040.1190.011113
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հոկտեմբերի 2013 թվականի N 1190-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Հանրապետության 85 հասցեում գտնվող 104.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով (կաթսայատուն` 47.0 քառ. մետր և ենթակայան` 57.4 քառ. մետր) անշարժ գույքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0331 հա հողատարածքը, ինչպես նաև 71 միավոր մեքենաները և սարքավորումները (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, ուղղակի վաճառքի ձևով օտարել «Բիզնես Պլաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ)
(գրանցված` 22.11.1996 թ. N 286.110.02488, վկայական N 01Ա030321, գտնվելու վայրը` քաղ. Երևան, Աբովյան 16/3):
2. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2013 թվականի օգոստոսի 26-ի դրությամբ գնահատված գույքի արժեքը` 124236 հազ. դրամ, որից` անշարժ գույքը 123369.9 հազ. դրամ, իսկ մեքենաներ և սարքավորումները` 865.8 հազ. դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 124236 հազ. դրամ, որից` անշարժ գույքը 123369.9 հազ. դրամ, իսկ մեքենաները և սարքավորումները` 865.8 հազ. դրամ.
3) որ գնորդը պարտավորվում է վճարել նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0331 հա հողատարածքի կադաստրային արժեքը` 19860.0 հազ. դրամ:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գումարից 20.0 մլն դրամը, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված` 487056 դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) մինչև 2014 թվականի փետրվարի 28-ը ներառյալ վճարվելուց հետո քսանօրյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավոր է`
1) գույքի վաճառքի գումարի մնացած մասը վճարել հետևյալ համամասնությամբ և ժամկետներում`
ա. 30 մլն դրամը` մինչև 2014 թվականի մարտի 31-ը ներառյալ,
բ. 74 236.0 մլն դրամը և հողամասի կադաստրային արժեքը` մինչև 2014 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ.
գ. (գ պարբերությունն ուժը կորցրել է 07.08.14 թիվ 852-Ա որոշում)
2) սույն կետով սահմանված ժամկետին հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գնորդի կողմից վճարումները չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում վճարել տույժ` վճարման կետանցի յուրաքանչյուր օրվա համար չվճարած գումարի մեկ տոկոսի չափով, որի հաշվարկը դադարեցվում է չվճարված գումարի բռնագանձման նպատակով դատարան համապատասխան հայց ներկայացնելու օրվանից.
3) երեք տարվա ընթացքում կատարել 8000 հազ. դրամի ներդրում` յուրաքանչյուր տարի հավասարաչափ.
4) իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը.
5) գնորդը պարտավոր է մինչև 2014 թվականի հոկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել 4 104 084 դրամ գումար` որպես նախապես վճարված դատական ծախս:
(3-րդ կետը փոփ. 30.01.14 թիվ 177-Ա, 07.08.14 թիվ 852-Ա, 14.05.15 թիվ 506-Ա որոշումներ)
3.1. Սահմանել, որ գնորդի կողմից սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված վճարումները սահմանված ժամկետում չկատարելու դեպքում գնորդը պարտավոր է վճարել մինչև սույն փոփոխությունն ուժի մեջ մտնելը հաշվարկված տույժերը:
(3.1-ին կետը լրաց. 07.08.14 թիվ 852-Ա որոշում)
4. Գնորդը պարտավոր է`
i
1) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` անշարժ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ մեքենաների և սարքավորումների վաճառքի գինն ուղղել «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին: Հողամասի կադաստրային արժեքը վճարել «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
(4-րդ կետը փոփ. 30.01.14 թիվ 177-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի հոկտեմբերի 23-ի
N 1190-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 85 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|N N|Գույքի անվանումը |Քանակը|Թողարկման|Միավորի |Օտարման|
|ը/կ| |(հատ) |տարեթիվը |շուկայական|ենթակա |
| | | | |արժեքը |գույքի |
| | | | |(դրամ) |գինը |
| | | | | |(դրամ) |
|___|_____________________________|______|_________|__________|_______|
|1. |Տրանսֆորմատոր TM-4001-1002-2 | 2 | 1985 | 320000| 640000|
|___|_____________________________|______|_________|__________|_______|
|2. |Բարձր լարման բաժանարար | 2 | 1985 | 7500| 15000|
|___|_____________________________|______|_________|__________|_______|
|3. |Բարձր լարման բաժանարար | 4 | 1985 | 7500| 30000|
|___|_____________________________|______|_________|__________|_______|
|4. |Բարձր լարման բաժանարար | 2 | 1985 | 7500| 15000|
|___|_____________________________|______|_________|__________|_______|
|5. |Շիննի կամրջակ | 1 | 1985 | 1000| 1000|
|___|_____________________________|______|_________|__________|_______|
|6. |Դիմացի վահանակ | 6 | 1985 | 800| 4800|
|___|_____________________________|______|_________|__________|_______|
|7. |Ինքնաանջատիչ | 16 | 1985 | 2500| 40000|
|___|_____________________________|______|_________|__________|_______|
|8. |7-բջջային պահարան-70 | 1 | 1985 | 15000| 15000|
|___|_____________________________|______|_________|__________|_______|
|9. |Ապահովիչ | 15 | 1985 | 1000| 15000|
|___|_____________________________|______|_________|__________|_______|
|10.|Խրոցակ | 8 | 1985 | 300| 2400|
|___|_____________________________|______|_________|__________|_______|
|11.|Սարք «Վոլտմետր» | 8 | 1985 | 700| 5600|
|___|_____________________________|______|_________|__________|_______|
|12.|Էլեկտրական վահանակ | 2 | 1985 | 9000| 18000|
|___|_____________________________|______|_________|__________|_______|
|13.|Եռաֆազ հաշվիչ | 1 | 1985 | 17000| 17000|
|___|_____________________________|______|_________|__________|_______|
|14.|Հզորության վահանակ | 1 | 1985 | 7000| 7000|
|___|_____________________________|______|_________|__________|_______|
|15.|Արկղ ՅԱՌՎ | 2 | 1985 | 20000| 40000|
|___|_____________________________|______|_________|__________|_______|
| |Ընդամենը | 71 | | | 865800|
._____________________________________________________________________.