Սեղմել Esc փակելու համար:
Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻ` ՎԱՐՇԱՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻ` ՎԱՐՇԱՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.1114.281113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 նոյեմբերի 2013 թվականի N 1114-Ա

 

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻ` ՎԱՐՇԱՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Աշխարհահռչակ երաժիշտ Քշիշտոֆ Պենդերեցկու 80-ամյակի հոբելյանական միջոցառումներին, ինչպես նաև Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարար Բ. Զդրոևսկու հետ համատեղ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող 2014 թվականի մշակութային ծրագրերը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանի` 2013 թվականի նոյեմբերի 23-25-ը Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցներից:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վարշավա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
28.11.2013
N 1114-Ա
Որոշում