041.0357.160699
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 հունիսի 1999 թվականի թիվ 357
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի շրջանակներում ԱՀԿ-ի անդամ երկրների հետ երկկողմ բանակցություններ վարելու նպատակով 1999 թվականի հունիսի 18-28-ը Շվեյցարական Համադաշնություն գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`
Մ. Ձավարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի
առաջին տեղակալ (պատվիրակության ղեկավար)
Ա. Չալաբյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության
ԱՀԿ-ի հարցերի վարչության պետ
Ա. Հակոբյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարությանն առընթեր ԱՀԿ-ին անդամակցության
ծրագրի գրասենյակի գործադիր տնօրեն
Գ. Գաբրիելյանին - ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարությանն առընթեր ԱՀԿ-ին անդամակցության
ծրագրի գրասենյակի փորձագետ
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության Շվեյցարական Համադաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Շվեյցարական Համադաշնություն մեկնելու հետ կապված հարցերը: