Սեղմել Esc փակելու համար:
Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՕՐԲԵԼՅԱՆԻՆ ԲԵԼԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՕՐԲԵԼՅԱՆԻՆ ԲԵԼԳՐԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1013.071113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 2013 թվականի N 1013-Ա

 

Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՕՐԲԵԼՅԱՆԻՆ ԲԵԼԳՐԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ա. Օրբելյանին 2013 թվականի նոյեմբերի 6-9-ը գործուղել Բելգրադ (Սերբիայի Հանրապետություն)` Եվրոպայի խորհրդի անդամ երկրների լրատվամիջոցների և տեղեկատվական հասարակության հարցերով պատասխանատու նախարարների խորհրդաժողովին մասնակցելու համար:

2. Հ. Թովմասյանի և Ա. Օրբելյանի` Բելգրադ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բելգրադ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.11.2013
N 1013-Ա
Որոշում