041.0380.250699
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունիսի 1999 թվականի թիվ 380
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը պատկանող 1997 թվականի արտադրության «Ֆորդ-էկսպլոռեռ» մակնիշի ավտոմեքենան (պետհամարանիշ` 018ԼԼ10, հենասահք` 1FMDU32XOVUA42472) հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` 10-օրյա ժամկետում ավարտել նշված ավտոմեքենայի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները: