Սեղմել Esc փակելու համար:
«ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 400 ԿՎ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 400 ԿՎ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ` ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՆՑՆՈՂ ՀԱՏ ...

 

 

040.1372.131213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 դեկտեմբերի 2013 թվականի N 1372-Ն

 

«ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 400 ԿՎ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՆՑՆՈՂ ՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ` ՆԵՐԱՌՅԱԼ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ (ՊԱՅՄԱՆԱԳԻՐ, ՀԱՇՎԱՐԿԱՎՃԱՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ, ԱՊՐԱՆՔԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԵՌՆԱԳԻՐ ԵՎ ԱՅԼՆ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային և մաքսային արտոնությունների կիրառման կարգը` ներառյալ արտոնությունների կիրառման համար հիմք ընդունվող գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր, համապատասխան մաքսային հայտարարագիր, ապրանքատրանսպորտային բեռնագիր և այլն)` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման մեջ (այդ թվում` սույն որոշմամբ հաստատված կարգում) «պատվիրատու», «կապալառու», «բանկ», «փոխատու», «ծրագիր», «հիմնադրամ», «պայմանագիր», «փոխառության պայմանագիր» և «համաձայնագիր» հասկացությունները կիրառվում են «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակություններին համապատասխան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է ծրագրի սկսման պահից հետո ծագած հարաբերությունների վրա:

4. Սույն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետում նշված N 1 ձևի տեղեկանքի առկայությունը պարտադիր է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մատակարարված (ներմուծված) ապրանքների, կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների համար:

5. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծրագրի շրջանակներում պատվիրատուի մոտ հաշվարկված և չվճարված հարկային և մաքսային պարտավորությունները (կապալառուի փոխարեն` ավելացված արժեքի հարկը, կապալառուին, բանկին, փոխատուին և հիմնադրամին վճարված եկամուտներից` շահութահարկը, կապալառուի կողմից մատակարարված ապրանքների ներմուծման համար գանձվող ավելացված արժեքի հարկը և մաքսատուրքը, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տույժերը և տուգանքները) ենթակա են վերահաշվարկման, որոնց համար հիմք են ընդունվում գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր, համապատասխան մաքսային հայտարարագիր, ապրանքատրանսպորտային բեռնագիր և այլն), ինչպես նաև սույն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետում նշված N 2 ձևի տեղեկանքը:

(5-րդ կետը փոփ. 27.09.18 թիվ 1062-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի դեկտեմբերի 5-ի

N 1372-Ն որոշման

 

ԿԱՐԳ

«ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 400 ԿՎ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՆՑՆՈՂ ՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված հարկային և մաքսային արտոնությունների կիրառման հետ կապված հարաբերությունները և սահմանվում են արտոնությունների կիրառման համար հիմք ընդունվող` գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր, համապատասխան մաքսային հայտարարագիր, ապրանքատրանսպորտային բեռնագիր և այլն):

2. Սույն կարգով սահմանված հարկային և մաքսային արտոնությունները չեն տարածվում ծրագրի շրջանակներում կապալառուի` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ենթակապալառուների վրա:

 

II. ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված արտոնություններն են`

1) ավելացված արժեքի հարկը`

ա. կապալառուի կողմից պատվիրատուին ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում են ավելացված արժեքի հարկից, իսկ պատվիրատուն ազատվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն առաջացող` այդ գործարքների մասով կապալառուի փոխարեն ավելացված արժեքի հարկի գծով հարկային պարտավորություններ կրելու պարտավորություններից,

բ. պատվիրատուն ազատվում է կապալառուի մատակարարած ապրանքների ներմուծման համար գանձվող ավելացված արժեքի հարկից.

2) մաքսատուրքը` պատվիրատուն ազատվում է կապալառուի մատակարարած ապրանքների ներմուծման համար գանձվող մաքսատուրքից.

3) շահութահարկը`

ա. կապալառուն ազատվում է Հայաստանի Հանրապետությունում իրականացված տնտեսական գործունեությունից շահութահարկի վճարումից, իսկ պատվիրատուն ազատվում է ոչ ռեզիդենտի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացված տնտեսական գործունեությունից ոչ ռեզիդենտի համար շահութահարկի գծով հարկային գործակալ հանդես գալու պարտավորությունից,

բ. բանկը, փոխատուն և հիմնադրամն ազատվում են համաձայնագրով և փոխառության պայմանագրով պատվիրատուի կողմից վճարվող` վարկի և փոխառության տոկոսների, դրանց սպասարկման հետ կապված միջնորդավճարների և ապահովագրական վճարների գծով առաջացող շահութահարկից, իսկ պատվիրատուն ազատվում է համաձայնագրով և փոխառության պայմանագրով բանկին, փոխատուին և հիմնադրամին վճարվող` վարկի և փոխառության տոկոսների, դրանց սպասարկման հետ կապված միջնորդավճարների և ապահովագրական վճարների մասով ոչ ռեզիդենտի համար շահութահարկի գծով հարկային գործակալ հանդես գալու պարտավորությունից:

(3-րդ կետը փոփ. 27.09.18 թիվ 1062-Ն որոշում)

 

III. ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

4. Սույն կարգի II բաժնի 3-րդ կետով նախատեսված արտոնությունների կիրառության համար հիմք են հանդիսանում ծրագրի շրջանակներում իրականացվող գործարքների ու գործառնությունների կատարումը հիմնավորող` սահմանված կարգի փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր, համապատասխան մաքսային հայտարարագիր, ապրանքատրանսպորտային բեռնագիր և այլն) և պատվիրատուի կողմից յուրաքանչյուր գործարքի (գործառնության) մասով կազմված ու հաստատված տեղեկանքները` համաձայն սույն կարգի NN 1 և 2 ձևերի:

5. N 1 ձևի տեղեկանքը կազմվում է երեք բնօրինակից` տպագիր կամ ձեռագիր: Պատվիրատուն N 1 ձևի տեղեկանքի երկու օրինակը` մինչև դրանց դուրսգրման ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, ներկայացնում է հարկային մարմնի` հարկ վճարողների սպասարկման գործառույթ իրականացնող ցանկացած ստորաբաժանում (ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային մարմին), իսկ երրորդ օրինակը պահում է իր մոտ: Համապատասխան հարկային և մաքսային մարմինները N 1 ձևի տեղեկանքի բնօրինակներն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում դրանց մեկ օրինակը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

(5-րդ կետը փոփ. 27.09.18 թիվ 1062-Ն որոշում)

6. N 2 ձևի տեղեկանքը կազմվում է երեք բնօրինակից` տպագիր կամ ձեռագիր: Պատվիրատուն N 2 ձևի տեղեկանքի երկու օրինակը` մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա ավարտը ներկայացնում է հարկային մարմնի` հարկ վճարողների սպասարկման գործառույթ իրականացնող ցանկացած ստորաբաժանում (ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային մարմին), իսկ երրորդ օրինակը պահում է իր մոտ: Հարկային և մաքսային մարմիններ ներկայացված N 2 ձևի տեղեկանքի հիման վրա կատարվում է հաշվարկված պարտավորությունների (այդ թվում` տույժերի և տուգանքների) գումարների վերահաշվարկ: N 2 ձևի տեղեկանքի և վերահաշվարկի արդյունքում կազմված արձանագրության հիման վրա հարկային և մաքսային մարմինները պատվիրատուի անձնական հաշվի քարտերում կատարում են համապատասխան գրառումներ, և`

1) եթե N 2 ձևի տեղեկանքը վերաբերում է հարկային մարմնի կողմից արդեն իսկ ստուգված հաշվետու ժամանակաշրջաններին, ապա N 2 ձևի տեղեկանքում ստուգման արդյունքներից տարբերվող տվյալներ նշված լինելու դեպքում այդ ժամանակաշրջանին վերաբերող` օրենքով սահմանված հարկային արտոնությունների արդյունքները ճշտվում են հարկային մարմինների կողմից իրականացված ուսումնասիրության, իսկ անհրաժեշտության դեպքում` վերստուգման միջոցով, որի հիման վրա կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ.

2) եթե N 2 ձևի տեղեկանքը վերաբերում է հարկային մարմնի կողմից դեռևս չստուգված հաշվետու ժամանակաշրջաններին, ապա վերահաշվարկից հետո N 2 ձևի տեղեկանքում նշված տվյալները կարող են ճշտվել հարկային մարմինների կողմից իրականացված ստուգման միջոցով:

(6-րդ կետը փոփ. 27.09.18 թիվ 1062-Ն որոշում)

7. Պատվիրատուի կողմից տրված տեղեկանքները ենթակա են ժամանակագրական կարգով հաշվառման և հերթական համարներով համարակալման:

8. Տեղեկանքների բնօրինակները պետք է պահպանվեն դրանց դուրսգրման օրվան հաջորդող առնվազն երեք տարվա ընթացքում:

 

Ձև N 1

 

«Իրան-Հայաստան 400 կՎ լարման

էլեկտրահաղորդման օդային գծի`

Հայաստանի Հանրապետության

տարածքով անցնող հատվածի

շինարարության աշխատանքների

նկատմամբ հարկային և մաքսային

վճարների արտոնություններ

սահմանելու մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքով

սահմանված հարկային և մաքսային

արտոնությունների կիրառման

կարգի

 

ՏԵՂԵԿԱՆՔ N ___

 

___ __________ 20__թ.

 

1. Սույնով հավաստվում է, որ`

___________________________________________________________

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրի հասցեն, ՀՎՀՀ-ն)

 

«Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքներ» ծրագրի իրականացման շրջանակներում`

1) ներմուծում է __________________________ հազ. դրամ ընդհանուր արժեքով

(գումարը` թվերով և

փակագծերում` տառերով) հետևյալ ապրանքները ______________________________________________________

(ապրանքների անվանումները, քանակը, գինը, գումարը,

հաշիվ-ապրանքագրի, մաքսային հայտարարագրի,

__________________________________________________________________________

        ապրանքատրանսպորտային բեռնագրի համարները և տալու ամսաթվերը)

 

2) ___________________________________________________________________

(ապրանքներ մատակարարողի, ծառայություններ մատուցողի, աշխատանքներ

կատարողի անվանումը (անունը, ազգանունը), ______________________________________________________-ից ձեռք է բերում

(գտնվելու վայրը (բնակության վայրը), ՀՎՀՀ-ն)

 

հետևյալ ապրանքները (ծառայությունները, աշխատանքները) _____________________

(ապրանքների

__________________________________________________________________________

(ծառայության, աշխատանքի) անվանումները, քանակը, գինը, գումարը,

հաշիվ-ապրանքագրի, ընդունման-հանձնման ակտի համարները և ամսաթվերը)

 

_________________________________________ հազ. դրամ ընդհանուր արժեքով: (գումարը` թվերով և փակագծերում` տառերով)

 

Պատվիրատուի պատասխանատու անձ _________ _________________

(պաշտոնը) (ստորագրությունը)

___________________

                                     (անունը, ազգանունը)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Ձև N 2

 

«Իրան-Հայաստան 400 կՎ լարման

էլեկտրահաղորդման օդային գծի`

Հայաստանի Հանրապետության

տարածքով անցնող հատվածի

շինարարության աշխատանքների

նկատմամբ հարկային և մաքսային

վճարների արտոնություններ

սահմանելու մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքով

սահմանված հարկային և մաքսային

արտոնությունների կիրառման

կարգի

 

ՏԵՂԵԿԱՆՔ N ___

___ __________ 20__թ.

 

1. Սույնով հավաստվում է, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի և _____ ______________ միջև կնքված համաձայնագրի շրջանակներում ծրագիր իրականացնող կազմակերպությունը` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը, ______________ ընկերությունից 20___թ. __________ ամսում`

 

1) ձեռք է բերել (ստացել է) ապրանքներ, ծառայություններ (աշխատանքներ).

._________________________________________________________________.

|Ապրանքի          |Չափի   |Ապրանքի      |Ապրանքի      |Հաշվարկային|

|անվանումը        |միավորը|քանակը       |(ծառայության,|փաստաթղթի  |

|(ծառայության,    |       |(ծառայության,|աշխատանքի)   |համարը և   |

|աշխատանքի        |       |աշխատանքի    |ընդհանուր    |ամսաթիվը   |

|բովանդակությունը)|       |ծավալը)      |արժեքը       |           |

|_________________|_______|_____________|_____________|___________|

|_________________|_______|_____________|_____________|___________|

|_________________|_______|_____________|_____________|___________|

|_________________|_______|_____________|_____________|___________|

._________________________________________________________________.

 

2) ձեռք բերված (ստացված) կամ ձեռք բերվող (ստացվող) ապրանքների, ծառայությունների (աշխատանքների) դիմաց վճարել է (այդ թվում` կանխավճարային ձևով) եկամուտներ.

._____________________________________________________________________.

|Ապրանքի          |Ապրանքի      |Հաշվարկային|Հայաստանյան |Ոչ ռեզիդենտի|

|անվանումը        |(ծառայության,|փաստաթղթի  |աղբյուրներից|շահութահարկի|

|(ծառայության,    |աշխատանքի)   |համարը և   |վճարված     |ընդհանուր   |

|աշխատանքի        |ընդհանուր    |ամսաթիվը   |եկամուտների |գումարը     |

|բովանդակությունը)|արժեքը       |           |գումարը     |            |

|_________________|_____________|___________|____________|____________|

|_________________|_____________|___________|____________|____________|

|_________________|_____________|___________|____________|____________|

|_________________|_____________|___________|____________|____________|

._____________________________________________________________________.

 

    Տնօրեն               _________________   __________________________

                         (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

 

    Գլխավոր հաշվապահ     _________________   __________________________

                         (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.12.2013
N 1372-Ն
Որոշում