031.0199.181113
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԻԵՆՆԱ (ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Հաստատել 2013 թվականի նոյեմբերի 18-ից 19-ը ներառյալ աշխատանքային այցով Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`
Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահ
Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի
նախարար
Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի ղեկավար
Արման ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Սևակ ԼԱԼԱՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական
Վարուժան ՆԵՐՍԵՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական
Արման ՍԱՂԱԹԵԼՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի
քարտուղար
Նաիրի ՊԵՏՐՈՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի
ռեֆերենտ
Արմեն ԳԻՉՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ
Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի արարողակարգի բաժնի գլխավոր
մասնագետ (նոյեմբերի 14-ից 19-ը)
Վաչագան ՂԱԶԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության պետի առաջին
տեղակալ
Գրիգորի ՀԱՅՐԱՊԵՏՈՎ Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության պետի տեղակալ,
1-ին բաժնի պետ
Արամ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
Արման ՆԻՆՈՅԱՆ Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
Վահե ՍԱՂԱԹԵԼՅԱՆ Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
Դավիթ ԱԲԱԶՅԱՆ Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
(նոյեմբերի 14-ից 19-ը)
Կարեն ԱԶԱՏՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի
օպերատոր
Վարդան ՊԵՏՐՈՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի
օպերատոր
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի
լուսանկարիչ
Տիգրան ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի աշխատակից
Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ Հանրային հեռուստաընկերության թղթակից
Արմեն ԱՆԴՐԵԱՍՅԱՆ Հանրային հեռուստաընկերության օպերատոր
Արկադի ԳՐԻԳՈՐՅԱՆ «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից
Արթուր ՀՈՒՆԱՆՅԱՆ «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր
Շաքե ՂԱԶԱՐՅԱՆ «Արմնյուզ» հեռուստաընկերության թղթակից
Անահիտ ԻՎԱՆՅԱՆ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության թղթակից
Ալինա ՕՐԴՅԱՆ «Հ2» հեռուստաընկերության թղթակից
Քրիստինե ԱԼԱԳՈՒԼՅԱՆ «Շանթ» հեռուստաընկերության թղթակից:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, գիշերավարձ և ներկայացուցչական ծախսեր), լրատվության միջոցների աշխատակիցների գիշերավարձի (օրապահիկը` լրատվության միջոցների հաշվին), ինչպես նաև պատվիրակության անդամների տրանսպորտի, մուտքի արտոնագրերի և ապահովագրության ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:
Պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը կատարվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պետական պահպանության ծառայության հաշվին:
Պատվիրակության ճանապարհածախսը, ներառյալ Ա. Մխիթարյանի Վիլնյուս-Վիեննա ինքնաթիռի տոմսի արժեքը, վճարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Վիեննա մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
5. Հայաստանի հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2013 թվականի նոյեմբերի 18-ին կազմակերպել Երևան-Վիեննա, նոյեմբերի 19-ին` Վիեննա-Երևան հատուկ չվերթերը:
18 նոյեմբերի 2013 թվականի
ՆԿ-199-Ա