Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՆԽԻԿ ԳԱՆՁՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՏԵՍԱԿՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԿԱՆԽԻԿ ԳԱՆՁՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

118.0111.220699

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

26 մարտի 1999 թվականի թիվ 111

 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՅՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԸ, ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿԻՑ ԲԱՑԻ, ԿԱՐՈՂ Է ԳԱՆՁՎԵԼ ՆԱԵՎ ԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ

 

Հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ֆինանսների նախարարության կանոնադրության 11-րդ կետի 1-ին ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել պետական տուրքի այն տեսակների ցանկը, որոնց համար նախատեսված պետական տուրքը, անկանխիկ եղանակից բացի, կարող է գանձվել նաև կանխիկ եղանակով` համաձայն հավելվածի:

(հրամանը խմբ. 05.05.17 թիվ 200-Ն հրաման)

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարի 1999 թ. մարտի 26-ի

N 111 հրամանով

 

ՑԱՆԿ

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՅՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԸ, ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿԻՑ ԲԱՑԻ, ԿԱՐՈՂ Է ԳԱՆՁՎԵԼ ՆԱԵՎ ԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ

 

ԲԱԺԻՆ I
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ՈՐՈՇԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր տալու համար`

1) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր տալու համար.

2) Հայաստանի Հանրապետություն այցելության բազմակի մուտքի արտոնագիր տալու համար.

3) Հայաստանի Հանրապետություն մեկ մուտքի տարանցիկ արտոնագիր տալու համար.

4) Հայաստանի Հանրապետություն բազմակի մուտքի տարանցիկ արտոնագիր (մեկ տարի վավերականության ժամկետով) տալու համար:

 

ԲԱԺԻՆ II
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար.

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար.

3. Օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ, հատուկ անձնագիր տալու համար.

4. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված հյուպատոսական ծառայությունների և գործողությունների համար:

 

ԲԱԺԻՆ III
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված նոտարական գործողությունների համար:

(հրամանը փոփ. 23.05.02 թիվ 392 հրաման)

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

22. 06.  1999թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 118990100

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. եւ էկոն.
26.03.1999
N 111
Հրաման