Սեղմել Esc փակելու համար:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՔԻՇՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՔԻՇՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1106.271113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 նոյեմբերի 2013 թվականի N 1106-Ա

 

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՔԻՇՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ա. Հարությունյանին 2013 թվականի դեկտեմբերի 16-18-ը գործուղել Քիշնև (Մոլդովայի Հանրապետություն)` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության եվրոպական տարածաշրջանային 29-րդ համաժողովը և գյուղատնտեսության եվրոպական հանձնաժողովի 38-րդ նստաշրջանը նախապատրաստելու նպատակով ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչների խորհրդակցական ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Հարությունյանի` Քիշնև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Հարությունյանի` Քիշնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.11.2013
N 1106-Ա
Որոշում