Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅ ...

 

 

103.0871.241013

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        10            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10313404

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

19 սեպտեմբերի 2013 թվականի N 871-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 67-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(19-րդ մաս)

 

ԾՆՆԴԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (O60-O75)

 

O60 Վաղաժամ ծննդաբերություն

Ներառյալ`

ծննդաբերական գործընթացի սկիզբը (ինքնաբուխ) (սպոնտան),

մինչև հղիության 37 շաբաթական ժամկետի վերջը

O60.0 Վաղաժամ ծննդաբերական գործընթաց` առանց ծննդաբերության

Վաղաժամ ծննդաբերական գործընթաց`

. դրդված (խթանված)

. ինքնուրույն (սպոնտան)

O60.1 Ինքնաբուխ (սպոնտան) վաղաժամ ծննդաբերական գործընթաց` վաղաժամ ծննդաբերությամբ

ինքնաբուխ (սպոնտան) վաղաժամ ծննդաբերական գործընթաց` ծննդաբերությամբ` ԱՀՃ

ինքնաբուխ (սպոնտան) վաղաժամ ծննդաբերական գործընթաց` կեսարյան հատման միջոցով վաղաժամ ծննդալուծմամբ

O60.2 Ինքնաբուխ (սպոնտան) վաղաժամ ծննդաբերական գործընթաց` ժամկետային ծննդաբերությամբ

Ինքնաբուխ (սպոնտան) վաղաժամ ծննդաբերական գործընթաց` կեսարյան հատման միջոցով ժամկետային ծննդալուծմամբ

O60.3 Վաղաժամ ծննդաբերություն` առանց ինքնաբուխ (սպոնտան)

ծննդաբերական գործունեության

Վաղաժամ ծննդաբերական գործընթաց`

. կեսարյան հատմամբ

. դրդված (խթանված)

 

O61 Ծննդաբերության անհաջող փորձ

 

O61.0 Դեղորայքային միջոցներով ծննդաբերության անհաջող փորձ

Ծննդաբերության անհաջող փորձ`

. օքսիտոցինով

. պրոստագլանդիններով

O61.1 Գործիքային միջոցներով ծննդաբերության անհաջող փորձ

Ծննդաբերության անհաջող փորձ`

. մեխանիկական միջոցներով

. վիրաբուժական միջոցներով

O61.8 Ծննդաբերության անհաջող փորձի այլ ձևեր

O61.9 Ծննդաբերության անհաջող փորձ` չճշտված

 

O62 Ծննդաբերական գործունեության խանգարումներ

 

O62.0 Ծննդաբերական գործընթացի առաջնային թուլություն

Արգանդի պարանոցի բացման առաջընթացի բացակայություն

Արգանդի կծկողական ֆունկցիայի առաջնային հիպոտոնիկ խանգարում

Ծննդաբերության լատենտ փուլում արգանդի իներցիա

O62.1 Ծննդաբերական գործընթացի երկրորդային թուլություն

Ծննդաբերության ակտիվ փուլում կծկանքների բացակայություն

Արգանդի կծկողական ֆունկցիայի երկրորդային հիպոտոնիկ խանգարում

O62.2 Ծննդաբերական գործընթացի թուլության այլ ձևեր

Արգանդի ատոնիա

Խառնաշփոթ (չհամակարգված) կծկանքներ

Արգանդի կծկողական ֆունկցիայի հիպոտոնիկ խանգարում` ԱՀՃ

Անկանոն կծկանքներ

Թույլ կծկանքներ

Արգանդի իներցիա` ԱՀՃ

O62.3 Սրընթաց ծննդաբերություն

O62.4 Արգանդի հիպերտոնիկ, չհամակարգված և երկարատև կծկանքներ

Կոնտրակցիոն օղի դիստոցիա

Դիսկոորդինացված կծկանքներ

Ավազե ժամացույցի տեսքով արգանդի կրճատում

Արգանդի կծկողական ֆունկցիայի հիպերտոնիկ խանգարում

Չհամակարգված արգանդի գործունեություն

Տետանիկ կծկումներ

Արգանդի դիստոցիա` ԱՀՃ

Բացառությամբ`

դիստոցիայի (դժվարացած ծննդաբերություն) (պտղային ծագման) (մայրական ծագման)` ԱՀՃ (O66.9)

O62.8 Ծննդաբերական գործընթացի այլ խանգարումներ

O62.9 Ծննդաբերական գործընթացի չճշտված խանգարում

 

O63 Ձգձգված ծննդաբերություն

 

O63.0 Ծննդաբերության առաջին շրջանի ձգձգում

O63.1 Ծննդաբերության երկրորդ շրջանի ձգձգում

O63.2 Հաջորդ պտղի ծննդի ուշացում (բազմապտուղ հղիության դեպքում)

O63.9 Ձգձգված ծննդաբերություն` չճշտված

 

O64 Դժվարացած ծննդաբերություն` պտղի ոչ ճիշտ դիրքի կամ ոչ ճիշտ առաջադրության հետևանքով

 

O64.0 Դժվարացած ծննդաբերություն պտղի գլխի ոչ լրիվ պտույտի հետևանքով

Պտղի գլխի ցածր միջաձիգ կանգ

Դժվարացած ծննդաբերություն` հետևյալ մշտական դրությունների (դիրքերի) պատճառով`

. ծոծրակազստային (occipitoiliac)

. ծոծրակահետին (occipitoposterior)

. ծոծրակասրբոսկրային (occipitosacral)

. ծոծրակամիջաձիգ (occipitotransverse)

O64.1 Դժվարացած ծննդաբերություն` պտղի կոնքային (հետույքային) առաջադրության պատճառով

O64.2 Դժվարացած ծննդաբերություն` պտղի դիմային առաջադրության պատճառով

Դժվարացած ծննդաբերություն` պտղի կզակային առաջադրության պատճառով

O64.3 Դժվարացած ծննդաբերություն` պտղի ճակատային առաջադրության պատճառով

O64.4 Դժվարացած ծննդաբերություն` պտղի ուսային առաջադրության պատճառով

Ձեռքի արտանկում (պրոլապս)

Բացառությամբ`

ներխրված ուսի (O66.0)

ուսագոտու դիստոցիայի (դժվարացած ծնունդ) (O66.0)

O64.5 Դժվարացած ծննդաբերություն` պտղի համակցված առաջադրության պատճառով

O64.8 Դժվարացած ծննդաբերություն` պտղի այլ` ոչ ճիշտ դիրքի և առաջադրության հետևանքով

O64.9 Դժվարացած ծննդաբերություն` պտղի ոչ ճիշտ դիրքի և առաջադրության հետևանքով` չճշտված

 

O65 Դժվարացած ծննդաբերություն` մոր կոնքի անկանոնության հետևանքով

 

O65.0 Դժվարացած ծննդաբերություն` կոնքի դեֆորմացիայի պատճառով

O65.1 Դժվարացած ծննդաբերություն` հավասարչափ նեղ կոնքի պատճառով

O65.2 Դժվարացած ծննդաբերություն` նեղ կոնքամուտքի պատճառով

O65.3 Դժվարացած ծննդաբերություն` կոնքաելքի և կոնքի խոռոչի նեղացման պատճառով

O65.4 Դժվարացած ծննաբերություն` կոնքի և պտղի չափերի չճշտված անհամապատասխանության պատճառով

Բացառությամբ`

պտղի անկանոնության պատճառով դժվարացած ծննդաբերության (դիստոցիա) (O66.2-O66.3)

O65.5 Դժվարացած ծննդաբերություն` մոր կոնքի օրգանների անկանոնությունների պատճառով

Դժվարացած ծննդաբերություն O34.- ում դասակարգված վիճակների պատճառով

O65.8 Դժվարացած ծննդաբերություն` մոր կոնքի այլ անկանոնությունների պատճառներով

O65.9 Դժվարացած ծննդաբերություն մոր կոնքի չճշտված անկանոնության պատճառով

 

O66 Դժվարացած ծննդաբերության այլ ձևեր

 

O66.0 Դժվարացած ծննդաբերության` ուսագոտու դիստոցիայի (ուսագոտու դժվարացած ծննդի) պատճառով

Ներխրված ուսեր

O66.1 Դժվարացած ծննդաբերություն` երկվորյակների կցորդման պատճառով

O66.2 Դժվարացած ծննդաբերություն` արտասովոր մեծ պտղի պատճառով

O66.3 Դժվարացած ծննդաբերություն` պտղի այլ անկանոնությունների պատճառով

Դիստոցիա` հետևյալ վիճակների պատճառով

. միաձուլված (սերտաճած) երկվորյակներ

. պտղի մոտ`

o ասցիտ

o ջրգողություն

o մենինգոմիելոցելե

o սրբոսկրի տերատոմա

o ուռուցք

. պտղի հիդրոցեֆալիա

O66.4 Ծննդաբերության անհաջող փորձ` չճշտված

Ծննդաբերության անհաջող փորձ` հետագա կեսարյան հատումով

O66.5 Վակուում-էքստրակցիայի և աքցանադրման անհաջող փորձ` չճշտված

Վակուում-էքստրակցիայի և աքցանադրման անհաջող փորձ` հաջորդող ծննդալուծմամբ աքցանադրման կամ կեսարյան հատման միջոցով (համապատասխանաբար)

O66.8 Դժվարացած ծննդաբերության այլ ճշտված ձևեր

O66.9 Դժվարացած ծննդաբերություն` չճշտված

Դիստոցիա`

. ԱՀՃ

. պտղային ծագման` ԱՀՃ

. մայրական ծագման` ԱՀՃ

 

O67 Ծննդաբերություն` բարդացած ծննդաբերության ընթացքում արյունահոսությամբ, այլ դասերում չդասակարգված

Բացառությամբ`

նախածննդաբերական (հղիության ընթացքում) արյունահոսության`

այլ դասերում չդասակարգված (O46.-)

առաջադիր ընկերքի (O44.-)

հետծննդյան արյունահոսության (O72.-)

ընկերքի առաջադրության (O44.-)

ընկերքի վաղաժամ շերտազատման (abruptio placental) (O45.-)

O67.0 Ծննդաբերության ընթացքում արյունահոսություն (առատ)` զուգակցված արյան մակարդելիության խանգարումների հետ

. աֆիբրինոգենեմիա

. տարածուն ներանոթային մակարդում

. հիպերֆիբրինոլիզ

. հիպոֆիբրինոգենեմիա

O67.8 Ծննդաբերության ընթացքում այլ արյունահոսություն

Ծննդաբերության ընթացքում առատ արյունահոսություն

O67.9 Ծննդաբերության ընթացքում արյունահոսություն` չճշտված

 

O68 Պտղի սթրեսից (դիսթրես) բարդացած ծննդաբերություն

Ներառյալ`

պտղի դիսթրեսը` ծննդաբերության ընթացքում դեղորայք ընդունելու կամ ներարկելու պատճառով

O68.0 Բարդացած ծննդաբերություն` պտղի սրտի ռիթմի խանգարումներով

Պտղի`

. բրադիկարդիա (հազվասրտություն)

. սրտի ռիթմի անկանոնություն

. տախիկարդիա (հաճախասրտություն)

Բացառությամբ`

պտղաջրերում մեկոնիումի առկայության (O68.2)

O68.1 Բարդացած ծննդաբերություն` պտղաջրերում մեկոնիումի առկայությամբ

Բացառությամբ`

պտղի սրտի ռիթմի խանգարումների հետ զուգակցման (O68.2)

O68.2 Բարդացած ծննդաբերություն` պտղի սրտի ռիթմի խանգարման և պտղաջրերում մեկոնիումի առկայությամբ

O68.3 Բարդացած ծննդաբերություն` պտղի դիսթրեսի կենսաքիմիական ապացույցի (փաստի) առկայությամբ

Պտղի մոտ ոչ նորմալ`

. ացիդեմիա

. թթվահիմնային հավասարակշռություն

O68.8 Բարդացած ծննդաբերություն` պտղի դիսթրեսի այլ ապացույցի առկայությամբ

Պտղի դիսթրես` ապացուցված

. էլեկրտոսրտագրությամբ

. ուլտրաձայնային հետազոտությամբ

O68.9 Բարդացած ծննդաբերություն` պայմանավորված պտղի դիսթրեսով` չճշտված

 

O69 Բարդացած ծննդաբերություն` պորտալարի ախտաբանական վիճակներից

 

O69.0 Բարդացած ծննդաբերություն` պորտալարի արտանկումից

O69.1 Բարդացած ծննդաբերություն` պտղի պարանոցի շուրջը պորտալարի փաթաթումից և սեղմումից

O69.2 Բարդացած ծննդաբերություն` պորտալարի այլ խճճմամբ առաջացած սեղմումից

Պորտալարի սեղմում` ԱՀՃ

Մեկ ամնիոտիկ խոռոչում գտնվող զույգերի պորտալարերի խճճում

Պորտալարի հանգույց

O69.3 Բարդացած ծննդաբերություն` կարճ պորտալարից

O69.4 Բարդացած ծննդաբերություն` անոթների առաջադրությունից (vasa praevia

Առաջադիր անոթներից արյունահոսություն

O69.5 Բարդացած ծննդաբերություն` պորտալարի անոթների վնասումից

Պորտալարի`

. ճզմում

. հեմատոմա

Պորտալարի անոթների թրոմբոզ

O69.8 Բարդացած ծննդաբերություն` պորտալարի այլ ախտաբանական վիճակներից

Պորտալարի փաթաթում պտղի պարանոցի շուրջը` առանց սեղմման

O69.9 Բարդացած ծննդաբերություն` պորտալարի չճշտված ախտաբանական վիճակներից

 

O70 Ծննդաբերության ընթացքում շեքի պատռվածք

Ներառյալ`

էպիզոտոմիան` շարունակվող պատռվածքով

Բացառությամբ`

հեշտոցի միայն վերին հատվածի մանկաբարձական պատռվածքի (O71.4)

O70.0 Ծննդաբերության ընթացքում շեքի առաջին աստիճանի պատռվածք

Ծննդաբերության ընթացքում շեքի պատռվածք, որն ընդգրկում է`

. հետին կպուկը

. ամոթաշուրթը

. մաշկը

. հեշտոցը

. վուլվան

O70.1 Ծննդաբերության ընթացքում շեքի երկրորդ աստիճանի պատռվածք

Ծննդաբերության ընթացքում O70.0 ենթադասում դասակարգված շեքի պատռվածք, որը նաև ընդգրկում է`

. կոնքի հատակը

. շեքի մկանները

. հեշտոցի մկանները

Բացառությամբ`

այն դեպքի, երբ ընդգրկվում է հետանցքի սեղմամկանը (սֆինկտեր) (O70.2)

O70.2 Ծննդաբերության ընթացքում շեքի երրորդ աստիճանի պատռվածք

Ծննդաբերության ընթացքում O70.1 ենթադասում դասակարգված շեքի պատռվածք, որը նաև ընդգրկում է`

. հետանցքի սեղմամկանը

. ուղիղաղիք-հեշտոցային խտրոցը

. սեղմամկան` ԱՀՃ

Բացառությամբ`

այն դեպքի, երբ ընդգրկվում է հետանցքի կամ ուղիղ աղու լորձաթաղանթը (O70.3)

O70.3 Ծննդաբերության ընթացքում շեքի չորրորդ աստիճանի պատռվածք

Ծննդաբերության ընթացքում O70.2 ենթադասում դասակարգված շեքի պատռվածք, որը նաև ընդգրկում է`

. ուղիղ աղու լորձաթաղանթը

. հետանցքի լորձաթաղանթը

O70.9 Ծննդաբերության ընթացքում շեքի չճշտված պատռվածք

 

O71 Մանկաբարձական այլ վնասվածք

Ներառյալ`

գործիքային վնասվածքը

O71.0 Արգանդի պատռվածք` մինչև ծննդաբերության սկսվելը

O71.1 Ծննդաբերության ընթացքում արգանդի պատռվածք

Արգանդի պատռվածք, որը հաստատված չէ, որ տեղի է ունեցել մինչև ծննդաբերության սկիզբը

O71.2 Արգանդի արտաշրջում հետծննդյան շրջանում

O71.3 Արգանդի պարանոցի մանկաբարձական պատռվածք

Արգանդի պարանոցի շրջանաձև փեղեկում

O71.4 Հեշտոցի միայն վերին հատվածի մանկաբարձական պատռվածք

Հեշտոցի պատի պատռվածք` առանց շեքի պատռվածքի

Բացառությամբ`

շեքի պատռվածքի հետ զուգակցման (O70.-)

O71.5 Կոնքի օրգանների այլ մանկաբարձական վնասվածքներ

Մանկաբարձական վնասվածք`

. միզապարկի

. միզուկի

O71.6 Կոնքի հոդերի ու կապանների մանկաբարձական վնասվածք

. Ցայլային սիմֆիզի (համաճոնի) ներքին աճառի պոկում

. Պոչուկի վնասում

. Ցայլային սիմֆիզի (համաճոնի) վնասվածքային տարամիտում

O71.7 Կոնքի մանկաբարձական հեմատոմա

Մանկաբարձական հեմատոմա

. շեքի

. հեշտոցի

. վուլվայի

O71.8 Մանկաբարձական այլ ճշտված վնասվածք

O71.9 Մանկաբարձական վնասվածք` չճշտված

 

O72 Հետծննդյան արյունահոսություն

Ներառյալ`

պտղի կամ երեխայի ծնվելուց հետո արյունահոսությունը

O72.0 Ծննդաբերության երրորդ շրջանի արյունահոսություն

Արյունահոսություն` կապված ընկերքի ամուր կպման կամ անջատված ընկերքի արգանդի խոռոչում պահման հետ

Անջատված ընկերքի արգանդի խոռոչում պահում` ԱՀՃ

Անհրաժեշտության դեպքում կիրառվում է լրացուցիչ ծածկագիր` ընկերքի ախտաբանությունը նշելու համար (O43-O45):

O72.1 Հետծննդյան վաղ շրջանի այլ արյունահոսություն

Ընկերքի ծննդաբերությանը հաջորդող արյունահոսություն

Հետծննդյան արյունահոսություն (ատոնիկ)` ԱՀՃ

O72.2 Հետծննդյան ուշ կամ երկրորդային արյունահոսություն

Արյունահոսություն`արգանդի խոռոչում ընկերքի բլթերի կամ պտղաթաղանթների առկայության պատճառով

Ծննդաբերությունից հետո արգանդի խոռոչում բեղմնավորման արգասիքների (ԱՀՃ) առկայություն

O72.3 Հետծննդյան մակարդման խանգարումներ

Հետծննդյան`

. աֆիբրինոգենեմիա

. ֆիբրինոլիզ

 

O73 Ընկերքի և պտղաթաղանթների ընկնելու ուշացում` առանց արյունահոսության

 

O73.0 Ընկերքի ընկնելու ուշացում` առանց արյունահոսության

Անհրաժեշտության դեպքում կիրառվում է լրացուցիչ ծածկագիր` ընկերքի ախտաբանությունը նշելու համար (O43-O45):

O73.1 Արգանդի խոռոչում ընկերքի բլթերի կամ պտղաթաղանթների առկայություն` առանց արյունահոսության

Պտղի ծնվելուց հետո բեղմնավորման արգասիքների հեռացման ուշացում` առանց արյունահոսության

 

O74 Ծննդաբերության ընթացքում անզգայացման հետ կապված բարդություններ

Ներառյալ`

այն բարդությունները, որոնք առաջացել են ծննդաբերության ընթացքում ընդհանուր կամ տեղային անզգայացնողների, ցավազրկողների կամ սեդատիվ դեղորայքի ընդունումից կամ ներարկումից

O74.0 Հղիության ընթացքում անզգայացման հետևանքով առաջացած ասպիրացիոն թոքաբորբ

Ծննդաբերության ընթացքում անզգայացման հետևանքով`

. ստամոքսի պարունակության կամ ստամոքսահյութի ասպիրացիա

. Մենդելսոնի համախտանիշ

O74.1 Ծննդաբերության ընթացքում անզգայացման հետևանքով առաջացած թոքային այլ բարդություններ

Ծննդաբերության ընթացքում անզգայացման հետևանքով առաջացած թոքերի ճնշումային կոլապս

O74.2 Ծննդաբերության ընթացքում անզգայացման պատճառով առաջացած սրտային բարդություններ

Ծննդաբերության ընթացքում անզգայացման հետևանքով առաջացած`.

. սրտի կանգ

. սրտային անբավարարություն

O74.3 Ծննդաբերության ընթացքում անզգայացման հետևանքով կենտրոնական նյարդային համակարգի բարդություններ

Ծննդաբերության ընթացքում անզգայացման հետևանքով առաջացած ուղեղային անօքսիա

O74.4 Ծննդաբերության ընթացքում տեղային անզգայացման նկատմամբ թունավոր ռեակցիա

O74.5 Ծննդաբերության ընթացքում ողնուղեղային կամ էպիդուրալ անզգայացման հետևանքով առաջացած գլխացավ

O74.6 Ծննդաբերության ընթացքում ողնուղեղային կամ էպիդուրալ անզգայացման հետևանքով առաջացած այլ բարդություններ

O74.7 Ծննդաբերության ընթացքում ինտուբացիայի դժվարություններ կամ անհնարինություն

O74.8 Ծննդաբերության ընթացքում անզգայացման այլ բարդություններ

O74.9 Ծննդաբերության ընթացքում անզգայացման բարդություն` չճշտված

 

O75 Ծննդաբերության այլ բարդություններ` այլ դասերում չդասակարգված

Բացառությամբ`

հետծննդյան

. վարակի (O86.-)

. սեպսիսի (O85)

O75.0 Ծննդաբերության ընթացքում մոր դիսթրես

O75.1 Ծննդաբերության ընթացքում կամ հետծննդյան շրջանում մոր ցնցակաթված (շոկ)

Մանկաբարձական ցնցակաթված (շոկ)

O75.2 Ծննդաբերության ընթացքում մարմնի ջերմություն` այլ դասերում չդասակարգված

O75.3 Ծննդաբերության ընթացքում այլ վարակներ

Սեպսիս ծննդաբերության ընթացքում

O75.4 Մանկաբարձական վիրահատություններից և միջամտություններից առաջացած այլ բարդություններ

Կեսարյան հատումից կամ այլ մանկաբարձական վիրահատությունից կամ միջամտությունից (ներառյալ ծննդալուծումը` ԱՀՃ) հետո զարգացած`

. Սրտի կանգ

. Սրտային անբավարարություն

. ՈՒղեղային անօքսիա

Բացառությամբ`

ծննդաբերության ընթացքում անզգայացման բարդությունների (O74.-)

մանկաբարձական (վիրաբուժական) վերքի`

. կարերի տարամիտման (O90.0-O90.1)

. արյունակույտի (հեմատոմա) (O90.2)

. վարակի (O86.0)

O75.5 Պտղապարկի արհեստական պատռվածքից հետո ծննդաբերության ուշացում

O75.6 Պտղապարկի ինքնաբուխ (սպոնտան) կամ չճշտված պատռվածքից հետո ծննդաբերության ուշացում

Բացառությամբ`

պտղաթաղանթների վաղաժամ ինքնաբուխ պատռման (պտղաջրերի վաղաժամ արտահոսքի) (O42.-)

O75.7 Նախորդ կեսարյան հատումից հետո հեշտոցային ծննդաբերություն

O75.8 Ծննդաբերության այլ ճշտված բարդություններ

O75.9 Ծննդաբերության բարդություն` չճշտված

 

ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ (ԾՆՆԴԱԼՈՒԾՈՒՄ) (O80-O84)

 

Ծանոթություն`

Այս դասերն օգտագործելիս պետք է ղեկավարվել 2-րդ հատորում ներկայացված հիվանդության և մահացության ծածկագրման կանոններով և ուղեցույցներով:

 

O80 Մեկ պտղով ինքնաբուխ (սպոնտան) ծննդաբերություն

Ներառյալ`

նորմալ ծննդաբերությունը` նվազագույն օժանդակությամբ կամ առանց դրա, էպիզոտոմիայով կամ առանց դրա

O80.0 Ինքնուրույն ծննդաբերություն` ծոծրակային առաջադրության դեպքում

O80.1 Ինքնուրույն ծննդաբերություն` կոնքային առաջադրության դեպքում

O80.8 Մեկ պտղով այլ ինքնուրույն ծննդաբերություն

O80.9 Մեկ պտղով ինքնուրույն ծննդաբերություն` չճշտված

Ինքնուրույն ծննդաբերություն` ԱՀՃ

 

O81 Մեկ պտղով ծննդաբերություն աքցանների կամ վակուում-էքստրակտորի կիրառմամբ

Բացառությամբ`

վակուում-էքստրակցիայի կամ աքցանադրման անհաջող փորձի (O66.5)

O81.0 Ելքային աքցանների կիրառմամբ ծննդաբերություն

O81.1 Խոռոչային աքցանների կիրառմամբ ծննդաբերություն

O81.2 Խոռոչային աքցանների կիրառում` պտույտով

O81.3 Աքցանների կիրառմամբ այլ ծննդաբերություն` չճշտված

O81.4 Վակուում-էքստրակտորի կիրառմամբ ծննդաբերություն

Վակուում-էքստրակցիայով ծննդաբերություն

O81.5 Ծննդաբերություն աքցանների և վակուում-էքստրակտորի համակցված կիրառմամբ

Վակուում-էքստրակցիայով և աքցանադրմամբ ծննդաբերություն

 

O82 Մեկ պտղով ծննդաբերություն կեսարյան հատման միջոցով

 

O82.0 Պլանային (էլեկտիվ) կեսարյան հատումով ծննդաբերություն

Կրկնակի կեսարյան հատում` ԱՀՃ

O82.1 Շտապ կեսարյան հատումով ծննդաբերություն

O82.2 Կեսարյան հատումով ծննդաբերություն` հիստերէկտոմիայով

O82.8 Մեկ պտղով այլ ծննդաբերություն` կեսարյան հատումով

O82.9 Ծննդաբերություն կեսարյան հատումով` չճշտված

 

O83 Մեկ պտղով ծննդաբերություն` մանկաբարձական այլ օժանդակ միջոցների օգտագործմամբ

 

O83.0 Պտղի կոնքային էքստրակցիա

O83.1 Այլ օժանդակությամբ ծննդաբերություն` կոնքային առաջադրության դեպքում

Կոնքային առաջադրությամբ ծննդաբերություն` ԱՀՃ

O83.2 Այլ մանկաբարձական միջամտությամբ ծննդաբերություն` կոնքային առաջադրության դեպքում

Պտղաշրջում էքստրակցիայի հետ միասին

O83.3 Կենսունակ երեխայի ծնունդ որովայնային հղիության ժամանակ

O83.4 Ծննդաբերության ժամանակ պտղահատման (դեստրուկտիվ) վիրահատություն

    . Կլեյդոտոմիա    _.

. Կրանիոտոմիա     |  ծննդաբերությունը հեշտացնող

    . Էմբրիոտոմիա    _.

 

O83.8 Մեկ պտղով ծննդաբերության ժամանակ այլ ճշտված օժանդակություն

O83.9 Մեկ պտղով ծննդաբերության ժամանակ օժանդակություն` չճշտված

Օժանդակությամբ ծննդաբերություն` ԱՀՃ

 

O84 Բազմապտուղ ծննդաբերություն

 

Յուրաքանչյուր պտղի կամ երեխայի ծննդաբերության եղանակը նույնականացնելու անհրաժեշտության դեպքում կիրառվում է լրացուցիչ ծածկագիր (O80-O83):

 

O84.0 Բազմապտուղ ծննդաբերություն` բոլոր պտուղների ինքնուրույն ծննդով

O84.1 Բազմապտուղ ծննդաբերություն` բոլոր պտուղների համար վակուում-էքստրակտորի և աքցանների օգտագործմամբ

O84.2 Բազմապտուղ ծննդաբերություն` բոլոր պտուղների համար կեսարյան հատման իրականացմամբ

O84.8 Այլ բազմապտուղ ծննդաբերություն

Բազմապտուղ ծննդաբերություն` տարբեր մեթոդների զուգակցմամբ

O84.9 Բազմապտուղ ծննդաբերություն` չճշտված

 

ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ՀԵՏԾՆՆԴՅԱՆ ՇՐՋԱՆԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (O85-O92)

 

Ծանոթություն`

O88.-O91.- և O92 դասերում ներառված են ստորև թվարկված վիճակները, նույնիսկ եթե դրանք ծագել են հղիության և ծննդաբերության ընթացքում

Բացառությամբ`

հետծննդյան շրջանի հետ կապված հոգեկան ու վարքային խանգարումների (F53.-)

մանկաբարձական փայտացման (տետանուսի) (A34)

հետծննդյան ոսկրափափկացման (օստեոմալյացիայի) (M83.0)

 

O85 Հետծննդյան սեպսիս (նեխավարակում)

Ներառյալ`

Հետծննդյան`

. էնդոմետրիտը

. տենդը

. պերիտոնիտը (որովայնամզաբորբ)

. սեպսիսը (ընդհանուր վարակում, նեխավարակում)

Վարակային գործոնը նույնականացնելու անհրաժեշտության դեպքում կիրառվում է (B95-B97) լրացուցիչ ծածկագիր:

Բացառությամբ`

մանկաբարձական պիեմիկ և սեպտիկ էմբոլիայի (O88.3)

ծննդաբերության ընթացքում առաջացած սեպտիցեմիայի (O75.3)

 

O86 Հետծննդյան այլ վարակներ

Վարակային գործոնը նույնականացնելու անհրաժեշտության դեպքում կիրառվում է (B95-B97) լրացուցիչ ծածկագիր:

Բացառությամբ`

ծննդաբերության ընթացքում վարակի (O75.3)

O86.0 Մանկաբարձական վիրաբուժական վերքի վարակ

Ծննդաբերությունից հետո վարակված`

. կեսարյան հատման վերք

. շեքի վերք

O86.1 Սեռական ուղիների հետծննդյան այլ վարակներ

Ծննդաբերությունից հետո առաջացած

. ցերվիցիտ

. վագինիտ

O86.2 Միզային ուղիների հետծննդյան վարակ

Ծննդաբերությունից հետո N10-N12, N15.-, N30.-, N34.- դասերում դասակարգված վիճակներ

O86.3 Միզասեռական ուղիների այլ հետծննդյան վարակներ

Միզասեռական ուղիների հետծննդյան վարակ` ԱՀՃ

O86.4 Հետծննդյան շրջանում անհայտ ծագման բարձր ջերմություն

Հետծննդյան`

. վարակ` ԱՀՃ

. բարձր ջերմություն (պիրեքսիա)` ԱՀՃ

Բացառությամբ`

հետծննդյան տենդի (O85)

ծննդաբերության ընթացքում բարձր ջերմության (O75.2)

O86.8 Ճշտված հետծննդյան այլ վարակներ

 

O87 Հետծննդյան շրջանի երակային բարդություններ

Ներառյալ`

երակային բարդությունները ծննդաբերության և հետծննդյան շրջանում

Բացառությամբ`

մանկաբարձական էմբոլիայի (O88.-)

հղիության ընթացքում երակային բարդությունների (O22.-)

O87.0 Հետծննդյան շրջանի մակերեսային թրոմբոֆլեբիտ

O87.1 Հետծննդյան շրջանում խորը ֆլեբոթրոմբոզ

Հետծննդյան շրջանում խորանիստ երակների թրոմբոզ

Հետծննդյան շրջանում կոնքային թրոմբոֆլեբիտ

O87.2 Հետծննդյան շրջանի թութք

O87.3 Հետծննդյան շրջանում ուղեղային երակների թրոմբոզ

Հետծննդյան շրջանում գլխուղեղի երակածոցերի թրոմբոզ

O87.8 Հետծննդյան շրջանում երակային այլ բարդություններ

Հետծննդյան շրջանում սեռական օրգանների երակների վարիկոզ լայնացում

O87.9 Հետծննդյան շրջանում երակային բարդություն` չճշտված

Հետծննդյան`

. ֆլեբիտ` ԱՀՃ

. ֆլեբոպաթիա` ԱՀՃ

. թրոմբոզ` ԱՀՃ

 

O88 Մանկաբարձական էմբոլիա

Ներառյալ`

թոքային էմբոլիան հղիության, ծննդաբերության ընթացքում կամ հետծննդյան շրջանում

Բացառությամբ`

վիժումը կամ արտարգանդային հղիությունը կամ բշտիկային զանգվածը բարդացնող էմբոլիայի (O00-O07, O08.2)

O88.0 Մանկաբարձական օդային էմբոլիա

O88.1 Պտղաջրերով էմբոլիա

O88.2 Մանկաբարձական էմբոլիա` արյան մակարդուկով

Մանկաբարձական (թոքային) էմբոլիա` ԱՀՃ

Հետծննդյան (թոքային) էմբոլիա` ԱՀՃ

O88.3 Մանկաբարձական պիեմիկ և սեպտիկ էմբոլիա

O88.8 Այլ մանկաբարձական էմբոլիա

Մանկաբարձական ճարպային էմբոլիա

 

O89 Հետծննդյան շրջանի բարդություններ` անզգայացման պատճառով

Ներառյալ`

այն բարդությունները, որոնք առաջացել են հետծննդյան շրջանում ընդհանուր կամ տեղային անզգայացնողների, ցավազրկողների կամ սեդատիվ դեղորայքի ընդունումից կամ ներարկումից

O89.0 Հետծննդյան շրջանում անզգայացման հետևանքով առաջացած թոքային բարդություններ

Հետծննդյան շրջանում անզգայացման հետևանքով առաջացած

. Ասպիրացիոն թոքաբորբ

. Ստամոքսի պարունակության կամ ստամոքսահյութի ասպիրացիա

. Մենդելսոնի համախտանիշ

. Թոքերի ճնշումային կոլապս

O89.1 Հետծննդյան շրջանում անզգայացման հետևանքով առաջացած սրտային բարդություններ

Հետծննդյան շրջանում անզգայացման հետևանքով առաջացած`

. սրտի կանգ

. սրտային անբավարարություն

O89.2 Հետծննդյան շրջանում անզգայացման հետևանքով առաջացած կենտրոնական նյարդային համակարգի բարդություններ

Հետծննդյան շրջանում անզգայացման հետևանքով առաջացած ուղեղային անօքսիա

O89.3 Հետծննդյան շրջանում տեղային անզգայացման նկատմամբ թունավոր ռեակցիա

O89.4 Հետծննդյան շրջանում ողնուղեղային կամ էպիդուրալ անզգայացման պատճառով առաջացած գլխացավ

O89.5 Հետծննդյան շրջանում ողնուղեղային կամ էպիդուրալ անզգայացման պատճառով առաջացած այլ բարդություններ

O89.6 Հետծննդյան շրջանում ինտուբացիայի դժվարություններ կամ անհնարինություն

O89.8 Հետծննդյան շրջանում անզգայացման այլ բարդություններ

O89.9 Հետծննդյան շրջանում անզգայացման բարդություն` չճշտված

 

O90 Հետծննդյան շրջանի բարդություններ` այլ դասերում չդասակարգված

 

O90.0 Կեսարյան հատման վերքի կարերի հեռացում

O90.1 Շեքի մանկաբարձական վերքի կարերի հեռացում

Կարերի հեռացում (չկպնելը)`

. շեքահատման (էպիզիոտոմիայի) վերքի

. շեքի պատռվածքի

Շեքի երկրորդային պատռվածք

O90.2 Մանկաբարձական վերքի արյունակույտ (հեմատոմա)

O90.3 Հետծննդյան շրջանի կարդիոմիոպաթիա

I42.- դասում դասակարգված վիճակներ

O90.4 Հետծննդյան երիկամային սուր անբավարարություն

Ծննդաբերությունից հետո հեպատոռենալ համախտանիշ

O90.5 Հետծննդյան թիրեոիդիտ (վահանաձև գեղձի բորբոքում)

O90.8 Հետծննդյան շրջանի այլ բարդություններ` այլ դասերում չդասակարգված

Ընկերքի կոթավոր ուռուցք (պոլիպ)

O90.9 Հետծննդյան շրջանի չճշտված բարդություն

 

O91 Կրծքագեղձի վարակում` կապված ծննդաբերության (մանկածնության) հետ

Ներառյալ`

հղիության ընթացքում, հետծննդյան կամ կաթնարտադրության (լակտացիա) շրջանի թվարկված վիճակները

O91.0 Պտուկի վարակ` կապված ծննդաբերության հետ

Պտուկի աբսցես (թարախակույտ)`

. հղիության ընթացքում

. հետծննդյան շրջանում

O91.1 Կրծքագեղձի աբսցես` կապված ծննդաբերության հետ

Հղիության կամ հետծննդյան շրջանի

. Կաթնագեղձի աբսցես

. Թարախային ստինքաբորբ

. Ենթաարեոլար աբսցես

O91.2 Ոչ թարախային ստինքաբորբ` կապված ծննդաբերության հետ

Հղիության կամ հետծննդյան շրջանի

. Կրծքագեղձի լիմֆանգիտ

. Ստինքաբորբ

. ԱՀՃ

. Ինտերստիցիալ

. Պարենխիմատոզ

 

O92 Կրծքագեղձի և լակտացիայի այլ խանգարումներ` կապված ծննդաբերության հետ

Ներառյալ`

հղիության ընթացքում, հետծննդյան կամ լակտացիայի շրջանում թվարկված վիճակները

O92.0 Ներքաշված պտուկ` կապված ծննդաբերության հետ

O92.1 Պտուկի ճաք` կապված ծննդաբերության հետ

Պտուկի ճաք հղիության ընթացքում կամ հետծննդյան շրջանում

O92.2 Կրծքագեղձի այլ և չճշտված փոփոխություններ` կապված մանկածնության հետ

O92.3 Ագալակտիա

Առաջնային ագալակտիա

O92.4 Հիպոգալակտիա

O92.5 Թույլ (ընկճված) կաթնատվություն

Ագալակտիա`

. էլեկտիվ

. երկրորդային

. բժշկական ցուցումներով

O92.6 Գալակտոռեա (կաթնահոսություն)

Բացառությամբ`

մանկածնության հետ չկապված կաթնահոսության (N64.3)

O92.7 Լակտացիայի այլ և չճշտված խանգարումներ

 

ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԱՅԼ ՎԻՃԱԿՆԵՐ` ԱՅԼ ԴԱՍԵՐՈՒՄ ՉԴԱՍԱԿԱՐԳՎԱԾ (O95-O99)

 

Ծանոթություն:

O95-O97 դասերն օգտագործելիս պետք է ղեկավարվել 2-րդ հատորում ներկայացված մահացության ծածկագրման կանոններով և ուղեցույցներով:

 

O94 Հղիության, ծննդաբերության ընթացքի և հետծննդյան շրջանի բարդությունների հետևանքներ

 

Ծանոթություն:

Այս դասը օգտագործվում է հիվանդացության ծածկագրման համար միայն այն դեպքերում, որպեսզի մատնանշվեն O00-O75 և O85-O92 դասերում ծածկագրված վիճակները որպես պատճառ այն հետևանքների, որոնք իրենց հերթին ծածկագրված են այլ դասերում: «Հետևանքներ» համարվում են որպես այդպիսին կամ որպես հեռավոր ազդեցություններ անվան տակ ճշտված վիճակները, կամ էլ այն վիճակները, որոնք ի հայտ են գալիս պատճառ հանդիսացող վիճակից մեկ կամ ավելի տարիներ հետո:

Այս դասը չի օգտագործվում հղիության, ծննդաբերության ընթացքի և հետծննդյան շրջանի քրոնիկ բարդությունների ծածկագրման համար: Այս դեպքում պետք է օգտագործել O00-O75 և O85-O92 ծածկագրերը:

Բացառությամբ`

մահվան հանգեցնող վիճակների (O96, O97)

 

O95 Մանկաբարձական մահ` չճշտված պատճառից

Ներառյալ`

հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ կամ հետծննդյան շրջանում մայրական մահ` չճշտված պատճառից

 

O96 Մայրական մահ ցանկացած մանկաբարձական պատճառից, որը տեղի է ունենում ծննդաբերությունից 42 օր անց և ավելի ուշ, բայց ոչ ավելի, քան ծննդաբերությունից մեկ տարի հետո

 

Մահվան մանկաբարձական պատճառը (ուղղակի կամ անուղղակի) նույնականացնելու անհրաժեշտության դեպքում կիրառվում է լրացուցիչ ծածկագիր:

O96.0 Մահ` ուղղակի մանկաբարձական պատճառից

O96.1 Մահ` անուղղակի մանկաբարձական պատճառից

O96.9 Մահ` չճշտված մանկաբարձական պատճառից

 

O97 Մահ` մանկաբարձական պատճառների հետևանքով

Ներառյալ`

ծննդաբերությունից մեկ տարի կամ ավելի ուշ մանկաբարձական

ցանկացած պատճառից (ուղղակի կամ անուղղակի) առաջացած մահը

Մանկաբարձական պատճառը (ուղղակի կամ անուղղակի) նույնականացնելու անհրաժեշտության դեպքում կիրառվում է լրացուցիչ ծածկագիր (O43-O45):

O97.0 Մահ` ուղղակի մանկաբարձական պատճառի հետևանքով

O97.1 Մահ` անուղղակի մանկաբարձական պատճառի հետևանքով

O97.9 Մահ` չճշտված մանկաբարձական պատճառի հետևանքով

 

O98 Այլ դասերում դասակարգված մոր վարակիչ և մակաբուծային հիվանդություններ, որոնք բարդացնում են հղիությունը, ծննդաբերությունը և հետծննդյան շրջանը

Ներառյալ`

թվարկված վիճակները, որոնք բարդացնում են հղիությունը, ծանրանում են հղիության հետևանքով կամ պատճառ են դառնում մանկաբարձական օգնության համար:

Կոնկրետ վիճակը նույնականացնելու անհրաժեշտության դեպքում կիրառվում է լրացուցիչ ծածկագիր (Գլուխ I):

Բացառությամբ`

մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) պայմանավորված անախտանիշ վարակային վիճակի (Z21)

մարդու իմունային անբավարարության վիրուսի լաբորատոր հաստատման (ՄԻԱՎ) (R75)

մանկաբարձական տետանուս (A34)

հետծննդյան`

. վարակի (O86)

. սեպսիսի (ընդհանուր վարակում, նեխավարակում) (O85)

դեպքերի, երբ մորը ցուցաբերվող բժշկական օգնության համար հիմք հանդիսացող հիվանդությունը բացահայտ կամ ենթադրաբար ազդում է պտղի վրա (O35-O36)

O98.0 Հղիությունը, ծննդաբերությունը կամ հետծննդյան շրջանը բարդացնող տուբերկուլյոզ

A15-A19 դասերում դասակարգված վիճակներ

O98.1 Հղիությունը, ծննդաբերությունը կամ հետծննդյան շրջանը բարդացնող սիֆիլիս

A50-A53 դասերում դասակարգված վիճակներ

O98.2 Հղիությունը, ծննդաբերությունը կամ հետծննդյան շրջանը բարդացնող գոնոկոկ

A54-դասում դասակարգված վիճակներ

O98.3 Հղիությունը, ծննդաբերությունը կամ հետծննդյան շրջանը բարդացնող այլ վարակներ, որոնք առավելապես փոխանցվում են սեռական ճանապարհով

A55-A64 դասերում դասակարգված վիճակներ

O98.4 Հղիությունը, ծննդաբերությունը կամ հետծննդյան շրջանը բարդացնող վիրուսային հեպատիտներ

B15-B19 դասերում դասակարգված վիճակներ

O98.5 Հղիությունը, ծննդաբերությունը կամ հետծննդյան շրջանը բարդացնող վիրուսային այլ հիվանդություններ

A80-B09, B25-B34 դասերում դասակարգված վիճակներ

O98.6 Հղիությունը, ծննդաբերությունը կամ հետծննդյան շրջանը բարդացնող կենդանավարակներ (պրոտոզոային)

B50-B64 դասերում դասակարգված վիճակներ

O98.7 Հղիությունը, ծննդաբերությունը կամ հետծննդյան շրջանը բարդացնող մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ)

B20-B24 դասերում դասակարգված վիճակներ

O98.8 Հղիությունը, ծննդաբերությունը կամ հետծննդյան շրջանը բարդացնող մոր այլ վարակիչ և մակաբուծային հիվանդություններ

O98.9 Հղիությունը, ծննդաբերությունը կամ հետծննդյան շրջանը բարդացնող մոր վարակիչ և մակաբուծային չճշտված հիվանդություններ

 

O99 Հղիությունը, ծննդաբերությունը կամ հետծննդյան շրջանը բարդացնող մոր այլ հիվանդություններ` դասակարգված այլ դասերում

 

Ծանոթություն:

Այս դասերում ընդգրկված են այնպիսի վիճակներ, որոնք բարդացնում են հղիությունը, ծանրանում են հղիության հետևանքով կամ դառնում են մանկաբարձական բուժօգնության համար դիմելու հիմնական պատճառ, և որոնց համար այբբենական ցանկի XV գլխում չկա հատուկ դաս:

Կոնկրետ վիճակը նույնականացնելու անհրաժեշտության դեպքում կիրառվում է լրացուցիչ ծածկագիր:

Բացառությամբ`

վարակիչ և մակաբուծային հիվանդությունների (O98)

վնասվածքի, թունավորման և որոշ այլ արտաքին պատճառների ազդեցության հետևանքների (S00-T98)

դեպքերի, երբ մորը ցուցաբերվող բժշկական օգնության համար հիմք հանդիսացող հիվանդությունը բացահայտ կամ ենթադրաբար ազդում է պտղի վրա (O35-O36)

O99.0 Հղիությունը, ծննդաբերությունը և հետծննդյան շրջանը բարդացնող սակավարյունություն (անեմիա)

D50-D64 դասերում դասակարգված վիճակներ

O99.1 Հղիությունը, ծննդաբերությունը և հետծննդյան շրջանը բարդացնող արյան և արյունաստեղծ օրգանների այլ հիվանդություններ և իմունային մեխանիզմների ներգրավմամբ որոշակի շեղումներ

D65-D89 դասերում դասակարգված վիճակներ

Բացառությամբ`

արյունահոսության` զուգակցված մակարդելիության խանգարումների հետ (O46.0, O67.0, O72.3)

O99.2 Հղիությունը, ծննդաբերությունը և հետծննդյան շրջանը բարդացնող ներզատական համակարգի հիվանդություններ, սնուցման և նյութափոխանակության խանգարումներ E00-E90 դասերում դասակարգված վիճակներ

Բացառությամբ`

շաքարային դիաբետի (O24.-)

սնուցման անբավարարության (O25)

հետծննդյան թիրեոիդիտի (O90.5)

O99.3 Հղիությունը, ծննդաբերությունը և հետծննդյան շրջանը բարդացնող հոգեկան խանգարումներ և նյարդային համակարգի հիվանդություններ

F00-F99 և G00-G99 դասերում դասակարգված վիճակներ

Բացառությամբ`

հետծննդյան դեպրեսիայի (F53.0)

հղիության ընթացքում առաջացած ծայրամասային նյարդաբորբի (O26.8)

հետծննդյան հոգեգարության (փսիխոզ) (F53.1)

O99.4 Հղիությունը, ծննդաբերությունը և հետծննդյան շրջանը բարդացնող արյան շրջանառության համակարգի հիվանդություններ

I00-I99 դասերում դասակարգված վիճակներ

Բացառությամբ`

հետծննդյան կարդիոմիոպաթիայի (O90.3)

հիպերտենզիվ խանգարումների (O10-O16)

մանկաբարձական էմբոլիայի (O88.-)

երակային բարդությունների ու գլխուղեղի երակածոցերի թրոմբոզի`

. ծննդաբերության ընթացքում և հետծննդյան շրջանում (O87.-)

. հղիության ընթացքում (O22.-)

O99.5 Հղիությունը, ծննդաբերությունը և հետծննդյան շրջանը բարդացնող շնչառական համակարգի հիվանդություններ J00-J99 դասերում դասակարգված վիճակներ

O99.6 Հղիությունը, ծննդաբերությունը և հետծննդյան շրջանը բարդացնող մարսողական համակարգի հիվանդություններ K00-K93 դասերում դասակարգված վիճակներ

Բացառությամբ`

հղիության, ծննդաբերության, հետծննդյան ընթացքում լյարդի ախտահարումների (O26.6.)

O99.7 Հղիությունը, ծննդաբերությունը և հետծննդյան շրջանը բարդացնող մաշկի և ենթամաշկային բջջանքի հիվանդություններ

L00-L99 ենթադասերում դասակարգված վիճակներ

Բացառությամբ`

հղիության հերպեսի (O26.4)

O99.8 Հղիությունը, ծննդաբերությունը և հետծննդյան շրջանը բարդացնող

ճշտված այլ հիվանդություններ և վիճակներ O99.0-O99.7 դասերում դասակարգված վիճակների համակցություն C00-D48, H00-H95, M00-M99, N00-N99 և Q00-Q99 դասերում դասակարգված վիճակներ` այլ դասերում չդասակարգված

Բացառությամբ`

հղիության ընթացքում միզասեռական ուղիների վարակի (O23.-)

ծննդաբերությունից հետո միզասեռական ուղիների վարակի (O86.0-O86.3)

մոր բուժօգնության` կոնքի օրգանների հաստատված կամ ենթադրվող (կասկածվող) անկանոնությունների դեպքում (Օ34.-)

հետծննդյան երիկամային սուր անբավարարության (O90.4)

հետծննդյան երիկամաբորբի (O90.8)

 

ԳԼՈՒԽ XVI ՊԵՐԻՆԱՏԱԼ ՇՐՋԱՆՈՒՄ Ի ՀԱՅՏ ԵԿՈՂ ՎԻՃԱԿՆԵՐ (Փի00 - Փի96) (P00 - P96)

 

Ներառյալ`

պերինատալ շրջանում ի հայտ եկած խանգարումներ, անգամ եթե դրանցով պայմանավորված հիվանդությունը կամ մահը տեղի են ունենում ավելի ուշ

Բացառությամբ`

բնածին արատների, կառուցվածքային և քրոմոսոմային շեղումների (Q00-Q99)

ներզատական համակարգի հիվանդությունների, սնուցման և նյութափոխանակային խանգարումների (E00-E90)

վնասվածքների, թունավորումների և արտաքին ագենտների (ազդակների) որոշ այլ հետևանքների (S00-T98)

նորագոյացությունների (C00-D48)

նորածնային փայտացման (A33)

 

Սույն գլուխը ներառում է հետևյալ բաժինները`

 

P00-P04 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված մայրական գործոններով և հղիության, ծննդաբերության և ծննդալուծման բարդություններով

P05-P08 Ախտահարումներ` պայմանավորված հղիության տևողության և պտղի աճի շեղումներով

P10-P15 Ծննդաբերական վնասվածքներ

P20-P29 Պերինատալ շրջանին բնորոշ շնչառական և սրտանոթային խանգարումներ

P35-P39 Պերինատալ շրջանին բնորոշ վարակներ

P50-P61 Պտղի և նորածնի արյունահոսական և արյունաբանական ախտահարումներ

P70-P74 Պտղին և նորածնին բնորոշ անցողիկ ներզատական և նյութափոխանակային խանգարումներ

P75-P78 Պտղի և նորածնի մարսողական համակարգի ախտահարումներ

P80-P83 Պտղի և նորածնի արտաքին ծածկույթների ախտահարումներ և ջերմակարգավորման խանգարումներ

P90-P96 Պերինատալ շրջանին բնորոշ այլ ախտահարումներ

 

Աստղանիշով նշված է հետևյալ դասը

 

P75 * Մեկոնիալ անանցանելիություն` պայմանավորված մուկովիսցիդոզով

 

ՊՏՂԻ ԵՎ ՆՈՐԱԾՆԻ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐ` ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՄԱՅՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ ԵՎ ՀՂԻՈՒԹՅԱՆ, ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՆՆԴԱԼՈՒԾՄԱՆ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ (P00-P04)

 

Ներառյալ`

ստորև թվարկված վիճակները մոր կողմից, եթե դրանք կառանձնացվեն որպես պտղի կամ նորածնի համար մահացության կամ հիվանդացության պատճառ

 

P00 Պտղի և նորածնի ախտահարումներ մայրական պատճառներով, որոնք կարող են կապված չլինել ներկա հղիության հետ

Բացառությամբ`

պտղի և նորածնի ախտահարումների` պայմանավորված`

. մոր հղիության բարդություններով (P01.-)

. մոր մոտ ներզատական և նյութափոխանակային խանգարումներով (P70-P74)

. ընկերքի կամ կրծքի կաթով օրգանիզմ ներթափանցած վնասակար նյութերով (P04.-)

P00.0 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված մոր զարկերակային գերճնշմամբ ուղեկցվող խանգարումներով

Պտղի կամ նորածնի ախտահարումներ` պայմանավորված O10-O11, O13-O16 դասերում դասկարգված մոր վիճակներով

P00.1 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված մոր երիկամային և միզուղիների հիվանդություններով

Պտղի կամ նորածնի ախտահարումներ` պայմանավորված N00-N39 դասերում դասակարգված մոր վիճակներով

P00.2 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված մոր վարակիչ և մակաբուծային հիվանդություններով

Պտղի կամ նորածնի ախտահարումներ` պայմանավորված A00-B99 և J09-J11 դասերում դասակարգված մոր վարակիչ հիվանդություններով, սակայն պտղի կամ նորածնի մոտ առանց այդ հիվանդությունների արտահայտման:

Բացառությամբ`

պերինատալ շրջանին բնորոշ վարակների (P35-P39)

մոր սեռական ուղիների և այլ տեղային վարակների (P00.8)

P00.3 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված մոր արյան շրջանառության և շնչառական համակարգի հիվանդություններով

Պտղի կամ նորածնի ախտահարումներ` պայմանավորված I00-I99, J00-J99, Q20-Q34 դասերում դասակարգված մոր վիճակներով, բայց չներառված P00.0, P00.2 դասերում

P00.4 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված մոր սնուցման խանգարումներով

Պտղի կամ նորածնի ախտահարումներ` պայմանավորված E40-E64 դասերում դասակարգված մոր վիճակներով

Մոր թերսնուցում` ԱՀՃ

P00.5 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված մոր վնասվածքներով

Պտղի կամ նորածնի ախտահարումներ` պայմանավորված S00-T79 դասերում դասակարգված մոր վիճակներով

P00.6 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված մոր վիրաբուժական միջամտություններով

Բացառությամբ`

սույն հղիության ծննդալուծում կեսարյան հատմամբ (P03.4)

ընկերքի վնասում ամնիոցենտեզի, կեսարյան հատման կամ վիրաբուժական միջամտության արդյունքում (P02.1)

արգանդի կամ կոնքի խոռոչի օրգանների նախկինում կատարված վիրահատություններ (P03.8)

հղիության ընդհատում, ազդեցությունը պտղի վրա (P96.4)

P00.7 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված մոր մոտ այլ բժշկական միջամտություններով, այլ դասերում չդասակարգված

Պտղի կամ նորածնի ախտահարումներ` պայմանավորված մոր ճառագայթային բուժմամբ

Բացառությամբ`

ընկերքի վնասում ամնիոցենտեզի` կեսարյան հատման կամ վիրաբուժական միջամտության արդյունքում (P02.1)

պտղի կամ նորածնի ախտահարումներ` պայմանավորված ծննդաբերության և ծննդալուծման այլ բարդություններով (P03.-)

P00.8 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված մոր այլ վիճակներով

Պտղի կամ նորածնի ախտահարումներ` պայմանավորված

. T80-T88 դասերում դասակարգված վիճակներով

. մոր սեռական ուղիների և այլ տեղային վարակներով

. մոր մոտ համակարգային կարմիր գայլախտի առկայությամբ

Բացառությամբ`

նորածնային անցողիկ ներզատական և նյութափոխանակային ախտահարումների (P70-P74)

P00.9 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված մոր չճշտված վիճակներով

 

P01 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված մոր հղիության բարդություններով

 

P01.0 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված մոր արգանդի պարանոցի անլիարժեքությամբ

P01.1 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված պտղապարկի վաղաժամ պատռվածքով

P01.2 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված հարպտղային սակավաջրությամբ

Բացառությամբ`

պայմանավորված թաղանթների վաղաժամ պատռվածքով (P01.1)

P01.3 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված հարպտղային գերջրությամբ

Գերջրություն

P01.4 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված էկտոպիկ հղիությամբ

Արտարգանդային հղիություն

P01.5 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված բազմապտուղ հղիությամբ`

եռյակ

զույգ

P01.6 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված մայրական մահով

P01.7 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված ծննդաբերությունից առաջ պտղի անոմալ առաջադրությամբ`

. հետույքային առաջադրություն _.

. արտաքին պտղաշրջում           |

. դիմային առաջադրություն       |  ծննդաբերությունից առաջ

. միջաձիգ դրություն            |

    . անկայուն դրություն          _.

 

P01.8 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված հղիությունը բարդացնող մոր այլ հիվանդություններով

Ինքնաբեր վիժում, ազդեցությունը պտղի վրա

P01.9 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված հղիությունը բարդացնող չճշտված վիճակներով

 

P02 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված ընկերքի, պորտալարի և պտղաթաղանթների բարդություններով

 

P02.0 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված առաջադիր ընկերքով

P02.1 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված այլ բարդություններով, կապված ընկերքի անջատման և արյունահոսության հետ`

. Ընկերքի շերտազատում

. Հանկարծակի արյունահոսություն

. Մինչծննդյան արյունահոսություն

. Ընկերքի վնասում ամնիոցենտեզի, կեսարյան հատման կամ վիրաբուժական միջամտության արդյունքում

. Արյան կորուստ մոր մոտ

. Ընկերքի վաղաժամ անջատում

P02.2 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված ընկերքի այլ և չճշտված ձևաբանական և ֆունկցիոնալ անոմալիաներով (անկանոնություններով)

Ընկերքի`

. դիսֆունկցիա

. ինֆարկտ

. անբավարարություն

P02.3 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված ընկերքային տրանսֆուզիայի համախտանիշով

Պտղի և նորածնի մոտ առաջացած վիճակները նույնականացնելու անհրաժեշտության դեպքում կիրառվում է լրացուցիչ ծածկագիր:

P02.4 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված պորտալարի արտանկմամբ

P02.5 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված պորտալարի սեղմման այլ տեսակներով

Պորտալարի փաթաթում (ամուր) պարանոցի շուրջ

Պորտալարի կծիկավորություն

Պորտալարի հանգույց

P02.6 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված պորտալարի այլ և չճշտված անկանոնություններով (անոմալիաներով)

կարճ պորտալար

առաջադիր անոթ (vasa praevia)

Բացառությամբ`

եզակի պորտային զարկերակի (Q27.0)

P02.7 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված խորիոամնիոնիտով

Ամնիոնիտ

Պտղաթաղանթների բորբոքում

Ընկերքի բորբոքում

P02.8 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված պտղաթաղանթների այլ անոմալիաներով

P02.9 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված պտղաթաղանթների անոմալիաներով` չճշտված

 

P03 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված ծննդաբերության և ծննդալուծման այլ բարդություններով

 

P03.0 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված հետույքային առաջադրությամբ և էքստրակցիայով

P03.1 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված այլ անոմալ առաջադրություններով, անոմալ դիրքերով և ծննդաբերության և ծննդալուծման ժամանակ անհամապատասխանելիությամբ

Նեղ կոնք

Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված O64-O66 դասերում դասակարգված վիճակներով

Գլխի կայուն բարձր դիրք հետին տեսակ

Միջաձիգ դրություն

P03.2 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված աքցանադրմամբ

P03.3 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված վակուում էքստրակտորի կիրառմամբ

P03.4 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված կեսարյան հատումով ծննդալուծմամբ

P03.5 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված սրընթաց ծննդաբերությամբ

Արագընթաց երկրորդ շրջան

P03.6 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված արգանդի կծկողականության շեղումներով

Պտղի կամ նորածնի ախտահարումներ` պայմանավորված O62.- դասում դասակարգված վիճակներով, բացառությամբ O62.3 ենթադասը

Հիպերտոնիկ արգանդ

Իներտ արգանդ

P03.8 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված ծննդաբերության և ծննդալուծման այլ բարդություններով

Մոր փափուկ հյուսվածքների անոմալիաներ

Պտղահատում` ծննդաբերության դյուրինացման նպատակով

Պտղի կամ նորածնի ախտահարումներ` պայմանավորված O60-O75 դասերում դասակարգված այլ վիճակներով, P02.- և P03.0-P03.6 ենթադասերում չներառված ծննդաբերության և ծննդալուծման ժամանակ կիրառվող այլ միջամտություններով

Ծննդաբերության խթանում

P03.9 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված ծննդաբերության և ծննդալուծման բարդություններով` չճշտված

 

P04 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված ընկերքով և կրծքի կաթով օրգանիզմ ներթափանցած վնասակար ագենտների (ազդակների) ներգործությամբ

Ներառյալ`

ընկերքով թափանցող նյութերի ոչ տերատոգեն ազդեցություն

Բացառությամբ`

բնածին արատներ (Q00-Q99)

նորածնային դեղնուկ` պայմանավորված մորից թափանցած դեղամիջոցներով կամ թույներով (P58.4)

P04.0 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված հղիության, ծննդաբերության և ծննդալուծման ժամանակ մոր անզգայացման և ցավազրկման կիրառմամբ

Ռեակցիաներ և ինտոքսիկացիաներ` առաջացած ծննդաբերության ընթացքում մորը ներարկած օպիատներից և տրանկվիլիզատորներից

P04.1 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված մոր վրա այլ բուժական ազդեցություններով

Քիմիոթերապիա քաղցկեղի դեմ

Ցիտոտոքսիկ դեղամիջոցներ

Բացառությամբ`

վարֆարինով պայմանավորված դիսմորֆիզմ (Q86.2)

պտղի հիդանտոինային համախտանիշ (Q86.1)

մոր թմրամոլություն (P04.4)

P04.2 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված մոր ծխախոտամոլությամբ

P04.3 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված մոր կողմից ալկոհոլի օգտագործմամբ

Բացառությամբ`

պտղի ալկոհոլային համախտանիշ (Q86.0)

P04.4 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված մոր թմրամոլությամբ

Բացառությամբ`

մոր անզգայացում և ցավազրկում (P04.0)

թմրամոլ մայրերի մոտ զրկանքի (հանման) համախտանիշ (P96.1)

P04.5 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված մոր կողմից սննդային քիմիկատների օգտագործմամբ

P04.6 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված մոր վրա շրջակա միջավայրի քիմիական նյութերի ներգործությամբ

P04.8 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված մոր վրա այլ վնասակար ագենտների (ազդակների) ներգործությամբ

P04.9 Պտղի և նորածնի ախտահարումներ` պայմանավորված մոր վրա չճշտված վնասակար ագենտների (ազդակների) ներգործությամբ

 

ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ` ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀՂԻՈՒԹՅԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՊՏՂԻ ԱՃԻ ՇԵՂՈՒՄՆԵՐՈՎ (P05-P08)

 

P05 Պտղի աճի դանդաղում և պտղի թերսնուցում

 

P05.0 Թեթև` գեստացիոն տարիքի համար

Սովորաբար վերաբերում է այն դեպքերին, երբ մարմնի զանգվածը տվյալ գեստացիոն տարիքի համար ցածր է 10-րդ պերցենտիլից, սակայն մարմնի երկարությունը նշված սահմանագծից բարձր է

P05.1 Փոքր` գեստացիոն տարիքի համար

Սովորաբար վերաբերում է այն դեպքերին, երբ մարմնի զանգվածը և երկարությունը տվյալ գեստացիոն տարիքի համար ցածր է 10-րդ պերցենտիլից

Փոքր` տվյալ ժամկետի համար

Փոքր և թեթև` տվյալ ժամկետի համար

P05.2 Պտղի թերսնուցում` առանց հիշատակման տվյալ գեստացիոն տարիքի համար փոքր կամ թեթև լինելու հանգամանքը

Երեխան թեթև կամ փոքր չէ տվյալ գեստացիոն տարիքի համար, սակայն ունի պտղի թերսնուցման նշաններ, ինչպիսիք են մաշկի չորությունը և թեփոտումը, ենթամաշկային ճարպաշերտի անբավարար զարգացածությունը

Բացառությամբ`

պտղի թերսնուցման, հիշատակելով հետևյալը

. թեթև` գեստացիոն տարիքի համար (P05.0)

. փոքր` գեստացիոն տարիքի համար (P05.1)

P05.9 Պտղի աճի դանդաղում` չճշտված

Պտղի աճի դանդաղում` ԱՀՃ

 

P07 Խանգարումներ` պայմանավորված հղիության ժամկետի կրճատմամբ և ծնվելիս մարմնի ցածր զանգվածով, այլ դասերում չդասակարգված

 

Ծանոթություն:

Ծնվելիս մարմնի զանգվածի և հղիության ժամկետի վերաբերյալ տեղեկությունների առկայության դեպքում նախապատվությունը պետք է տալ մարմնի զանգվածին:

Ներառյալ`

նորածնի մահվան, հիվանդության և լրացուցիչ օգնության ցուցաբերման պատճառ հանդիսացող թվարկված վիճակները առանց հետագա ճշտման

Բացառությամբ`

ծնվելիս մարմնի ցածր զանգված` պայմանավորված պտղի աճի դանդաղմամբ և պտղի թերսնուցմամբ (P05.-)

P07.0 Ծնվելիս մարմնի ծայրահեղ ցածր զանգված

Մարմնի զանգվածը 999 գրամ և պակաս

P07.1 Ծնվելիս մարմնի ցածր զանգվածի այլ դեպքեր

Մարմնի զանգվածը 1000-2499 գրամ

P07.2 Ծայրահեղ անհասություն

Հղիության ժամկետը պակաս 28 լրացած շաբաթից (պակաս 196 լրացած օրից)

P07.3 Անհասության այլ դեպքեր

Հղիության ժամկետն ավելի քան 28 լրացած շաբաթ, սակայն նվազ քան 37 լրացած շաբաթ (ավելի քան 196 լրացած օր, սակայն նվազ քան 259 լրացած օր)

Անհասություն` ԱՀՃ

 

P08 Խանգարումներ` պայմանավորված հղիության ժամկետի երկարաձգմամբ և ծնվելիս մարմնի մեծ զանգվածով

 

Ծանոթություն:

Ծնվելիս մարմնի զանգվածի և հղիության ժամկետի վերաբերյալ տեղեկությունների առկայության դեպքում նախապատվությունը պետք է տալ մարմնի զանգվածին:

Ներառյալ`

նորածնի մահվան, հիվանդության և լրացուցիչ օգնության ցուցաբերման պատճառ հանդիսացող թվարկված վիճակները առանց հետագա ճշտմամբ

P08.0 Չափազանց խոշոր նորածին

Այս դասը սովորաբար կիրառում են, երբ ծնվելիս մարմնի զանգվածը կազմում է 4500գ և ավելի:

Բացառությամբ`

համախտանիշերի`

. շաքարային դիաբետ ունեցող մորից ծնված նորածին (P70.1)

. գեստացիոն դիաբետ ունեցող մորից ծնված նորածին (P70.0)

Այլ խոշոր գեստացիոն տարիքի համար նորածիններ

Սովորաբար վերաբերում է այն դեպքերին, երբ ծնվելիս մարմնի զանգվածը տվյալ գեստացիոն տարիքի համար գերազանցում է 90-րդ պերցենտիլը կամ 4000 գրամ է կամ ավելի` ցանկացած ժամկետում:

Այլ ծանր կամ ժամկետի համար խոշոր պտուղներ և նորածիններ` անկախ գեստացիոն տարիքից

Բացառությամբ`

համախտանիշերի`

. շաքարային դիաբետ ունեցող մորից ծնված նորածին (P70.1)

. գեստացիոն դիաբետ ունեցող մորից ծնված նորածին (P70.0)

. մարմնի զանգվածը 4500 գրամ և ավելի (P08.0)

P08.2 Գերհաս նորածին, ոչ ծանր տվյալ գեստացիոն տարիքի համար 42 կամ ավելի լրացած շաբաթ (294 օր կամ ավելի) գեստացիոն տարիք ունեցող պտուղ կամ նորածին, ոչ ծանր կամ խոշոր տվյալ ժամկետի համար

Գերհասություն` ԱՀՃ

 

ԾՆՆԴԱԲԵՐԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ (P10-P15)

 

P10 Ներգանգային hյուսվածքների պատռվածք և արյունահոսություն` պայմանավորված ծննդաբերական վնասվածքով

Բացառությամբ`

պտղի կամ նորածնի ներգանգային արյունահոսություն

. ԱՀՃ (P52.9)

. պայմանավորված անօքսիայով կամ հիպօքսիայով (P52.-)

P10.0 Սուբդուրալ (ենթակարծրենային) արյունահոսություն` ծննդաբերական վնասվածքի ժամանակ

Սուբդուրալ հեմատոմա (տեղային)` ծննդաբերական վնասվածքի ժամանակ

Բացառությամբ`

Սուբդուրալ արյունահոսություն ուղեղիկի վրանի պատռվածքով (P10.4)

P10.1 ՈՒղեղային արյունահոսություն` պայմանավորված ծննդաբերական վնասվածքով

P10.2 Ներփորոքային արյունահոսություն` պայմանավորված ծննդաբերական վնասվածքով

P10.3 Սուբարախնոիդալ (ենթաոստայնային) արյունահոսություն` պայմանավորված ծննդաբերական վնասվածքով

P10.4 ՈՒղեղիկի վրանի պատռվածք` պայմանավորված ծննդաբերական վնասվածքով

P10.8 Ներգանգային hյուսվածքների այլ պատռվածքներ և արյունահոսություններ` պայմանավորված ծննդաբերական վնասվածքով

P10.9 Ներգանգային hյուսվածքների պատռվածք և արյունահոսություն` պայմանավորված ծննդաբերական վնասվածքով` չճշտված

 

P11 Կենտրոնական նյարդային համակարգի այլ ծննդաբերական վնասվածքներ

 

P11.0 Գլխուղեղի այտուց` պայմանավորված ծննդաբերական վնասվածքով

P11.1 Գլխուղեղի այլ ճշգրտված վնասվածքներ` պայմանավորված ծննդաբերական վնասվածքով

P11.2 Գլխուղեղի չճշտված վնասվածքներ` պայմանավորված ծննդաբերական վնասվածքով

P11.3 Դիմային նյարդի ծննդաբերական վնասվածք

Դիմային նյարդի կաթված` պայմանավորված ծննդաբերական վնասվածքով

P11.4 Գանգուղեղային այլ նյարդերի ծննդաբերական վնասվածք

P11.5 Ողնաշարի և ողնուղեղի ծննդաբերական վնասվածք

Ողնաշարի կոտրվածք` պայմանավորված ծննդաբերական վնասվածքով

P11.9 Կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներ ծննդաբերական վնասվածքի ժամանակ` չճշտված

 

P12 Գլխի մազածածկ հատվածի ծննդաբերական վնասվածք

 

P12.0 Կեֆալոհեմատոմա` պայմանավորված ծննդաբերական վնասվածքով

P12.1 Շինիոն (chignon)` պայմանավորված ծննդաբերական վնասվածքով

P12.2 Էպիկրանիալ ենթաապանևրոզային արյունահոսություն` պայմանավորված ծննդաբերական վնասվածքով

P12.3 Գլխի մազածածկ հատվածի սալջարդ` պայմանավորված ծննդաբերական վնասվածքով

P12.4 Նորածնի գլխի մազածածկ հատվածի վնասվածք` մշտադիտարկման (մոնիթորինգի) միջամտությունների հետևանքով

Մաշկի կտրվածք արյան նմուշ վերցնելու համար

Գլխի մազածածկ հատվածի ախտահարում կլիպսայով (էլեկտրասայրով)

P12.8 Գլխի մազածածկ հատվածի այլ ծննդաբերական վնասվածք

P12.9 Գլխի մազածածկ հատվածի ծննդաբերական վնասվածք` չճշտված

 

P13 Կմախքի ծննդաբերական վնասվածք

Բացառությամբ`

ողնաշարի ծննդաբերական վնասվածքի (P11.5)

P13.0 Գանգի կոտրվածք` պայմանավորված ծննդաբերական վնասվածքով

P13.1 Գանգի այլ ծննդաբերական վնասվածքներ

Բացառությամբ`

կեֆալոհեմատոմայի (P12.0)

P13.2 Ազդրոսկրի ծննդաբերական վնասվածք

P13.3 Այլ երկար խողովակաձև ոսկրերի ծննդաբերական վնասվածք

P13.4 Անրակի կոտրվածք` ծննդաբերական վնասվածքի ժամանակ

P13.8 Կմախքի այլ հատվածների ծննդաբերական վնասվածքներ

P13.9 Կմախքի ծննդաբերական վնասվածք` չճշտված

 

P14 Ծայրամասային (պերիֆերիկ) նյարդային համակարգի ծննդաբերական վնասվածք

 

P14.0 Էրբի կաթված (պարալիզ)` պայմանավորված ծննդաբերական վնասվածքով

P14.1 Կլումպկեի կաթված (պարալիզ)` պայմանավորված ծննդաբերական վնասվածքով

P14.2 Ստոծանիական նյարդի կաթված` պայմանավորված ծննդաբերական վնասվածքով

P14.3 Բազկային հյուսակի այլ ծննդաբերական վնասվածքներ

P14.8 Ծայրամասային նյարդային համակարգի այլ հատվածների ծննդաբերական վնասվածքներ

P14.9 Ծայրամասային նյարդային համակարգի ծննդաբերական վնասվածք` չճշտված

 

P15 Այլ ծննդաբերական վնասվածքներ

 

P15.0 Լյարդի ծննդաբերական վնասվածք

Լյարդի պատռվածք` ծննդաբերական վնասվածքի ժամանակ

P15.1 Փայծաղի ծննդաբերական վնասվածք

Փայծաղի պատռվածք` ծննդաբերական վնասվածքի ժամանակ

P15.2 Կրծոսկրաանրակապտկաձև մկանի վնասվածք` ծննդաբերական վնասվածքի ժամանակ

P15.3 Աչքերի ծննդաբերական վնասվածք`

. Ենթաշաղկապենային արյունազեղում  _. պայմանավորված ծննդաբերական

    . Վնասվածքային գլաուկոմա           _. վնասվածքով

 

P15.4 Դեմքի ծննդաբերական վնասվածք

Դեմքի գերարյունալեցում` պայմանավորված ծննդաբերական վնասվածքով

P15.5 Արտաքին սեռական օրգանների ծննդաբերական վնասվածք

P15.6 Ենթամաշկային ճարպաշերտի նեկրոզ` ծննդաբերական վնասվածքի ժամանակ

P15.8 Այլ ճշտված ծննդաբերական վնասվածքներ

P15.9 Ծննդաբերական վնասվածք` չճշտված

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
19.09.2013
N 871-Ն
Հրաման