Սեղմել Esc փակելու համար:
Ա. ԲԱԴԱԼՅԱՆԻ ԵՎ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՊԵԿԻՆ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ԲԱԴԱԼՅԱՆԻ ԵՎ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՊԵԿԻՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0365.190699

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունիսի 1999 թվականի թիվ 365

 

Ա. ԲԱԴԱԼՅԱՆԻ ԵՎ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՊԵԿԻՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի ճարտարապետների միության նախագահի տեղակալ Ալեքսանդր Բադալյանին ու Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետի տեղակալ Սամվել Դանիելյանին 1999 թվականի հունիսի 21-ին մինչև հուլիսի 2-ը գործուղել Պեկին` Չինաստանում կայանալիք ճարտարապետների միջազգային միության 20-րդ համաշխարհային վեհաժողովին և ասամբլեային մասնակցելու համար:

2. Ս. Դանիելյանի Պեկին գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործուղման միջոցների, իսկ Ա. Բադալյանի գործուղման հետ կապված ծախսերը, ինչպես նաև գրանցումային անդամավճարի մուծման համար 520 (հինգ հարյուր քսան) ԱՄՆ-ի դոլար գումարը վճարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Ա. Բադալյանի և Ս. Դանիելյանի Պեկին մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.06.1999
N 365
Որոշում