Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1038.131113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 նոյեմբերի 2013 թվականի N 1038-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով 2013 թվականի նոյեմբերի 20-24-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը (այդ թվում` նաև ներկայացուցչական)` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Դ. Սարգսյանինը, Գ. Մելքոնյանինը, Խ. Հակոբյանինը, Վ. Միրումյանինը, Կ. Գասպարյանինը և Ա. Գևորգյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Հովակիմյանինը և Ա. Հակոբյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Վաշինգտոն մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վաշինգտոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2013 թվականի նոյեմբերի 13-ի

N 1038-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-24-Ը ՎԱՇԻՆԳՏՈՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Դ. Սարգսյան        - ՀՀ ֆինանսների նախարար, Տնտեսական հարցերով

                         հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի

                         հայկական կողմի նախագահ

 

    Ա. Հովակիմյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, Տնտեսական

                         հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական

                         հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ

 

    Գ. Մելքոնյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Խ. Հակոբյան        - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

 

    Վ. Միրումյան       - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                         կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Ա. Գևորգյան        - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության

                         աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ

 

    Ա. Հակոբյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                         Ամերիկայի վարչության պետ

 

    Կ. Գասպարյան       - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

                         միջազգային համագործակցության վարչության պետ,

                         Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական

                         հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.11.2013
N 1038-Ա
Որոշում