Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ ԸՍՏ ԳՈՐ ...

 

 

103.0875.241013

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        10            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10313408

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

19 սեպտեմբերի 2013 թվականի N 875-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ ԸՍՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 772-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(24-րդ մաս)

 

|_________|__________________________________________________________|

|61.20.3  | Անլար հեռահաղորդակցական ցանցով տվյալների փոխանցման       |

|         |ծառայություններ                                           |

|_________|__________________________________________________________|

|61.20.30 | Անլար հեռահաղորդակցական ցանցով տվյալների փոխանցման       |

|         |ծառայություններ                                           |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- տվյալների արդյունավետ փոխանցման համար նախատեսված        |

|         |հատուկ անլար միջոցներին մուտքի և  ծառայությունների        |

|         |հասանելիության տրամադրում` ըստ օգտագործման վճարման        |

|         |համակարգի հիմունքով                                       |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- հաճախորդի բացառիկ օգտագործման համար որոշակի կետերի      |

|         |միջև  անլար հեռահաղորդակցագծերի տրամադրումը, տես          |

|         |61.20.13                                                  |

|_________|__________________________________________________________|

|61.20.4  | Համացանցում (ինտերնետում) անլար հեռահաղորդակցական        |

|         |ծառայություններ                                           |

|_________|__________________________________________________________|

|61.20.41 | Անլար ցանցով համացանց (ինտերնետ) նեղաշերտ մուտքի         |

|         |տրամադրման ծառայություններ                                |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- համացանցին ուղիղ անլար միացման ապահովում` մինչև  256    |

|         |կբիթ/վրկ արագությամբ (համացանց մուտքի տրամադրման հետ      |

|         |միասին ծառայություններ մատակարարողը կարող է տրամադրել     |

|         |անվճար այլ ծառայություններ` էլեկտրոնային փոստ,            |

|         |հաճախորդների վեբ-կայքի համար տեղի տրամադրում, պարզ վեբ-   |

|         |կայքերի մշակման միջոցներ, չաթեր և  տեխնիկական             |

|         |աջակցություն, ինչպես նաև  համացանց հեռավոր կամ այլ        |

|         |տեսակի մուտքի տրամադրում և  ծառայությունների լայն         |

|         |փաթեթի ապահովում` միջազգային ռոումինգ, էլեկտրոնային       |

|         |փոստի լրացուցիչ արկղեր` սովորաբար լրացուցիչ վճարի         |

|         |դիմաց                                                     |

|_________|__________________________________________________________|

|61.20.42 | Անլար ցանցով համացանց (ինտերնետ) լայնաշերտ մուտքի        |

|         |տրամադրման ծառայություններ                                |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- համացանցին ուղիղ անլար միացման ապահովում` 256           |

|         |կբիթ/վրկ և  ավել արագությամբ (համացանց մուտքի             |

|         |տրամադրման հետ միասին ծառայություններ մատակարարողը        |

|         |կարող է տրամադրել անվճար ծառայություններ` էլեկտրոնային    |

|         |փոստ,  հաճախորդների վեբ-կայքի տեղեր համար տեղի            |

|         |տրամադրում, պարզ վեբ-կայքերի մշակման միջոցներ, չաթեր և    |

|         |տեխնիկական աջակցություն, ինչպես նաև  համացանցին հեռավոր   |

|         |հասանելիության կամ այլ տեսակի հասնելիության ապահովում և   |

|         |ծառայությունների լայն փաթեթի տրամադրում` միջազգային       |

|         |ռոումինգ, էլեկտրոնային փոստի լրացուցիչ արկղեր`            |

|         |սովորաբար լրացուցիչ վճարի դիմաց                           |

|_________|__________________________________________________________|

|61.20.49 | Համացանցում (ինտերնետում) այլ անլար հեռահաղորդակցական    |

|         |ծառայություններ                                           |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- այլ անլար հեռահաղորդակցական ծառայությունների            |

|         |տրամադրում համացանցի միջոցով` Ֆաքսով կապ, հեռախոսակապ,    |

|         |կոնֆերանսային կապ հեռախոսով և  տեսաալիքով, բացի           |

|         |համացանց մուտքի տրամադրման ծառայություններից              |

|_________|__________________________________________________________|

|61.20.5  | Անլար ցանցերի միջոցով ծրագրերի տարածման                  |

|         |ծառայություններ վերջնական սպառողներին                     |

|_________|__________________________________________________________|

|61.20.50 | Անլար ցանցերի միջոցով ծրագրերի տարածման                  |

|         |ծառայություններ վերջնական սպառողներին                     |

|_________|__________________________________________________________|

|61.3     | Արբանյակային կապի ծառայություններ                        |

|_________|__________________________________________________________|

|61.30    | Արբանյակային կապի ծառայություններ                        |

|_________|__________________________________________________________|

|61.30.1  | Արբանյակային կապի ծառայություններ, բացի արբանյակային     |

|         |կապի միջոցով վերջնական սպառողներին ծրագրերի տարածման      |

|         |ծառայություններից                                         |

|_________|__________________________________________________________|

|61.30.10 | Արբանյակային կապի ծառայություններ, բացի արբանյակային     |

|         |կապի միջոցով վերջնական սպառողներին ծրագրերի տարածման      |

|         |ծառայություններից                                         |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- ձայնի, տվյալների, պատկերների և  այլ                     |

|         |հաղորդակցությունների փոխանցման միջոցներին մուտքի          |

|         |տրամադրում, ապահովում, կառավարում արբանյակային կապի       |

|         |ենթակառուցվածքի օգտագործմամբ                              |

|         |- համացանց (ինտերնետ) մուտքի տրամադրում արբանյակային      |

|         |կապի ենթակառուցվածքի                                      |

|         |օպերատորի կողմից                                          |

|_________|__________________________________________________________|

|61.30.2  | Արբանյակային կապի միջոցով ծրագրերի տարածման              |

|         |ծառայություններ վերջնական սպառողներին                     |

|_________|__________________________________________________________|

|61.30.20 | Արբանյակային կապի միջոցով ծրագրերի տարածման              |

|         |ծառայություններ վերջնական սպառողներին                     |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- բաժանորդներին հիմնական ծրագրերի հասանելիության          |

|         |ապահովում, արբանյակային կապի ենթակառուցվածքների           |

|         |օգտագործմամբ, սովորաբար ամսական վարձավճարով (տվյալ        |

|         |փաթեթը պարունակում է նվազագույն քանակով ալիքներ, որոնց    |

|         |հասանելիությունը բաժանորդներին ապահովվում է               |

|         |արբանյակային կապի օպերատորի կողմից,  այն պետք է գնվի      |

|         |ավելի բարձր մակարդակի ծրագրային փաթեթի ստացման համար և    |

|         |ներառում է ցանցին սկզբնական կամ կրկնական միացման համար    |

|         |վճարումներ)                                               |

|         |- բաժանորդներին ծրագրերի տրամադրման ծառայություններ,      |

|         |արբանյակային կապի օգտագործմամբ, ի լրումն հիմնական         |

|         |ծրագրային փաթեթին` լրացուցիչ վճարի դիմաց, բացի            |

|         |հիմնական ծրագրային փաթեթի համար ամսական վարձավճարից       |

|         |(ծրագրերի փաթեթի կազմը որոշվում է մալուխային ցանցերի,     |

|         |արբանյակային կապի կամ բազմակապուղի բաշխման համակարգերի    |

|         |օպերատորի կամ բաժանորդի կողմից կամ մատակարարվում է        |

|         |պատրաստի բլոկների տեսքով)                                 |

|         |- բաժանորդներին հնարավորության տրամադրում հատուկ          |

|         |ծրագրեր (ֆիլմեր կամ հեռարձակվող միջոցառումներ) նայելու    |

|         |համար, արբանյակային կապով, լրացուցիչ վճարի դիմաց, բացի    |

|         |հիմնական ծրագրային փաթեթի համար ամսական վարձավճարից       |

|         |կամ ըստ հայեցողության կազմված ծրագրային փաթեթի համար      |

|         |վճարի                                                     |

|_________|__________________________________________________________|

|61.9     | Հեռահաղորդակցական կապի այլ ծառայություններ               |

|_________|__________________________________________________________|

|61.90    | Հեռահաղորդակցական կապի այլ ծառայություններ               |

|_________|__________________________________________________________|

|61.90.1  | Հեռահաղորդակցական կապի այլ ծառայություններ               |

|_________|__________________________________________________________|

|61.90.10 | Հեռահաղորդակցական կապի այլ ծառայություններ               |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- հեռահաղորդակցական կապի հավելյալ մասնագիտացված           |

|         |ծառայություններ տրամադրում` արբանյակային շավղում          |

|         |(տրեկինգ), կապուղային հեռուստաչափություն,                 |

|         |ռադիոտեղորոշիչ կայանների շահագործում                      |

|         |- արբանյակային տերմինալների և  մեկ կամ ավելի վերգետնյա    |

|         |հաղորդակցական համակարգերի հետ գործույթային կապ ունեցող    |

|         |և  արբանյակային համակարգերից տվյալների ընդունումն ու      |

|         |փոխանցումն ապահովող հարակից սարքավորանքի կառավարում       |

|         |- համացանց (ինտերնետ) մուտքի ապահովում բաժանորդի և        |

|         |համացանցի ծառայություններ մատուցող միջնորդի               |

|         |(պրովայդերի) միջև  գործող ցանցերի միջոցով, երբ ցանցերը    |

|         |չեն պատկանում համացանցի ծառայություններ մատուցող          |

|         |միջնորդին (պրովայդերին) կամ չեն գտնվում նրա               |

|         |վերահսկողության տակ, օրինակ` համացանց (ինտերնետ) մուտքի   |

|         |ապահովում հեռախոսագծերի միջոցով և  այլն                   |

|         |- համացանց (ինտերնետ) մուտքի ապահովում, հեռախոսակապի      |

|         |տրամադրում հասարակական վայրերում                          |

|         |- գործող հեռահաղորդակցական համակարգերի միջոցով այլ        |

|         |ծառայությունների մատուցում, օրինակ`  VOIP (փաթեթային      |

|         |կոմուտացման ցանցերով ձայնի փոխանցում` IP (ԱյՓի)           |

|         |արձանագրության հիման վրա)                                 |

|         |- ցանցի կարողություններից օգտվելու հնարավորության         |

|         |տրամադրում առանց լրացուցիչ ծառայությունների մատուցման     |

|         |- ուրիշ խմբավորումներում չներառված այլ                    |

|         |հեռահաղորդակցական ծառայություններ` հեռագրության,          |

|         |տելեքսի, կոնֆերանս-կապ հեռախոսագծերով և  այլն             |

|_________|__________________________________________________________|

|62       | Համակարգչային ծրագրավորման, խորհրդատվական և              |

|         |փոխկապակցված այլ ծառայություններ                          |

|_________|__________________________________________________________|

|62.0     | Համակարգչային ծրագրավորման, խորհրդատվական և              |

|         |փոխկապակցված այլ ծառայություններ                          |

|_________|__________________________________________________________|

|62.01    | Համակարգչային ծրագրավորման ծառայություններ               |

|_________|__________________________________________________________|

|62.01.1  | Տեղեկատվական տեխնոլոգիաների նախագծման և  մշակման         |

|         |ծառայություններ                                           |

|_________|__________________________________________________________|

|62.01.11 | Տեղեկատվական տեխնոլոգիաների նախագծման և  մշակման         |

|         |ծառայություններ կիրառական խնդիրների համար                 |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- կառուցվածքի և/կամ  հրամանների համակարգի մշակում,        |

|         |ներառյալ փոփոխությունները և  ուղղումները, որոնք           |

|         |անհրաժեշտ են տարբեր հավելումների ստեղծման և/կամ  դրանց    |

|         |իրացման համար` վեբ-կայքերի մշակման և  գործարկման համար    |

|         |վեբ-կայքերի կառուցվածքի ու բովանդակության մշակում         |

|         |և/կամ  անհրաժեշտ մեքենայական հրամանների ստեղծում,         |

|         |տվյալների հիմնապահեստների ձևավորման  և  գործարկման համար  |

|         |տվյալների հիմնապահեստների կառուցվածքի ու                  |

|         |պարունակության մշակում և/կամ  մեքենայական հրամանների      |

|         |համակարգի ստեղծում, կիրառական ծրագրերի նախագծման և        |

|         |մշակման համար կառուցվածքի և  անհրաժեշտ հրամանների         |

|         |համակարգի ստեղծում, բացի վեբ-կայքերի,  տվյալների          |

|         |հիմնապահեստների կամ ծրագրային ապահովման փաթեթների         |

|         |ամբողջականացման համար ծրագրավորումից, ծրագրային           |

|         |ապահովման սարքաբերում` որոշակի գործառույթների             |

|         |իրականացման համար մշակված կիրառական ծրագրերի              |

|         |վերափոխում և  հարմարեցում պատվիրատուների տեղեկատվական     |

|         |համակարգի միջավայրին                                      |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- ծառայությունները, որոնք մատուցվում են պայմանագրով,      |

|         |համաձայն որի վեբ-կայքերի նախագծումը և  մշակումը կապված    |

|         |են վեբ-կայքերի տեղաբաշխման հետ, տես 63.11.13              |

|         |- ծառայությունները, որոնք մատուցվում են պայմանագրով,      |

|         |համաձայն որի կիրառական ծրագրերի նախագծումը և  մշակումը    |

|         |կապված են տեղաբաշխման և  կառավարման հետ, մշտական          |

|         |հիմքով, տես 63.11.19                                      |

|         |- ծառայությունները, որոնք մատուցվում են պայմանագրով,      |

|         |համաձայն որի տվյալների հիմնապահեստների նախագծումը և       |

|         |մշակումը կապված են պահվող տվյալների կառավարման հետ,       |

|         |մշտական հիմքով, տես 63.11.19                              |

|_________|__________________________________________________________|

|62.01.12 | Տեղեկատվական տեխնոլոգիաների նախագծման և  մշակման         |

|         |ծառայություններ ցանցերի և  համակարգերի համար              |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- հաճախորդների ցանցերի` ներկորպորատիվ ցանցերի,            |

|         |էքստրացանցերի, վիրտուալ մասնավոր ցանցերի նախագծում,       |

|         |մշակում և  ներդրում                                       |

|         |- ցանցերի անվտանգության ապահովման միջոցների` ծրագրային    |

|         |ապահովման, ապարատային սարքավորանքի, տվյալների և           |

|         |ծրագրերի հասանելիության, նախագծման և  մշակման             |

|         |ծառայություններ, և  ցանցի միջոցով տեղեկատվության անվտանգ  |

|         |փոխանակման հնարավորության տրամադրում                      |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- ծառայությունները, որոնք մատուցվում են պայմանագրով,      |

|         |համաձայն որի տվյալ ծառայությունը կապված է հաճախորդների    |

|         |ցանցի օպերատիվ կառավարման հետ, տես 62.03.12               |

|_________|__________________________________________________________|

|62.01.2  | Ծրագրային ապահովման բնօրինակներ                          |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- հեղինակային իրավունքով պաշտպանված մտավոր                |

|         |սեփականություն, արտադրված առանց պայմանագրի` կանխիկով      |

|         |անմիջական վճարումով վաճառքի համար (այսինքն, բոլոր         |

|         |համընթաց գույքային իրավունքներով)                         |

|         |- վաճառքի համար նախատեսված մտավոր սեփականություն, որն     |

|         |անուղղակի կամ ուղղակի  պաշտպանված են հեղինակային          |

|         |իրավունքով (օրինակ` համակարգչային ծրագրային ապահովում)    |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- երրորդ կողմի համար ըստ պայմանագրի արտադրված             |

|         |ծրագրային ապահովումը, տես 62.01.11                        |

|         |- ծրագրային ապահովման մեծածախ և  մանրածախ առևտրի          |

|         |ծառայությունները, տես 46.14.11, 46.51.10, 47.00.31        |

|_________|__________________________________________________________|

|62.01.21 | Համակարգչային խաղերի ծրագրային ապահովման բնօրինակներ     |

|_________|__________________________________________________________|

|62.01.29 | Ծրագրային ապահովման այլ բնօրինակներ                      |

|_________|__________________________________________________________|

|62.02    | Խորհրդատվական ծառայություններ հաշվողական տեխնիկայի       |

|         |բնագավառում                                               |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- ծառայությունները, որոնք մատուցվում են ըստ               |

|         |պայմանագրի, համաձայն որի խորհուրդը խորհրդատվական          |

|         |ծառայությունները վերաբերվում են տեղեկատվական              |

|         |տեխնոլոգիաների բնագավառում լուծումների նախագծման և        |

|         |մշակման հետ (վեբ կայքեր, տվյալների հիմնապահեստներ,        |

|         |կիրառական ծրագրեր, ցանցեր և  այլն), տես 62.01.1,          |

|         |համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիայի նախագծման և        |

|         |մշակման ծառայությունները                                  |

|         |- գործարարության ռազմավարության հետ կապված                |

|         |խորհրդատվությունները, օրինակ` էլեկտրոնային առևտրի         |

|         |ռազմավարության մշակման հետ կապված                         |

|         |խորհրդատվությունները, տես 70.22.11                        |

|_________|__________________________________________________________|

|62.02.1  | Խորհրդատվական ծառայություններ համակարգչային              |

|         |սարքավորանքի հետ կապված                                   |

|_________|__________________________________________________________|

|62.02.10 | Խորհրդատվական ծառայություններ համակարգչային              |

|         |սարքավորանքի հետ կապված                                   |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- համակարգչային սարքավորանքի հետ կապված խորհրդատվական     |

|         |ծառայությունների կամ փորձաքննական եզրակացությունների      |

|         |տրամադրում տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերի            |

|         |շրջանակում, օրինակ` ապարատային սարքավորանքին              |

|         |ներկայացվող պահանջների և  այդ սարքավորանքի գնման          |

|         |վերաբերյալ                                                |

|         |- համակարգչային սարքավորանքի հետ կապված փորձաքննական      |

|         |եզրակացությունների տրամադրում                             |

|         |- կազմակերպությունում համակարգչային սարքավորանքի          |

|         |պահանջմունքների գնահատման,  համակարգչային սարքավորանքի    |

|         |և  ծրագրավորման ապահովման  գնումների հարցերով             |

|         |խորհրդատվության, համակարգի հատկորոշման և  նոր համակարգի   |

|         |ներդրման համալիր ծառայություններ                          |

|         |- համակարգչային համակարգերի ինտեգրման ծառայություններ`    |

|         |հաճախորդի գործող համակարգի, հաշվողական պաշարների առկա     |

|         |և  հետագա պահանջմունքների, նոր սարքավորանքի և  ծրագրային  |

|         |ապահովման գնման, նոր ինտեգրված համակարգի  ստեղծման        |

|         |համար նոր և  հին համակարգերի բաղադրիչների հարմարեցման և   |

|         |համանման հարցերի վերլուծություն                           |

|_________|__________________________________________________________|

|62.02.2  | խորհրդատվական ծառայություններ ծրագրային ապահովման և      |

|         |տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգային հարցերով         |

|_________|__________________________________________________________|

|62.02.20 | խորհրդատվական ծառայություններ ծրագրային ապահովման և      |

|         |տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգային հարցերով         |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի և  ծրագրային    |

|         |ապահովման հետ կապված խորհրդատվական ծառայությունների       |

|         |կամ փորձաքննական եզրակացությունների տրամադրում,           |

|         |օրինակ` ծրագրային ապահովմանը և  դրա գնմանը ներկայացվող    |

|         |պահանջների վերաբերյալ խորհրդատվություններ, համակարգերի    |

|         |անվտանգության հարցերով խորհրդատվություններ                |

|_________|__________________________________________________________|

|62.02.3  | Տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական աջակցության       |

|         |ծառայություններ                                           |

|_________|__________________________________________________________|

|62.02.30 | Տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական աջակցության       |

|         |ծառայություններ                                           |

|         |                                                          |

|         |    Տվյալ ենթակարգը ներառում է ծրագրային ապահովման,       |

|         |սարքավորանքի և  ամբողջ համակարգչային համակարգի            |

|         |օգտագործման հետ կապված հաճախորդի խնդիրների լուծման        |

|         |համար տեխնիկական օգնության տրամադրում`                    |

|         |- ծրագրային ապահովման օգտագործման ընթացքում կամ դրա       |

|         |անսարքությունների հայտնաբերման ու վերացման դեպքում        |

|         |տեխնիկական աջակցության ծառայություններ                    |

|         |- վերազինման ծառայություններ                              |

|         |-  տեղեկատվական տեխնոլոգիաների ապարատային սարքավորանքի    |

|         |օգտագործման ընթացքում կամ դրա անսարքությունների           |

|         |հայտնաբերման ու վերացման դեպքում, տեխնիկական              |

|         |աջակցության ծառայություններ, ներառյալ ապարատային          |

|         |միջոցների թեսթավորումը, մաքրումը և  նորոգումը             |

|         |- հաճախորդի համակարգչային համակարգի նոր տեղում            |

|         |տեղադրման դեպքում տեխնիկական օգնություն                   |

|         |- ապարատային սարքավորանքի զուգորդված ծրագրային            |

|         |ապահովման հետ օգտագործման ընթացքում կամ                   |

|         |անսարքությունների հայտնաբերման ու վերացման դեպքում        |

|         |տեխնիկական աջակցության ծառայություններ                    |

|         |- համակարգչային համակարգի օգտագործման հետ կապված          |

|         |հաճախորդի մասնագիտական խնդիրների լուծման համար            |

|         |տեխնիկական օգնության տրամադրում` հաշվողական մեքենաների    |

|         |աշխատանքի ստուգման կամ գնահատման ծառայություններ,         |

|         |առանց խորհրդատվության և   հետագա գործողությունների,       |

|         |ներառյալ սերվերի, ցանցի կամ գործընթացների ստուգումը,      |

|         |գնահատումը և  փաստաթղթերի կազմումը բաղադրիչների,          |

|         |բնութագրիչների, գործառման որակի կամ անվտանգության         |

|         |վերաբերյալ                                                |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- խափանման դեպքերում ծրագրային ապահովման վերականգնման     |

|         |ծառայությունները, տես 62.09.20                            |

|_________|__________________________________________________________|

|62.03    | Համակարգչային սարքավորանքի կառավարման ծառայություններ    |

|_________|__________________________________________________________|

|62.03.1  | Համակարգչային սարքավորանքի կառավարման ծառայություններ    |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- հաճախորդի տեղեկատվական տեխնոլոգիաների                   |

|         |ենթակառուցվածքի կառավարման և  վերահսկման                  |

|         |ծառայություններ, ներառյալ ապարատային սարքավորանքը,        |

|         |ծրագրային ապահովումը և  ցանցերը                           |

|_________|__________________________________________________________|

|62.03.11 | Հաղորդակցական ցանցերի և  փոխկապակցված համակարգչային      |

|         |սարքավորանքի կառավարման ծառայություններ                   |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- հաղորդակցական ցանցերի և  փոխկապակցված ապարատային        |

|         |սարքավորանքի կառավարման և  վերահսկման ծառայություններ`    |

|         |ցանցի խնդիրների ախտորոշման ու ցանցի ունակության           |

|         |վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքման և  ցանցային    |

|         |հոսքի կառավարման ու ճշգրիտ սարքաբերման օգտագործման        |

|         |համար                                                     |

|         |- անվտանգության համակարգերի հեռացված կառավարում           |

|         |ապահովող ծառայություններ կամ անվտանգության հետ կապված     |

|         |համանման ծառայություններ                                  |

|_________|__________________________________________________________|

|62.03.12 | Համակարգչային համակարգերի կառավարման ծառայություններ     |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- օպերատիվ կառավարման և  հաճախորդի համակարգչային          |

|         |համակարգի շահագործման ծառայություններ                     |

|_________|__________________________________________________________|

|62.09    | Տեղեկատվական տեխնոլոգիաների և  հաշվողական տեխնիկայի      |

|         |բնագավառում այլ ծառայություններ                           |

|_________|__________________________________________________________|

|62.09.1  | Համակարգիչների և  ծայրամասային սարքավորանքի տեղադրման    |

|         |ծառայություններ                                           |

|_________|__________________________________________________________|

|62.09.10 | Համակարգիչների և  ծայրամասային սարքավորանքի տեղադրման    |

|         |ծառայություններ                                           |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- համապիտանի (ունիվերսալ) էլեկտրոնային հաշվողական         |

|         |մեքենաների տեղադրման ծառայությունները, տես 33.20.39       |

|_________|__________________________________________________________|

|62.09.2  | Տեղեկատվական տեխնոլոգիաների և  հաշվողական տեխնիկայի      |

|         |բնագավառում այլ ծառայություններ, չներառված ուրիշ          |

|         |խմբավորումներում                                          |

|_________|__________________________________________________________|

|62.09.20 | Տեղեկատվական տեխնոլոգիաների և  հաշվողական տեխնիկայի      |

|         |բնագավառում այլ ծառայություններ, չներառված ուրիշ          |

|         |խմբավորումներում                                          |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- տվյալների վերականգնման ծառայություններ` հաճախորդի       |

|         |տվյալների վերականգնում վնասված կամ անկայուն կարծր         |

|         |սկավառակի կամ հիշողության այլ կրիչի վրայից կամ            |

|         |արտակարգ իրավիճակներում (հրդեհների, հեղեղների դեպքում)    |

|         |առօրյա համակարգչային աշխատանքների վերսկսման և             |

|         |օժանդակության համար այլ տեղում պահուստային                |

|         |համակարգչային սարքավորանքի ու ծրագրային ապահովման         |

|         |տրամադրում                                                |

|         |- ծրագրային ապահովման տեղադրման ծառայություններ           |

|         |- տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցման այլ                |

|         |ծառայություններ, չներառված ուրիշ խմբավորումներում         |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- համակարգչային ծրագրավորման բնագավառում մատուցվող        |

|         |ծառայությունները, տես 62.01.1                             |

|         |- տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում                 |

|         |խորհրդատվական ծառայությունները, տես 62.02                 |

|         |- տվյալների մշակման և  տեղաբաշխման ծառայությունները,      |

|         |տես 63.11.1                                               |

|_________|__________________________________________________________|

|63       | Տեղեկագիտության բնագավառի ծառայություններ                |

|_________|__________________________________________________________|

|63.1     | Տվյալների մշակման, տեղաբաշխման և  հարակից                |

|         |ծառայություններ. համացանցի պորտալները                     |

|_________|__________________________________________________________|

|63.11    | Տվյալների մշակման, տեղաբաշխման և  հարակից ծառայություններ|

|_________|__________________________________________________________|

|63.11.1  | Տվյալների մշակման, տեղաբաշխման ծառայություններ,          |

|         |տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառական ծրագրերի և  այլ     |

|         |ենթակառուցվածքի տրամադրման ծառայություններ                |

|_________|__________________________________________________________|

|63.11.11 | Տվյալների մշակման ծառայություններ                        |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- հաճախորդի կողմից տրամադրված տվյալների հիման վրա         |

|         |մշակման և  մասնագիտացված հաշվետվական ձևերի  կազմման       |

|         |համալիր ծառայություններ կամ տվյալների ավտոմատացված        |

|         |մուտքագրման և  մշակման  ծառայություններ, ներառյալ         |

|         |տվյալների հիմնապահեստների կառավարման ծառայությունները     |

|_________|__________________________________________________________|

|63.11.12 | Համացանցում (ինտերնետում) վեբ-կայքերի և  փոխկապված       |

|         |ֆայլերի տեղաբաշխման ծառայություններ                       |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- հաճախորդի վեբ-կայքի և  փոխկապված ֆայլերի տեղաբաշխման    |

|         |համար ենթակառուցվածքի տրամադրում, ապահովելով բարձր        |

|         |արագությամբ հուսալի միացում համացանցի հետ` ընդհանուր      |

|         |կամ առանձնացված ծավալով մեկ սերվերի վրա պահում, երբ       |

|         |պրովայդերը չի մատուցում կիրառական ծրագրային ապահովման     |

|         |կառավարման կամ ինտեգրման ծառայություններ (սերվերում       |

|         |տեղաբաշխված ծրագրային ապահովման համար                     |

|         |պատասխանատվությունը կրում է հաճախորդը և  սպասարկման       |

|         |մակարդակի երաշխիքները ստանդարտային են ու                  |

|         |սահմանափակվում են կիրառման ոլորտով), վեբ-կայքի            |

|         |տեղաբաշխման և  կառավարման, փոխկապված կիրառական            |

|         |ծրագրերով  համալիր ծառայությունների փաթեթի տրամադրում     |

|         | Նշված ծառայության կարևոր  առանձնահատկությունն է`         |

|         |անվտանգ և  ապահով կայքի միացումը համացանցին               |

|         |(ինտերնետին), որը կարելի է արագ փոփոխել, հարմարացնելով    |

|         |հոսքի օգտագործման փոփոխություններին (փաթեթում հաճախ       |

|         |ներառվում են խորհրդատվությունների տրամադրումը,            |

|         |համակարգերի անհատականացման և  ինտեգրման                   |

|         |ծառայությունները, էլեկտրոնային առևտրային                  |

|         |գործունեության, էլեկտրոնային խանութների, գնման            |

|         |զամբյուղների և  քարտացուցակների (կատալոգների) համաձայն    |

|         |պատվերների մշակման և  կատարման, առաքման, ապրանքագրերի     |

|         |ներկայացման, գործարքների ձևակերպման,  հաճախորդի հետ       |

|         |հարաբերությունների կառավարման խնդիրների ավտոմատացման      |

|         |կիրառական ծրագրերը, սերվերի վրա տվյալների                 |

|         |հիմնապահեստների ինտեգրման և  դրանց միջև  տվյալների        |

|         |տեղափոխման ծառայությունները):                             |

|_________|__________________________________________________________|

|63.11.13 | Կիրառական ծրագրերի վարձույթով տրամադրման                 |

|         |ծառայություններ                                           |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- կենտրոնացված և  կառավարվող հաշվողական միջավայրում       |

|         |գործող վարձույթով տրամադրվող կիրառական ծրագրային          |

|         |ապահովում, հարմարեցված հաճախորդի համակարգերին և           |

|         |ենթակառուցվածքին (կիրառական ծրագրերի տեղաբաշխման և        |

|         |կառավարման փաթեթում ներառվում են խորհրդատվական            |

|         |ծառայությունները, համակարգերի անհատականացման և            |

|         |ինտեգրման ծառայությունները)                               |

|         |- կենտրոնացված և  կառավարվող հաշվողական միջավայրում       |

|         |գործող վարձույթով տրամադրվող կիրառական ծրագրային          |

|         |ապահովում չհարմարեցված հաճախորդի պահանջներին և  նրա այլ   |

|         |կիրառական ծրագրերի հետ (կիրառական ծրագրի                  |

|         |հասանելիությունն ապահովվում է համացանցի միջոցով,          |

|         |օրինակ` գրասենյակային փաթեթի (օֆիս-փաթեթ) ծրագրային       |

|         |ապահովման կիրառական ծրագրերը)                             |

|_________|__________________________________________________________|

|63.11.19 | Տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքի տրամադրման   |

|         |և  տեղաբաշխման այլ ծառայություններ                        |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- սերվերների և  սերվերային հենահարթակների տեղակայման      |

|         |համար տարածքի վարձակալման ծառայություններ` տարածքի        |

|         |տրամադրում հաճախորդի ապարատային սարքավորանքի և            |

|         |ծրագրային ապահովման համար, միացում համացանցին կամ այլ     |

|         |հաղորդակցական ցանցերին, սերվերների ամենօրյա հսկում,       |

|         |օպերացիոն համակարգի, հաճախորդի ապարատային սարքավորանքի    |

|         |և  ծրագրային ապահովման կառավարման համար                   |

|         |պատասխանատվության ստանձնում                               |

|         |- տվյալների պահման ծառայություններ` տվյալների             |

|         |հիմնապահեստների կառավարման, տվյալների պահուստային         |

|         |պատճենման ծառայություններ (առանձնացված պահուստային        |

|         |կրկնօրինակների ստեղծում և  պահում կամ հիերարխիկ           |

|         |հիշասարքերի կառավարում` տվյալների տեղափոխում)             |

|         |- տվյալների կառավարման ծառայություններ` տվյալների         |

|         |շարունակական կառավարում  (տվյալների մոդելավորում,         |

|         |տվյալների ներկայացում, տվյալների հիման վրա                |

|         |տեղեկատվության ձևավորում  և  համակարգային մշակումներ)     |

|_________|__________________________________________________________|

|63.11.2  | Տեսա- և  ձայնային տվյալների հոսընթաց փոխանցման           |

|         |ծառայություններ                                           |

|_________|__________________________________________________________|

|63.11.21 | Տեսատվյալների հոսընթաց փոխանցման ծառայություններ         |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- հոսընթաց տեսատվյալների փոխանցում (չբաժանված ըստ         |

|         |փաթեթների) համացանցի (ինտերնետի) միջոցով                  |

|_________|__________________________________________________________|

|63.11.22 | Ձայնային տվյալների հոսընթաց փոխանցման ծառայություններ    |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- հոսընթաց ձայնային տվյալների փոխանցում (չբաժանված ըստ    |

|         |փաթեթների) համացանցի (ինտերնետի) միջոցով                  |

|_________|__________________________________________________________|

|63.11.3  | Համացանցում (ինտերնետում) գովազդի համար տեղի կամ         |

|         |ժամանակի տրամադրման ծառայություններ                       |

|_________|__________________________________________________________|

|63.11.30 | Համացանցում (ինտերնետում) գովազդի համար տեղի կամ         |

|         |ժամանակի տրամադրման ծառայություններ                       |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- համացանցում (ինտերնետում) տեղադրված գրքերում,           |

|         |թերթերում, ամսագրերում և  պարբերական                      |

|         |հրատարակություններում գովազդի համար տեղի տրամադրումը,     |

|         |տես 58.11.42, 58.13.32, 58.14.32                          |

|_________|__________________________________________________________|

|63.12    | Համացանցում պորտալների բովանդակությունը                  |

|_________|__________________________________________________________|

|63.12.1  | Համացանցում պորտալների բովանդակությունը                  |

|_________|__________________________________________________________|

|63.12.10 | Համացանցում պորտալների բովանդակությունը                  |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- հասցեների տվյալների մեծածավալ հիմնապահեստների, այլ      |

|         |բովանդակության տեղեկատվության տրամադրում համացանցի        |

|         |(ինտերնետի) որոնողական պորտալներում` որոնման համար        |

|         |հարմար ձևաչափով                                           |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- հրատարակված էլեկտրոնային տեղեկագրքերը և  փոստային       |

|         |ցանկերը, տես 58.12.20                                     |

|_________|__________________________________________________________|

|63.9     | Տեղեկատվական այլ ծառայություններ                         |

|_________|__________________________________________________________|

|63.91    | Տեղեկատվական գործակալությունների ծառայություններ         |

|_________|__________________________________________________________|

|63.91.1  | Տեղեկատվական գործակալությունների ծառայություններ         |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- անկախ ֆոտոթղթակիցների ծառայությունները, տես 74.20.2     |

|         |- անկախ լրագրողների ծառայությունները, տես 90.03.11        |

|_________|__________________________________________________________|

|63.91.11 | Տեղեկատվական գործակալությունների ծառայություններ         |

|         |թերթերի և  պարբերական հրատարակությունների համար           |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- տեղեկատվության հավաքման, ուսումնասիրման և  տրամադրման   |

|         |ծառայություններ` ձեռագրերի, փաստագրական նկարների և  այլ   |

|         |տեսքով լրատվության տրամադրում տպագրությամբ զբաղվող        |

|         |կազմակերպություններին (թերթեր, պարբերական                 |

|         |հրատարակություններ, գրքեր)                                |

|_________|__________________________________________________________|

|63.91.12 | Տեղեկատվական գործակալությունների ծառայություններ         |

|         |տեսաձայնային զանգվածային լրատվամիջոցների համար            |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- տեղեկատվության հավաքման, ուսումնասիրման և  տրամադրման   |

|         |ծառայություններ` ձեռագրերի, լուսանկարների,                |

|         |տեսապատկերների և  այլ տեսաձայնային լրատվության            |

|         |տրամադրում ռադիո-, հեռուստատեսային ընկերություններին      |

|         |կամ կինոընկերություններին                                 |

|_________|__________________________________________________________|

|63.99    | Տեղեկատվության բնագավառում այլ ծառայություններ,          |

|         |չներառված ուրիշ խմբավորումներում                          |

|_________|__________________________________________________________|

|63.99.1  | Տեղեկատվության բնագավառում այլ ծառայություններ,          |

|         |չներառված ուրիշ խմբավորումներում                          |

|_________|__________________________________________________________|

|63.99.10 | Տեղեկատվական այլ ծառայություններ, չներառված ուրիշ        |

|         |խմբավորումներում                                          |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- տեղեկատվության հավաքման ծառայություններ`                |

|         |վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով                |

|         |- պարբերական մամուլից և  այլնից նորությունների,           |

|         |հատվածների ընտրության ծառայություններ                     |

|         |- փաստերի և  տեղեկությունների հավաքման և  ընդհանրացման    |

|         |ծառայություններ, բացի հասցեատերերի ցուցակներից            |

|         |- ավտոմատացված համակարգչային տեղեկատվական                 |

|         |ծառայություններ, չներառված ուրիշ խմբավորումներում         |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- գրասենյակային օժանդակ ծառայությունների շրջանակում       |

|         |փոստային հասցեների ցուցակների կազմման                     |

|         |ծառայությունները, տես 82.19.12                            |

|         |- հեռախոսային սպասարկման կենտրոնների ծառայությունները,    |

|         |տես 82.20.10                                              |

|_________|__________________________________________________________|

|63.99.2  | Փաստերի, տեղեկատվության հավաքածուների բնօրինակներ        |

|_________|__________________________________________________________|

|63.99.20 | Փաստերի, տեղեկատվության հավաքածուների բնօրինակներ        |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- փաստերի կամ տեղեկատվության հավաքածուների                |

|         |բնօրինակներ, կազմված տվյալների կամ տեղեկությունների       |

|         |որոնման համար, ներառյալ փոստային հասցեների ցուցակները     |

|         |                                                          |

|         |Տվյալ հավաքածուները սովորաբար պաշտպանված են               |

|         |ներկայացման ձևի  առումով, բայց ոչ բովանդակության          |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- հասցեագրքերի և  հասցեատերերի փոստային ցանկերի           |

|         |հրատարակումը, տես 58.12.10                                |

|         |-փաստերի  և  տեղեկատվության հավաքման և  ընդհանրացման      |

|         |ծառայությունները, տես 63.99.10                            |

|         |- գրասենյակային օժանդակ ծառայությունների շրջանակում       |

|         |փոստային հասցեների ցուցակների կազմման                     |

|         |ծառայությունները, տես 82.19.12                            |

|_________|__________________________________________________________|

|K (ՔԵՅ)  | ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ              |

|_________|__________________________________________________________|

|64       | Ֆինանսական ծառայություններ, բացի ապահովագրության և       |

|         |կենսաթոշակային ապահովության ծառայություններից             |

|_________|__________________________________________________________|

|64.1     | Դրամավարկային ոլորտի միջնորդության ծառայություններ       |

|_________|__________________________________________________________|

|64.11    | Կենտրոնական բանկի ծառայություններ                        |

|_________|__________________________________________________________|

|64.11.1  | Կենտրոնական բանկի ծառայություններ                        |

|_________|__________________________________________________________|

|64.11.10 | Կենտրոնական բանկի ծառայություններ                        |

|         |                                                          |

|         |Կենտրոնական բանկի կողմից մատուցվող ծառայությունները       |

|         |պայմանավորված են երկրի ինստիտուցիոնալ                     |

|         |առանձնահատկություններից և  սահմանված են «Կենտրոնական      |

|         |բանկի մասին ՀՀ օրենք»-ում:                                |

|_________|__________________________________________________________|

|64.19    | Դրամավարկային ոլորտի միջնորդության այլ ծառայություններ   |

|_________|__________________________________________________________|

|64.19.1  | Ավանդների սպասարկման ծառայություններ                     |

|_________|__________________________________________________________|

|64.19.11 | Ավանդների սպասարկման ծառայություններ կորպորատիվ          |

|         |ավանդատուների և  կազմակերպություններ-ավանդատուների        |

|         |համար                                                     |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- կորպորատիվ ավանդատուներին և  կազմակերպություններ-       |

|         |ավանդատուներին մատուցվող ավանդների սպասարկման             |

|         |ծառայություններ, այդ թվում ցպահանջ, նախնական              |

|         |ծանուցմամբ և  ժամկետային                                  |

|_________|__________________________________________________________|

|64.19.12 | Ավանդների սպասարկման ծառայություններ այլ ավանդատուների   |

|         |համար                                                     |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- ավանդների սպասարկման ծառայություններ, այդ թվում         |

|         |ցպահանջ, նախնական ծանուցմամբ և  ժամկետային`               |

|         |ավանդատուների համար, որոնք չեն հանդիսանում կորպորատիվ     |

|         |ավանդատուներ և  կազմակերպություններ-ավանդատուներ          |

|         |- չեկերի սպասարկման գործառույթներ                         |

|         |- չեկերի հավաստագրման ծառայություններ                     |

|         |- վճարումների կասեցման ծառայություններ                    |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- ըստ մուրհակների, պայմանագրերի, լիազորագրերի վճարների    |

|         |(կանխիկ կամ ընդունված ավանդի տեսքով)  գանձման             |

|         |(ինկասացիայի) ծառայությունները, տես 82.91.12              |

|         |- ըստ հաշիվների հանձնարարականների կամ պայմանագրերի        |

|         |հաշիվների կամ դրամական միջոցների գանձման (ինկասացիայի)    |

|         |ծառայությունները, տես 82.91.12                            |

|         |- հաճախորդների հանձնարարությամբ դրամի և  մետաղադրամի      |

|         |հետ տարբեր գործառույթները` դարսումը, փոստով առաքումը և    |

|         |այլն, տես 82.92.10                                        |

|_________|__________________________________________________________|

|64.19.2  | Վարկերի տրամադրման ծառայություններ դրամավարկային         |

|         |կազմակերպությունների կողմից                               |

|_________|__________________________________________________________|

|64.19.21 | Վարկերի տրամադրման միջճյուղային ծառայություններ          |

|         |դրամավարկային կազմակերպությունների կողմից                 |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- ֆինանսական միջնորդների  միջև  իրականացվող               |

|         |գործառույթների հետ կապված կանխավճարների ու                |

|         |փոխառությունների տրամադրման ծառայություններ (օրինակ`      |

|         |ՏԳՏԴ-ի 64.1 և  64.9 խմբերում դասակարգվող                  |

|         |կազմակերպությունների միջև  վարկի տրամադրման               |

|         |ծառայություններ) և  նման կանխավճարների ու                 |

|         |փոխառությունների կառավարում (ներառվում է տեղական և        |

|         |օտարերկրյա միջնորդներին կանխավճարների ու                  |

|         |փոխառությունների տրամադրումը, սովորաբար կարճ ժամկետով,    |

|         |որոնք մարվում են ըստ պահանջի կամ ծանուցումից հետո`        |

|         |կարճ ժամկետում)                                           |

|_________|__________________________________________________________|

|64.19.22 | Սպառողական վարկերի տրամադրման ծառայություններ            |

|         |դրամավարկային կազմակերպությունների կողմից                 |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- անհատական ոչ հիպոթեքային վարկերի տրամադրման             |

|         |ծառայություններ` մասնավոր անձանց վարկի տրամադրում,        |

|         |տարաժամկետ մարումով                                       |

|         |- «վարկային գիծ» տեսակի ծառայություններ` փոխատվություն    |

|         |ստացողին որոշակի չափսի փոխատվության տրամադրման            |

|         |պարտավորություններ փոխատվությունը տրամադրողի կողմից       |

|         |- սպառողական վարկի տրամադրման ծառայություններ`            |

|         |ապրանքների կամ ծառայությունների գնման համար սպառողների    |

|         |ֆինանսավորում                                             |

|_________|__________________________________________________________|

|64.19.23 | Հիփոթեքային վարկերի տրամադրում բնակելի տարածքների        |

|         |համար դրամավարկային կազմակերպությունների կողմից           |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- հիպոթեքային վարկերի տրամադրում բնակարանային             |

|         |շինարարության համար հողի գնման նպատակով` հողի կամ         |

|         |շենքի գրավադրմամբ                                         |

|         |- վարկերի տրամադրում հաճախորդին պատկանող բնակատեղիների    |

|         |գրավադրմամբ                                               |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- գնահատման ծառայությունները, տես 68.31.16                |

|_________|__________________________________________________________|

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
19.09.2013
N 875-Ն
Հրաման