Սեղմել Esc փակելու համար:
Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԹԵՀՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1014.071113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 2013 թվականի N 1014-Ա

 

Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանին 2013 թվականի նոյեմբերի 4-7-ը գործուղել Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն)` Իրանի Իսլամական Հանրապետության հետ էներգետիկայի, նավթի և գազի բնագավառներում երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու, ինչպես նաև Իրանի էլեկտրաէներգետիկայի և ջրի հարցերով միջազգային ցուցահանդեսների բացմանը մասնակցելու համար:

2. Ա. Մովսիսյանի և Ա. Սիմոնյանի` Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը (ճանապարհածախսը և օրապահիկը) կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մովսիսյանի և Ա. Սիմոնյանի` Թեհրան գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.11.2013
N 1014-Ա
Որոշում