Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՐԿՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՏՆՕՐԵՆ Ջ. Օ. ՍՄԻ ...

 

 

041.0368.210699

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունիսի 1999 թվականի թիվ 368

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՏՆՕՐԵՆ Ջ. Օ. ՍՄԻԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Միջազգային արժութային հիմնադրամի երկրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Ջ. Օ. Սմիի և նրան ուղեկցող անձանց (2 մարդ) 1999 թվականի հունիսի 19-21-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` նախապատրաստել այցելության ծրագիրը և ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` հյուրերին տեղավորել «Արմենիա-1» հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը և սպասարկման համար տրամադրել մեկ ավտոմեքենա:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հյուրերի ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար):

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության ու գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել հյուրերի այցը Հայաստան:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` հյուրերի Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.06.1999
N 368
Որոշում