Սեղմել Esc փակելու համար:
Ա. ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԻՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԻՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1005.051113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 նոյեմբերի 2013 թվականի N 1005-Ա

 

Ա. ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԻՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Ա. Բախչագուլյանին 2013 թվականի նոյեմբերի 5-6-ը գործուղել Թբիլիսի (Վրաստան)` Հայաստանի Հանրապետության և Վրաստանի անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմինների միջև փոխհամագործակցության ամրապնդման, ինչպես նաև բնագավառները կանոնակարգող պահանջների և կանոնների քննարկման նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Բախչագուլյանի` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Բախչագուլյանի` Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.11.2013
N 1005-Ա
Որոշում