Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՈՐՈՏԱՆԻ ՀԻ ...

 

 

040.1286.261113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 նոյեմբերի 2013 թվականի N 1286-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՈՐՈՏԱՆԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված` Ոռոգման պատվարների անվտանգության 2-րդ ծրագրի շրջանակներում վերականգնված հիդրոտեխնիկական կառույցների շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ոռոգման պատվարների անվտանգության 2-րդ ծրագրի շրջանակներում վերականգնված` 89349826 դրամ արժեքի չափով լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ավելացնել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել սույն որոշման 1-ին կետում նշված վերականգնված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի վերանորոգման և վերականգնման աշխատանքների արժեքի չափով «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը` լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի նոյեմբերի 21-ի

N 1286-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՈՐՈՏԱՆԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՂ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ

 

.________________________________________________________.

|Գույքի անվանումը                          |Հաշվեկշռային |

|                                          |արժեքը (դրամ)|

|__________________________________________|_____________|

|Առաջնահերթ վերականգնողական աշխատանքների   |             |

|իրականացում Հայաստանի Հանրապետության      |             |

|Սյունիքի մարզի 4 էներգետիկ պատվարների վրա`|             |

|__________________________________________|_____________|

|Սպանդարյանի ջրամբար                       |     38991265|

|__________________________________________|_____________|

|Անգեղակոթի ջրամբար                        |     12089600|

|__________________________________________|_____________|

|Տոլորսի ջրամբար                           |     28332065|

|__________________________________________|_____________|

|Շամբի ջրամբար                             |      9936896|

|__________________________________________|_____________|

|Ընդամենը                                  |     89349826|

.________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.11.2013
N 1286-Ա
Որոշում