Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅ ...

 

 

103.0871.241013

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        10            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10313404

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

19 սեպտեմբերի 2013 թվականի N 871-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 67-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(29-րդ մաս)

 

ՊՈՏԵՆՑԻԱԼ ՎՏԱՆԳ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ, ԿԱՊՎԱԾ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ (Z20-Z29)

 

Z20 Շփում հիվանդի հետ և վարակիչ հիվանդություններով վարակվելու հնարավորություն

 

Z20.0 Շփում հիվանդի հետ և աղիքային վարակիչ հիվանդություններով վարակվելու հնարավորություն

Z20.1 Շփում հիվանդի հետ և տուբերկուլյոզով վարակվելու հնարավորություն

Z20.2 Շփում հիվանդի հետ և առավելապես սեռական ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդություններով վարակվելու հնարավորություն

Z20.3 Շփում հիվանդի հետ և կատաղությամբ վարակվելու հնարավորություն

Z20.4 Շփում հիվանդի հետ և կարմրախտով վարակվելու հնարավորություն

Z20.5 Շփում հիվանդի հետ և վիրուսային հեպատիտով վարակվելու հնարավորություն

Z20.6 Շփում հիվանդի հետ և մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) վարակվելու հնարավորություն

Բացառությամբ`

անախտանիշի վարակիչ կարգավիճակի` հարուցված մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) (Z21)

Z20.7 Շփում հիվանդի հետ և ոջլոտությամբ, քոսով (ակարիազով) և այլ ինվազիաներով վարակվելու հնարավորություն

Z20.8 Շփում հիվանդի հետ և այլ վարակիչ հիվանդություններով վարակվելու հնարավորություն

Z20.9 Շփում հիվանդի հետ և այլ վարակիչ հիվանդություններով վարակվելու հնարավորություն` չճշտված

 

Z21 Անախտանիշ վարակիչ կարգավիճակ` հարուցված մարդու իմունաանբավարարության վիրուսով (ՄԻԱՎ)

Ներառյալ`

ՄԻԱՎ-դրականը` ԱՀՃ

Բացառությամբ`

շփման հիվանդի հետ և մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) վարակվելու հնարավորության (Z20.6)

ՄԻԱՎ-հիվանդության (B20-B24)

հղիությունը, ծննդաբերությունը և հետծննդաբերական շրջանը բարդացնող ՄԻԱՎ-հիվանդության (O98.7)

մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) առկայության լաբորատոր հաստատման (R75)

 

Z22 Վարակիչ հիվանդության հարուցչի վարակակրություն

Ներառյալ`

հիվանդության հարուցչի վարակակրության կասկած

Z22.0 Որովայնային տիֆի հարուցչի վարակակրություն

Z22.1 Ստամոքսաղիքային այլ վարակիչ հիվանդությունների հարուցիչների վարակակրություն

Z22.2 Դիֆթերիայի հարուցչի վարակակրություն

Z22.3 Այլ ճշտված մանրէային հիվանդությունների հարուցիչների վարակակրություն

Վարակակրություն`

. մենինգոկոկերի

. ստաֆիլոկոկերի

. ստրեպտոկոկերի

Z22.4 Առավելապես սեռական ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդությունների հարուցիչների վարակակրություն

Հարուցչի վարակակրություն`

. գոնորեայի

. սիֆիլիսի

Z22.5 Վիրուսային հեպատիտի հարուցչի վարակակրություն

Հեպատիտ B-ի մակերեսային հակագենի վարակակրություն (HBs Ag)

Z22.6 Մարդկային T-լիմֆոտրոպային I-տիպի վիրուսի վարակակրություն (HTLV-)

Z22.8 Այլ վարակիչ հիվանդությունների հարուցիչների վարակակրություն

Z22.9 Վարակիչ հիվանդության հարուցչի վարակակրություն` չճշտված

 

Z23 Մեկ մանրէային հիվանդության դեմ պատվաստման անհրաժեշտություն

Բացառությամբ`

հիվանդությունների համակցությունների դեմ պատվաստումը (Z27.-)

չանցկացված պատվաստումի (Z28.-)

Z23.0 Պատվաստման անհրաժեշտություն միայն խոլերայի դեմ

Z23.1 Պատվաստման անհրաժեշտություն միայն որովայնային տիֆի և պարատիֆի դեմ

Z23.2 Պատվաստման անհրաժեշտություն տուբերկուլյոզի դեմ (ԲՑԺ)

Z23.3 Պատվաստման անհրաժեշտություն ժանտախտի դեմ

Z23.4 Պատվաստման անհրաժեշտություն տուլարեմիայի դեմ

Z23.5 Պատվաստման անհրաժեշտություն միայն փայտացման դեմ

Z23.6 Պատվաստման անհրաժեշտություն միայն դիֆթերիայի դեմ

Z23.7 Պատվաստման անհրաժեշտություն միայն կապույտ հազի դեմ

Z23.8 Պատվաստման անհրաժեշտություն այլ մեկ մանրէային հիվանդության դեմ

 

Z24 Պատվաստման անհրաժեշտություն մեկ որոշակի վիրուսային հիվանդության դեմ

Բացառությամբ`

հիվանդությունների համակցությունների դեմ պատվաստումի (Z27.-)

չանցկացված պատվաստումի (Z28.-)

Z24.0 Պատվաստման անհրաժեշտություն պոլիոմիելիտի դեմ

Z24.1 Պատվաստման անհրաժեշտություն հատվածոտանիներով փոխանցվող վիրուսային էնցեֆալիտի դեմ

Z24.2 Պատվաստման անհրաժեշտություն կատաղության դեմ

Z24.3 Պատվաստման անհրաժեշտություն դեղին տենդի դեմ

Z24.4 Պատվաստման անհրաժեշտություն միայն կարմրուկի դեմ

Z24.5 Պատվաստման անհրաժեշտություն միայն կարմրախտի դեմ

Z24.6 Պատվաստման անհրաժեշտություն վիրուսային հեպատիտի դեմ

 

Z25 Պատվաստման անհրաժեշտություն ուրիշ մեկ վիրուսային հիվանդության դեմ

Բացառությամբ`

հիվանդությունների համակցությունների դեմ պատվաստումի (Z27.-)

չանցկացված պատվաստումի (Z28.-)

Z25.0 Պատվաստման անհրաժեշտություն միայն համաճարակային պարօտիտի դեմ

Z25.1 Պատվաստման անհրաժեշտություն գրիպի դեմ

Z25.8 Պատվաստման անհրաժեշտություն այլ ճշտված մեկ վիրուսային հիվանդության դեմ

Z26 Պատվաստման անհրաժեշտություն այլ վարակիչ հիվանդություններից մեկի դեմ

Բացառությամբ`

հիվանդությունների համակցությունների դեմ պատվաստման (Z27.-)

չանցկացված պատվաստման (Z28.-)

Z26.0 Իմունիզացման անհրաժեշտություն լեյշմանիոզի դեմ

Z26.8 Իմունիզացման անհրաժեշտություն` այլ ճշտված մեկ վարակիչ հիվանդության դեմ

Z26.9 Իմունիզացման անհրաժեշտություն վարակիչ հիվանդության դեմ` չճշտված

Իմունիզացման անհրաժեշտություն` առանց լրացուցիչ ճշտումների

 

Z27 Պատվաստման անհրաժեշտություն վարակիչ հիվանդությունների համակցությունների դեմ

Բացառությամբ`

չանցկացված պատվաստման (Z28.-)

Z27.0 Պատվաստման անհրաժեշտություն խոլերայի և որովայնային տիֆի-պարատիֆի դեմ

Z27.1 Պատվաստման անհրաժեշտություն դիֆթերիայի-փայտացման-կապույտ հազի դեմ (ԴՓԿ)

Z27.2 Պատվաստման անհրաժեշտություն դիֆթերիայի-փայտացման-կապույտ հազի (ԴՓԿ) և որովայնային տիֆի-պարատիֆի դեմ

Z27.3 Պատվաստման անհրաժեշտություն դիֆթերիայի-փայտացման-կապույտ հազի և պոլիոմիելիտի դեմ (ԴՓԿ Դ պոլիոմիելիտ)

Z27.4 Պատվաստման անհրաժեշտություն կարմրուկի-համաճարակային պարօտիտի-կարմրախտի դեմ

Z27.8 Պատվաստման անհրաժեշտություն վարակիչ հիվանդությունների` այլ համակցությունների դեմ

Z27.9 Պատվաստման անհրաժեշտություն վարակիչ հիվանդությունների համակցությունների դեմ` չճշտված

 

Z28 Չիրականացված պատվաստում

 

Z28.0 Չիրականացված պատվաստում բժշկական հակացուցումների պատճառով

Z28.1 Չիրականացված պատվաստում պացիենտի հրաժարման` նրա համոզմունքների կամ խմբային ճնշման պատճառով

Z28.2 Չիրականացված պատվաստում պացիենտի հրաժարման` մեկ ուրիշ և չճշտված պատճառով

Z28.8 Չիրականացված պատվաստում` այլ պատճառներով

Z28.9 Չիրականացված պատվաստում` չճշտված պատճառով

 

Z29 Այլ կանխարգելիչ միջոցների անհրաժեշտություն

Բացառությամբ`

ալերգենների նկատմամբ ապագերզգայունացման (Z51.6)

կանխարգելիչ վիրաբուժության (Z40.-)

Z29.0 Մեկուսացում

Հոսպիտալացում` անհատին նրա շրջապատից պաշտպանելու կամ վարակիչ հիվանդների հետ շփումից հետո նրան մեկուսացնելու նպատակով

Z29.1 Կանխարգելիչ իմունոթերապիա

Իմունային շիճուկի (գամմա-գլոբուլին) ներմուծում

Z29.2 Կանխարգելիչ քիմիոթերապիայի այլ տեսակ

Քիմիականխարգելում

Հակաբիոտիկների ներմուծում կանխարգելման նպատակով

Z29.8 Այլ ճշտված կանխարգելիչ միջոցներ

Z29.9 Կանխարգելիչ միջոց` չճշտված

 

ԴԻՄՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԿԱՊՎԱԾ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏ (Z30-Z39)

 

Z30 Հակաբեղմնավորիչ միջոցների կիրառման դիտարկում

 

Z30.0 Ընդհանուր խորհուրդներ և խորհրդատվություններ հակաբեղմնավորման վերաբերյալ

Խորհուրդ ընտանիքի պլանավորման վերաբերյալ` ԱՀՃ

Հակաբեղմնավորիչ միջոցների սկզբնական նշանակում

Z30.1 Ներարգանդային հակաբեղմնավորիչ սարքի տեղադրում

Z30.2 Մանրէազերծում

Հոսպիտալացում արգանդափողերի կամ սերմնածորանի վիրակապի համար

Z30.3 Դաշտանի խթանում

Հղիության ընդհատում

Դաշտանային ցիկլի կարգավորում

Z30.4 Հակաբեղմնավորիչ դեղամիջոցների կիրառման դիտարկում

Հակաբեղմնավորիչ հաբերի կամ այլ հակաբեղմնավորման միջոցների կրկնակի դեղատոմսի դուրս գրում

Սովորական բժշկական հեազոտում` կապված հակաբեղմնավորման հետ

Z30.5 Ներարգանդային հակաբեղմնավորման սարքի կիրառման դիտարկում

Ներարգանդային հակաբեղմնավորման սարքի ստուգում, կրկնակի տեղադրում կամ հեռացում

Z30.8 Հակաբեղմնավորիչի կիրառման դիտարկման այլ տեսակ

Սերմնաբջիջների հաշվում վազէկտոմիայից հետո

Z30.9 Հակաբեղմնավորման կիրառման դիտարկում` չճշտված

 

Z31 Մանկածնության գործառույթի վերականգնում և պահպանում

Բացառությամբ`

բարդությունների, կապված արհեստական բեղմնավորման հետ (N98.-)

Z31.0 Տուբոպլաստիկա կամ վազոպլաստիկա` վաղ անցկացված մանրէազերծումից հետո

Z31.1 Արհեստական բեղմնավորում

Z31.2 Բեղմնավորում in vitro

Հոսպիտալացում արհեստական բեղմնավորման կամ ձվաբջջի ներպատվաստման նպատակով

Z31.3 Բեղմնավորումը խթանող այլ մեթոդներ

Z31.4 Հետազոտություններ և փորձեր մանկածնության գործառույթի վերականգման վերաբերյալ

Արգանդափողերի փչում

Սերմնաբջիջների հաշվում

Բացառությամբ`

սերմնաբջիջների հաշվումի` վազէկտոմիայից հետո (Z30.8)

Z31.5 Ժառանգական խորհրդատվություն

Z31.6 Ընդհանուր խորհրդատվություն և խորհուրդներ մանկածնության գործառույթի վերականգնման վերաբերյալ

Z31.8 Մանկածնության գործառույթի վերականգման այլ միջոցներ

Z31.9 Մանկածնության գործառույթի վերականգման միջոց` չճշտված

 

Z32 Հետազոտումներ և թեստեր հղիության հաստատման համար

 

Z32.0 Հղիություն` (դեռևս) չհաստատված

Z32.1 Հղիություն` հաստատված

 

Z33 Հղիությանը բնորոշ վիճակ

Ներառյալ`

հղիության վիճակը` ԱՀՃ

 

Z34 Նորմալ հղիության ընթացքի դիտարկում

 

Z34.0 Նորմալ առաջին հղիության ընթացքի դիտարկում

Z34.8 Այլ նորմալ հղիության ընթացքի դիտարկում

Z34.9 Նորմալ հղիության ընթացքի դիտարկում` չճշտված

 

Z35 Բարձր ռիսկի ենթակա հղիության ընթացքի դիտարկում

 

Z35.0 Հղիության ընթացքի դիտարկում կնոջ մոտ` անամնեզում անպտղությամբ

Z35.1 Հղիության ընթացքի դիտարկում կնոջ մոտ` անամնեզում աբորտիվ վիժումներով

Հղիության ընթացքի դիտարկում կնոջ մոտ, որի անամնեզում առկա է`

. հիդատիդաձև կույտ

. բշտիկային

Բացառությամբ`

սովորական վիժման դեպքերի`

. հղիության ժամանակ օգնություն պահանջող սովորութային վիժման դեպքերի (O26.2)

. ընթացիկ հղիության բացակայության դեպքերը (N96)

Z35.2 Հղիության ընթացքի դիտարկում` մանկածնության կամ մանկաբարձական խնդիրներին առնչվող այլ բարդացած անամնեզով կնոջ մոտ

Հղիության ընթացքի դիտարկում կնոջ մոտ, որի անամնեզում առկա են`

. վիճակներ, որոնք դասակարգված են O10-O92 դասերում

. նեոնատալ մահացություն

. մեռելածնություն

Z35.3 Հղիության ընթացքի դիտարկում կնոջ մոտ` անբավարար նախածննդաբերական օգնությամբ

Հղիություն`

. քողարկված

. թաքնված

Z35.4 Հղիության ընթացքի դիտարկում բազմածին կնոջ մոտ

Բացառությամբ`

բազմածին կնոջ` տվյալ պահին հղիության բացակայության (Z64.1)

Z35.5 Տարիքավոր առաջնածնի դիտարկում

Z35.6 Պատանի առաջնածնի դիտարկում

Z35.7 Սոցիալական խնդիրների հետևանքով բարձրաստիճան ռիսկի ենթակա հղիության դիտարկում

Z35.8 Այլ բարձրաստիճան ռիսկի ենթակա հղիության դիտարկում

Z35.9 Չճշտված բնույթի բարձրաստիճան ռիսկի ենթակա հղիության ընթացքի դիտարկում

 

Z36 Նախածննդաբերական հետազոտում` պտղի մոտ ախտաբանության հայտնաբերման նպատակով (անտենատալ սքրինինգ)

Բացառությամբ`

խախտումների մոր մոտ նախածննդաբերական սքրինինգի դեպքում (O28.-)

սովորական նախածննդաբերական օգնությունը (Z34-Z35)

Z36.0 Նախածննդաբերական սքրինինգ` քրոմոսոմային անկանոնությունների հայտնաբերման համար

Ամնիոցենտեզ

Պլացենտայի նմուշներ (վերցված հեշտոցային ճանապարհով)

Z36.1 Նախածննդաբերական սքրինինգ` ալֆա-ֆետոպրոտեինի բարձրացած մակարդակի հայտնաբերման համար

Z36.2 Նախածննդաբերական սքրինինգի այլ տեսակ` հիմնված ամնիոցենտեզի վրա

Z36.3 Նախածննդաբերական սքրինինգ գերձայնի կամ այլ ֆիզիկական մեթոդների օգնությամբ` զարգացման անկանոնությունների հայտնաբերման համար

Z36.4 Նախածննդաբերական սքրինինգ գերձայնի կամ այլ ֆիզիկական մեթոդների օգնությամբ` պտղի աճի հապաղումը հայտնաբերելու համար

Z36.5 Նախածննդաբերական սքրինինգ` իզոիմունիզացման հայտնաբերման համար

Z36.8 Նախածննդաբերական սքրինինգի այլ տեսակ

Սքրինինգ` հեմոգլոբուլինոպաթիայի հայտնաբերման համար

Z36.9 Նախածննդաբերական սքրինինգի տեսակ` չճշտված

 

Z37 Ծննդաբերությունների ելքեր

 

Ծանոթություն:

Այս դասը նախանշված է որպես լրացուցիչ ծածկագիր` մոր փաստաթղթերում ծննդաբերությունների ելքը նույնականացնելու նպատակով

 

Z37.0 Մեկ կենդանածին

Z37.1 Մեկ մեռելածին

Z37.2 Երկվորյակ` երկուսն էլ կենդանածին

Z37.3 Երկվորյակ, որից մեկը` կենդանածին, մյուսը` մեռելածին

Z37.4 Երկվորյակ` երկուսն էլ մեռելածին

Z37.5 Այլ բազմապտուղ ծննդաբերություն` բոլորը կենդանածին

Z37.6 Այլ բազմապտուղ ծննդաբերություն` կան կենդանածիններ և մեռելածիններ

Z37.7 Այլ բազմապտուղ ծննդաբերություն բոլորը` մեռելածիններ

Z37.9 Ծննդաբերության չճշտված ելք

Բազմապտուղ ծննդաբերություն` ԱՀՃ

Մեկ պտղով ծննդաբերություն` ԱՀՃ

 

Z38 Կենդանածին նորածիններ` համաձայն ծնված տեղի

 

Z38.0 Մեկ երեխա` ծնված ստացիոնարում

Z38.1 Մեկ երեխա` ծնված ստացիոնարից դուրս

Z38.2 Մեկ երեխա` ծնված չճշտված տեղում

Կենդանածին երեխա` առանց լրացուցիչ ճշտումների

Z38.3 Երկվորյակ` ծնված ստացիոնարում

Z38.4 Երկվորյակ` ծնված ստացիոնարից դուրս

Z38.5 Երկվորյակ` ծնված չճշտված տեղում

Z38.6 Բազմապտուղ ծննդաբերությունից այլ նորածիններ` ծնված ստացիոնարում

Z38.7 Բազմապտուղ ծննդաբերությունից այլ նորածիններ, ծնված ստացիոնարից դուրս

Z38.8 Բազմապտուղ ծննդաբերությունից այլ նորածիններ` ծնված չճշտված տեղում

 

Z39 Հետծննդաբերական օգնություն և հետազոտում

 

Z39.0 Օգնություն և հետազոտում` ծննդաբերությունից անմիջապես հետո

Օգնություն և դիտարկում`չբարդացած դեպքերում

Բացառությամբ`

օգնություն հետծննդաբերական բարդությունների դեպքում` (տե՛ս այբբենական ցուցիչը)

Z39.1 Օգնություն և հետազոտում կերակրող մորը

Դիեցման (կրծքով կերակրման) դիտարկում

Բացառությամբ`

դիեցման (կրծքով կերակրման) խախտման (O92.-)

Z39.2 Սովորական հետծննդաբերական դիտարկում

 

ԴԻՄՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԲՈՒԺԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ (Z40-Z54)

 

Ծանոթություն:

Z40-Z54 դասերը նախանշված են բժշկական օգնություն ստանալու հիմք հանդիսացող պատճառների ծածկագրման համար: Դրանք կարող են օգտագործվել այն դեպքերում, երբ որևէ հիվանդության կամ վնասվածքի կապակցությամբ ավելի վաղ բուժվող հիվանդները ստանում են հետագա կանխարգելիչ օգնություն` անհրաժեշտ առողջացման կամ բուժման արդյունքների ամրապնդման, մնացորդային երևույթների վերացման, ինչպես նաև կրկնությունների վերացման կամ նախազգուշացման համար

Բացառությամբ`

բուժումից հետո բժշկական դիտարկման դեպքում հետագա հետազոտման (Z08-Z09)

 

Z40 Կանխարգելիչ վիրաբուժական միջամտություն

 

Z40.0 Կանխարգելիչ վիրաբուժական միջամտություն` ռիսկի գործոնների առկայությամբ` կապված չարորակ նորագոյացությունների հետ

հոսպիտալացում` օրգանի կանխարգելիչ հեռացման նպատակով

Z40.8 Կանխարգելիչ վիրաբուժական միջամտության այլ տեսակ

Z40.9 Կանխարգելիչ վիրաբուժական միջամտություն` չճշտված

 

Z41 Բուժական նպատակներ չունեցող բուժգործողություններ

 

Z41.0 Մազերի փոխպատվաստում

Z41.1 Վերականգնողական վիրաբուժական միջամտության այլ տեսակներ` արտաքինի թերությունների վերացման համար

Կաթնագեղձերի ներպատվաստում

Բացառությամբ`

հետվիրահատական և հետվնասվածքային վերականգնողական վիրահատական միջամտության (Z42.-)

Z41.2 Ընդունված կամ ծիսական թլպատում

Z41.3 Ականջների ծակում

Z41.8 Բուժական նպատակներ չունեցող այլ բուժգործողություններ

Z41.9 Բուժական նպատակ չունեցող բուժագործություն` չճշտված

 

Z42 Հետագա օգնություն` վերականգնողական վիրաբուժական միջամտության կիրառմամբ

Ներառյալ`

հետվիրահատական և հետվնասվածքային վերականգնողական վիրահատական միջամտությունը

սպիացած հյուսվածքի փոխարինումը

Բացառությամբ`

վերականգնողական վիրաբուժական միջամտության`

. որպես ընթացիկ վնասվածքի բուժման մեթոդ, ծածկագրվում է համապատասխան վնասվածքում (տե՛ս այբբենական ցուցիչը)

. որպես բուժական նպատակներ չունեցող կոսմետիկ վիրահատություն (Z41.1)

Z42.0 Հետագա օգնություն` գլխի և պարանոցի հատվածում վերականգնողական վիրաբուժության կիրառմամբ

Z42.1 Հետագա օգնություն` կրծքագեղձերի վերականգնողական վիրաբուժության կիրառմամբ

Z42.2 Հետագա օգնություն` իրանի այլ մասերի վերականգնողական վիրաբուժության կիրառմամբ

Z42.3 Հետագա օգնություն` վերին վերջույթների վերականգնողական վիրաբուժության կիրառմամբ

Z42.4 Հետագա օգնություն` ստորին վերջույթների վերականգնողական վիրաբուժության կիրառմամբ

Z42.8 Հետագա օգնություն` մարմնի այլ մասերի վերականգնողական վիրաբուժության կիրառմամբ

Z42.9 Հետագա օգնություն` վերականգնողական վիրաբուժության կիրառմամբ` չճշտված

 

Z43 Արհեստական բացվածքների խնամք

Ներառյալ`

խցանումը

զոնդավորումը կամ բուժավորումը

ուղղումը

ձողախողովակի (catheter) հեռացումը

մշակումը կամ լվացումը

Բացառությամբ`

Վիճակի` կապված առանց խնամքի անհրաժեշտության արհեստական բացվածքի առկայության հետ (Z93.-)

բարդությունների` կապված արտաքին ստոմայի հետ (J95.0, K91.4, N99.5)

պրոթեզի և այլ սարքի հարմարեցման և կարգավորման (Z44-Z46)

Z43.0 Տրախեոստոմայի խնամք

Z43.1 Գաստրոստոմայի խնամք

Z43.2 Իլեոստոմայի խնամք

Z43.3 Կոլոստոմայի խնամք

Z43.4 Մարսողական ուղու այլ արհեստական բացվածքների խնամք

Z43.5 Ցիստոսոմայի խնամք

Z43.6 Միզուղու այլ արհեստական բացվածքների խնամք

Նեֆրոստոմայի

ՈՒրետերոստոմայի

ՈՒրետրոստոմայի

Z43.7 Արհեստական հեշտոցի խնամք

Z43.8 Այլ` չճշտված արհեստական բացվածքների խնամք

Z43.9 Արհեստական բացվածքի խնամք` չճշտված

 

Z44 Արտաքին պրոթեզային սարքի չափում և հարմարեցում

Բացառությամբ`

պրոթեզային սարքի առկայության (Z97.-)

Z44.0 Արհեստական ձեռքի (ամբողջի), (մասի) չափում և հարմարեցում

Z44.1 Արհեստական ոտքի (ամբողջի), (մասի) չափում և հարմարեցում

Z44.2 Արհեստական աչքի չափում և հարմարեցում

Բացառությամբ`

ակնային պրոթեզի մեխանիկական բարդության (T85.3)

Z44.3 Կաթնագեղձի արտաքին պրոթեզի չափում և հարմարեցում

Z44.8 Այլ արտաքին պրոթեզային սարքերի չափում և հարմարեցում

Z44.9 Արտաքին պրոթեզային սարքի չափում և հարմարեցում` չճշտված

 

Z45 Ներպատվաստված սարքի տեղադրում և կարգավորում

Բացառությամբ`

սարքի գործառույթի խախտման, կամ դրա հետ կապված այլ բարդության (տե՛ս այբբենական ցուցիչը), պրոթեզների և այլ սարքերի առկայության (Z95-Z97)

Z45.0 Սրտի արհեստական ռիթմավարի տեղադրում և կարգավորում

Իմպուլսների գեներատորի (մարտկոցի) վերահսկում և թեստավորում

Z45.1 Կաթուցիկի տեղադրում և կարգավորում

Z45.2 Անոթների վիճակի վերահսկման միջոցի տեղադրում և կարգավորում

Z45.3 Ներպատվաստված լսողական սարքի տեղադրում և կարգավորում

Ոսկրային անցանելիությունն ապահովող սարքի

Կոխլեար սարքի

Z45.8 Այլ ներպատվաստված սարքերի տեղադրում և կարգավորում

Z45.9 Ներպատվաստման սարքի տեղադրում և կարգավորում` չճշտված

 

Z46 Այլ սարքերի տեղադրում և կարգավորում

Բացառությամբ`

միայն կրկնակի պատվերների բացթողնման (Z76.0)

սարքի գործողության խախտման կամ դրա հետ կապված այլ բարդության (տե՛ս այբբենական ցուցիչը)

պրոթեզների և այլ սարքերի առկայության (Z95-Z97)

Z46.0 Ակնոցների և կոնտակտային ոսպնյակների չափում և հարմարեցում

Z46.1 Լսողական ապարատի չափում և հարմարեցում

Z46.2 Այլ սարքերի չափում և հարմարեցում` նյարդային համակարգին և զգայական օրգաններին վերաբերող

Z46.3 Ատամնային պրոթեզային սարքի չափում և հարմարեցում

Z46.4 Օրթոդոնտային սարքի չափում և հարմարեցում

Z46.5 Իլեոստոմային կամ այլ աղիքային սարքերի չափում և հարմարեցում

Z46.6 Սարքի չափում և հարմարեցում` միզազատման համար

Z46.7 Օրթոպեդիկ սարքի չափում և հարմարեցում

Օրթոպեդիկ`

. բռնակի

. շարժական պրոթեզի

. կորսետի

. կոշիկների

Z46.8 Այլ ճշտված սարքի չափում և հարմարեցում

Բազկաթոռ անիվների վրա

Z46.9 Այլ սարքի չափում և հարմարեցում` չճշտված

 

Z47 Հետագա օրթոպեդիկ օգնության այլ տեսակներ

Բացառությամբ`

վերականգնողական բուժգործողությունների ընդգրկմամբ օգնության (Z50.-)

բարդությունների` կապված ներքին օրթոպեդիկ սարքերի ներպատվաստուկների կամ փոխպատվաստուկների հետ (T84.-)

հետագա հետազոտման` կոտրվածքի բուժումից հետո (Z09.4)

Z47.0 Կոտրվածքի սերտաճումից հետո թիթեղի և այլ ներքին ամրակցման սարքի հեռացում

Հեռացում`

. մեխերի

. թիթեղների

. առանցքների

. պտուտակների

Բացառությամբ`

արտաքին ամրակցման սարքի հեռացման (Z47.8)

Z47.8 Հետագա օրթոպեդիկ օգնության այլ ճշտված տեսակ

Փոխարինում, ստուգում կամ հեռացում`

. արտաքին ամրակցման կամ արտաձիգ սարքի

. գիպսային վիրակապի

Z47.9 Հետագա օրթոպեդիկ օգնություն` չճշտված

 

Z48 Հետագա վիրաբուժական օգնության այլ տեսակներ

Բացառությամբ`

արհեստական բացվածքների խնամքի (Z43.-)

պրոթեզի և այլ սարքի չափման և հարմարեցման (Z44-Z46)

. վիրահատությունից (Z09.0) և

. կոտրվածքի բուժումից (Z09.4)

հետո հետագա հետազոտման հետագա օրթոպեդիկ օգնության (Z47.-)

Z48.0 Վիրաբուժական վիրակապերի և կարերի խնամք

Վիրակապերի փոխում

Կարերի հեռացում

Z48.8 Հետագա վիրաբուժական օգնության այլ ճշտված տեսակներ

Z48.9 Հետագա վիրաբուժական օգնություն` չճշտված

 

Z49 Օգնություն` դիալիզի ընդգրկմամբ

Ներառյալ`

դիալիզի նախապատրաստումը և անցկացումը

Բացառությամբ`

վիճակի` կապված երիկամային դիալիզի հետ (Z99.2)

Z49.0 Նախապատրաստական բուժգործողություններ` դիալիզի անցկացման համար

Z49.1 Էքստրակորպորալ դիալիզ

Դիալիզ (երիկամային)` առանց լրացուցիչ ճշտումների

Z49.2 Դիալիզի այլ տեսակ

Դիալիզ պերիտոնեալ

 

Z50 Օգնություն`վերականգնողական բուժգործողությունների օգտագործման ընդգրկմամբ

Բացառությամբ`

խորհրդատվությունների (Z70-Z71)

Z50.0 Վերականգնում սրտի հիվանդությունների դեպքում

Z50.1 Ֆիզիոթերապիայի այլ տեսակ

Բուժական և վերականգնողական մարմնամարզություն

Z50.2 Ալկոհոլամոլությամբ տառապող անձանց վերականգնում

Z50.3 Թմրամոլությամբ տառապող անձանց վերականգնում

Z50.4 Հոգեթերապիա` այլ դասերում չդասակարգված

Z50.5 Խոսակցական թերապիա

Z50.6 Շլության ոչ վիրահատական բուժում

Z50.7 Աշխատանքային թերապիա և մասնագիտական վերականգնում` այլ դասերում չդասակարգված

Z50.8 Օգնություն` վերականգնողական բուժգործողությունների այլ տեսակների ընդգրկմամբ

Վերականգնում` ծխելու դեպքում

Ինքնասպասարկման ուսուցում` այլ դասերում չդասակարգված

Z50.9 Բուժում վերականգնողական միջամտության ընդգրկմամբ` չճշտված

Վերականգնում` առանց լրացուցիչ ճշտումների

 

Z51 Բժշկական օգնության այլ տեսակներ

Բացառությամբ`

հետագա հետազոտման բուժումից հետո (Z08-Z09)

Z51.0 Ռադիոթերապիայի կուրս (աջակցող)

Z51.1 Քիմիոթերապիա` նորագոյացության կապակցությամբ

Z51.2 Քիմիոթերապիայի այլ տեսակներ

Աջակցող քիմիոթերապիա` առանց լրացուցիչ ճշտումների

Բացառությամբ`

պատվաստման նպատակով կանխարգելիչ քիմիոթերապիայի (Z23-Z27, Z29.-)

Z51.3 Արյան փոխներարկում` առանց ճշտված ախտորոշման

Z51.4 Նախապատրաստական միջամտություններ հետագա բուժման համար` այլ դասերում չդասակարգված

Բացառությամբ`

դիալիզի անցկացման համար նախապատրաստական միջամտություններ (Z49.0)

Z51.5 Պալիատիվ օգնություն

Z51.6 Ապագերզգայունացում ալերգենների նկատմամբ

Z51.8 Բժշկական օգնության այլ ճշտված տեսակ

Բացառությամբ`

հանգստի ժամանակ օգնության ցուցաբերման (Z75.5)

Z51.9 Բժշկական օգնություն` չճշտված

 

Z52 Օրգանների և հյուսվածքների դոնորներ

Բացառությամբ`

պոտենցիալ դոնորի հետազոտման (Z00.5)

Z52.0 Արյան դոնոր

Ներառյալ`

արյան այնպիսի բաղադրիչները, ինչպիսիք են լիմֆոցիտները, թրոմբոցիտները կամ ցողունային բջիջները

Z52.1 Մաշկի դոնոր

Z52.2 Ոսկրի դոնոր

Z52.3 Ոսկրածուծի դոնոր

Z52.4 Երիկամի դոնոր

Z52.5 Եղջրաթաղանթի դոնոր

Z52.6 Լյարդի դոնոր

Z52.7 Սրտի դոնոր

Z52.8 Այլ ճշտված օրգանի կամ հյուսվածքի դոնոր

Z52.9 Օրգանի կամ հյուսվածքի դոնոր` չճշտված

Դոնոր` առանց լրացուցիչ ճշտումների

 

Z53 Դիմում առողջապահության հիմնարկություններ` կապված չկատարված յուրահատուկ միջամտությունների հետ

Բացառությամբ`

չիրականացված պատվաստման (Z28.-)

Z53.0 Միջամտությունը չի կատարվել հակացուցումների առկայության պատճառով

Z53.1 Միջամտությունը չի կատարվել հիվանդի համոզմունքներով մերժման կամ խմբային ճնշման պատճառով

Z53.2 Միջամտությունը չի կատարվել հիվանդի մերժման` այլ և չճշտված պատճառներով

Z53.8 Միջամտությունը չի կատարվել այլ պատճառներով

Z53.9 Միջամտությունը չի կատարվել չճշտված պատճառով

 

Z54 Առողջացման վիճակ

 

Z54.0 Առողջացման վիճակ` վիրաբուժական միջամտությունից հետո

Z54.1 Առողջացման վիճակ` ռադիոթերապիայից հետո

Z54.2 Առողջացման վիճակ` քիմիոթերապիայից հետո

Z54.3 Առողջացման վիճակ` հոգեթերապիայից հետո

Z54.4 Առողջացման վիճակ` կոտրվածքի բուժումից հետո

Z54.7 Առողջացման վիճակ` համակցված բուժումից հետո

Առողջացման վիճակ` ցանկացած համակցության մեթոդներով բուժումից հետո` դասակարգված Z54.0-Z54.4 դասերում

Z54.8 Առողջացման վիճակ` այլ բուժումից հետո

Z54.9 Առողջացման վիճակ` չճշտված տեսակի բուժումից հետո

 

ՊՈՏԵՆՑԻԱԼ ՎՏԱՆԳ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ` ԿԱՊՎԱԾ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏ (Z55-Z65)

 

Z55 Խնդիրներ` կապված ուսուցման և գրագիտության հետ

Բացառությամբ`

հոգեբանական զարգացման խախտումների (F80-F89)

Z55.0 Անգրագիտություն կամ գրագիտության ցածր մակարդակ

Z55.1 ՈՒսուցման ունակության բացակայություն

Z55.2 Քննությունների ձախողում

Z55.3 ՈՒսուցման մեջ հետադիմություն

Z55.4 ՈՒսումնական գործընթացին վատ հարմարվողականություն, բախումներ ուսուցիչների և համադասարանցիների հետ

Z55.8 Այլ խնդիրներ` կապված կրթության և գրագիտության հետ

Անհամապատասխան ուսուցում

Z55.9 Խնդիր` կապված ուսուցման և գրագիտության հետ` չճշտված

 

Z56 Խնդիրներ` կապված աշխատանքի և գործազրկության հետ

Բացառությամբ`

արտադրական ռիսկի գործոնների ազդեցության (Z57.-)

խնդիրների` կապված բնակարանային և տնտեսական բնույթի հանգամանքների հետ (Z59.-)

Z56.0 Աշխատանքի բացակայություն` չճշտված

Z56.1 Աշխատանքի փոփոխում

Z56.2 Աշխատանքը կորցնելու վտանգ

Z56.3 Լարված աշխատանքային ժամանակացույց

Z56.4 Բախում պետի և աշխատակիցների հետ

Z56.5 Անհարմար աշխատանք

Աշխատանքի ծանր պայմաններ

Z56.6 Այլ ֆիզիկական և հոգեկան լարվածություն` կապված աշխատանքի հետ

Z56.7 Այլ և չճշտված խնդիրներ` կապված աշխատանքի հետ

 

Z57 Արտադրական ռիսկի գործոնների ազդեցություն

 

Z57.0 Արտադրական աղմուկի անբարենպաստ ազդեցություն

Z57.1 Արտադրական ճառագայթման անբարենպաստ ազդեցություն

Z57.2 Արտադրական փոշու անբարենպաստ ազդեցություն

Z57.3 Օդի այլ արտադրական աղտոտիչների անբարենպաստ ազդեցություն

Z57.4 Գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունավոր նյութերի անբարենպաստ ազդեցություն

Պինդ, հեղուկ, գազային և գոլորշային նյութերի անբարենպաստ ազդեցություն

Z57.5 Թունավոր նյութերի անբարենպաստ ազդեցություն այլ արտադրություններում

Պինդ, հեղուկ, գազային և գոլորշային նյութերի անբարենպաստ ազդեցություն

Z57.6 Արտադրական ծայրահեղ ջերմաստիճանների անբարենպաստ ազդեցություն

Z57.7 Արտադրական վիբրացիայի անբարենպաստ ազդեցություն

Z57.8 Այլ ռիսկի գործոնների անբարենպաստ ազդեցություն

Z57.9 Ռիսկի գործոնների անբարենպաստ ազդեցություն` չճշտված

 

Z58 Խնդիրներ` կապված շրջակա միջավայրի ֆիզիկական գործոնների հետ

Բացառությամբ`

արտադրական ռիսկի գործոնների ազդեցության (Z57.-)

Z58.0 Աղմուկի ազդեցություն

Z58.1 Օդի աղտոտման ազդեցություն

Բացառությամբ`

ծխախոտի ծխի (Z58.7)

Z58.2 Ջրի աղտոտման ազդեցություն

Z58.3 Հողի աղտոտման ազդեցություն

Z58.4 Ճառագայթման ազդեցություն

Z58.5 Այլ աղտոտման ազդեցություն

Z58.6 Խմելու ջրի անհամապատասխան մատակարարում

Բացառությամբ`

ծարավի ներգործության (T73.1)

Z58.7 Ծխախոտի ծխի ազդեցություն

Պասիվ ծխելը

Բացառությամբ`

ծխախոտի օգտագործմամբ հարուցված հոգեկան և վարքային խանգարումների (F17.-)

անձնական անամնեզում հոգեակտիվ նյութերի չարաշահման (Z86.4)

ծխախոտի օգտագործման (Z72.0)

Z58.8 Այլ խնդիրներ` կապված շրջակա միջավայրի ֆիզիկական գործոնների հետ

Z58.9 Խնդիրներ` կապված շրջակա միջավայրի ֆիզիկական գործոնների հետ` չճշտված

 

Z59 Խնդիրներ` կապված բնակարանային և տնտեսական բնույթի հանգամանքների հետ

Բացառությամբ`

խմելու ջրի անհամապատասխան մատակարարման (Z58.6)

Z59.0 Օթևանի բացակայություն (անտնություն)

Z59.1 Անբավարար բնակարանային պայմաններ

Ջեռուցման բացակայություն

Բնակմակերեսի սահմանափակություն

Բնակարանում համապատասխան խնամքին խոչընդոտող տեխնիկական թերություններ

Անբավարար միջավայր

Բացառությամբ`

շրջակա միջավայրի ֆիզիկական գործոնների հետ կապված խնդիրների (Z58.-)

Z59.2 Բախումներ հարևանների, վարձակալների և տերերի հետ

Z59.3 Խնդիրներ` կապված մշտական բնակության ուսումնական հիմնարկություններում գտնվելու հետ

Բնակեցում դպրոցական գիշերօթիկում

Բացառությամբ`

Դաստիարակչական հիմնարկությունների (Z62.2)

Z59.4 Համապատասխան սննդի բացակայություն

Բացառությամբ`

քաղցի ներգործության (T73.0)

անընդունելի սննդակարգի կամ սննդում վնասակար սովորույթների (Z72.4)

սննդի անբավարարության (E40-E46)

Z59.5 Ծայրահեղ աղքատություն

Z59.6 Ցածր եկամուտ

Z59.7 Սոցիալական ապահովագրության և նյութական աջակցության անբավարարություն

Z59.8 Այլ խնդիրներ, կապված տնտեսական և բնակարանային պայմանների հետ

Վարկ ստանալու անհնարինություն

Բնակություն մենության մեջ

Խնդիրներ վարկատուների հետ

Z59.9 Խնդիր` կապված տնտեսական և բնակարանային պայմանների հետ` չճշտված

 

Z60 Խնդիրներ` կապված սոցիալական միջավայրի գործոնների հետ

 

Z60.0 Խնդիրներ` կապված ապրելակերպի փոփոխմանը հարմարվելու հետ

Կենսաթոշակի անցնելը (պաշտոնաթող լինելը)

Մենության համախտանիշը

Z60.1 Ոչ տիպիկ իրավիճակ ծնողների հետ

Խնդիրներ` կապված մեկ ծնողի կամ կենսաբանական ծնողներից մեկի հետ կենակցող այլ մարդու երեխայի դաստիարակության հետ

Z60.2 Բնակություն մենության մեջ

Z60.3 Դժվարություններ` կապված այլ մշակույթի ընդունման հետ

Գաղթ

Սոցիալական կարգավիճակի փոփոխություններ

Z60.4 Սոցիալական մեկուսացում և մերժում

Սոցիալական մեկուսացում և մերժում անձնավորված բնութագրերի հիման վրա, ինչպիսիք են`անսովոր արտաքինը, հիվանդությունը կամ վարքը

Բացառությամբ`

ռասայական կամ կրոնական հատկանիշով թշնամական խտրականության զոհի (Z60.5)

Z60.5 Զգալի թշնամական խտրականության և հետապնդման զոհ

Հետապնդում կամ խտրականություն (ենթադրյալ կամ իրական)` հիմնված որոշ խմբերին պատկանելության վրա (ըստ մաշկի գույնի, կրոնի, էթնիկական ծագման և այլն), և ոչ անձնավորված բնութագրերի

Բացառությամբ`

սոցիալական մեկուսացման և մերժման (Z60.4)

Z60.8 Այլ խնդիրներ` կապված սոցիալական միջավայրի հետ

 

Z61 Խնդիրներ, կապված մանկության ընթացքում անբարենպաստ իրադարձությունների հետ

Բացառությամբ`

դաժան վերաբերմունքի համախտանիշի (T74.-)

Z61.0 Մանկության տարիներին սիրված մարդկանց հետ հարաբերությունների կորուստ

Հոգեպես մտերիմ հարաբերությունների կորուստ այնպիսինների հետ, ինչպես ծնողները, եղբայրը կամ քույրը, շատ մտերիմ ընկերը կամ սիրված տնային կենդանին` մահվան, երկարատև բացակայության կամ հեռացման հետևանքով

Z61.1 Երեխայի օտարում տնից

Տեղավորում մանկատուն, հիվանդանոց կամ հոգեբանական սթրեսի բերող այլ կազմակերպություն, կամ զորակոչում բանակ` երակարատև ժամանակաշրջանով

Z61.2 Ընտանեկան փոխհարաբերությունների փոփոխություն մանկության տարիներին

Ընտանիքում նոր անձնավորության ի հայտ գալը` հարազատների փոխհարաբերություններում անբարենպաստ փոփոխությունների արդյունքում (դա կարող է լինել ծնողների նոր ամուսնությունը կամ այլ երեխայի ծնունդը)

Z61.3 Ինքնագնահատման նվազեցմանը նպաստող իրադարձություններ մանկության տարիներին

Իրադարձություններ` երեխայի բացասական ինքնագնահատման ավարտով (օրինակ` բարձր անձնական պատասխանատվությամբ որևէ գործում անհաջողություն, անձնական կամ ընտանեկան կյանքի ամոթալի կամ անազնիվ էպիզոդների հայտնաբերում կամ բացահայտում և ինքնանվազեցման շարժառիթի այլ գործոններ)

Z61.4 Խնդիրներ կապված երեխային մտերիմ մարդու կողմից հնարավոր սեքսուալ բռնության հետ (առաջնային աջակցության խմբին պատկանող անձի)

Խնդիրները կապված են ընտանիքի հասուն անդամի և երեխայի միջև որևէ ֆիզիկական շփման ձևի կամ այլ եղանակների հետ, որոնք առաջացնում են սեքսուալ գրգռում և երեխայի ցանկությունից անկախ բերում սեռական ակտի (օրինակ` հպումներն ու ձեռնածությունները սեռական օրգանների հետ, սեռական օրգանների կամ կրծքագեղձերի կանխամտածված մերկացումը)

Z61.5 Խնդիրներ կապված երեխային օտար անձի կողմից հնարավոր սեքսուալ բռնության հետ (առաջնային աջակցության խմբին չպատկանող անձի)

Խնդիրները կապված են երեխայի սեռական օրգանների և կրծքագեղձերի հետ տարբեր ձեռնածությունների, մերկացնելու, գուրգուրանքների և այլ գործողությունների հետ կամ նպատակ ունեն տրամադրելու նրան սեռական ակտի` զգալի ավելի մեծ տարիքով անձի կողմից, որը չլինելով ընտանիքի անդամ, օգտագործում է իր կարգավիճակը կամ դիրքը, կամ գործում է երեխայի կամքին հակառակ

Z61.6 Խնդիրներ` կապված երեխայի հանդեպ հնարավոր ֆիզիկական բռնության հետ

Խնդիրները կապված են դեպքերի հետ, որոնց ժամանակ տանը բնակվող որևէ հասուն անդամի կողմից երեխային անցյալում հասցվել են բժշկական խնամք պահանջող վնասվածքներ (կոտրվածքներ, նկատելի կապտուկներ), կամ որոնց ժամանակ երեխան ենթարկվել է բռնության դաժան ձևերի (ծանր կամ սուր առարկաներով ծեծ, այրվածքներ կամ կապկպում)

Z61.7 Մանկության տարիներին կրած անձնական ցնցումներ

Ապրումներ, որոնք առաջանալով, օրինակ` առևանգումից, կյանքին սպառնացող բնական աղետներից, անվտանգության կամ սեփական ընկալմանը սպառնացող հաշմանդամությունից, կամ երեխայի ներկայությամբ նրա համար թանկագին մարդուն հասցված վնասվածքից, կարող են ներգործություն ունենալ երեխայի ապագայի վրա

Z61.8 Մանկության տարիներին այլ անբարենպաստ կենսական իրադարձություններ

Z61.9 Մանկության տարիներին անբարենպաստ կենսական իրադարձություն` չճշտված

 

Z62 Այլ խնդիրներ` կապված երեխայի դաստիարակության հետ

Բացառությամբ`

դաժան վերաբերմունքի համախտանիշի (IT4.-)

Z62.0 Ծնողների կողմից խնամքի և վերահսկման անհամապատասխանություն

Ծնողների իրազեկված չլինելը երեխայի զբաղմունքի և գտնվելու տեղի մասին, ծնողի կողմից երեխայի նկատմամբ թերի վերահսկումը, նրա մասին մշտական խնամքի և նրան ռիսկային իրավիճակների նախազգուշացման փորձերի բացակյությունը, որոնցում նա կարող է հայտնվել

Z62.1 Չափից շատ խնամակալություն ծնողների կողմից

Դաստիարակության համակարգ, որի արդյունքն է մանկամտությունը և երեխայի մոտ ինքնուրույնության ու անկախության բացակայությունը

Z62.2 Դաստիարակություն փակ հիմնարկությունում

Խմբային դաստիարակություն, որի ժամանակ ծնողների պատասխանատվությունը զգալի աստիճանով փոխանցված է տարբեր տեսակի հիմնարկությունների անձնակազմին (ինչպիսիք են` երեխայի տունը, որբերի համար մանկատները, գիշերօթիկ դպրոցները) կամ երկարատև ժամանակի ընթացքում ցուցաբերվող բժշկական օգնությունը հիվանդանոցում, հիմնարկությունում, որտեղ երեխան գտնվում է առնվազն առանց մեկ ծնողի

Z62.3 Թշնամական վերաբերմունք և անիրավացի պահանջներ երեխայի նկատմամբ

Ծնողների կողմից երեխայի նկատմամբ` որպես անձի, բացասական վերաբերմունք, երեխայի վարքի որոշ պահերի նկատմամբ խստություն և մշտական դյուրագրգռություն (օրինակ, տան մեջ երեխայի ցանկացած արարքների համար մշտական վիրավորանքներ կամ անտեղի մեղադրանքներ երեխային)

Z62.4 Երեխայի նկատմամբ հուզական արհամարհականություն

Երեխայի հետ ծնողի խոսելու տոնը արհամարհական է կամ անտարբեր: Բացակայում են երեխայի նկատմամբ հետաքրքրությունը, կարեկցությունը նրա դժվարություններին, գովասանքն ու աջակցությունը, քնքուշ ու ջերմ վերաբերմունքը, գրգռվողական ռեակցիա` երեխայի վարքում խախտումների դեպքում

Z62.5 Այլ խնդիրներ` կապված երեխայի դաստիարակության թերությունների հետ

Երեխայի մոտ ուսուցողական կամ խաղային փորձի բացակայություն

Z62.6 Ծնողների կողմից անընդունելի ճնշում և երեխայի դաստիարակության այլ բացասական գործոններ

Ծնողները ստիպում են երեխային անել այն, ինչը դուրս է գալիս ընդունված նորմերի շրջանակներից, չի համապատասխանում սեռական պատկանելությանը (օրինակ, տղային աղջկա զգեստ հագցնելը), տարիքին (օրինակ, պահանջել երեխայից դեռևս նրան անհասանելի պատասխանատվություն իր արարքների համար), ցանկությանը և հնարավորություններին

Z62.8 Այլ ճշտված խնդիրներ` կապված երեխայի դաստիարակության հետ

Z62.9 Խնդիր` կապված երեխայի դաստիարակության հետ` չճշտված

 

Z63 Այլ խնդիրներ` կապված մտերիմ մարդկանց հետ, ներառյալ ընտանեկան հանգամանքները

Բացառությամբ`

դաժան վերաբերմունքի համախտանիշի (T74.-)

խնդիրների` կապված.

. մանկակության տարիներին անբարենպաստ իրադարձությունների հետ (Z61.-)

. դաստիարակության հետ (Z62.-)

Z63.0 Խնդիրներ` կապված ամուսինների կամ զուգընկերների փոխհարաբերությունների հետ

Ամուսինների (զուգընկերների) միջև տարաձայնություններ, որոնք բերում են փոխհարաբերությունների վերահսկման արտահայտված կամ երկարատև կորստի, թշնամության, միմյանց հասկանալու չցանկանալուն

Z63.1 Խնդիրներ` կապված սեփական ծնողների, կամ ամուսնու կամ կնոջ ծնողների փոխհարաբերությունների հետ

Z63.2 Անբավարար ընտանեկան աջակցություն

Z63.3 Ընտանիքի անդամի բացակայություն

Z63.4 Ընտանիքի անդամի անհետացում և մահ

Ընտանիքի անդամի ենթադրվող մահ

Z63.5 Ընտանիքի քայքայում առանձին բնակության կամ ամուսնալուծության արդյունքում

Օտարացում

Z63.6 Տնային պայմաններում խնամքի կարիք ունեցող ընտանիքի կախյալ անդամ

Z63.7 Այլ հոգեցնցումային կենսական իրադարձություններ` ազդող ընտանիքի և տնտեսական պայմանների վրա

Անհանգստություն (նորմալ) ընտանիքի հիվանդացած անդամի մասին

Ընտանիքում առողջության հետ կապված խնդիրներ

Ընտանիքի անդամի հիվանդություն կամ առողջության խախտում

Մեկուսացված ընտանիք

Z63.8 Այլ ճշտված խնդիրներ` կապված առաջնային աջակցության խմբի հետ

Տարաձայնություններ ընտանիքում` առանց լրացուցիչ ճշտումների

Չափից դուրս հուզական մակարդակ ընտանիքում

Անհամապատասխան կամ խանգարված փոխհարաբերություններ ընտանիքում

Z63.9 Խնդիրներ` կապված առաջնային աջակցության խմբի հետ` չճշտված

 

Z64 Խնդիրներ` կապված որոշակի հոգեսոցիալական հանգամանքների հետ

 

Z64.0 Խնդիրներ` կապված անցանկալի հղիության հետ

Բացառությամբ`

սոցիալական խնդիրների հետևանքով բարձր ռիսկի ենթարկվող կնոջ մոտ հղիության ընթացքի դիտարկման (Z35.7)

Z64.1 Խնդիրներ` կապված բազմապտուղ ծննդաբերությունների հետ

Բացառությամբ`

բազմակի ծննդաբերած կնոջ մոտ հղիության ընթացքի դիտարկման (Z35.4)

Z64.2 Ֆիզիկական, սննդային և քիմիական նյութերի փնտրում և օգտագործում, որոնք հայտնի են որպես վնասակար և վտանգավոր

Բացառությամբ`

թմրանյութերից կախվածության (տե՛ս այբբենական ցուցիչը)

Z64.3 Վարքագծային և հոգեբանական գործողությունների փնտրում և ընդունում, որոնք հայտնի են որպես վնասակար և վտանգավոր

Z64.4 Բախում խորհրդատուի հետ

Բախում`

. ստուգվողի համար պատասխանատու անձի

. սոցիալական աշխատողի հետ

 

Z65 Խնդիրներ` կապված այլ հոգեսոցիալական հանգամանքների հետ

Բացառությամբ`

ընթացիկ վնասվածքի (տե՛ս այբբենական ցուցիչը)

Z65.0 Մեղադրանք քաղաքացիական կամ քրեական հանցագործության մեջ` առանց բանտարկության

Z65.1 Բանտարկություն և այլ հարկադրական ազատազրկում

Z65.2 Խնդիրներ` կապված բանտից ազատման հետ

Z65.3 Խնդիրներ` կապված այլ իրավաբանական հանգամանքների հետ

Կալանավորում

Երեխայի խնամակալություն կամ հոգսեր ալիմենտների մասին

Դատական դատավեճ

Դատական հետապնդում

Z65.4 Հանցագործության և ահաբեկչության զոհ

Խոշտանգումների զոհ

Z65.5 Տարերային աղետի, ռազմական և այլ թշնամական գործողությունների զոհ

Բացառությամբ`

զգալի խտրականության կամ հետապնդման զոհի (Z60.5)

Z65.8 Այլ ճշտված խնդիրներ` կապված հոգեսոցիալական բնույթի հանգամանքների հետ

Z65.9 Խնդիր կապված հոգեսոցիալական բնույթի հանգամանքների հետ` չճշտված

 

ԴԻՄՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԿԱՊՎԱԾ ԱՅԼ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏ (Z70-Z76)

 

Z70 Խորհրդատվություններ սեռական հարաբերությունների, վարքի և կողմնորոշման վերաբերյալ

Բացառությամբ`

հակաբեղմնավորման կամ մանկածնության գործառույթի կապակցությամբ խորհրդատվության (Z30-Z31)

Z70.0 Խորհրդատվություն` սեքսուալ հարցերի վերաբերյալ

Անձ, որը կրում է շփոթվածություն, վախ կամ այլ դժվարություն` կապված սեքսուալ հարցերի հետ

Z70.1 Խորհրդատվություն` սեքսուալ վարքի կամ սեքսուալ կողմնորոշման վերաբերյալ

Պացիենտ, որը մտահոգված է`

. սեռական անկարությամբ

. ռեակցիայի բացակայությամբ

. այլազանությամբ

. սեքսուալ կողմնորոշմամբ

Z70.2 Խորհրդատվություն` երրորդ անձի սեքսուալ վարքի և կողմնորոշման վերաբերյալ

Խորհուրդ` սեքսուալ վարքի կամ կողմնորոշման վերաբերյալ

. երեխայի

. զուգընկերոջ

. ամուսնու

Z70.3 Խորհրդատվություն բարդ խնդիրների վերաբերյալ` կապված սեքսուալ հարաբերությունների, վարքի և կողմնորոշման հետ

Z70.8 Այլ խորհրդատվություն` սեքսի վերաբերյալ

Սեռական դաստիարակություն

Z70.9 Խորհրդատվություն` սեքսուալ հարցերի շուրջ` չճշտված

 

Z71 Դիմում առողջապահության հիմնարկություններ` այլ խորհրդատվություններ և բժշկական խորհուրդներ ստանալու համար` այլ դասերում չդասակարգված

Բացառությամբ`

հակաբեղմնավորման կամ մանկածնության գործառույթի (Z30-Z31) և սեքսուալ հարաբերությունների վերաբերյալ խորհրդատվության (Z70.-)

Z71.0 Դիմում խորհրդատվության` այլ անձի անունից

Խորհրդի կամ բուժական հանձնարարությունների ստացում` բացակայող երրորդ անձի համար

Բացառությամբ`

ընտանիքի հիվանդացած անդամի համար անհանգստության (նորմալ) (Z63.7)

Z71.1 Հիվանդության վախով առաջացած բողոքներ` հիվանդության ախտորոշման բացակայության դեպքում

Վախ առաջացրած վիճակ չի հայտնաբերվել

Հիվանդության վախով հարուցված առողջ մարդու դիմում

(Երևակայական հիվանդ)

Բացառությամբ`

հիվանդության կամ ախտաբանական խանգարման կասկածի դեպքում բժշկական դիտարկման և գնահատման (Z03.-)

Z71.2 Դիմում` հետազոտության արդյունքների պարզաբանման կապակցությամբ

Z71.3 Խորհրդատվություն սննդի հարցերով

Խորհրդատվություն սննդի հարցերով և համապատասխան դիտարկում, կապված`

. առանց լրացուցիչ ճշտումների

. կոլիտի

. շաքարային դիաբետի

. սննդային ալերգիայի կամ սննդամթերքի անհանդուրժողականության

. գաստրիտի

. հիպերխոլեստերինեմիայի

. ճարպակալման հետ

Z71.4 Խորհրդատվություն և դիտարկում` ալկոհոլիզմի կապակցությամբ

Բացառությամբ`

ալկոհոլիզմով տառապող անձանց վերականգնման (Z50.2)

Z71.5 Խորհրդատվություն և դիտարկում` թմրամոլության կապակցությամբ

Բացառությամբ`

թմրամոլությամբ տառապող անձանց վերականգնման (Z50.3)

Z71.6 Խորհրդատվություն և դիտարկում` ծխելու կապակցությամբ

Բացառությամբ`

ծխելու վերականգնման դեպքի (Z50.8)

Z71.7 Խորհրդատվություն` մարդու իմունային անբավարարության վիրուսի հետ կապված հարցերի շուրջ (ՄԻԱՎ)

Z71.8 Այլ ճշտված խորհրդատվություն

Խորհրդատվություն` արյունակցության առիթով

Z71.9 Խորհրդատվություն` չճշտված

Բժշկական խորհուրդ` առանց լրացուցիչ ճշտումների

 

Z72 Խնդիրներ` կապված ապրելակերպի հետ

Բացառությամբ`

նորմալ ապրելակերպի կազմակերպման դժվարությունների (Z73.-)

սոցիալ-տնտեսական և հոգեսոցիալական հանգամանքների (Z55-Z65) հետ կապված խնդիրների

Z72.0 Ծխախոտի օգտագործում

Բացառությամբ`

ծխախոտային կախվածության (F17.2)

Z72.1 Ալկոհոլի օգտագործում

Բացառությամբ`

ալկոհոլային կախվածության (F10.2)

Z72.2 Թմրանյութերի օգտագործում

Բացառությամբ`

կախվածություն չառաջացնող նյութերի չարաշահման (F55)

թմրանյութային կախվածության (F11-F16, F19) ընդհանուր չորրորդ նիշով .2

Z72.3 ֆիզիկական ակտիվության անբավարարություն

Z72.4 Անընդունելի սննդակարգ և սննդի ընդունման վնասակար սովորություններ

Բացառությամբ`

մանկական և դեռահասային տարիքում սննդի ընդունման վարքագծային խանգարումների (F98.2-F98.3)

սննդի ընդունման խանգարումների (F50.-)

համապատասխան սննդի բացակայության (Z59.4)

սննդի անբավարարության և այլ սննդային խանգարումների (E40-E64)

Z72.5 Սեքսուալ վարք` ռիսկի բարձր աստիճանով

Z72.6 Հակում խաղամոլության և գրազի հանդեպ

Բացառությամբ`

խաղամոլության հանդեպ հարկադրական կամ ախտաբանական հակման (F63.0)

Z72.8 Այլ խնդիրներ` կապված ապրելակերպի հետ

Ինքնավնասումներ առաջացնող վարք

Z72.9 Խնդիր` կապված ապրելակերպի հետ, չճշտված

 

Z73 Խնդիրներ` կապված նորմալ ապրելակերպի պահպանման դժվարությունների հետ

Բացառությամբ`

սոցիալ-տնտեսական և հոգեսոցիալական հանգամանքների հետ կապված խնդիրների (Z55-Z65)

Z73.0 Գերհոգնածություն

Կենսական ուժերի սպառման վիճակ

Z73.1 Ընդգծված անձնավորված հատկություններ

Ա-տիպի վարքային կառուցվածք (բնութագրվում է ավելորդ փառասիրությամբ, մեծ ձեռքբերումների պահանջմունքով, անհանդուրժողականությամբ, անիրազեկությամբ և ձանձրացմամբ)

Z73.2 Հանգստի և թուլացման անբավարարություն

Z73.3 Սթրեսային վիճակ` այլ դասերում չդասակարգված

Ֆիզիկական և մտավոր լարվածություն` առանց լրացուցիչ ճշտումների

Բացառությամբ`

զբաղվածության և գործազրկության հետ կապված (Z56.-)

Z73.4 Անհամապատասխան սոցիալական հմտություններ` այլ դասերում չդասակարգված

Z73.5 Բախում` կապված սոցիալական դերի հետ` այլ դասերում չդասակարգված

Z73.6 Գործունեության սահմանափակումներ` կապված աշխատունակության իջեցման կամ կորստի հետ

Բացառությամբ`

օգնություն և խնամք ապահովող անձից կախվածության (Z74.-)

Z73.8 Այլ խնդիրներ` կապված ապրելակերպի պահպանման դժվարությունների հետ

Z73.9 Խնդիր` կապված ապրելակերպի պահպանման դժվարության հետ` չճշտված

 

Z74 Խնդիրներ` կապված օգնություն և խնամք ապահովող անձից կախվածության հետ

Բացառությամբ`

մեխանիզմից կամ այլ սարքից կախվածության` այլ դասերում չդասակարգված (Z99.-)

Z74.0 Տեղաշարժման ունակության սահմանափակմամբ առաջացած օգնության կարիք

Z74.1 Օգնության կարիք ինքնասպասարկման դեպքում

Z74.2 Օգնության կարիք տնային տնտեսության վարման ժամանակ` օգնություն ցուցաբերելու ունակ ընտանիքի անդամի բացակայության դեպքում

Z74.3 Մշտական դիտարկման պահանջ

Z74.8 Այլ խնդիրներ` կապված օգնություն և խնամք ապահովող անձից կախվածության հետ

Z74.9 Խնդիր` կապված օգնություն և խնամք ապահովող անձից կախվածության հետ` չճշտված

 

Z75 Խնդիրներ` կապված բժշկական կազմակերպությունների և այլ բժշկական օգնության հետ

 

Z75.0 Բժշկական օգնության բացակայություն տանը

Բացառությամբ`

օգնություն ցուցաբերելու ունակ ընտանիքի այլ անդամի բացակայության (Z74.2)

Z75.1 Անձ` որը օգնություն ստանալու համար սպասում է համապատասխան հիմնարկություն հոսպիտալացման

Z75.2 Հետազոտման և բուժման համար սպասելու այլ ժամանակաշրջան

Z75.3 Բժշկական օգնության ծառայությունների բացակայություն կամ անհասանելիություն

Բացառությամբ`

հիվանդանոցում մահճակալների անհասանելիության (Z75.1)

Z75.4 Օգնություն տրամադրող այլ հիմնարկությունների բացակայություն և անհասանելիություն

Z75.5 Օգնության տրամադրում հանգստի ժամանակ

Բժշկական հիմնարկությունում սովորաբար տանը սպասարկվող հիվանդի խնամքի ապահովում` ընտանիքի անդամներին հանգստի հնարավորություն տրամադրելու նպատակով

Խնամքի հետաձգում

Z75.8 Այլ խնդիրներ` կապված բժշկական հիմնարկությունների և հիվանդի խնամքի այլ տեսակների հետ

Z75.9 Խնդիր` կապված բժշկական հիմնարկությունների և հիվանդի խնամքի այլ տեսակների հետ` չճշտված

 

Z76 Դիմում առողջապահության հիմնարկություններ` այլ հանգամանքների հետ կապված

 

Z76.0 Կրկնակի դեղատոմսի բաց թողում

Կրկնակի դեղատոմսի հանձնում`

. սարքի

. դեղերի

. ակնոցների համար

Բացառությամբ`

բժշկական վկայականի հանձնման (Z02.7)

հակաբեղմնավորիչ միջոցների կրկնակի դեղատոմսի հանձնման (Z30.4.)

Z76.1 Ընկեցիկի առողջության դիտարկում և խնամք

Z76.2 Ծծկեր և վաղ հասակի այլ առողջ երեխայի առողջության դիտարկում և խնամք

Երեխայի առողջության բժշկական կամ քույրական խնամք կամ դիտարկում հետևյալ իրավիճակներում`

. անբարենպաստ սոցիալ-տնտեսական

. տնային պայմաններ

. սպասում տեղավորելու մանկատուն կամ որդեգրելու

. մոր հիվանդություն

. տանը երեխաների քանակը, որը դժվարացնում կամ բացառում է նորմալ խնամքի ապահովում դժվարացնող կամ բացառող երեխաների քանակը տանը

Z76.3 Հիվանդին ուղեկցող առողջ մարդ

Z76.4 Առողջապահության հիմնարկությունների օգնության կարիք ունեցող այլ անձինք

Բացառությամբ`

անտուն անձանց (Z59.0.)

Z76.5 Հիվանդության կեղծ հնարում (գիտակցված)

Հիվանդություն կեղծ հնարում անձ (ակնհայտ շարժառիթով)

Բացառությամբ`

միտումնավոր առաջացրած խախտումների (F68.1)

«հավերժ» հիվանդի (F68.1)

Z76.8 Այլ ճշտված հանգամանքներում առողջապահության ծառայություններին դիմող անձինք

Z76.9 Չճշտված հանգամանքներում առողջապահության ծառայություններին դիմող անձինք

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
19.09.2013
N 871-Ն
Հրաման