թվում`                                      |          |

|____|________________________________________________|__________|

|    |1) հանձնաժողովի նախագահի                        |  90000.00|

|____|________________________________________________|__________|

|    |2) հանձնաժողովի նախագահի տեղակալի               |  90000.00|

|____|________________________________________________|__________|

|    |3) հանձնաժողովի քարտուղարի                      |  90000.00|

|____|________________________________________________|__________|

|    |Ընդամենը                                        | 270000.00|

.________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի հոկտեմբերի 17-ի

N 1120-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

.________________________________________________________________.

|NN  |                  Ծախսերը                       |Գումարը   |

|ը/կ |                                                |(դրամ)    |

|____|________________________________________________|__________|

| 1. |Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ       | 506675.00|

|____|________________________________________________|__________|

|    |այդ թվում`                                      |          |

|____|________________________________________________|__________|

|    |1) հանձնաժողովի նախագահի                        |  90000.00|

|____|________________________________________________|__________|

|    |2) հանձնաժողովի քարտուղարի                      |  59525.00|

|____|________________________________________________|__________|

|    |3) հանձնաժողովի անդամների (6 անդամ x 59525 դրամ)| 357150.00|

|____|________________________________________________|__________|

| 2. |Տրանսպորտային նյութեր                           |   5000.00|

|____|________________________________________________|__________|

| 3. |Կապի ծառայություններ                            |   1000.00|

|____|________________________________________________|__________|

| 4. |Գրասենյակային նյութեր և  հագուստ                |   3000.00|

|____|________________________________________________|__________|

|    |ընդամենը                                        | 515675.00|

|____|________________________________________________|__________|

|    |Այլ ծախսեր` քվեաթերթիկների տպագրություն         |    592.30|

|    |(115 ընտրող + 115 x 0.03) x 5 դրամ)             |          |

|____|________________________________________________|__________|

|    |Ընդամենը                                        | 516267.30|

.________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2013 թվականի հոկտեմբերի 17-ի

N 1120-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

.________________________________________________________________.

| NN |                  Ծախսերը                       |Գումարը   |

| ը/կ|                                                |(դրամ)    |

|____|________________________________________________|__________|

| 1. |Գրասենյակային նյութեր և  հագուստ                |          |

|____|________________________________________________|__________|

|    |(ընտրողների ցուցակներ, 115 ընտրող x 3.9 դրամ)   |    448.50|

|____|________________________________________________|__________|

|    |Ընդամենը`                                       |    448.50|

.________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.10.2013
N 1120-Ն
Որոշում