118.0234.220699
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
16 հունիսի 1999 թվականի թիվ 234
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ /ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ/ 2000-2002 ԹԹ. ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ 2000-2002 ԹԹ. ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ» ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հաստատել «Հայաստանի Հանրապետության մարզերի /Երևան քաղաքի/ 2000-2002 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի նախագծերի կազմման» և «Հայաստանի Հանրապետության տնտեսության ճյուղերի 2000-2002 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի նախագծերի կազմման» մեթոդական ցուցումները:
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ /ՈԼՈՐՏՆԵՐԻ/ 2000-2002 ԹԹ. ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 07.06.99 թ. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» թիվ 336 որոշման, Հայաստանի Հանրապետության նախարարությունները և գերատեսչությունները կազմում և մինչև 1999 թվականի հուլիսի 3-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում սույն մեթոդական ցուցումներին համապատասխան ճյուղի /ոլորտի/ 2000-2002 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախագիծը:
1.2. Մշակման հիմքում պետք է դրվեն Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի հիմնական դրույթները:
1.3. Սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի հիմնական նպատակներն են.
* համախառն ներքին արդյունքի տարեկան ոչ պակաս, քան 6 տոկոս աճ,
* տարեվերջի դրությամբ տարեսկզբի նկատմամբ ինֆլյացիայի ոչ ավելի, քան
10 տոկոս կայուն մակարդակ,
* ներքին խնայողությունների և արտաքին ներդրումների հաշվին նոր
աշխատատեղերի ստեղծում,
* բնակչության սոցիալական պաշտպանվածության գործուն համակարգի
կատարելագործում:
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի մշակումը հիմնվում է տնտեսական քաղաքականության իրականացման հետևյալ ուղղությունների վրա:
2.1. Հայաստանի Հանրապետության կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը կնպատակաուղղվի պետական ֆինանսական համակարգի ամրապնդմանը և բյուջեի դեֆիցիտի կրճատմանը: Վարվող հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է զուգակցի բյուջեի եկամուտների ավելացումը և ծախսերի կրճատումը: Հարկային քաղաքականությունը հիմնականում ուղղված կլինի հարկային կարգապահության բարձրացմանը, հարկային բեռի հավասարաչափ բաշխմանն ու թեթևացմանը, ինչպես նաև հարկման բազայի ընդլայնմանը` ի հաշիվ տնտեսության ստվերային հատվածի կրճատման: Հարկային քաղաքականությունը կկողմնորոշվի դեպի հարկային արտոնությունների և հարկային արձակուրդների կրճատումը և հարկային օրենսդրության արդյունավետության ապահովման համար կարևոր տեղ կհատկացվի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կառավարման և վերահսկման մեխանիզմների կատարելագործմանը, պետական բյուջեի ընդհանուր ծախսերի մեջ վերարտադրություն ապահովող կապիտալ ծախսերի հետևողական ավելացմանը, ստվերային տնտեսության ծավալների կրճատմանը:
2.2. Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականությունը կնպատակաուղղվի ինֆլյացիայի սահուն սցենարի ապահովմանը, բանկային համակարգի հուսալիության բարձրացմանը, բանկերի կողմից տնտեսության երկարաժամկետ վարկավորման խթանմանը, ֆինանսական ենթակառուցվածքների և ինստիտուտների զարգացմանը:
2.3. Արտաքին տնտեսական քաղաքականությունը ուղղված կլինի երկրի տնտեսության հետագա ինտեգրացման համաշխարհային տնտեսությանը, արտաքին տնտեսական կապերի ընդլայնմանը և դրանց արդյունավետության բարձրացմանը, արտաքին առևտրի հետագա ազատականացմանը, արտահանման և արտասահմանյան ներդրումների խրախուսմանը, ընթացիկ հաշվի բարելավմանը:
2.4. Տնտեսությունում կառուցվածքային բարեփոխումների գործընթացը կնպատակաուղղվի շուկայական ենթակառուցվածքների արմատավորմանը, տնտեսության կառավարման ապակենտրոնացմանը, ինչպես նաև պետական գույքի մասնավորեցման, հակամենաշնորհային կարգավորման, ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության խնդիրների լուծմանը:
Կշարունակվի միջին և խոշոր ձեռնարկությունների, անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումը: Դեռևս, որպես պետական կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություններ պետք է պահպանվեն բնական մենաշնորհ հանդիսացող ոլորտների կարևորագույն օբյեկտները:
Մասնավորեցմանը զուգընթաց կիրականացվեն ձեռնարկությունների վերակազմավորման ծրագրեր, որոնց համաձայն հեռանկարային ձեռնարկություններին ցույց կտրվի համապատասխան ֆինանսական աջակցություն, իսկ ոչ կենսունակ ձեռնարկությունները կլուծարվեն: Կմշակվի և կկիրառվի ձեռնարկությունների սնանկացման, պետականացման և վերամասնավորեցման համակարգեր: Սեփականության վերաբաշխումը կհանդիսանա ձեռնարկությունների` արդյունավետ սեփականատերերի ձեռքն անցնելու գործընթացի հիմք:
Սակագնային քաղաքականության բնագավառում կշարունակվի մենաշնորհային ծառայությունների սակագների կարգավորումը և վերահսկումը: Կկատարելագործվեն մատուցվող ծառայությունների դիմաց վճարների գանձման մեխանիզմները:
2.5. Սոցիալական քաղաքականություն
Աշխատանքի վարձատրության բնագավառում նախատեսվում է պետական ծառայության բնագավառում պաշտոնների աստիճանավորման և պետական ծառայողների դասերի համակարգի մշակում և ներդրում, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության համակարգի հետագա կատարելագործում, ինչպես նաև տնտեսական աճին և այդ ոլորտի աշխատողների թվաքանակի կրճատմանը զուգընթաց իրական աշխատավարձի բարձրացում:
Կենսաթոշակային ապահովման բնագավառում կշարունակվի սոցիալական ապահովության համակարգի կատարելագործումը, մասնավորապես նախատեսվում է իրականացնել պետական, ինչպես նաև կամավոր և ոչ պետական, սոցիալական ապահովագրության համակարգերի ներդրում, կենսաթոշակների աստիճանական բարձրացում, կենսաթոշակների չափի սահմանման ու ժամանակին վճարման մեխանիզմների կատարելագործում:
Բնակչության սոցիալական պաշտպանվածության բնագավառում ընտանեկան նպաստի համակարգի ներդրման շրջանակներում կշարունակվի կարիքավորության աստիճանի գնահատման, առավել անապահով ընտանիքների հայտնաբերման մեխանիզմների կատարելագործումը և հասցեագրված ու նպատակային սոցիալական աջակցության իրականացումը:
Զբաղվածության բնագավառում կշարունակվի աշխատանքի շուկայի կարգավորմանն ուղղված միջոցառումների իրականացումը, զբաղվածության տարածքային և հանրապետական ծրագրերի մշակումը և իրականացումը, տնտեսության պահանջներին համապատասխան գործազուրկների վերամասնագիտացման և որակավորման բարձրացման կազմակերպումը, ձեռնարկչատիրական գործունեությունը խթանող մեխանիզմների մշակումը:
Կրթության համակարգի բարեփոխումները կշարունակվեն ազգային կրթահամակարգի ձևավորման ուղղությամբ: Կիրականացվեն համակարգի տարբեր մակարդակների կրթական ծրագրեր իրականացնող հիմնարկների և կազմակերպությունների կազմակերպա-իրավական տեսակի հստակեցում, համակարգի կառավարման ձևի և ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործում` սահմանելով մանկավարժական և վարչական հաստիքների օպտիմալ թվաքանակ: Կրթության համակարգի բարեփոխումները կնպատակաուղղվեն նաև ուսումնական ծրագրերի կատարելագործմանը և ուսուցիչների վերապատրաստման ծրագրի մշակմանը, մասնավոր կրթական համակարգի զարգացմանը, ուսումնական հաստատությունների միջև մրցակցության խրախուսմանը, պետական պատվերի ձևավորման ու տեղաբաշխման նոր սկզբունքների մշակմանը և ներդրմանը, բուհական կրթության վերջնական արդյունքի նկատմամբ պետական վերահսկողության իրականացմանը, քոլեջների ցանցի ընդլայնմանը:
Առողջապահության բնագավառում կառավարության քաղաքականությունը կնպատակաուղղվի համակարգում սկսված բարեփոխումների ընթացքի կառավարելիությանը: Նախատեսվում է շեշտը դնել առողջության առաջնային պահպանման` առաջին մակարդակի բժշկական օգնության տրամադրման վրա: Ավարտին մոտեցնել ընտանիքի բժշկի գործունեության ներմուծման ստրատեգիայի մշակումը:
Առողջապահության համակարգի ֆինանսավորման մոտեցումները կենթադրեն հստակեցնել պետության պարտավորությունները բժշկական օգնության տրամադրման հարցում /հիմնական ծառայությունների փաթեթի /ՀԾՓ-ի/ կազմման մեթոդոլոգիայի մշակում/, ֆինանսավորման աղբյուրների բազմաձևության ներմուծում, բուժօգնություն իրականացնողների վարձատրման վերափոխում, պետական ծրագրերի ֆինանսավորման կանոնակարգում:
Պետական քաղաքականությունն իր մեջ կներառի նաև օժանդակություն առողջապահության ոլորտում ապահովագրական համակարգի ձևավորման կայացմանը:
Գիտության բնագավառում կշարունակվի թեմատիկ ֆինանսավորման սկզբունքի կատարելագործումն ու խորացումը, որպես հիմնական չափանիշ ընդունելով ֆինանսավորվող թեմաների արդիականությունը և կիրառականությունը: Բարեփոխումները կնպատակաուղղվեն գիտական ստորաբաժանումների և ենթակառուցվածքների արդյունավետ համակարգի ձևավորմանը` դրանց գործունեության նպատակահարմարության գնահատման և անհրաժեշտության դեպքում առանձին ստորաբաժանումների վերակազմավորման միջոցով, գիտական ստորաբաժանումների անխափան և անընդմեջ գործունեության ապահովմանը` մասնավորապես պետական բյուջեից հատկացվող միջոցների ավելացման շնորհիվ, գիտության և արտադրության կապի վերականգնմանը:
Մշակույթի բնագավառում պետական քաղաքականությունը մոտ ապագայում կկազմակարպվի և կիրականացվի կառավարության կողմից մշակված և օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված մշակույթի պահպանման և զարգացման հանրապետական ծրագրերով: Մշակութային կազմակերպությունների յուրաքանչյուր տիպի ու տեսակի համար կմշակվի պետական ֆինանսավորման չափանիշների առանձին համակարգ:
2.6. Ճյուղային քաղաքականություն
Արդյունաբերական քաղաքականության գերակայող և նախապատվելի ուղղությունը պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացումը և տվյալ բնագավառում գոյություն ունեցող համաշխարհային ենթակառուցվածքի մեջ մեր հանրապետության ինտեգրացման գործընթացի ապահովումը:
Բնագավառի զարգացումը չափազանց կարևոր է նաև Հայաստանի Հանրապետության արդյունաբերության կառուցվածքի հետագա ռացիոնալացման, ներքին կոոպերացիայի զարգացման և սոցիալական հիմնախնդիրների լուծման տեսանկյունից:
Արդյունաբերության բնագավառում անհրաժեշտ է ապահովել կառուցվածքային բարեփոխումների քաղաքականության հետևողական իրականացում, տնտեսական աճին նպատակաուղղված ծրագրերի մշակումն ու կենսագործումը` արդյունաբերական քաղաքականության բնագավառում ռազմավարական գերակայություն համարելով ռեսուրսախնայող և հնարավորին չափ սեփական հանքահումքային ռեսուրսների վրա հիմնված մրցունակ արտադրությունների զարգացումը:
Հատուկ ծրագրեր կիրականացվեն էլեկտրատեխնիկայի և շինանյութերի, ինչպես նաև թեթև արդյունաբերության բնագավառներում:
Գյուղատնտեսության բնագավառում առաջնահերթ լուծում են պահանջում հետևյալ խնդիրները` հողի շուկայի ձևավորում, պետական պահուստային ֆոնդի հողերի արդյունավետ օգտագործման նպատակով վարձակալության և վաճառքի գործընթացի ընդլայնում, գյուղացիական տնտեսությունների խոշորացման նպաստում, աջակցություն գյուղատնտեսությանը սպասարկող մասնավոր հատվածի զարգացմանը, ապահովագրության գործունեության ծավալում` ներգրավելով գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին: Շարունակվում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից աջակցությունը գյուղատնտեսության բնագավառում իրականացվող բարեփոխումներին: Նշված ծրագրերի հիմնական նպատակներն են` աջակցել ագրոմշակման և ագրարային բիզնեսի զարգացմանը, զարգացնել անասնաբուծությունը և սերմնաբուծությունը, վերականգնել ոռոգման համակարգերը, ինչպես նաև վերավորակել գյուղացիական տնտեսությունները:
Էներգետիկայի բնագավառում հետագա վերափոխումներն իրականացվելու են ելնելով հետևյալ հիմնական նպատակներից` էներգահամակարգի անկախությունը, հուսալիությունը, անվտանգությունը ապահովելուց, էներգետիկ համակարգի շահագործման և վերազինման տնտեսական արդյունավետությունը բարձրացնելուց, էներգետիկ համակարգում կապիտալ ներդրումների առավելագույն հնարավոր ծավալները ապահովելուց` օգտագործելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և միջազգային վարկային կազմակերպությունների միջոցները, արտադրող կայանների ինչպես նաև էներգակիրների և մատակարարման ուղիների դիվերսիֆիկացումը ապահովելուց` գերակայությունը տալով հարաբերականորեն առավել անկախ աղբյուրներին, տարածաշրջանային և միջտարածաշրջանային համագործակցությունը զարգացնելուց, սույն բնագավառի օրենսդրական դաշտի կատարելագործումը, նորմատիվ, լիցենզավորող և կարգավորող այլ փաստաթղթերի մշակումը, կադրերի պատրաստումը և վերապատրաստումը ապահովելուց:
Այս նպատակների իրականացման համար կառավարությունը նախատեսում է նպաստել մրցակցային միջավայրի ստեղծմանը, մինչև մասնավորեցումը իրականացնել պետական ներդրումային ծրագրեր` շեշտը դնելով էներգետիկ համակարգի անվտանգության բարձրացման ու կորուստների նվազեցման խնդիրների վրա, կարևորվում է մեծածախ շուկայի ձևավորման խնդիրը:
Տրանսպորտի առանձնահատկությունները և դրա վճռորոշ դերը հաշվի առնելով կառավարությունը կվարի այդ բնագավառի զարգացմանն ուղղված համընդհանուր քաղաքականություն: Պետական հովանավորության ներքո կմնան կարևորագույն հաղորդակցության ուղիները և տրանսպորտային միջոցները: Օդային տրանսպորտը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության հուսալի կապը մերձավոր և հեռավոր արտասահմանի ու հանրապետության մարզերի հետ: Ավտոմոբիլային ճանապարհների ցանցի պահպանումը և զարգացումը մոտ ապագայում մնալու է պետական նպատակային ներդրումների ծրագրի գերակայությունների շարքում:
Հեռահաղորդակցություն և փոստի բնագավառի զարգացման առաջնային խնդիրներն են` վերազինել և ընդլայնել միջազգային հեռախոսային ցանցը, Երևան քաղաքի, տեղական և ներհանրապետական ցանցերը, արդիականացնել ներհանրապետական և տեղական հեռահաղորդակցության գործող կազմակերպման սխեման, համապատասխանեցնել փոստային ծառայությունները միջազգային ստանդարտներին և նորմերին, կազմակերպել նոր փոստային երթուղիներ, կազմակերպել տարանցիկ փոստի փոխադրումներ:
Բնապահպանության բնագավառում առաջնահերթ խնդիրներ են լինելու հանրապետությունում հողերի էռոզիոն պրոցեսների աճի հետագա դադարեցումը, հակասողանքային պրոցեսների նվազեցման և հողերի վերականգնման լայնամասշտաբ ծրագրի մշակումը և իրականացումը, մթնոլորտային վնասակար ներգործությունների վերահսկումը, բուսական և կենդանական աշխարհի բնական վերարտադրությունը ապահովելու համար ազգային պարկի, անտառների, արգելոցների և արգելավայրերի պահպանության բարելավումը, համակարգի տեխնիկական վերազինումը, միջազգային կապերի զարգացումը, Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների վերագնահատումը, գունավոր և ազնիվ մետաղներ արդյունահանող ձեռնարկությունների երկարատև գործունեության ապահովման նպատակով նրանց հանքահումքային հենքի ամրապնդումը, վառելիքաէներգետիկ ռեսուրսների ուսումնասիրման աշխատանքները, ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման աշխատանքները և այլն:
Ջրամատակարարման ոլորտում կառավարությունը նախատեսում է պետական, մասնավոր և օտարերկրյա ներդրումների միջոցով իրականացնել` ջրազուրկ բնակավայրերում ջրամատակարարման նոր համակարգերի կառուցում և առկա ջրատարների, կառուցվածքների, ներքին ցանցերի վերանորոգում, պոմպակայաններով աշխատող առանձին համակարգերի հնարավորության դեպքում ինքնահոս ջրատարներով փոխարինում, սպառողների հետ ֆինանսական փոխհարաբերությունների հստակեցում, մատուցված ծառայությունների դիմաց վարձավճարների հավաքագրման մակարդակի բարձրացման և ջրակորուստների նվազեցման նպատակով հաշվառման համակարգի կազմակերպման համալիր ծրագրի ներդրում:
3. ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՃՅՈՒՂԵՐԻ /ՈԼՈՐՏՆԵՐԻ/ 2000-2002 ԹԹ. ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱԶՄՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
3.1. Տնտեսության ոլորտների զարգացման ծրագրերի նախագծերը պետք է ունենան հետևյալ կառուցվածքը`
ա/ իրավիճակի և ընթացիկ տարվա ծրագրի կատարման վերլուծություն,
բ/ ճյուղի առանձնահատկությունները, զարգացման ռազմավարությունը և
առաջնահերթ խնդիրները,
գ/ համապատասխան ճյուղի կառուցվածքի, դինամիկայի ցուցանիշները և
կատարելագործման մոտեցումները, որպես ելակետ ընդունելով առկա ներուժը,
նրա կառուցվածքը, օգտագործման հնարավորությունները,
դ/ ներդրումների գերակայությունները և նախատեսվող միջոցառումները,
ե/ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ միջոցները, դրանց
գոյացման աղբյուրները,
զ/ ճյուղի առաջատար ենթաճյուղերի զարգացումն ապահովող միջոցառումների
ծրագրեր, որոնք կներառեն.
* բնագավառի համառոտ նկարագրությունը, ներկա իրավիճակը, մարկետինգային
ուսումնասիրությունների արդյունքները և ծրագրի հիմնավորումը,
* ծրագրի մանրամասները և սպասվող արդյունքները, որոնք եզրափակվում են
ֆինանսական հաշվարկներով և կից ներկայացվում է ծախսերի ամփոփ
նախահաշիվ,
* ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման աղբյուրները:
Միջոցառումների արդյունավետության գնահատման չափանիշներն են.
-- համապատասխանությունը կառավարության վարած քաղաքականությանը և
ռազմավարությանը, ներդրումների գերակայությանը,
-- տնտեսական արդյունավետությունը,
-- տեղական հումքային, առկա արտադրական և աշխատանքային ռեսուրսների
օգտագործումը, նոր աշխատատեղերի ստեղծումը,
է/ ճյուղի զարգացման հիմնական ցուցանիշների կանխատեսում և գնահատում,
/տես հավելվածներ/:
Ծրագրերը կարող են ներառել նաև ճյուղի առաջնային ուղղությունների հեռանկարային զարգացման կանխատեսումները:
3.2. Հայաստանի Հանրապետության տնտեսության ճյուղերի զարգացման ծրագրերի նախագծերը պետք է ներառեն տվյալ տարվա ճյուղի զարգացման առաջնահերթ խնդիրները, որոնք անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հիմնական ուղղություններով` սոցիալ-տնտեսական և ֆինանսական:
Միջազգային և արտասահմանյան կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող միջոցառումները և ծրագրերը պետք է ընդգրկվեն տնտեսության ճյուղերի զարգացման ծրագրերում:
4. ՃՅՈՒՂԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
4.1. Ճյուղերի կանխատեսվող հիմնական տնտեսական ցուցանիշների ներկայացման տիպային ձևերը բերված են հավելվածներում (կցվում է):
Ճյուղային առանձնահատկություններից ելնելով կարող են ներկայացվել հավելվածներում չընդգրկված այլ ցուցանիշներ:
4.2. Ներկայացվող ցուցանիշները պետք է հաշվարկվեն 1999 թ. գործող գներով:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
ՏԻՊԱՅԻՆ ՁԵՎ
ՃՅՈՒՂԻ /ՈԼՈՐՏԻ/ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ
Մաս առաջին
.________________________________________________________________________.
| | Ցուցանիշների անվանումը | Չափի | 1998 թ. | 1999 թ. |
| | |միավոր|_______________|____________________|
| | | | փաստ.|% նախորդ| սպասվելիք |% նախորդ|
| | | | | տարվա |կատարողական| տարվա |
| | | | | համեմատ| | համեմատ|
|___|________________________|______|______|________|___________|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |

Մաս երկրորդ
.__________________________________________________________.
| 2000 թ. | 2001 թ. | 2002 թ. |
|____________________|__________________|__________________|
| կանխ.| % նախորդ | կանխ.| % նախորդ | կանխ. | % նախորդ |
| | տարվա | | տարվա | | տարվա |
| | համեմատ | | համեմատ | | համեմատ |
|______|_____________|______|___________|_______|__________|
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |

Ընդհանուրը

| 1 | 2 | 3 | 4| 5| 6| 7| 8| 9| 10| 11| 12| 13|
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
|1 |Արտադրության | | | | | | | | | | | |
| |/ծառայություններ, | | | | | | | | | | | |
| |աշխատանքներ/ ծավալը, | | | | | | | | | | | |
| |ընդամենը |մլն.դրամ| | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |այդ թվում` ըստ | | | | | | | | | | | |
| |ենթաճյուղերի, | -»- | | | | | | | | | | |

| |որից ոչ պետական | -»- | | | | | | | | | | |

|2 |Կարևորագույն | | | | | | | | | | | |
| |արտադրատեսակների | | | | | | | | | | | |
| |արտադրության ծավալը | | | | | | | | | | | |
| |բնաիրային արտահայտությամբ| | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |այդ թվում` ըստ | | | | | | | | | | | |
| |ենթաճյուղերի, | | | | | | | | | | | |

| |որից ոչ պետական | | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
|3 |Զուտ արտադրանքի ծավալը, | | | | | | | | | | | |
| |ընդամենը` |մլն.դրամ| | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |այդ թվում` ըստ | | | | | | | | | | | |
| |ենթաճյուղերի, | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |որից ոչ պետական | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
|4 |Ապրանքների | -»- | | | | | | | | | | |
| |/ծառայությունների, | | | | | | | | | | | |
| |աշխատանքների/ իրացման | | | | | | | | | | | |
| |ծավալը | | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |այդ թվում` ըստ | | | | | | | | | | | |
| |ենթաճյուղերի, | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |որից ոչ պետական | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
|5 |Կապիտալ ներդրումների | | | | | | | | | | | |
| |ծավալը, ընդամենը, | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |այդ թվում` | | | | | | | | | | | |
| |ա/ ըստ ենթաճյուղերի | -»- | | | | | | | | | | |

| |բ/ ըստ արտադրական և ոչ | -»- | | | | | | | | | | |
| | արտադրական | | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |որոնցից շինմոնտաժային | -»- | | | | | | | | | | |
| | աշխատանքներ | | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |գ/ ըստ ֆինանսավորման | -»- | | | | | | | | | | |
| | աղբյուրների | | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |պետական բյուջեի հաշվին |մլն.դրամ| | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |տեղական բյուջեների հաշվին| -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |ձեռնարկությունների և | | | | | | | | | | | |
| |կազմակերպությունների | -»- | | | | | | | | | | |
| |սեփական միջոցների հաշվին | | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |բնակչության միջոցների | | | | | | | | | | | |
| |հաշվին | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |արտասահմանյան վարկերի | | | | | | | | | | | |
| |հաշվին | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |մարդասիրական օգնության | | | | | | | | | | | |
| |հաշվին | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
|6 |Հիմնական ֆոնդերի | | | | | | | | | | | |
| |գործարկում, ընդամենը` |մլն.դրամ| | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |այդ թվում` | | | | | | | | | | | |
| |ըստ ենթաճյուղերի | -»- | | | | | | | | | | |

| |որից արտադրական | | | | | | | | | | | |
| |նշանակության | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
|7 |Արտահանման ծավալը, | | | | | | | | | | | |
| |ընդամենը` |մլն.դրամ| | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |այդ թվում` | | | | | | | | | | | |
| |ըստ ենթաճյուղերի | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |որից ԱՊՀ երկրներ | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
|8 |Ներմուծման ծավալը | -»- | | | | | | | | | | |
| |ընդամենը` | | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |այդ թվում` միջանկյալ | | | | | | | | | | | |
| |(արտադրական) սպառում | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
|9 |Աշխատողների միջին | | | | | | | | | | | |
| |ցուցակային թվաքանակը, |հազ.մարդ| | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |այդ թվում` ըստ | -»- | | | | | | | | | | |
| |ենթաճյուղերի, | | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |որից ոչ պետական | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |այդ թվում` ըստ | -»- | | | | | | | | | | |
| |ենթաճյուղերի, | | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |որից ոչ պետական | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
|10 |Միջին ամսական աշխատավարձ,|հազ.դրամ| | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |այդ թվում` ըստ | -»- | | | | | | | | | | |
| |ենթաճյուղերի, | | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |որից ոչ պետական | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
|11 |Մեկ դրամ արտադրված | | | | | | | | | | | |
| |արտադրանքի վրա կատարված | | | | | | | | | | | |
| |ծախսերը | դրամ | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |այդ թվում` ըստ | -»- | | | | | | | | | | |
| |ենթաճյուղերի, | | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |որից ոչ պետական | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
|12 |Շահութաբերության նորման, | | | | | | | | | | | |
| |այդ թվում` | % | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |ըստ ենթաճյուղերի, | -»- | | | | | | | | | | |
.________________________________________________________________________.
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԵԼՎԱԾ 2
Մաս առաջին
.________________________________________________________________________.
| | Ցուցանիշների անվանումը | Չափի | 1998 թ. | 1999 թ. |
| | |միավոր|_______________|____________________|
| | | | փաստ.|% նախորդ| սպասվող |% նախորդ|
| | | | | տարվա | | տարվա |
| | | | | համեմատ| | համեմատ|
|___|________________________|______|______|________|___________|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
.________________________________________________________________________.
Մաս երկրորդ
.__________________________________________________________.
| 2000 թ. | 2001 թ. | 2002 թ. |
|____________________|__________________|__________________|
| կանխ.| % նախորդ | կանխ.| % նախորդ | կանխ. | % նախորդ |
| | տարվա | | տարվա | | տարվա |
| | համեմատ | | համեմատ | | համեմատ |
|______|_____________|______|___________|_______|__________|
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
.__________________________________________________________.
Ընդհանուրը
.________________________________________________________________________.
| 1 | 2 | 3 | 4| 5| 6| 7| 8| 9| 10| 11| 12| 13|
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| | Արդյունաբերական | | | | | | | | | | | |
| | ձեռնարկությունների |միավոր | | | | | | | | | | |
| 1 | թիվը, | | | | | | | | | | | |
| |_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |որից ոչ պետական | -»- | | | | | | | | | | |
| |_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |այդ թվում` | | | | | | | | | | | |
| |ըստ ենթաճյուղերի | | | | | | | | | | | |
| |_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |մետալուրգիական | -»- | | | | | | | | | | |
| |_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |քիմիական և | | | | | | | | | | | |
| |կենսատեխնոլոգիական | -»- | | | | | | | | | | |

| |էլեկտրատեխնիկական | -»- | | | | | | | | | | |

| |հաստոցագործիքաշինական | -»- | | | | | | | | | | |

| |թանկարժեք մետաղների, | -»- | | | | | | | | | | |
| |կիսաթանկարժեք սինթետիկ | | | | | | | | | | | |
| |քարերի | | | | | | | | | | | |

| |անտառային, փայտամշակման, | | | | | | | | | | | |
| |թղթի | -»- | | | | | | | | | | |

| |թեթև արդյունաբերություն | -»- | | | | | | | | | | |

| |շինանյութերի | -»- | | | | | | | | | | |
| |արդյունաբերություն | | | | | | | | | | | |
| |_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |սննդի արդյունաբերություն | -»- | | | | | | | | | | |

| |այլ ենթաճյուղեր | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |Արդյունաբերական | | | | | | | | | | | |
| |արտադրության ծավալը |մլն.դրամ| | | | | | | | | | |
| 2 |_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |այդ թվում` մետալուրգիական| -»- | | | | | | | | | | |
| |_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |քիմիական և | | | | | | | | | | | |
| |կենսատեխնոլոգիական | -»- | | | | | | | | | | |
| |_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |էլեկտրատեխնիկական | -»- | | | | | | | | | | |
| |_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |հաստոցագործիքաշինական | -»- | | | | | | | | | | |
| |_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |թանկարժեք մետաղների, | -»- | | | | | | | | | | |
| |կիսաթանկարժեք սինթետիկ | | | | | | | | | | | |
| |քարերի | | | | | | | | | | | |
| |_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |անտառային, փայտամշակման, | | | | | | | | | | | |
| |թղթի | -»- | | | | | | | | | | |
| |_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |թեթև արդյունաբերություն | -»- | | | | | | | | | | |
| |_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |շինանյութերի | | | | | | | | | | | |
| |արդյունաբերություն | -»- | | | | | | | | | | |
| |_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |սննդի արդյունաբերություն | -»- | | | | | | | | | | |
| |_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |այլ ենթաճյուղեր | | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |Արդյունաբերության | | | | | | | | | | | |
| |արտադրանքի իրացման | | | | | | | | | | | |
| 3 |ծավալը | -»- | | | | | | | | | | |
| |_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |այդ թվում` մետալուրգիական| -»- | | | | | | | | | | |
| |_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |քիմիական և | | | | | | | | | | | |
| |կենսատեխնոլոգիական | -»- | | | | | | | | | | |
| |_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |էլեկտրատեխնիկական | -»- | | | | | | | | | | |
| |_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |հաստոցագործիքաշինական | -»- | | | | | | | | | | |
| |_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |թանկարժեք մետաղների, | -»- | | | | | | | | | | |
| |կիսաթանկարժեք սինթետիկ | | | | | | | | | | | |
| |քարերի | | | | | | | | | | | |
| |_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |անտառային, փայտամշակման, | | | | | | | | | | | |
| |թղթի | -»- | | | | | | | | | | |
| |_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |թեթև արդյունաբերություն | -»- | | | | | | | | | | |
| |_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |շինանյութերի | | | | | | | | | | | |
| |արդյունաբերություն | -»- | | | | | | | | | | |
| |_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |սննդի արդյունաբերություն | -»- | | | | | | | | | | |
| |_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |այլ ենթաճյուղեր | -»- | | | | | | | | | | |
.________________________________________________________________________.
ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ՀԱՎԵԼՎԱԾ 3
Մաս առաջին
.________________________________________________________________________.
| | Ցուցանիշների անվանումը | Չափի | 1998 թ. | 1999 թ. |
| | |միավոր|_______________|____________________|
| | | | փաստ.|% նախորդ| սպասվելիք |% նախորդ|
| | | | | տարվա |կատարողական| տարվա |
| | | | | համեմատ| | համեմատ|
|___|________________________|______|______|________|___________|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
.________________________________________________________________________.
Մաս երկրորդ
.__________________________________________________________.
| 2000 թ. | 2001 թ. | 2002 թ. |
|____________________|__________________|__________________|
| կանխ.| % նախորդ | կանխ.| % նախորդ | կանխ. | % նախորդ |
| | տարվա | | տարվա | | տարվա |
| | համեմատ | | համեմատ | | համեմատ |
|______|_____________|______|___________|_______|__________|
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
.__________________________________________________________.
Ընդհանուրը
.________________________________________________________________________.
| 1 | 2 | 3 | 4| 5| 6| 7| 8| 9| 10| 11| 12| 13|
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
|1 |Էլեկտրաէներգիայի | մլն. | | | | | | | | | | |
| |արտադրության ծավալը, | կվտ/ժ,| | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |այդ թվում ա/ ՋԵԿ-երում | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |բ/ ՀԷԿ-երում | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |գ/ ՀԱԷԿ-ում | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| 2 |Էլեկտրաէներգիայի սպառումը| | | | | | | | | | | |
| |ընդամենը` | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |այդ թվում` | | | | | | | | | | | |
| |ա/ սեփական կարիքների | | | | | | | | | | | |
| | համար | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |բ/ կորուստներ | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |գ/ օգտակար առաքում | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| 3 |Էլեկտրաէներգիայի օգտակար | | | | | | | | | | | |
| |սպառումը, | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |այդ թվում` | | | | | | | | | | | |
| |ա/ ըստ ենթաճյուղերի | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |բ/ կենցաղային կարիքների | | | | | | | | | | | |
| | համար | -»- | | | | | | | | | | |
.________________________________________________________________________.
ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՀԱՎԵԼՎԱԾ 4
Մաս առաջին
.________________________________________________________________________.
| | Ցուցանիշների անվանումը | Չափի | 1998 թ. | 1999 թ. |
| | |միավոր|_______________|____________________|
| | | | փաստ.|% նախորդ| սպասվելիք |% նախորդ|
| | | | | տարվա |կատարողական| տարվա |
| | | | | համեմատ| | համեմատ|
|___|________________________|______|______|________|___________|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
.________________________________________________________________________.
Մաս երկրորդ
.__________________________________________________________.
| 2000 թ. | 2001 թ. | 2002 թ. |
|____________________|__________________|__________________|
| կանխ.| % նախորդ | կանխ.| % նախորդ | կանխ. | % նախորդ |
| | տարվա | | տարվա | | տարվա |
| | համեմատ | | համեմատ | | համեմատ |
|______|_____________|______|___________|_______|__________|
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
.__________________________________________________________.
Ընդհանուրը
.________________________________________________________________________.
| 1 | 2 | 3 | 4| 5| 6| 7| 8| 9| 10| 11| 12| 13|
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| 1 |Դրամական բազա |մլն.դրամ| | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| 2 |ՀՀ Կենտրոնական բանկից | | | | | | | | | | | |
| |դուրս կանխիկ դրամ | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| 3 |Պարտադիր պահուստներ | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| 4 |Թղթակցային հաշիվներ | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| 5 |Շրջանառությունում կանխիկ | | | | | | | | | | | |
| |դրամ | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| 6 |Դեպոզիտներ, այդ թվում` | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |արտարժույթով | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| 7 |ՀՀ Կենտրոնական բանկի | | | | | | | | | | | |
| |վերաֆինանսավորման | | | | | | | | | | | |
| |տոկոսադրույթ, | տոկոս | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| 8 |ՀՀ Կենտրոնական բանկի | | | | | | | | | | | |
| |համախառն արտաքին | | | | | | | | | | | |
| |պահուստներ |մլն.դրամ| | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| 9 |Առևտրային բանկերի կողմից| | | | | | | | | | | |
| |տրամադրվող վարկերի միջին | | | | | | | | | | | |
| |տոկոսադրույքը | տոկոս | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
|10 |Առևտրական բանկերի կողմից| | | | | | | | | | | |
| |ներգրավվող ավանդների | | | | | | | | | | | |
| |միջին տոկոսադրույքները | տոկոս | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
|11 |Տնտեսության վարկավորումը | | | | | | | | | | | |
| |/առանց կուտակային և | | | | | | | | | | | |
| |ժամկետային տոկոսների/ |մլն.դրամ| | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
|12 |Կառավարության | | | | | | | | | | | |
| |պարտավորությունները ԿԲ-ի | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
|13 |ՀՀ ԿԲ-ի ներդրումները | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
|14 |Առևտրային բանկերի | | | | | | | | | | | |
| |ընդհանուր կապիտալը | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
|15 |Առևտրային բանկերի | | | | | | | | | | | |
| |կանոնադրական կապիտալը | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
|16 |ՀՀ առևտրական բանկերի | | | | | | | | | | | |
| |արտարժույթի առք ու | -»- | | | | | | | | | | |
| |վաճառքի ծավալները | | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
|17 |Առևտրային բանկերի |մլն.,ԱՄՆ| | | | | | | | | | |
| |արտարժույթային դիրքը և | դոլար | | | | | | | | | | |
| |դրա փոփոխությունը | | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
|18 |ՀՀ ԿԲ-ի կողմից ՀՀ լիազոր |մլն.դրամ| | | | | | | | | | |
| |բանկերի հետ իրականացված | | | | | | | | | | | |
| |ավանդային | | | | | | | | | | | |
| |սակարկությունները և | | | | | | | | | | | |
| |մարումները, հակադարձ | | | | | | | | | | | |
| |ռեպո և ռեպո | | | | | | | | | | | |
| |գործառնությունները և | | | | | | | | | | | |
| |մարումները, լոմբարդային | | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
|19 |Առևտրային բանկերի կողմից| | | | | | | | | | | |
| |տնտեսության վարկավորումն | | | | | | | | | | | |
| |ընդամենը` | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |այդ թվում` երկարաժամկետ | -»- | | | | | | | | | | |
.________________________________________________________________________.
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԵԼՎԱԾ 5
Մաս առաջին
.________________________________________________________________________.
| | Ցուցանիշների անվանումը | Չափի | 1998 թ. | 1999 թ. |
| | |միավոր|_______________|____________________|
| | | | փաստ.|% նախորդ| սպասվելիք |% նախորդ|
| | | | | տարվա |կատարողական| տարվա |
| | | | | համեմատ| | համեմատ|
|___|________________________|______|______|________|___________|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
.________________________________________________________________________.
Մաս երկրորդ
.__________________________________________________________.
| 2000 թ. | 2001 թ. | 2002 թ. |
|____________________|__________________|__________________|
| կանխ.| % նախորդ | կանխ.| % նախորդ | կանխ. | % նախորդ |
| | տարվա | | տարվա | | տարվա |
| | համեմատ | | համեմատ | | համեմատ |
|______|_____________|______|___________|_______|__________|
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
.__________________________________________________________.
Ընդհանուրը
.________________________________________________________________________.
| 1 | 2 | 3 | 4| 5| 6| 7| 8| 9| 10| 11| 12| 13|
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
|1 |Գյուղացիական | | | | | | | | | | | |
| |տնտեսությունների թիվը |հազ.հատ | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |այդ թվում` ոչ պետական | -»- | | | | | | | | | | |

|2 |Գյուղատնտեսական | | | | | | | | | | | |
| |հողատեսքեր |հազ.հատ | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |այդ թվում` ոչ պետական | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |որոնցից ա/ վարելահողեր | | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |բ/ բազմամյա տնկարկ | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |գ/ խոտհարք, խոպան | | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |դ/ արոտավայր | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
|3 |Անասունների գլխաքանակը, | | | | | | | | | | | |
| |այդ թվում` | | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |ա/ կովեր |հազ. | | | | | | | | | | |
| | |գլուխ | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |բ/ խոզեր | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |գ/ ոչխարներ | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |դ/ այծեր | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |ե/ ձիեր | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |զ/ ճագարներ | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |է/ թռչուններ | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| 4 |Գյուղատնտեսական | | | | | | | | | | | |
| |արտադրանքի արտադրությունը| | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |այդ թվում` | | | | | | | | | | | |
| |բուսաբուծություն | | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |ա/ հացահատիկային |հազ.տ. | | | | | | | | | | |

| |բ/ կարտոֆիլ | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |գ/ բանջարեղեն | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |դ/ բոստանային | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |ե/ ծխախոտ | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |զ/ խորդենի | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |է/ պտուղ | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |ը/ խաղող | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |թ/ կերային մշակաբույսեր | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |անասնաբուծություն | | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |միս /կենդանի քաշով/ | | | | | | | | | | | |
| |այդ թվում` |հազ.տ. | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |ա/ տավարի | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |բ/ խոզի | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |գ/ ոչխարի | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |դ/ թռչունի | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| 5 |Գյուղատնտեսական | | | | | | | | | | | |
| |մշակաբույսերի |հազ.հա. | | | | | | | | | | |
| |ցանքատարածություններ, | | | | | | | | | | | |
| |ընդամենը` | | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |այդ թվում` | | | | | | | | | | | |
| |ա/ հացահատիկային | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |բ/ տեխնիկական | -»- | | | | | | | | | | |

| |գ/ կարտոֆիլի | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |դ/ բանջարաբոստանային | -»- | | | | | | | | | | |

| |ե/ կերային | -»- | | | | | | | | | | |

| |զ/ այգիներ, | | | | | | | | | | | |
| | հատապտղանոցներ, | | | | | | | | | | | |
| | խաղողանոցներ | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
|6 |Գյուղատնտեսական տեխնիկա | | | | | | | | | | | |
| |ընդամենը` |միավոր | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |այդ թվում` ոչ պետական | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |որոնցից ա/ տրակտորներ | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |բ/բեռնատար ավտոմեքենաներ | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |գ/ կոմբայններ | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |դ/ այլ | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| 7 |Առկա հիմնական միջոցներ | մլն. | | | | | | | | | | |
| |ընդամենը` | դրամ | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |այդ թվում` ոչ պետական | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| 8 |Գյուղատնտեսական | | | | | | | | | | | |
| |մշակաբույսերի մեկ | | | | | | | | | | | |
| |հեկտարից ստացված բերքը, | | | | | | | | | | | |
| |այդ թվում` | | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |ա/ հացահատիկային |հազ.տ. | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |բ/ տեխնիկական | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |գ/ կարտոֆիլ | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |դ/ բանջարաբոստանային | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |ե/ կերային | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |զ/ միրգ | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |է/ խաղող | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| 9 |Մեկ դրամ արտադրված | | | | | | | | | | | |
| |գյուղատնտեսական |դրամ | | | | | | | | | | |
| |արտադրանքի վրա կատարված | | | | | | | | | | | |
| |ծախսերը` | | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |այդ թվում | | | | | | | | | | | |
| |ա/բուսաբուծության | | | | | | | | | | | |
| |հիմնական տեսակների | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
| |բ/ անասնապահության | | | | | | | | | | | |
| |հիմնական տեսակների | -»- | | | | | | | | | | |
|___|_________________________|________|__|__|__|__|__|__|___|___|___|___|
|10 |Ներտնտեսային ոռոգման | | | | | | | | | | | |
| |ցանցերի երկարությունը | կմ | | | | | | | | | | |
.________________________________________________________________________.
----------------------------------------------------
հեղինակների կողմից - շարունակությունը հաջորդ մասերում