041.1069.191113
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 նոյեմբերի 2013 թվականի N 1069-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետությունում մրցունակ և կայուն ավիափոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրն իրականացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` խմբի աշխատանքներում ներգրավել միջազգային և տեղական խորհրդատուների:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2013 թվականի նոյեմբերի 19-ի
N 1069-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար, աշխատանքային խմբի ղեկավար
Ա. Ավետիսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ,
աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ս. Կարայան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ա. Մովսեսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետ
Ա. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական
վարչության պետ
Է. Տարասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար
Ս. Գիշյան - ՀՀ հանրային խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Հ. Ղոսալմյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի աշխատակազմի ֆինանսական վերլուծության
վարչության պետ (համաձայնությամբ)
Ա. Խաչատրյան - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի
գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Վենդե - «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի
գլխավոր մենեջեր (համաձայնությամբ)
Ա. Տեր-Տաճատյան - «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի
գլխավոր իրավախորհրդատու (համաձայնությամբ)
Քարեն Ռ. Հիլիարդ - ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության տնօրեն
(համաձայնությամբ)