Սեղմել Esc փակելու համար:
ԵՐՐՈՐԴ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՋՈՐԴ ԵՐԵԽԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐՐՈՐԴ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՋՈՐԴ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՀԱՄԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

28 սեպտեմբերի 2013 թվականի N 39

 

8. ԵՐՐՈՐԴ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՋՈՐԴ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՀԱՄԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան համար ընտանիքներին պետական աջակցության տրամադրման 2014 թվականի ծրագրին` համաձայն հավելվածի, և այն սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թ. սեպտեմբերի 28-ի նիստի

N 39 արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ ԵՐՐՈՐԴ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՋՈՐԴ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՀԱՄԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան համար ընտանիքներին պետական աջակցության տրամադրման ծրագրի (այսուհետ` ծրագիր) նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ծնելիության խթանումը և բազմազավակ ընտանիքների կյանքի պայմանների բարելավումը, ծնողների` իրենց երեխայի ապագայի նկատմամբ վստահության ձևավորումը, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքին տրամադրվող նյութական աջակցության չափի և հասցեականության մեծացումը, որպես ընտանիքի երկարաժամկետ զարգացման, վերարտադրության խթանման և ծնելիության խրախուսման երաշխիք:

2. Ծրագիրն իրականացվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին:

3. Ծրագրում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխա` ծրագրի իմաստով ընտանիքում ծնված երեխան երրորդն է կամ դրան հաջորդողը, եթե տվյալ երեխայի ծննդյան օրվա դրությամբ` տվյալ ամուսնական զույգի (միայնակ անձի) խնամքի տակ գտնվող, միևնույն բնակության վայրում փաստացի բնակվող երեխաները (ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչված, ժամկետային զինծառայող և (կամ) ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտ հանդիսացող չամուսնացած զավակները) և (կամ) չամուսնացած չափահաս զավակները, այդ թվում` որդեգրած և (կամ) խորթ, առնվազն երկուսն են.

2) երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներին պետական աջակցություն (այսուհետ` պետական աջակցություն)` երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում տվյալ ընտանիքին անկանխիկ եղանակով տրամադրվող ֆինանսական միջոցներ.

3) պետական աջակցության տնօրինող` ընտանիքում ծնված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի հայրը և (կամ) մայրը, կամ երեխաների օրինական այլ ներկայացուցիչը, որը պետական աջակցության իրավունք ստացած ընտանիքի չափահաս բոլոր անդամների գրավոր համաձայնությամբ կարող է տնօրինել ընտանեկան դրամագլուխը` մինչև այն երեխայի չափահաս դառնալը, որի ծնունդով պայմանավորված, ծագել է պետական աջակցության իրավունքը.

4) պետական աջակցության հաշիվ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ցանկացած բանկում այն երեխայի անվամբ բացված հատուկ հաշիվ, որի ծնունդով պայմանավորված, ծագել է պետական աջակցության իրավունքը և, որին փոխանցվում են պետական աջակցության շրջանակներում, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից տրամադրվող ֆինանսական միջոցները.

5) ընտանեկան դրամագլուխ (կապիտալ)` պետական աջակցության շրջանակներում, երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներին անկանխիկ եղանակով տրամադրվող ֆինանսական միջոցներ, որոնք փոխանցվում են պետական աջակցության հաշվին, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից պետական աջակցության հաշվին փոխանցվող ֆինանսական միջոցները, դրանց վրա հաշվարկված և չպահանջված տոկոսները և այդ ֆինանսական միջոցների մի մասի օգտագործումից հետո պետական աջակցության հաշվում առկա մնացորդը:

4. Ծրագրի համաձայն, 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ընտանիքում ծնված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար տրամադրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի մի մասը ծնողներին/ընտանիքին վճարվում է երեխայի ծննդից հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, իսկ մյուս մասով ձևավորվում է ընտանեկան դրամագլուխ` ըստ ստորև բերված աղյուսակի

 

.______________________________________________________________.

|                   |Երեխայի ծննդյան|Երեխայի ծննդյան|Ընտանեկան |

|                   |միանվագ նպաստի |միանվագ նպաստից|դրամագլխի |

|                   |չափը (ՀՀ դրամ) |վճարվող գումարի|չափը,     |

|                   |               |չափը (ՀՀ դրամ) |(ՀՀ դրամ) |

|___________________|_______________|_______________|__________|

|երրորդ և  չորրորդ  |      1.000.000|        500.000|   500.000|

|երեխայի ծննդյան    |               |               |          |

|դեպքում            |               |               |          |

|___________________|_______________|_______________|__________|

|հինգերորդ և  հաջորդ|      1.500.000|        500.000| 1.000.000|

|երեխայի ծննդյան    |               |               |          |

|դեպքում            |               |               |          |

.______________________________________________________________.

 

5. Պետական աջակցությամբ ձևավորվում է ընտանեկան դրամագլուխ:

6. Պետական աջակցության տրամադրման հիմքն ընտանիքում առնվազն երրորդ երեխայի ծնունդն է:

7. Ընտանիքը կարող է ունենալ մեկից ավելի ընտանեկան դրամագլուխ` պայմանավորված ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխաների ծննդյան թվով: Այդ դեպքում, յուրաքանչյուր երեխայի համար բացվում է պետական աջակցության առանձին հաշիվ:

8. Ընտանեկան դրամագլխի չափը տարբերակվում է ընտանիքում ծնված երեխաների թվով:

9. Եթե ընտանիքը պետական աջակցության իրավունքը ձեռք է բերում ընտանիքում միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու հանգամանքով և ծնված յուրաքանչյուր երեխայի հերթական համարով նախատեսվում է պետական աջակցության տարբեր չափ, ապա անկախ ընտանիքում նրանց հերթական թվից, պետական աջակցությունը տրամադրվում է տվյալ պահի համար սահմանված պետական աջակցության ավելի բարձր չափով:

10. Ընտանեկան դրամագլուխը կարող է տնօրինվել ոչ միայն այն երեխայի համար, որի ծնունդով պայմանավորված, ծագել է պետական աջակցության իրավունքը, այլև պետական աջակցության իրավունք ստացած ընտանիքի մյուս անդամների համար: Ընտանեկան դրամագլուխը, մինչև այն երեխայի չափահաս դառնալը, որի ծնունդով պայմանավորված, ծագել է պետական աջակցության իրավունքը, պետական աջակցության տնօրինողի կողմից կարող է օգտագործվել միայն անկանխիկ եղանակով` ըստ հետևյալ ուղղությունների.

1) պետական աջակցության իրավունք ստացած ընտանիքի (կամ այդ ընտանիքի անդամի) համար նոր բնակարանի գնման, կառուցման համար կամ բնակարանի ձեռքբերման նպատակով տրամադրված և հիփոթեքով ապահովված վարկի տոկոսադրույքների և մայր գումարի մարում,

2) պետական աջակցության իրավունք ստացած ընտանիքի անդամի` ուսումնական (ուսումնադաստիարակչական) հաստատություններում ուսումնառելու ընթացքում ուսման վարձավճարի վճարում,

3) պետական աջակցության իրավունք ստացած ընտանիքի անդամի` բժշկական օգնության դիմաց վճարում և (կամ) առողջության ապահովագրության դասով ընտանիքի մեկ կամ մի քանի անդամների ապահովագրության նպատակով ապահովագրավճարի վճարում:

11. Ծրագրում նշված ուղղություններից օգտվելու առաջնահերթությունը որոշվում է պետական աջակցության տնօրինողը:

12. Ընտանեկան դրամագլխի վրա հաշվեգրվում են տոկոսներ, որոնց չափը և հաշվարկման կարգը սահմանվում են պետական աջակցության տնօրինողի և բանկի միջև կնքված համապատասխան պայմանագրով: Պետական աջակցության տնօրինողը, պայմանագրով սահմանված ժամկետում, կարող է կանխիկ կերպով ստանալ և տնօրինել ընտանեկան դրամագլխի վրա հաշվարկված տոկոսները: Այդ ժամկետում չպահանջված տոկոսներն ավելանում են ընտանեկան դրամագլխին, որին հավելագրվում են տոկոսներ:

13. Այն երեխայի մահվան դեպքում, որի ծնունդով պայմանավորված, ծագել է պետական աջակցության իրավունքը, ընտանեկան դրամագլուխը վերաձևակերպվում է ընտանիքի այլ երեխայի (զավակի) անունով` պետական աջակցության տնօրինողի և ընտանիքի չափահաս անձանց գրավոր համաձայնությամբ:

14. Ընտանեկան դրամագլուխն ամբողջությամբ ենթակա է վերադարձման, եթե այն երեխայի ծնվելուց հետո, որի ծնունդով պայմանավորված, ծագել է պետական աջակցության իրավունքը, պետական աջակցության իրավունք ստացած ընտանիքի անդամներից որևէ մեկի կամ երեխաների օրինական այլ ներկայացուցչի նախաձեռնությամբ ընտանիքում առկա երեխաներից որևէ մեկը տեղավորվել է մանկատանը կամ տրվել է որդեգրման:

15. Այն երեխայի չափահաս դառնալուց հետո, որի ծնունդով պայմանավորված, ծագել է պետական աջակցության իրավունքը, պետական աջակցության հաշվում առկա ընտանեկան դրամագլուխը և դրա վրա հաշվեգրված տոկոսները կարող են անխոչընդոտ տնօրինվել բացառապես տվյալ անձի կողմից` սեփական հայեցողությամբ, առանց որևէ սահմանափակման, բացառությամբ օրենքով և բանկի հետ կնքած պայմանագրով նախատեսված սահմանափակումների:

16. Ընտանեկան դրամագլխի տրամադրման կարգն ու պայմանները, պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման համար բանկերի հետ կնքվելիք օրինակելի պայմանագրի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.09.2013
N 39
Արձանագրային որոշում