Սեղմել Esc փակելու համար:
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1281.261113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 նոյեմբերի 2013 թվականի N 1281-Ա

 

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 67-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` 3586.453 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով «ՇԵՎՌՈԼԵՏ ՆԻՎԱ 21230» մակնիշի ավտոմեքենան (նույնականացման համարը` X9L21230A0301441, շարժիչի համարը` 0313988, պետհամարանիշը` 323LL60) հետ վերցնել և որպես պետական բաժնեմաս ներդնել «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` բաժնետոմսերի արժեքի մեծացման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` 3586.476 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով «ՇԵՎՌՈԼԵՏ ՆԻՎԱ 21230» մակնիշի ավտոմեքենան (նույնականացման համարը` X9L212300A0314150, շարժիչի համարը` 0326843, պետհամարանիշը` 343LL60) հետ վերցնել և որպես պետական բաժնեմաս ներդնել «Հատուկ կապ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` բաժնետոմսերի արժեքի մեծացման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել`

1) մեկամսյա ժամկետում` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գործընթացներից բխող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատանքների կատարումը.

2) երկամսյա ժամկետում` «Հայավտոկայարան» և «Հատուկ կապ» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրությունների փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը` ընկերությունների միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.11.2013
N 1281-Ա
Որոշում