Սեղմել Esc փակելու համար:
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի ՀՕ-193 ՕՐԵՆՔԻ 43-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

24 հոկտեմբերի 2013 թվականի N 2

 

i

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի ՀՕ-193 ՕՐԵՆՔԻ 43-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ 14-ՐԴ ԿԵՏԻ 1-ԻՆ ԵՆԹԱԿԵՏԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 14-րդ կետի 1-ին ենթակետը որպես լիցենզավորման ենթակա գործունեություն է սահմանում վտանգավոր թափոնների վերամշակումը, վնասազերծումը, պահպանումը, փոխադրումը և տեղադրումը:

Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 14-րդ կետի 1-ին ենթակետը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել և հարց է առաջացրել` արդյոք վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիան պարտադիր է միայն նշված գործունեության բոլոր բաղադրիչների (վերամշակում, վնասազերծում, պահպանում, փոխադրում և տեղադրում) միաժամանակյա իրականացման պարագայում, թե որևէ բաղադրիչի առկայությունն արդեն պարտադիր է դարձնում լիցենզիայի ստացումը:

Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«Գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա, եթե այն ընդգրկված է սույն հոդվածի աղյուսակում:»:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները:

Վերը նշված նորմի տառացի նշանակությամբ մեկնաբանությունից բխում է, որ Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 14-րդ կետի 1-ին ենթակետում նշված գործունեության բոլոր թվարկված տեսակներից յուրաքանչյուրով զբաղվելու համար անհրաժեշտ է լիցենզիայի ստացում, անկախ այն հանգամանքից` դրանք միավորված են մեկ միասնական լիցենզիայում, թե ոչ:

Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 14-րդ կետի 1-ին ենթակետում թվարկված գործունեության տեսակների ստորակետով տարանջատումը սահմանում է ոչ թե թվարկված գործունեության բոլոր տեսակների միաժամանակյա պարտադիր առկայության պահանջը, այլ այն հանգամանքը, որ դրանց համար տրվում է մեկ միասնական լիցենզիա: Լիցենզիա ստացած անձը կարող է զբաղվել վտանգավոր թափոնների վերամշակմամբ, վնասազերծմամբ, պահպանմամբ, փոխադրմամբ և տեղադրմամբ միաժամանակ կամ դրանցից մի քանիսով կամ մեկով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 14-րդ կետի 1-ին ենթակետում թվարկված գործունեության տեսակների ստորակետով տարանջատումը սահմանում է ոչ թե թվարկված գործունեության բոլոր տեսակների միաժամանակյա պարտադիր առկայության պահանջը, այլ այն հանգամանքը, որ դրանց համար տրվում է մեկ միասնական լիցենզիա:

2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 14-րդ կետի 1-ին ենթակետում նշված գործունեության տեսակներից մեկով կամ մի քանիսով կամ բոլորով զբաղվելը, անկախ այն հանգամանքից, որ դրանք միավորված են մեկ միասնական լիցենզիայում, պարտադիր է դարձնում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիայի ստացումը:

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
24.10.2013
N 2
Պաշտոնական պարզաբանում