Սեղմել Esc փակելու համար:
Ռ. ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ ՍՏՐԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ռ. ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1024.081113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 նոյեմբերի 2013 թվականի N 1024-Ա

 

Ռ. ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ռ. Մելիքյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Ա. Սեդրակյանին 2013 թվականի նոյեմբերի 6-8-ը գործուղել Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Հայաստանի Հանրապետության դեմ կայացված վճիռների արդյունավետ կատարման հարցի շուրջ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի հետ երկկողմանի խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանին` եռօրյա ժամկետում ապահովել Ռ. Մելիքյանի և Ա. Սեդրակյանի` Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
08.11.2013
N 1024-Ա
Որոշում