041.1130.021213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 դեկտեմբերի 2013 թվականի N 1130-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. 1994 թվականի հուլիսի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների և Ռուսաստանի Դաշնության տարածքում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանվածության մասին» համաձայնագրի իրագործման նպատակով ստեղծված համատեղ աշխատանքային խմբի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2013 թվականի դեկտեմբերի 5-6-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Գ. Եգանյանի, Մ. Ալլահվերդյանի, Գ. Սահակյանի և Ն. Բուբուշյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ն. Մաթոսյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Ա. Սահակյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2013 թվականի դեկտեմբերի 2-ի
N 1130-Ա որոշման
ԿԱԶՄ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-6-Ը ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Գ. Եգանյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն
պետական ծառայության պետ (պատվիրակության ղեկավար)
Մ. Ալլահվերդյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն
պետական ծառայության աշխատակազմի արտաքին կապերի
բաժնի գլխավոր մասնագետ
Ն. Մաթոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
իրավաբանական վարչության առաջին քարտուղար
Ա. Սահակյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
անձնագրային և վիզաների վարչության վիզաների և
օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժնի պետ
Գ. Սահակյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատակազմի «Զբաղվածության պետական ծառայություն»
գործակալության պետի տեղակալ
Ն. Բուբուշյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության
զբաղվածության բաժնի գլխավոր մասնագետ