103.0875.241013
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «24»        10            2013 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10313408
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
19 սեպտեմբերի 2013 թվականի N 875-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ ԸՍՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 772-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(31-րդ մաս)
 
|_________|__________________________________________________________|
|81.2     |Մաքրման և  հավաքման ծառայություններ                       |
|_________|__________________________________________________________|
|81.21    |Ընդհանուր նշանակության շենքերի մաքրման և  հավաքման        |
|         |ծառայություններ                                           |
|_________|__________________________________________________________|
|81.21.1  |Ընդհանուր նշանակության շենքերի մաքրման և  հավաքման        |
|         |ծառայություններ                                           |
|_________|__________________________________________________________|
|81.21.10 |Ընդհանուր նշանակության շենքերի մաքրման և  հավաքման        |
|         |ծառայություններ                                           |
|         |                                                          |
|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |
|         |- բնակելի կամ առևտրային,  վարչական, արդյունաբերական       |
|         |բոլոր տեսակի շենքերի ընդհանուր (ոչ մասնագիտացված)         |
|         |մաքրում` հատակների լվացում և  փայլեցում, ներքին պատերի    |
|         |մաքրում, կահույքի փայլեցում, շենքերի և  կառույցների       |
|         |սպասարկման այլ ծառայություններ, ներառյալ մանր             |
|         |նորոգումը                                                 |
|         |                                                          |
|         |Բացառվում է`                                              |
|         |- ծխնելույզների, բուխարիների, վառարանների, օդափոխման      |
|         |հորանների, աղբայրոցների, ջրաջեռուցիչների (բոյլերների),    |
|         |արտանետիչ խողովակների մաքրման և  ներքին տարածքների        |
|         |մաքրման և  հավաքման համանման մասնագիտացված                |
|         |ծառայությունները, տես 81.22.1                             |
|_________|__________________________________________________________|
|81.22    |Շենքերի մաքրման ու հավաքման և  արդյունաբերական հավաքման   |
|         |այլ ծառայություններ                                       |
|_________|__________________________________________________________|
|81.22.1  |Արդյունաբերական հավաքման ծառայություններ                  |
|_________|__________________________________________________________|
|81.22.11 |Լուսամուտների լվացման ծառայություններ                     |
|         |                                                          |
|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |
|         |- բնակելի և  այլ շենքերում լուսամուտների լվացման          |
|         |ծառայություններ, ներառյալ արտաքին կողմից լուսամուտների    |
|         |լվացումը` կախովի սարքվածքների օգտագործմամբ                |
|_________|__________________________________________________________|
|81.22.12 |Մաքրման ու հավաքման մասնագիտացված ծառայություններ         |
|         |                                                          |
|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |
|         |- համակարգիչներով հանդերձված սենյակների հավաքման          |
|         |ծառայություններ                                           |
|         |- արդյունաբերական մեքենաների և  սարքավորանքի մաքրման      |
|         |ծառայություններ                                           |
|         |- արդյունաբերական կայանքների մաս հանդիսացող բաքերի և      |
|         |պահեստարանների (ռեզերվուարների) մաքրման մասնագիտացված     |
|         |ծառայություններ                                           |
|         |- սենյակների (վիրահատարանների), տարբեր պարագաների         |
|         |մանրէազերծման ծառայություններ                             |
|         |- բոլոր տեսակի շենքերի, այդ թվում բնակելի շենքերը,        |
|         |արտաքին պատերի մաքրման ծառայություններ                    |
|         |- ուրիշ խմբավորումներում չներառված արդյունաբերական        |
|         |հավաքման և  մաքրման այլ ծառայություններ                   |
|         |                                                          |
|         |Բացառվում է`                                              |
|         |- գյուղատնտեսական նշանակության տարածքների                 |
|         |(հավանոցների, խոզանոցների) մաքրման ծառայությունները,      |
|         |տես 01.62.10                                              |
|         |- կենտրոնական ջեռուցման համակարգի տեխնիկական              |
|         |սպասարկման ծառայությունները, տես 43.22.12                 |
|         |- շինարարության ավարտի հետ կապված շենքի արտաքին           |
|         |մաքրման ծառայությունները, տես 43.39.19                    |
|         |- գորգերի, պաստառապատման նյութերի, գործվածքների և         |
|         |այլնի մաքրումը, տես 96.01.19                              |
|_________|__________________________________________________________|
|81.22.13 |Վառարանների և  ծխնելույզների մաքրման ծառայություններ      |
|         |                                                          |
|         |Բացառվում է`                                              |
|         |- կենտրոնական ջեռուցման համակարգի տեխնիկական սպասարկման   |
|         |ծառայությունները, տես 43.22.12                            |
|_________|__________________________________________________________|
|81.29    |Մաքրման և  հավաքման այլ ծառայություններ                   |
|_________|__________________________________________________________|
|81.29.1  |Մաքրման և  հավաքման այլ ծառայություններ                   |
|_________|__________________________________________________________|
|81.29.11 |Ախտահանման, միջատազերծման, կրծողների ոչնչացման            |
|         |ծառայություններ                                           |
|         |                                                          |
|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |
|         |- բոլոր տեսակի շենքերի, այդ թվում բնակելի շենքերը,        |
|         |տարածքների, նավերի, գնացքների և  այլ տրանսպորտային        |
|         |միջոցների ախտահանման, միջատազերծման, կրծողների            |
|         |ոչնչացման ծառայություններ                                 |
|         |- ծխահարման և  վնասատուների դեմ պայքարի ծառայություններ   |
|         |                                                          |
|         |Բացառվում է`                                              |
|         |- գյուղատնտեսական գործունեության հետ կապված               |
|         |վնասատուների դեմ պայքարի ծառայությունները, տես            |
|         |01.61.10                                                  |
|         |- գյուղատնտեսական նշանակության տարածքների                 |
|         |(հավանոցների, խոզանոցների) մաքրման ծառայությունները,      |
|         |տես 01.62.10                                              |
|         |- փայտանյութի տոգորման ծառայությունները, տես 16.10.91     |
|         |- շենքերից և  կառույցներից անկիզաքարի, կապարի և  այլ      |
|         |վնասակար նյութերի հեռացման ծառայությունները, տես          |
|         |39.00.14                                                  |
|_________|__________________________________________________________|
|81.29.12 |Ավլելու և  ձյան մաքրման ծառայություններ                   |
|         |                                                          |
|         |Տվյալ ենթակագը ներառում է`                                |
|         |- փողոցների ավլում, ձյունից և  սառույցից մաքրում          |
|         |- վերթիռ-վայրէջքային գոտիների մաքրում մասնագիտացված       |
|         |մեքենաների օգտագործմամբ                                   |
|         |- աղի և  ավազի ցանում ավտոմոբիլային ճանապարհներին         |
|         |- ձյան հավաքում, ձյան մաքրում ձյունամաքրիչներով           |
|_________|__________________________________________________________|
|81.29.13 |Այլ առողջապահահիգիենիկ ծառայություններ                    |
|         |                                                          |
|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |
|         |- լողափների մաքրման ծառայություններ                       |
|         |                                                          |
|         |Բացառվում է`                                              |
|         |- գյուղատնտեսական գործունեության հետ կապված               |
|         |վնասատուների դեմ պայքարի ծառայությունները, տես            |
|         |01.61.10                                                  |
|         |- մերձափնյա գոտիներում նավթի տարածման և  այլ              |
|         |աղտոտվածությունների վերացման և  մաքրման                   |
|         |ծառայությունները, տես 39.00                               |
|         |- ոչ գյուղատնտեսական նշանակության կառույցներում,          |
|         |շենքերում և  այլ կոնստրուկցիաներում ախտահանման,           |
|         |միջատազերծման, կրծողների ոչնչացման ծառայությունները,      |
|         |տես 81.29.11                                              |
|_________|__________________________________________________________|
|81.29.19 |Մաքրման և  հավաքման այլ ծառայություններ, չներառված        |
|         |ուրիշ խմբավորումներում                                    |
|         |                                                          |
|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |
|         |- ավտոբուսների, ստորգետնյա և  վերգետնյա գնացքների,        |
|         |ինքնաթիռների, նավերի և  այլ տրանսպորտի սարքավորանքի ոչ    |
|         |մասնագիտացված մաքրման ծառայություններ                     |
|         |- շշերի լվացման ծառայություններ                           |
|         |- լողավազանների մաքրման և  տեխնիկական սպասարկման          |
|         |ծառայություններ                                           |
|         |- ավտոմոբիլային ցիստեռների և  լցանավերի ներքին            |
|         |մակերևույթների  մաքրման ծառայություններ                   |
|         |- ուրիշ խմբավորումներում չներառված այլ հավաքման և         |
|         |մաքրման ծառայություններ                                   |
|         |                                                          |
|         |Բացառվում է`                                              |
|         |- գյուղատնտեսական նշանակության տարածքների                 |
|         |(հավանոցների, խոզանոցների) մաքրման ծառայությունները,      |
|         |տես 01.62.10                                              |
|         |- վերամշակման և  սանիտարական մաքրման ծառայությունները,    |
|         |տես 39.00                                                 |
|         |- շինարարության ավարտի հետ կապված շենքի արտաքին           |
|         |մաքրման ծառայությունները, տես 43.39.19                    |
|         |- մարդատար մեքենաների մաքրման ծառայությունները, տես       |
|         |45.20.30                                                  |
|         |- գորգերի, պաստառապատման նյութերի, գործվածքների և         |
|         |այլնի մաքրումը, տես 96.01.19                              |
|_________|__________________________________________________________|
|81.3     |Բնատեսարանի հատակագծման ծառայություններ                   |
|_________|__________________________________________________________|
|81.30    |Բնատեսարանի հատակագծման ծառայություններ                   |
|_________|__________________________________________________________|
|81.30.1  |Բնատեսարանի հատակագծման ծառայություններ                   |
|_________|__________________________________________________________|
|81.30.10 |Բնատեսարանի հատակագծման ծառայություններ                   |
|         |                                                          |
|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |
|         |- քամուց, աղմուկից, աղտոտումից պաշտպանելու նպատակով       |
|         |ծառերի, թփերի տնկում, բնատեսարանի բարեկարգման             |
|         |ծառայություններ                                           |
|         |- շենքերի ճակատների, տանիքների, ներքին փոքր բակերի        |
|         |կանաչապատման ծառայություններ                              |
|         |- սպորտային հրապարակների, հանգստի գոտիների ու             |
|         |խաղահրապարակների և  համանման տարածքների կանաչապատման      |
|         |ծառայություններ                                           |
|         |- ջրային ավազանների` լճակների, ջրանցքների,                |
|         |լողավազանների, առվակների, գետերի ափերի կանաչապատման       |
|         |ծառայություններ                                           |
|         |- ավտոմոբիլային ճանապարհների, մայրուղիների,               |
|         |երկաթուղային կայարանների և  օդանավակայանների տարածքների   |
|         |կանաչապատում                                              |
|         |- զբոսայգիների, պուրակների, պարտեզների, պետական և         |
|         |մասնավոր բնակելի շենքերի, հասարակական կառույցների         |
|         |(դպրոցների, հիվանդանոցների, հիմնարկների և  այլ),          |
|         |արդյունաբերական և  առևտրային  կազմակերպությունների        |
|         |տարածքների, համայնքային սեփականություն հանդիսացող         |
|         |այգիների, կանաչ տարածքների, գերեզմանատների և  այլ         |
|         |տարածքների  կանաչապատման, բարեկարգման, պահպանման          |
|         |ծառայություններ                                           |
|         |- ոչ գյուղատնտեսական կամ անտառատնտեսական նշանակության     |
|         |հողերում բնատեսարանի հատակագծման այլ ծառայություններ`     |
|         |բնահողի վերականգնման, վերամշակման, պահման, բարելավման,    |
|         |հակահեղեղման ջրամբարների շահագործման և  համանման այլ      |
|         |ծառայություններ                                           |
|         |- դիզայնի և  շինարարության բնագավառում մանր պատահական     |
|         |ծառայություններ (մակերեսների մոդելավորում, հենապատերի,    |
|         |հետիոտնի լայն ուղիների սարքում և  այլն)                   |
|         |                                                          |
|         |Բացառվում է`                                              |
|         |- առևտրային  նպատակներով ծառերի և  բույսերի աճեցումը,     |
|         |դրանց վաճառքի նպատակով, տես 01 և  02 հատվածները           |
|         |- ծառերի տնկարանների, անտառատնկարանների                   |
|         |ծառայությունները, տես 01.30.10, 02.10.20                  |
|         |- գյուղատնտեսական հողերի բարելավումը (բնապահպանական       |
|         |նպատակով լավ վիճակում պահպանումը), տես 01.61.10           |
|         |- շինարարական օբյեկտների ավարտի հետ կապված տարածքի        |
|         |բարեկարգումը, տես F բաժինը                                |
|         |- բնապատկերային դիզայնի և  ճարտարապետական                 |
|         |ծառայությունները, տես 71.11.4                             |
|_________|__________________________________________________________|
|82       |Վարչարարական, տնտեսական և  օժանդակ սպասարկման այլ         |
|         |բնագավառի ծառայություններ                                 |
|_________|__________________________________________________________|
|82.1     |Վարչարարական, տնտեսական և  օժանդակ սպասարկման այլ         |
|         |բնագավառի ծառայություններ                                 |
|_________|__________________________________________________________|
|82.11    |Վարչարարական սպասարկման բնագավառում համալիր               |
|         |ծառայություններ                                           |
|_________|__________________________________________________________|
|82.11.1  |Վարչարարական սպասարկման բնագավառում համալիր               |
|         |ծառայություններ                                           |
|_________|__________________________________________________________|
|82.11.10 |Վարչարարական սպասարկման բնագավառում համալիր               |
|         |ծառայություններ                                           |
|         |                                                          |
|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |
|         |- վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով առօրյա       |
|         |համալիր վարչարարական ծառայությունների մատուցում`          |
|         |այցելուների և  հաճախորդների ընդունման, հանդիպման          |
|         |կազմակերպում, ուղեկցում, ֆինանսական պլանավորում,          |
|         |հաշվապահական մատյանների վարում և  հաշիվների               |
|         |ներկայացում, կադրերի բաժնի գործունեություն,               |
|         |թղթակցության մշակում և  այլն                              |
|         |                                                          |
|         |Բացառվում է`                                              |
|         |- նշված ծառայությունների մատուցումը կազմակերպության       |
|         |գործունեության իրականացման համար ընդհանուր                |
|         |ծառայությունների ծավալում, տես համապատասխան               |
|         |գործունեության տեսակի դասում                              |
|         |- նշված համալիր ծառայություններից մեկ առանձին             |
|         |ծառայության մատուցումը, տես համապատասխան դասում,          |
|         |մատուցվող ծառայության համաձայն կարգում                    |
|_________|__________________________________________________________|
|82.19    |Լուսապատճենման ծառայություններ, փաստաթղթերի պատրաստման    |
|         |և  մասնագիտացված գրասենյակային սպասարկման այլ             |
|         |ծառայություններ                                           |
|_________|__________________________________________________________|
|82.19.1  |Լուսապատճենման ծառայություններ, փաստաթղթերի պատրաստման    |
|         |և  մասնագիտացված գրասենյակային սպասարկման այլ             |
|         |ծառայություններ                                           |
|_________|__________________________________________________________|
|82.19.11 |Փաստաթղթերի պատճենման ծառայություններ                     |
|         |                                                          |
|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |
|         |- լուսապատճենման, կապտապատճենների պատրաստման,             |
|         |մոմաթղթատպման և  այլ եղանակներով (բացի տպարանային         |
|         |տպագրության) փաստաթղթերի պատճենման և  բազմացման           |
|         |ծառայություններ                                           |
|         |                                                          |
|         |Բացառվում է`                                              |
|         |- փաստաթղթերի տպագրության (օֆսետային, շտապ և  այլն)       |
|         |ծառայությունները, տես 18.12.19                            |
|_________|__________________________________________________________|
|82.19.12 |Հասցեատերերի ցուցակների կազմման և  դրա վերաբերյալ         |
|         |նյութերի առաքման ծառայություններ                          |
|         |                                                          |
|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |
|         |- հեռախոսային տեղեկագրքերի կամ այլ աղբյուրների հիման      |
|         |վրա հասցեատերերի անուն, ազգանունների, հասցեների           |
|         |ցուցակների կազմման և  օգտագործման իրավունքի վաճառքի       |
|         |ծառայություններ                                           |
|         |- նյութերի (գովազդային, տեղեկատվական կամ այլ ուրիշ        |
|         |նյութ) առաքման ծառայություններ, ներառյալ հասցեների        |
|         |նշումը ծրարի վրա, նյութերի դասավորումը ծրարներով,         |
|         |տեսակավորումը, փոստով ուղարկումը                          |
|         |                                                          |
|         |Բացառվում է`                                              |
|         |- սուրհանդակային ծառայությունները, տես 53.20.1            |
|         |- տվյալների հիմնապահեստների շահագործման                   |
|         |ծառայությունները, տես 63.11.1                             |
|         |- փաստերի և  տեղեկատվության ժողովածուների կազմման         |
|         |ծառայությունները, տես 63.99.10                            |
|         |- հասցեատերերի ինքնօրինակ ժողովածուների կազմումը, տես     |
|         |63.99.20                                                  |
|         |- գովազդային նյութերի առաքման ծառայությունները, տես       |
|         |73.11.19                                                  |
|_________|__________________________________________________________|
|82.19.13 |Փաստաթղթերի պատրաստման և  գրասենյակային սպասարկման այլ    |
|         |մասնագիտացված ծառայություններ                             |
|         |                                                          |
|         |Տվյալ ենթակագը ներառում է`                                |
|         |- փաստաթղթերի պատրաստում                                  |
|         |- փաստաթղթերի խմբագրում և  ճշգրտում                       |
|         |- տպում ստեղնաշարով կամ գրամեքենայով, տեքստի մշակում      |
|         |կամ փաստաթղթերի պատրաստում խմբագրահրատարակչական           |
|         |միջոցների կիրառմամբ                                       |
|         |- փաստաթղթերի արտագրում, քարտուղարական օժանդակ և  այլ     |
|         |ծառայություններ                                           |
|         |- նամակների և  ամփոփագրերի (ռեզյումեների) կազմում         |
|         |- վարձույթով փոստային արկղերի տրամադրում                  |
|         |- փաստաթղթերի պատճենման այլ ծառայություններ (բացի         |
|         |տպագրական ծառայություններից)                              |
|         |                                                          |
|         |Բացառվում է`                                              |
|         |- տպագրության համար նախապատրաստական ծառայությունները,     |
|         |տես 18.13.10                                              |
|         |- սղագրության մասնագիտացված ծառայությունները (օրինակ`     |
|         |սղագրումը դատարանում), տես 82.99.11                       |
|         |- հասարակական սղագրական ծառայությունները, տես 82.99.11    |
|_________|__________________________________________________________|
|82.2     |Հեռախոսային կանչերի մշակման կենտրոնների ծառայություններ   |
|_________|__________________________________________________________|
|82.20    |Հեռախոսային կանչերի մշակման կենտրոնների ծառայություններ   |
|_________|__________________________________________________________|
|82.20.1  |Հեռախոսային կանչերի մշակման կենտրոնների ծառայություններ   |
|_________|__________________________________________________________|
|82.20.10 |Հեռախոսային կանչերի մշակման կենտրոնների ծառայություններ   |
|         |                                                          |
|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |
|         |- գործարկուների (օպերատորների) միջոցով օգտվողների հետ     |
|         |հաղորդակցում, հարցումների սպասարկում, պատվերների          |
|         |ավտոմատ տեղաբաշխում, տեղեկատու տեղեկատվության             |
|         |տրամադրում, բողոքների մշակում, հասցեների ճշգրտում         |
|         |- հեռախոսով շուկայի պահանջարկի ուսումնասիրում             |
|         |                                                          |
|         |Բացառվում է`                                              |
|         |- վաճառքին օժանդակման ծառայությունները, եթե պատվերներ     |
|         |չեն ստացվել, տես 73.11.19                                 |
|         |- շուկայի իրավիճակի հետազոտության ծառայությունները,       |
|         |տես 73.20.21                                              |
|         |- հասարակական կարծիքի ուսումնասիրության                   |
|         |ծառայությունները, 73.20.20                                |
|_________|__________________________________________________________|
|82.3     |Վեհաժողովների, առևտրային  ցուցահանդեսների կազմակերպման    |
|         |ծառայություններ                                           |
|_________|__________________________________________________________|
|82.30    |Վեհաժողովների, առևտրային  ցուցահանդեսների կազմակերպման    |
|         |ծառայություններ                                           |
|_________|__________________________________________________________|
|82.30.1  |Վեհաժողովների, առևտրային  ցուցահանդեսների կազմակերպման    |
|         |ծառայություններ                                           |
|_________|__________________________________________________________|
|82.30.11 |Վեհաժողովների կազմակերպման ծառայություններ                |
|         |                                                          |
|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |
|         |- վեհաժողովների, կոնֆերանսների, կոնգրեսների               |
|         |կազմակերպում և  ղեկավարում, դրանց անցկացման համար         |
|         |աջակցության և  օգնության ցուցաբերում, անհրաժեշտության     |
|         |դեպքում սեփական անձնակազմի տրամադրում, ներառյալ           |
|         |հետևյալ  բաղադրիչները` նպատակների սահմանման,              |
|         |ֆինանսավորման (օրինակ` հովանավորչական), վարկերի           |
|         |ստացման, գրանցահավաքների, եկամուտների հաշվարկման և  այլ   |
|         |հարցերի վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ, տեղի    |
|         |և  տարածքի ընտրության, բանակցությունների վարման և         |
|         |համանման հարցերում օգնության տրամադրման, կոնֆերանսի       |
|         |կամ կոնգրեսի կազմակերպման վերաբերյալ հասարակական          |
|         |կապերի հաստատման ծառայություններ, քարտուղարության ու      |
|         |գրասենյակային միջոցների և  անձնակազմի ապահովում           |
|         |(փաստաթղթերի կազմման, թարգմանության, տեղեկատվության       |
|         |տրամադրման և  համանման հարցերի լուծման համար), բանավոր    |
|         |համաժամանակյա թարգմանության կազմակերպում և  տեղում        |
|         |տրամադրվող այլ ծառայություններ, էլեկտրոնային              |
|         |տեղեկատվության գրանցման, մշակման համակարգերի              |
|         |տրամադրում, կոնֆերանսի անցկացման համար անհրաժեշտ ձայնա-   |
|         |, տեսասարքավորանքի տեղադրում, ժամանակավոր կացության       |
|         |համար տեղերի ամրագրման կազմակերպում, տեղում               |
|         |մասնակիցների փոխադրումների ապահովում, սննդի և             |
|         |խմիչքների ապահովում և  այլ համանման ծառայություններ       |
|         |(վարձավճարները այս ծառայությունների համար կարող են        |
|         |գանձվել կազմակերպիչների և  մասնակիցների կողմից            |
|         |սահմանված ձևով,  ինչպես նաև  այցելուների մուտքի համար     |
|         |հաստատված վճարի գանձումով)                                |
|_________|__________________________________________________________|
|82.30.12 |Առևտրային  ցուցահանդեսների կազմակերպման ծառայություններ   |
|         |                                                          |
|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |
|         |- առևտրային  ցուցահանդեսների և  տոնավաճառների             |
|         |կազմակերպում և  ղեկավարում, դրանց անցկացման համար         |
|         |աջակցության և  օգնության ցուցաբերում, ներառյալ հետևյալ    |
|         |բաղադրիչները` նպատակների սահմանման, ֆինանսավորման         |
|         |(օրինակ` հովանավորչական), վարկերի ստացման,                |
|         |գրանցահավաքների, եկամուտների հաշվարկման և  այլ հարցերի    |
|         |վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ, տեղի և          |
|         |տարածքի ընտրության, բանակցությունների վարման և            |
|         |համանման հարցերում օգնության տրամադրում, առևտրային        |
|         |ցուցահանդեսների և  տոնավաճառների կազմակերպման             |
|         |վերաբերյալ հասարակական կապերի հաստատման                   |
|         |ծառայություններ, քարտուղարության և  գրասենյակային         |
|         |միջոցների ու անձնակազմի ապահովում (փաստաթղթերի            |
|         |կազմման, թարգմանության, տեղեկատվության տրամադրման և       |
|         |համանման հարցերի լուծման համար), տեղում այլ               |
|         |ծառայությունների տրամադրում, էլեկտրոնային                 |
|         |տեղեկատվության գրանցման, մշակման համակարգերի              |
|         |տրամադրում, առևտրային  ցուցահանդեսների և  տոնավաճառների   |
|         |կազմակերպման համար անհրաժեշտ ձայնա-, տեսասարքավորանքի     |
|         |տեղադրում, ժամանակավոր կացության համար տեղերի             |
|         |ամրագրման կազմակերպում, տեղում մասնակիցների               |
|         |փոխադրումների ապահովում, սննդի և  խմիչքների ապահովում և   |
|         |այլ համանման ծառայություններ                              |
|_________|__________________________________________________________|
|82.9     |Ձեռնարկատիրական գործունեության հետ կապված օժանդակ         |
|         |ծառայություններ, չներառված ուրիշ խմբավորումներում         |
|_________|__________________________________________________________|
|82.91    |Վճարների գանձման գործակալությունների և  վարկային          |
|         |գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունների          |
|         |կազմման ծառայություններ                                   |
|_________|__________________________________________________________|
|82.91.1  |Վճարների գանձման գործակալությունների և  վարկային          |
|         |գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունների          |
|         |կազմման ծառայություններ                                   |
|_________|__________________________________________________________|
|82.91.11 |Վարկունակության գնահատման ծառայություններ                 |
|         |                                                          |
|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |
|         |- մասնավոր անձի կամ կազմակերպության վարկունակության       |
|         |գնահատման վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում        |
|         |- հնարավոր պատվիրատուների, վարկերի ստացման համար          |
|         |թեկնածուների ֆինանսական վիճակի և  վարկային պատմության     |
|         |գնահատման ծառայություններ                                 |
|         |- վարկային բնագավառում հետաքնչական ծառայություններ        |
|_________|__________________________________________________________|
|82.91.12 |Վճարների գանձման գործակալությունների ծառայություններ      |
|         |                                                          |
|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |
|         |- դրամական գումարների գանձում  ըստ մուրհակների,           |
|         |պայմանագրերի, հաշիվների, չեկերի և  փոխանցում              |
|         |պատվիրատուին                                              |
|         |- դրամական գումարների գանձման ծառայություններ ըստ         |
|         |կանոնավոր հաշիվների (օրինակ` կոմունալ ծառայությունների    |
|         |համար) և  ժամկետանց վճարումների                           |
|         |- չվճարված հաշիվների և  պարտքերի հանձնառությունների       |
|         |գնման հետ կապված ծառայություններ,  դրամական գումարների    |
|         |հետագա բռնագանձմամբ                                       |
|_________|__________________________________________________________|
|82.92    |Փաթեթավորման ծառայություններ                              |
|_________|__________________________________________________________|
|82.92.1  |Փաթեթավորման ծառայություններ                              |
|_________|__________________________________________________________|
|82.92.10 |Փաթեթավորման ծառայություններ                              |
|         |                                                          |
|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |
|         |- ուրիշների համար ապրանքների (սննդամթերքի,                |
|         |դեղագործական պատրաստուկների, հավաքման և  մաքրման համար    |
|         |կենցաղային միջոցների, արդուզարդի պարագաների,              |
|         |երկաթեղենի) փաթեթավորման ծառայություններ, ավտոմատացված    |
|         |կամ  ձեռքի փաթեթավորման տեխնոլոգիաների կիրառմամբ, այդ     |
|         |թվում ձև  տալով, ձգելով, փքեցնելով, կաշվով փաթաթելով,     |
|         |ձևերի  մեջ լցնելով, պարկերի մեջ փակելով, շշալցումով և     |
|         |փաթեթավորման այլ եղանակներով (նշված ծառայությունները      |
|         |կարող են ներառել պիտակների ամրակցում, փաթեթվածքի          |
|         |դրոշմում և  դաջում)                                       |
|         |- ծանրոցների և  նվերների փաթեթավորման ծառայություններ     |
|         |- մետաղադրամների և  թղթադրամների փաթեթավորման             |
|         |ծառայություններ                                           |
|         |- հեղուկների, ներառյալ խմիչքը և  սննդամթերքը,             |
|         |շշալցման ծառայությունները                                 |
|         |                                                          |
|         |Բացառվում է`                                              |
|         |- փաթեթվածքների վրա բացառիկ տեղեկատվության տպումը,        |
|         |տես 18.12.16 և  18.12.19                                  |
|         |- բեռնափոխադրման ընթացքում վնասվածքներից պաշտպանության    |
|         |համար փաթեթավորումը և  տարողության մեջ տեղավորումը, տես   |
|         |52.29.20                                                  |
|         |- փաթեթների ձևավորման  (դիզայնի) ծառայությունները, տես    |
|         |74.10.19                                                  |
|         |- պատվիրատուի ապրանքը այլ արտադրատեսակի վերածելու հետ     |
|         |կապված փաթեթավորման ծառայությունները (զովացուցիչ          |
|         |ըմպելիքների արտադրությունում խտանյութի և  ջրի խառնումը,   |
|         |պահածոյացման համար ձկան տապակումը, կոսմետիկ միջոցների     |
|         |արտադրությունում կրեմների և  գունավոր նյութեր             |
|         |խառնումը), տես բաժին G` արտադրության գործընթացի           |
|         |առանձին գործողությունների իրականացումն ենթակապալառուի     |
|         |կողմից                                                    |
|_________|__________________________________________________________|
|82.99    |Ձեռնարկատիրական գործունեության հետ կապված այլ օժանդակ     |
|         |ծառայություններ, չներառված ուրիշ խմբավորումներում         |
|_________|__________________________________________________________|
|82.99.1  |Ձեռնարկատիրական գործունեության հետ կապված այլ             |
|         |օժանդակող ծառայություններ, չներառված ուրիշ                |
|         |խմբավորումներում                                          |
|_________|__________________________________________________________|
|82.99.11 |Սղագրության և  սղագրատպության ծառայություններ             |
|_________|__________________________________________________________|
|82.99.12 |Հեռախոսավարների օժանդակ ծառայություններ                   |
|         |                                                          |
|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |
|         |- քարտուղար-հեռախոսավարուհիների ծառայություններ           |
|         |- բաժանորդի հետ կապը ըստ նրա պատվերի (հեռախոսային         |
|         |զարթուցիչի ծառայություններ)                               |
|         |                                                          |
|         |Բացառվում է`                                              |
|         |- ավտոմատացված համակարգչային տեղեկատվական                 |
|         |ծառայությունները, տես 63.99.10                            |
|         |- հեռախոսային կանչերի սպասարկման տեղեկատու կենտրոնների    |
|         |ծառայությունները, տես 82.20.10                            |
|_________|__________________________________________________________|
|82.99.19 |Ձեռնարկատիրական գործունեության հետ կապված այլ օժանդակ     |
|         |ծառայություններ, չներառված ուրիշ խմբավորումներում         |
|         |                                                          |
|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |
|         |- ուղիղ եթերով հեռարձակվող հաղորդումների ընթացքում        |
|         |«իրական ժամանակի» ռեժիմում ենթագրերի տեղադրում            |
|         |- գծիկային կոդի գծանշում                                  |
|         |- հասցեների կոդերի նշագրման ծառայություններ               |
|         |- վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով              |
|         |դրամահավաքի իրականացման հետ կապված                        |
|         |կազմակերպությունների ծառայություններ                      |
|         |- չվճարումների համար միջոցների բռնագրավում                |
|         |- զեղչային կտրոնների և  նվիրատվության կտրոնների           |
|         |թողարկում                                                 |
|         |- փողոցներում, հրապարակներում ավտոմեքենաների կայանման     |
|         |համար վճարի գանձում                                       |
|         |- աճուրդների անցկացման ծառայություններ, բացի դատական      |
|         |գործընթացների հետ կապված աճուրդների անցկացման             |
|         |ծառայություններից                                         |
|         |- վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով              |
|         |վարորդական իրավունքների տրամադրում                        |
|         |- գազի, էլեկտրաէներգիայի, ջրի և  կենտրոնացված ջեռուցման   |
|         |հաշվիչների ցուցմունքների գրանցման ծառայություններ         |
|         |- լրացուցիչ այլ գործունեություն, չներառված ուրիշ          |
|         |խմբավորումներում                                          |
|         |                                                          |
|         |Բացառվում է`                                              |
|         |- կինոֆիլմերի, տեսաերիզների և  հեռուստատեսային ծրագրերի   |
|         |ենթագրերի ներանցման ծառայությունները (ոչ ուղիղ            |
|         |եթերով), տես 59.12.16                                     |
|         |- գովազդի և  վաճառքի աջակցման ծառայությունները, տես       |
|         |73.1                                                      |
|         |- փաստաթղթերի արտագրման ծառայությունները, տես 82.19.0     |
|_________|__________________________________________________________|
| O (ՕՈՒ) |ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ    |
|         |ՈԼՈՐՏԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ               |
|         |ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ                           |
|_________|__________________________________________________________|
|84       |Պետական կառավարման և  ռազմական անվտանգության ապահովման    |
|         |ոլորտի ծառայություններ, պարտադիր սոցիալական               |
|         |ապահովագրության ծառայություններ                           |
|_________|__________________________________________________________|
|84.1     |Պետության վարչարարական ծառայություններ և                  |
|         |ծառայություններ հանրության տնտեսական ու սոցիալական        |
|         |քաղաքականության բնագավառում                               |
|_________|__________________________________________________________|
|84.11    |Պետական կառավարման ընդհանուր բնույթի ծառայություններ      |
|_________|__________________________________________________________|
|84.11.1  |Պետական կառավարման ընդհանուր բնույթի (համընդհանուր)       |
|         |ծառայություններ                                           |
|_________|__________________________________________________________|
|84.11.11 |Գործադիր և  օրենսդիր բնագավառում ծառայություններ          |
|         |                                                          |
|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |
|         |- գործադիր և  օրենսդիր բնագավառում կենտրոնական,           |
|         |տարածքային և  տեղական կառավարման մարմինների               |
|         |ծառայություններ                                           |
|_________|__________________________________________________________|
|84.11.12 |Ֆինանսական և  ֆիսկալ բնագավառում ծառայություններ          |
|         |                                                          |
|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |
|         |- ֆինանսական և  ֆիսկալ  հարցերի հետ կապված վարչական       |
|         |ծառայություններ և  վերահսկման ծառայություններ`            |
|         |հարկադրման կառույցների գործառման ապահովում, ապրանքների    |
|         |համար հարկերի և  տուրքերի հավաքում, հարկային              |
|         |օրենսդրության խախտման դեպքերի քննություն                  |
|         |- բյուջեի կատարման և  պետական հիմնադրամների ու պետական    |
|         |պարտքի կառավարման ծառայություններ                         |
|_________|__________________________________________________________|
|84.11.13 |Համապետական տնտեսական ու սոցիալական ծրագրավորման և        |
|         |վիճակագրության բնագավառում ծառայություններ                |
|         |                                                          |
|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |
|         |- համապետական տնտեսական և  սոցիալական ծրագրավորմանը       |
|         |վերաբերվող վարչական և  օպերատիվ ծառայություններ           |
|         |- կառավարման տարբեր մակարդակներում ծրագրավորման և         |
|         |վիճակագրական մարմինների կողմից մատուցվող                  |
|         |ծառայություններ                                           |
|         |- այլ մարմինների, բաժինների կամ ծրագրային                 |
|         |ստորաբաժանումների կողմից մատուցվող համապետական            |
|         |տնտեսական և  սոցիալական ծրագրերի համակարգման և  դրանց     |
|         |կատարման վերահսկողության (նրանց իրավասությունների         |
|         |շրջանակում) ծառայություններ                               |
|_________|__________________________________________________________|
|84.11.14 |Հիմնարար հետազոտությունների վերաբերյալ կառավարական        |
|         |ծառայություններ                                           |
|         |                                                          |
|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |
|         |- մարմինների, բաժինների, ծրագրային ստորաբաժանումների և    |
|         |այլնի կողմից մատուցվող ծառայություններ, ուղղված           |
|         |բնական, հասարակական, հումանիտար գիտությունների,           |
|         |բազմաճյուղային գիտական հետազոտությունների                 |
|         |բնագավառներում ֆինանսավորման և   հիմնարար գիտական         |
|         |հետազոտությունների անցկացման կառավարական                  |
|         |միջոցառումների իրականացմանը                               |
|         |                                                          |
|         |Բացառվում է`                                              |
|         |- մարդկանց անձնական բարեկեցության բարելավման ու դրա       |
|         |հետ կապված միջոցներին ուղղված գիտական                     |
|         |հետազոտությունների և  փորձարարական մշակումների            |
|         |քաղաքականության բնագավառում վարչական ծառայությունները,    |
|         |տես 84.12.12                                              |
|         |- տնտեսական արդյունավետության և  մրցունակության           |
|         |զարգացմանն ուղղված գիտական հետազոտությունների և           |
|         |փորձարարական մշակումների քաղաքականության բնագավառում      |
|         |վարչական ծառայությունները, տես 84.13.1                    |
|         |- պաշտպանության հետ կապված գիտական հետազոտությունների     |
|         |և  փորձարարական մշակումների քաղաքականության բնագավառում   |
|         |վարչական ծառայությունները, տես 84.22.1                    |
|_________|__________________________________________________________|
|84.11.19 |Պետական կառավարման ընդհանուր բնույթի (համընդհանուր)       |
|         |այլ ծառայություններ                                       |
|         |                                                          |
|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |
|         |- կառավարական (պետական) գործերի հետ կապված վարչական,      |
|         |կազմակերպչական և  լրացուցիչ ծառայություններ, որոնք չեն    |
|         |կարող ներառվել չորս նախորդող ենթակարգերում                |
|         |- ոչ ինքնակառավարվող և  ենթակա տարածքների հարցերի         |
|         |վերաբերյալ ծրագրային ստորաբաժանումների                    |
|         |ծառայություններ, ընտրությունների անցկացումը ղեկավարող     |
|         |ծրագրային ստորաբաժանումների ծառայություններ               |
|_________|__________________________________________________________|
|84.11.2  |Կառավարության համար օժանդակ ծառայություններ               |
|_________|__________________________________________________________|
|84.11.21 |Կառավարության համար ընդհանուր ծառայություններ կադրերի     |
|         |հարցերով                                                  |
|         |                                                          |
|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |
|         |- ընդհանուր կադրային հարցերին վերաբերվող պետական          |
|         |վարչական և  օպերատիվ ծառայություններ` ընդհանուր           |
|         |կադրային քաղաքականության ու ընթացակարգերի մշակման և       |
|         |իրականացման հետ կապված ծառայություններ, ներառյալ          |
|         |կադրերի ընտրությունը և  ծառայողական առաջխաղացումը,        |
|         |ատեստավորման մեթոդները, գործառական (ֆունկցիոնալ)          |
|         |պարտականությունների նկարագրությունը, գնահատումը և         |
|         |դասակարգումը, պետական ծառայությանը վերաբերվող             |
|         |դրույթների իրագործման ղեկավարումը և  համանման հարցեր      |
|_________|__________________________________________________________|
|84.11.29 |Կառավարության համար այլ օժանդակ ծառայություններ           |
|         |                                                          |
|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |
|         |- կենտրոնացված պետական գնումների և  մատակարարման          |
|         |ծառայություններ                                           |
|         |                                                          |
|         |Բացառվում է`                                              |
|         |- կառավարությանը պատկանող կամ կառավարության կողմից        |
|         |զբաղեցված շենքերի շահագործման ծառայությունները, տես       |
|         |68.20.12 և  68.32.13                                      |
|         |- կառավարական արխիվների շահագործման ծառայությունները,     |
|         |տես 91.01.12                                              |
|_________|__________________________________________________________|
 
-----------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում