030.0325.260699
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
«ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 7-րդ կետով` որոշում եմ.
1. Վավերացնել «Մտավոր սեփականության բնագավառում իրավախախտումների կանխման ուղղությամբ համագործակցության մասին» 1998 թվականի մարտի 6-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
26 հունիսի 1999 թ.
ՆՀ-325