Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0428.100699

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունիսի 1999 թվականի թիվ 428

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 73927 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Իջևանշին» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Իջևանշին» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 63691 հազ. դրամ, որը համապատասխանում է 63691 բաժնետոմսի յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի արժեքը 50953 հազ. դրամ է. որը համապատասխանում է 50953 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 12738 հազ. դրամ:

1.5. «Իջևանշին» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ կազմում են 10236 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1439 հազ. դրամ,

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 216 հազ. դրամ,

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 1025 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 124 հազ. դրամ,

դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 521 հազ. դրամ,

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 3711 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 3200 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 3200 հազ. դրամ:

1.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.7. սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատողների և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.8. Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

1.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

1.11. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին» N 284 որոշման 10.2-րդ կետը:

2.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում «Արմավիրի կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել «Արմավիրի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության.

բ) «Արմավիրի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկշաբաթյա ժամկետում դրա կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսին համապատասխանող բաժնետոմսերի փաթեթն անհատույց օտարել Արմավիրի քաղաքային համայնքին:

2.2. Հաշվեկշռային մեթոդով 107733 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արմավիրի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով (ընկերության կազմում մասնավորեցվող բաղնիքը և լվացքատունը գնահատվել են «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով):

2.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 85966 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 85966 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 56738 հազ. դրամ `, որը համապատասխանում է բաժնետոմսերի 56738 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.5. «Արմավիրի կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ կազմում են 21766,9 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3031,3 հազ. դրամ,

հաշվարկների արտաբյուջետային վճարումների գծով` 80,6 հազ. դրամ,

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 4405,6 հազ. դրամ,

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով`505,9 հազ. դրամ,

գալիք ժամանակաշրջանի եկամուտների գծով` 6937,5 հազ. դրամ,

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1249,5 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 3151 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 2405,5 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 1783,8 հազ. դրամ:

2.6. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` «Արմավիրի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Արմավիրի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

2.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Արմավիրի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

2.8. Բաժանորդագրության կայացումից հետո ընկերության կանոնադրական հիմնադրամի հաշվարկը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 5-ի N 278 որոշմամբ սահմանված ձևով` հաշվարկելով Արմավիրի քաղաքային համայնքին հասանելիք բաժնետոմսերի քանակն այնպես, որ պահպանվի մինչև ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցումը եղած պետական բաժնեմասի հետ դրանց հարաբերակցությունը:

2.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.10. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին» N 406 որոշման 14.4-րդ կետը:

3.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում «Ախուրյանի բնակկոմտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել «Ախուրյանի բնակկոմտնտ» բաց բաժնետիրական ընկերության .

բ) «Ախուրյանի բնակկոմտնտ» բաց բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկշաբաթյա ժամկետում դրա կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսին համապատասխանող բաժնետոմսերի փաթեթն անհատույց օտարել Ախուրյանի քաղաքային համայնքին:

3.2. Հաշվեկշռային մեթոդով 11343 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ախուրյանի բնակկոմտնտ» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

3.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 10574 հազ. դրամ, որը համապատասխանում է 10547 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժույթով:

3.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի արժեքը 6961 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 6961 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.5. Սահմանել մրցույթով  մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 1740 հազ. դրամ:

3.6. «Ախուրյանի բնակկոմտնտ» պետական բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 796,4 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 350,7 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 143,1 հազ. դրամ,

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 112 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 190,6 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 190,6 հազ. դրամ:

3.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

3.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում աշխատողների և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

3.9. Մրցույթի նախավճարի չափը սահմանում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

3.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. հաշվեկշռային մեթոդով 97099 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Տարոն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Արմավիրի «Տարոն» բաց բաժնետիրական ընկերության:

(«Տարոն» փակ բաժնետիրական ընկերության կազմում մասնավորեցվող ճաշարանը և բաղնիքը գնահատվել են «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով):

4.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 89107 հազ. դրամ, որը համապատասխանում է 89107 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի արժեքը 71286 հազ. դրամ է, որը համապատասխանում է 71286 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 17822 հազ. դրամ:

4.5. «Տարոն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 7992 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 656,9 հազ. դրամ,

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 5757,4 հազ. դրամ,

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 243,9 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 179,5 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 608 հազ. դրամ:

4.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

4.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքների, այդ թվում` աշխատողների և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

4.8. Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

4.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.11. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման մասին» N 350 որոշման 4.2-րդ և 1998 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման, «Կապանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 26-ի N 314 որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 676 որոշման 8.2-րդ կետերը:

5.1. «Ջերմուկի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել իր տարածքից դուրս գտնվող ավտոճանապարհը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Ջերմուկի քաղաքային համայնքին:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` երկամսյա ժամկետում Ջերմուկի քաղաքային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:

5.2. Հաշվեկշռային մեթոդով 77288 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ջերմուկի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Ջերմուկի ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության:

5.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 75252 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերին 75252 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 75252 հազ, դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 75252 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.5. «Ջերմուկի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ են 2036,1 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1008 հազ. դրամ,

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 320,1 հազ. դրամ,

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 234,4 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 72,6 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 401 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 181,9 հազ. դրամ:

5.6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Ջերմուկի ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

5.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Ջերմուկի ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

5.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. Հաշվեկշռային մեթոդով 1039225 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ձյունիկ սառնարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Ձյունիկ» սառնարան» բաց բաժնետիրական ընկերության:

(Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 16-ի N 448 որոշմամբ «Ձյունիկ սառնարան» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված արտաքին երկաթգծի ճյուղը (200 գծամետր), Չարենցավանի սառնարանի անավարտ շինարարության օբյեկտների գնահատված արժեքներն ընդգրկված չեն ընկերության կանոնադրական հիմնադրամի մեջ):

6.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 318589 հազ. դրամ, որը համապատասխանում է 318589 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի արժեքը 318589 հազ. դրամ է, որը համապատասխանում է 318589 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 79647 հազ. դրամ:

6.5. «Ձյունիկ սառնարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 720636,3 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3108,47 հազ. դրամ,

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 736,3 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 6516,1 հազ. դրամ,

նպատակային ֆինանսավորում և մուտքեր` 1890,7 հազ. դրամ,

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 700457,54 հազ. դրամ,

գալիք ժամանակաշրջանի եկամուտների գծով` 7296,316 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 631,04 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 319,1 հազ. դրամ:

6.6. Ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):

6.7. Մրցութային հանձնաժողովին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

6.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` մասնավորեցումից հետո առաջին մեկ տարվա համար,

սոցիալական երաշխիքներ` մասնավորեցումից հետո առաջին մեկ տարվա համար, այդ թվում` աշխատողների և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

6.9. Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

6.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

6.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.12. «Ձյունիկ սառնարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցումից հետո պահպանվում են մոբիլիզացիոն պահուստի, մոբիլիզացիոն առաջադրանքների և քաղաքացիական պաշտպանության կառույցի շահագործման նկատմամբ նրա պարտավորությունները:

Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` նշված պարտավորությունների մասին նշել «Ձյունիկ սառնարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ և սեփականաշնորհման պայմանագրում:

7.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Զովք» առևտրաարտադրական պետական ձեռնարկության Գագարինի արտադրական բազայի ներդրմամբ ստեղծել «Գագարինի արտադրական բազա» պետական փակ բաժնետիրական ընկերությունը:

7.2. Հաշվեկշռային մեթոդով 5182 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գագարինի արտադրական բազա» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Գագարինի արտադրական բազա» բաց բաժնետիրական ընկերության:

7.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 5182 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 5182 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 5182 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 5182 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.5. «Գագարինի արտադրական բազա» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

7.6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Գագարինի արտադրական բազա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման համար անհրաժեշտ տվյալները:

7.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Գագարինի արտադրական բազա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազդագրի անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

7.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 10-ից:

 

ԿԱԶՄ

«Հայսառնարան» պետական ձեռնարկություն («Ձյունիկ սառնարան»

ՊՓԲԸ) մասնավորեցման մրցութային հանձնաժողովի

 

Պ. Ղալթախչյան - ՀՀ սեփականաշնորհման նախարար

(հանձնաժողովի նախագահ)

    Մ. Ձավարյան    - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարի առաջին

                     տեղակալ

Է. Մուրադյան   - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Վ. Առաքելյան  - ՀՀ սեփականաշնորհման նախարարության մրցույթների

կազմակերպման բաժնի պետ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.06.1999
N 428
Որոշում