041.1018.071113
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 2013 թվականի N 1018-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 7-րդ նիստին մասնակցելու նպատակով 2013 թվականի նոյեմբերի 7-8-ը Կիև (ՈՒկրաինա) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամների` Կիև գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Վ. Ավանեսյանինը, Ն. Մնացականյանինը, Ա. Ավետիսյանինը, Ա. Պետրոսյանինը, Դ. Մելքոնյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շ. Քոչարյանինը և Ն. Ռուստամյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ս. Աբրահամյանինը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կիև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2013 թվականի նոյեմբերի 7-ի
N 1018-Ա որոշման
ԿԱԶՄ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-8-Ը ԿԻԵՎ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (Տնտեսական
համագործակցության հարցերով հայ-ուկրաինական
միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական
կողմի նախագահ)
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (Տնտեսական
համագործակցության հարցերով հայ-ուկրաինական
միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական
կողմի նախագահի տեղակալ)
Ն. Մնացականյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի
տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
արտաքին կապերի վարչության պետ
Ս. Աբրահամյան - ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական
ապահովման դեպարտամենտի տեխնիկական ապահովման
վարչության պետ
Դ. Մելքոնյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի
տրանսպորտի վարչության պետի տեղակալ
Ն. Ռուստամյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ
վարչության ՈՒկրաինայի և Բելառուսի Հանրապետության
բաժնի պետ
Ա. Ավետիսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
միջազգային տնտեսական համագործակցության վարչության
պետ (Տնտեսական համագործակցության հարցերով
հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ
հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար)