Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0364.170699

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 1999 թվականի թիվ 364

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Ընդերքի հետախուզման, օգտագործման և պահպանության ԱՊՀ մասնակից պետությունների միջկառավարական խորհրդի երրորդ նիստին մասնակցելու նպատակով 1999 թվականի հունիսի 22-24-ը Մինսկ գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`

 

    Կ. Հակոբյան           - ՀՀ բնապահպանության նախարար տեղակալ

                            (պատվիրակության ղեկավար)

    Ռ. Մովսեսյան          - ՀՀ բնապահպանության նախարարության

                            երկրաբանության վարչության գլխավոր երկրաբան

    Գ. Շեխյան             - «Գեոէկոնոմիկա» պետական փակ բաժնետիրական

                            ընկերության գործադիր տնօրեն

 

2. Կ. Հակոբյանի և Ռ. Մովսեսյանի Բելառուսի Հանրապետության գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Ընդունել ի գիտություն, որ Գ. Շեխյանի Բելառուսի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն «Գեոէկոնոմիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Բելառուսի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.06.1999
N 364
Որոշում