041.0371.210699
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 հունիսի 1999 թվականի թիվ 371
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միկրոպրոցեսորային համակարգի ուսումնալաբորատոր մասնաշենք (քաղ. Երևան, Տերյան և Կորյուն փողոցների խաչմերուկ) անավարտ շինարարության օբյեկտը հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը և Երևանի քաղաքապետին` 10-օրյա ժամկետում ավարտել նշված օբյեկտի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները: