Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1027.111113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 նոյեմբերի 2013 թվականի N 1027-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`

1. Պետական բնակարանային ֆոնդի ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին` քառամսյա ժամկետում`

1) առանձնացնել պետական կառավարման մարմինների առաջարկությունների հիմքով` պետական բնակարանային ֆոնդի հաշվառման բազայում ընդգրկված և պետական սեփականություն հանդիսացող (չսեփականաշնորհվող) բնակելի ֆոնդը.

2) ապահովել առանձնացված բնակելի ֆոնդի ուսումնասիրությունը և ներկայացնել առաջարկություններ դրանց հետագա կառավարման վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2013 թվականի նոյեմբերի 11-ի

N 1027-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Ս. Կոշեցյան        - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի

                         կառավարման վարչության պետի խորհրդական

                         (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Ա. Օհանյան         - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի

                         կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի

                         տնօրինման վարչության պետ

 

    Ն. Մուրազյան       - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի

                         կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի

                         կառավարման քաղաքականության վարչության պետական

                         գույքի քաղաքականության և ծրագրերի մշակման բաժնի

                         պետ

 

    Գ. Սարգսյան        - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի

                         կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի

                         տնօրինման վարչության պետական գույքի գրանցման և

                         հաշվառման բաժնի պետ

 

    Պ. Քարամյան        - ՀՀ կրթության և  գիտության նախարարության

                         աշխատակազմի քարտուղարության պետի տեղակալ

 

    Զ. Ղազարյան        - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի

                         բնակարանային քաղաքականության և կոմունալ

                         ենթակառուցվածքների վարչության ապահովման բաժնի պետ

 

    Ս. Հակոբյան        - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

                         պետական կոմիտեի աշխատակազմի հաշվառման և

                         հողաշինարարության վարչության հաշվառման բաժնի

                         գլխավոր մասնագետ

 

    Ս. Միքայելյան      - ՀՀ տարածքային կառավարման նախարարության

                         աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման

                         վարչության տարածքային զարգացման ծրագրերի բաժնի

                         առաջատար մասնագետ

 

    Ա. Ավագյան         - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

                         իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի

                         իրավական սպասարկման բաժնի պետ

 

    Լ. Խաչատրյան       - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

                         իրավաբանական վարչության իրավական ակտերի

                         սպասարկման բաժնի պետ

 

    Մ. Հակոբյան        - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

                         իրավաբանական վարչության դատարաններում պետության

                         գույքային շահերի պաշտպանության և գանձումների

                         սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ

 

    Վ. Զուրաբյան       - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության

                         «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման

                         կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

 

    Վ. Խաչատրյան       - Երևանի  քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման

                         վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.11.2013
N 1027-Ա
Որոշում