Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ ԸՍՏ ԳՈՐ ...

 

 

103.0875.241013

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        10            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10313408

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

19 սեպտեմբերի 2013 թվականի N 875-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ ԸՍՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 772-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(32-րդ մաս)

 

|_________|__________________________________________________________|

|84.12    |Առողջապահության, կրթության, մշակույթի բնագավառներում      |

|         |վարչական ծառայություններ և  այլ սոցիալական                |

|         |ծառայություններ, բացի սոցիալական ապահովագրության          |

|         |բնագավառի ծառայություններից                               |

|_________|__________________________________________________________|

|84.12.1  |Առողջապահության, կրթության, մշակույթի բնագավառներում      |

|         |վարչական ծառայություններ և  այլ սոցիալական                |

|         |ծառայություններ, բացի սոցիալական ապահովագրության          |

|         |բնագավառի ծառայություններից                               |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- գիտական հետազոտությունների և  փորձարարական              |

|         |մշակումների քաղաքականության և  նշված ոլորտներում դրանց    |

|         |հետ կապված միջոցների բնագավառում պետական վարչական         |

|         |ծառայություններ                                           |

|_________|__________________________________________________________|

|84.12.11 |Կրթության բնագավառում վարչական ծառայություններ            |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- տարբեր կրթական  հաստատությունների համար պետական         |

|         |վարչական ծառայություններ                                  |

|         |- բոլոր տեսակի դպրոցներին և  այլ կրթական                  |

|         |հաստատություններին մատուցվող ղեկավարման, գործառման        |

|         |ապահովման, տեսչական և  ֆինանսավորման վարչական             |

|         |ծառայություններ                                           |

|         |- կառավարական կառույցների կամ հատուկ ծրագրային            |

|         |ստորաբաժանումների կողմից կրթության խնդիրների մասին        |

|         |հասարակությանը տեղեկացման ծառայություններ                 |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- կրթության բնագավառում օժանդակ ծառայությունները, տես     |

|         |85.60.10                                                  |

|_________|__________________________________________________________|

|84.12.12 |Առողջապահության բնագավառում վարչական ծառայություններ      |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- առողջապահության և  սոցիալական ապահովության բնագավառի    |

|         |բոլոր տեսակի գործունեություններին վերաբերվող պետական      |

|         |վարչական ծառայություններ                                  |

|         |- ընդհանուր տեսակի և  մասնագիտացված հիվանդանոցներին,      |

|         |ատամնաբուժական կլինիկաներին մատուցվող, ինչպես նաև         |

|         |բուժքույրական և  տան պայմաններում հիվանդների խնամքի       |

|         |հարցերին վերաբերվող ղեկավարման, գործառման ապահովման,      |

|         |տեսչական և  ֆինանսավորման վարչական ծառայություններ        |

|         |- արյան և  պլազմայի բանկերի գործառման հիվանդությունների   |

|         |ախտորոշման և  կանխարգելման, դեղամիջոցների որակի           |

|         |պահպանման, ծնելիության վերահսկողության և  այլ             |

|         |առողջապահական խնդիրներին վերաբերվող ղեկավարման,           |

|         |գործառման ապահովման, տեսչական և  ֆինանսավորման վարչական   |

|         |ծառայություններ (այս կարգի ծառայությունները հաճախ         |

|         |մատուցվում են առողջապահության բնագավառում գործող          |

|         |հատուկ  խմբերի կամ մասնագետների կողմից, որոնք կապված      |

|         |չեն հիվանդանոցների, կլինիկաների կամ մասնավոր              |

|         |պրակտիկայով զբաղվող բժիշկների հետ)                        |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- հիվանդության, հղիության, ծննդաբերության, ժամանակավոր    |

|         |անաշխատունակության նպաստների վճարման համակարգի հետ        |

|         |կապված վարչական ծառայությունները, տես 84.30.11            |

|         |- մարդու առողջության պահպանման հետ կապված                 |

|         |ծառայությունները, տես 86 հատվածը                          |

|         |- սոցիալական օգնության ցուցաբերման ծառայությունները,      |

|         |տես 87.90                                                 |

|_________|__________________________________________________________|

|84.12.13 |Բնակարանային շինարարության և  կոմունալ սպասարկման         |

|         |բնագավառներում վարչական ծառայություններ                   |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- բնակարանային շինարարության, կոմունալ սպասարկման և       |

|         |համայնքի զարգացման բոլոր հարցերին (ջրի մատակարարման,      |

|         |մաքրության պահպանման,  փողոցների լուսավորման և  այլն)     |

|         |վերաբերվող պետական վարչական ծառայություններ               |

|         |- բնակարանային շինարարության և  բնակարանային              |

|         |ստանդարտների բնագավառում (բացի շինարարական                |

|         |ստանդարտներից) ծավալման, վերահսկման, գործունեության       |

|         |գնահատման հարցերին վերաբերվող ծառայություններ             |

|         |- բնակարանային կամ վարձակալման վարձավճարների,             |

|         |պետության կողմից ֆինանսավորվող բնակարանների համար         |

|         |սահմանող նորմերի կարգավորմանը վերաբերվող վարչական         |

|         |ծառայություններ                                           |

|         |- համայնքային կամ հատուկ կարիքներով մարդկանց համար        |

|         |բնակարանային շինարարության հետ կապված վարչական            |

|         |ծառայություններ                                           |

|         |- լայն հասարակությանը բնակարանային շինարարության          |

|         |վերաբերյալ տեղեկատվության տարածման ծառայություններ        |

|         |- ջրամատակարարմանը վերաբերվող դրույթների մշակումներով     |

|         |և  կարգավորմամբ զբաղվող գրասենյակների, վարչությունների,   |

|         |բաժինների և  ծրագրային ստորաբաժանումների կողմից           |

|         |մատուցվող ծառայություններ                                 |

|         |- աղբահավաքման և  աղբի ոչնչացման, կոյուղու համակարգերի    |

|         |շահագործման և  փողոցների մաքրման գործունեության           |

|         |վերաբերվող պետական վարչական ծառայություններ               |

|         |- շրջակա միջավայրի աղտոտմանը վերաբերվող ստանդարտներ և     |

|         |շրջակա միջավայրի աղտոտման մակարդակի մասին                 |

|         |տեղեկատվության տարածում, շրջակա միջավայրի պաշտպանության   |

|         |ծրագրերով  ներկայացվող վարչական ծառայություններ           |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- կոյուղին, թափոնների հեռացումը և  վերամշակումը, տես      |

|         |37, 38, 39 բաժինները                                      |

|_________|__________________________________________________________|

|84.12.14 |Կազմակերպված հանգստի, մշակույթի և  կրոնի բնագավառներում   |

|         |վարչական ծառայություններ                                  |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- մշակութային միջոցառումների անցկացման համար              |

|         |հնարավորությունների ապահովման, առանձին դերասաններին և     |

|         |մշակույթի բնագավառում գործունեության ընդլայնմանը          |

|         |նպաստող կազմակերպություններին աջակցման                    |

|         |ծառայություններ, ներառյալ պետական դրամաշնորհների          |

|         |բաշխման ծառայությունները                                  |

|         |- տոնական միջոցառումների` ազգային, տարածքային, տեղական    |

|         |մակարդակի փառատոների և  այլ տոնակատարությունների          |

|         |անցկացման համար աջակցման ծառայություններ և  կրոնական      |

|         |հաստատությունների գործունեության համար                    |

|         |հնարավորությունների ապահովման ծառայություններ             |

|         |- հանգստի և  մշակույթի բնագավառում գործունեությանը        |

|         |ֆինանսական աջակցման ծառայություններ                       |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- թանգարանների ծառայությունները և  մշակույթի              |

|         |բնագավառում այլ ծառայությունները, տես բաժին 91            |

|         |- կառավարական գրադարանների և  արխիվների                   |

|         |ծառայությունները, տես 91.01.1                             |

|         |- հանգստյան կազմակերպման հետ կապված այլ                   |

|         |ծառայությունները, տես 92.00, 93.21, 93.29                 |

|         |- սպորտային կառույցների շահագործումն ապահովող             |

|         |ծառայությունները, տես 93.11.10                            |

|         |- սպորտային միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանն    |

|         |աջակցող ծառայությունները, տես 93.12.10 և  93.19.11        |

|_________|__________________________________________________________|

|84.13    |Առևտրային  գործունեության արդյունավետության բարձրացման    |

|         |հետ կապված վարչական ծառայություններ                       |

|_________|__________________________________________________________|

|84.13.1  |Առևտրային  գործունեության արդյունավետության բարձրացման    |

|         |հետ կապված վարչական ծառայություններ                       |

|         |                                                          |

|         |Տվյալ կարգը ներառում է`                                   |

|         |- նշված բնագավառում գիտական հետազոտությունների և          |

|         |փորձարարական մշակումների քաղաքականության և  դրանց հետ     |

|         |կապված միջոցների հարցերով պետական վարչական                |

|         |ծառայություններ                                           |

|         |- ստորև  նշված հարցերի վերաբերյալ տեղեկատվության          |

|         |տարածման ծառայություններ և  այլ լրացուցիչ                 |

|         |ծառայություններ                                           |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- գիտական հետազոտությունների և  փորձարարական              |

|         |մշակումների բնագավառում  ծառայությունները, տես 72         |

|         |բաժինը                                                    |

|_________|__________________________________________________________|

|84.13.11 |Գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության    |

|         |և  որսորդության հետ կապված վարչական ծառայություններ       |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- գյուղատնտեսական հողաշինարարության, հողագործական         |

|         |(ագրարային) բարեփոխումների և  հողերի բնակեցման,           |

|         |գյուղատնտեսական շուկաների կայունացման, կենդանիների        |

|         |բուժման հետ կապված ծառայությունների, վնասատուների դեմ     |

|         |պայքարի, անտառային տնտեսության, ձկնորսության և            |

|         |որսորդության հետ կապված պետական վարչական                  |

|         |ծառայություններ                                           |

|         |- գյուղատնտեսական հանդավարների պահպանման, հողերի          |

|         |յուրացման, հողաբարելավման և  մշակված հողատարածքների       |

|         |ավելացման, ֆերմաներին կենդանիների բուժման հետ կապված      |

|         |ծառայությունների մատուցման, գյուղատնտեսական               |

|         |վնասատուների ոչնչացման, վնաս հասցնող երևույթների  դեմ     |

|         |պայքարի, գյուղատնտեսական մշակաբույսերի վերահսկման և       |

|         |դրանց  բարելավման և  համանման այլ հարցերի վերաբերյալ      |

|         |պետական մարմինների, բաժինների և  ծրագրային                |

|         |ստորաբաժանումների կողմից մատուցվող վարչական               |

|         |ծառայություններ                                           |

|         |- անտառային տնտեսության բնագավառի գործունեությունը        |

|         |կարգավորող դրույթների մշակման,  ծառերի հատման համար       |

|         |լիցենզիաների տրամադրման, անտառային պաշարների              |

|         |արդյունավետ օգտագործման, անտառների վերականգնման           |

|         |հարցերի վերաբերյալ  վարչական ծառայություններ              |

|         |- որսորդական վայրերի և  ձկնաբուծարանների գործումն         |

|         |ապահովող և  աջակցող վարչական ծառայություններ              |

|         |-  դրույթների մշակման (այդ թվում որսորդության և           |

|         |ձկնորսության լիցենզավորման) և  դրանց կատարման             |

|         |վերահսկման հետ կապված վարչական ծառայություններ            |

|_________|__________________________________________________________|

|84.13.12 |Վառելիքաէներգետիկ բնագավառի հետ կապված վարչական           |

|         |ծառայություններ                                           |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- պինդ վառելիքին, այդ թվում դրա մշակման կամ պահպանման     |

|         |դրույթներին, նավթի և  բնական գազի, հանքային, միջուկային   |

|         |և  այլ վառելիքի (սպիրտի, փայտի, փայտանյութի մնացուկների   |

|         |և  այլնի) հետ կապված պետական մարմինների, բաժինների և      |

|         |ծրագրային ստորաբաժանումների կողմից մատուցվող վարչական     |

|         |ծառայություններ                                           |

|_________|__________________________________________________________|

|84.13.13 |Հանքարդյունահանող արդյունաբերության, հանքային             |

|         |պաշարների, մշակող արդյունաբերության և  շինարարության      |

|         |բնագավառներում վարչական ծառայություններ                   |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- հանքային պաշարների նոր հանքավայրերի հետախուզման,        |

|         |մշակման, պահպանման, շուկայում պահանջարկի                  |

|         |ուսումնասիրման և  այլ հարցերի ուսումնասիրման, այդ թվում   |

|         |հանքային պաշարների հետախուզման վերաբերյալ դրույթների      |

|         |մշակման և  դրանց կատարման վերահսկման, հանքարդյունահանող   |

|         |արդյունաբերությունում շահագործման և  անվտանգության        |

|         |նորմերի մշակման, մշակող արդյունաբերության                 |

|         |կազմակերպությունների վիճակի բարելավման, ամրապնդման և      |

|         |զարգացման, շինարարական ստանդարտների դրույթների մշակման    |

|         |և  ներդրման, աշխատանքների իրականացման համար վկայագրերի    |

|         |տրամադրման, շինարարական հրապարակներում անվտանգության      |

|         |վերաբերյալ դրույթների մշակման և  դրանց կատարման           |

|         |վերահսկման հետ կապված պետական մարմինների, բաժինների և     |

|         |ծրագրային ստորաբաժանումների կողմից մատուցվող վարչական     |

|         |ծառայություններ                                           |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- հանքային վառելիքանյութերի հետ կապված վարչական           |

|         |ծառայությունները, տես 84.13.12                            |

|_________|__________________________________________________________|

|84.13.14 |Տրանսպորտի և  կապի բնագավառում վարչական ծառայություններ   |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային, օդային             |

|         |տրանսպորտի և  կապի բնագավառում պետական վարչական           |

|         |ծառայություններ                                           |

|         |- ճանապարհների, ավտոմայրուղիների, խճուղիների և  օժանդակ   |

|         |կառույցների, երկաթուղային գծերի և  օժանդակ կառույցների,   |

|         |ջրային տրանսպորտի և  օժանդակ կառույցների, վերթիռ-         |

|         |վայրէջքային գոտիների, օդանավակայանների, տերմինալների,     |

|         |օդանավարանների, օդագնացային սարքավորանքի և  օդային        |

|         |տրանսպորտի օժանդակ կառույցների, խողովակաշարերի և  այլ     |

|         |սարքավորումների հատակագծման, նախագծման, շինարարության,    |

|         |շահագործման, պահպանման և  բարելավման հետ կապված           |

|         |վարչական ծառայություններ, մատուցվող պետական               |

|         |մարմինների, բաժինների և  ծրագրային ստորաբաժանումների      |

|         |կողմից                                                    |

|         |- թվարկված աշխատանքների ղեկավարման, դրանց                 |

|         |կանոնակարգման, վերը նշված տրանսպորտային միջոցների և       |

|         |կառույցների, օժանդակ սարքավորանքի շահագործման             |

|         |վերաբերյալ դրույթների մշակման, կանոնակարգման և  դրանց     |

|         |կատարման վերահսկման ծառայություններ                       |

|         |- փոստային, հեռախոսային, հեռագրային, մալուխային և  կապի   |

|         |անլար ու արբանյակային  համակարգերի հետ կապված վարչական    |

|         |ծառայություններ                                           |

|         |- կապի համակարգերի նախագծման, զարգացման, շահագործման,     |

|         |արդիականացման հետ կապված ծառայություններ,  մատուցվող      |

|         |պետական մարմինների, բաժինների և  ծրագրային                |

|         |ստորաբաժանումների կողմից                                  |

|         |- վերը նշված համակարգերի շահագործման վերաբերյալ           |

|         |դրույթների մշակման, կանոնակարգերի համաձայն դրանց          |

|         |կատարման վերահսկման ծառայություններ                       |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- ավտոմոբիլային ճանապարհներում, ջրային ուղիներում         |

|         |ոստիկանության կողմից իրականացվող երթևեկության             |

|         |կարգավորման ծառայությունները տես 84.24.11                 |

|_________|__________________________________________________________|

|84.13.15 |Մատակարարման, հանրային սննդի բնագավառում,                 |

|         |հյուրանոցների և  ռեստորանների գործունեության հետ կապված   |

|         |վարչական ծառայություններ                                  |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- մատակարարման, պահման, պահեստավորման, հյուրանոցային      |

|         |տնտեսության, ռեստորանների բնագավառում պետական վարչական    |

|         |ծառայություններ                                           |

|         |- մանրածախ կամ մեծածախ առևտրի  դրույթների մշակման և       |

|         |դրանց կատարման վերահսկման, սպառողների իրավունքների        |

|         |պաշտպանության, գների հսկման, մանրածախ կամ մեծածախ         |

|         |առևտրով  զբաղվող կազմակերպությունների միջոցով բաշխման     |

|         |համակարգի, պահեստավորման, պահման, հյուրանոցային և         |

|         |ռեստորանային տնտեսության հետ կապված վարչական              |

|         |ծառայություններ, մատուցվող պետական մարմինների,            |

|         |բաժինների և  ծրագրային ստորաբաժանումների կողմից           |

|         |- հյուրանոցների և  ռեստորանների շենքերի նախագծման և       |

|         |շինարարության հետ կապված վարչական ծառայություններ         |

|_________|__________________________________________________________|

|84.13.16 |Զբոսաշրջության հետ կապված վարչական ծառայություններ        |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- զբոսաշրջության բնագավառում և  դրա զարգացման աջակցմանն   |

|         |ուղղված պետական վարչական ծառայություններ                  |

|         |- գովազդային միջոցառումների կազմակերպման,                 |

|         |զբոսաշրջության վերաբերյալ տեղեկատվության տարածման և       |

|         |զբոսաշրջության աջակցման այլ ծառայությունների հետ          |

|         |կապված վարչական ծառայություններ, մատուցվող պետական        |

|         |մարմինների, բաժինների և  ծրագրային ստորաբաժանումների      |

|         |կողմից                                                    |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- զբոսաշրջության գործակալությունների գործունեությունն     |

|         |ապահովող ծառայությունները (79.90.12)                      |

|_________|__________________________________________________________|

|84.13.17 |Զարգացման բազմանպատակային նախագծերի հետ կապված            |

|         |վարչական ծառայություններ                                  |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- բազմանպատակային նախագծերի պլանավորման, մշակման,         |

|         |ստեղծման, զարգացման և  իրականացման հետ կապված վարչական    |

|         |ծառայություններ, մատուցվող պետական մարմինների,            |

|         |բաժինների և  ծրագրային ստորաբաժանումների կողմից (այդ      |

|         |նախագծերում սովորաբար  նախատեսվում են էլեկտրաէներգիայի    |

|         |արտադրության, ջրհեղեղների հետ պայքարի, ոռոգման,           |

|         |հանգստի համար համալիր կառույցների ստեղծում)               |

|_________|__________________________________________________________|

|84.13.18 |Տնտեսության, առևտրի  և  աշխատանքային ռեսուրսների հետ      |

|         |կապված ընդհանուր վարչական ծառայություններ                 |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- ընդհանուր տնտեսական քաղաքականության մշակման,            |

|         |ընդհանուր տնտեսական գործունեության հետևյալ  տեսակների`    |

|         |ներմուծում և  արտահանում, ապրանքային շուկաներ և           |

|         |բաժնետոմսերի շուկաներ, աջակցման և  կարգավորման,           |

|         |եկամուտների ընդհանուր վերահսկման, ընդհանուր առևտրային     |

|         |գործունեության աջակցման, մենաշնորհային                    |

|         |կազմակերպությունների գործունեության և  ապրանքների շուկա   |

|         |հանելու համար արգելք հանդիսացող այլ գործոնների            |

|         |ընդհանուր կարգավորման, այլ առևտրային  ճյուղերի            |

|         |տեսչական, լիցենզավորման և  կարգավորման հետ կապված         |

|         |վարչական ծառայություններ, մատուցվող պետական               |

|         |մարմինների, բաժինների և  ծրագրային ստորաբաժանումների      |

|         |կողմից                                                    |

|         |- արտոնագրային բյուրոների, առևտրային  մակնիշների և        |

|         |հեղինակային իրավունքների բյուրոների, ստանդարտացման,       |

|         |եղանակի տեսությամբ  զբաղվող կազմակերպությունների          |

|         |գործունեության հետ կապված պետական վարչական                |

|         |ծառայություններ                                           |

|         |- աշխատանքային ռեսուրսների բնագավառում (աշխատանքի         |

|         |պայմաններ, աշխատանքի բորսաների գործունեություն,           |

|         |ազգային, տարածաշրջանային մակարդակով գործազրկության        |

|         |մակարդակի իջեցմանը և  աշխատուժի շարժունակության           |

|         |խթանմանն ուղղված քաղաքական միջոցառումներ և  այլն)         |

|         |ընդհանուր քաղաքականության իրականացման և  դրույթների       |

|         |մշակման հետ կապված պետական վարչական ծառայություններ       |

|_________|__________________________________________________________|

|84.2     |Ամբողջ հասարակությանը մատուցվող ծառայություններ           |

|_________|__________________________________________________________|

|84.21    |Արտաքին հարաբերությունների բնագավառում ծառայություններ    |

|_________|__________________________________________________________|

|84.21.1  |Արտաքին հարաբերությունների բնագավառում ծառայություններ    |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- աղետների կամ բախումների հետևանքով  փախստականներին       |

|         |միջազգային օգնության տրամադրման ծառայությունները, տես     |

|         |88.99.19                                                  |

|_________|__________________________________________________________|

|84.21.11 |Արտաքին գործերի բնագավառում վարչական ծառայություններ,     |

|         |արտասահմանում դիվանագիտական և  հյուպատոսական              |

|         |ծառայություններ                                           |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- արտաքին գործերի նախարարության, արտասահմանում գործող     |

|         |դիվանագիտական և  հյուպատոսական ներկայացուցչություններին   |

|         |կամ միջազգային կազմակերպություններին տրամադրվող           |

|         |պետական վարչական և  օպերատիվ ծառայություններ              |

|         |- ազգային սահմաններից դուրս տեղեկատվության տարածման       |

|         |նպատակով արտասահմանում գործող տեղեկատվական և              |

|         |մշակութային բնագավառի կազմակերպություններին (ներառյալ     |

|         |գրադարանները, ընթերցասրահները և  այլ տեղեկատվական         |

|         |բաժինները) տրամադրվող վարչական, գործառնական և  այլ        |

|         |լրացուցիչ ծառայություններ                                 |

|_________|__________________________________________________________|

|84.21.12 |Արտաքին տնտեսական օգնության հետ կապված ծառայություններ    |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- զարգացող երկրներին տնտեսական օգնության տրամադրման       |

|         |հետ կապված պետական վարչական ծառայություններ, անկախ        |

|         |նրանից օգնությունը ուղղվում է անմիջականորեն, թե           |

|         |միջազգային կազմակերպությունների միջոցով                   |

|         |- զարգացող երկրներին ոչ ռազմական օգնության ծրագրերի       |

|         |հետ կապված պետական մարմինների, բաժինների և  ծրագրային     |

|         |ստորաբաժանումների կողմից մատուցվող վարչական               |

|         |ծառայություններ                                           |

|         |- մասնագիտական պատրաստության և  տեխնիկական օգնության      |

|         |տրամադրում կամ ֆինանսավորում                              |

|         |- օտարերկրյա կառավարություններին կից հավատարմագրված       |

|         |տնտեսական օգնության տրամադրման առաքելությունների          |

|         |ծառայություններ                                           |

|_________|__________________________________________________________|

|84.21.13 |Արտաքին ռազմական օգնության հետ կապված ծառայություններ     |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- օտարերկրյա կառավարություններին կից հավատարմագրված       |

|         |առաքելությունների գործունեության կամ միջազգային           |

|         |ռազմական կազմակերպությունների և  դաշինքների               |

|         |առաքելության հետ կապված վարչական ծառայություններ,         |

|         |մատուցվող պետական մարմինների, բաժինների և  ծրագրային      |

|         |ստորաբաժանումների կողմից                                  |

|         |- ռազմական օգնության շրջանակում դրամական                  |

|         |օժանդակություն և  փոխառությունների տրամադրում             |

|         |- ներդրումներ միջազգային ուժերի խաղաղության պահպանմանն    |

|         |ուղղված գործունեության ապահովման համար, ներառյալ          |

|         |մարդկային ռեսուրսներով ներդրումները                       |

|_________|__________________________________________________________|

|84.22    |Պաշտպանության բնագավառում ծառայություններ                 |

|_________|__________________________________________________________|

|84.22.1  |Պաշտպանության բնագավառում ծառայություններ                 |

|         |                                                          |

|         |Տվյալ կարգը ներառում է`                                   |

|         |- պաշտպանության բնագավառում գիտական հետազոտությունների    |

|         |և  փորձարարական մշակումների քաղաքականության և  դրանց հետ  |

|         |կապված միջոցների հարցերով պետական վարչական                |

|         |ծառայություններ                                           |

|_________|__________________________________________________________|

|84.22.11 |Ռազմական պաշտպանության բնագավառում ծառայություններ        |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- ռազմական պաշտպանության հետ կապված պետական վարչական      |

|         |ծառայություններ                                           |

|         |- ռազմական պաշտպանության, ցամաքային, ծովային, օդային և    |

|         |տիեզերական զինված ուժերի, ճարտարագիտական, տրանսպորտի և    |

|         |կապի, հետախուզության, նյութատեխնիկական մատակարարման,      |

|         |կադրերի և  ոչ շարային այլ կազմավորումների ու              |

|         |ծառայությունների, պաշտպանության նախարարությանն ենթակա     |

|         |պահուստային և  օժանդակ ուժերի հետ կապված վարչական,        |

|         |վերահսկման և  օպերատիվ ծառայություններ                    |

|         |- սարքավորանքի, կառույցների ապահովման, մատակարարման,      |

|         |ինչպես նաև  դաշտային պայմաններում ռազմական անձնակազմի     |

|         |բժշկական սպասարկման հետ կապված ծառայություններ            |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- օտարերկրյա պետություններին ռազմական օգնության           |

|         |տրամադրումը (84.21.13)                                    |

|         |- ռազմական դատարանների հետ կապված վարչական                |

|         |ծառայությունները (84.23.11)                               |

|         |- կրթության բնագավառում ռազմական դպրոցների,               |

|         |ինստիտուտների, ակադեմիաների ծառայությունները (85.3 և      |

|         |85.4)                                                     |

|         |- ռազմական հոսպիտալների ծառայությունները (86.10.1)        |

|_________|__________________________________________________________|

|84.22.12 |Քաղաքացիական պաշտպանության բնագավառում ծառայություններ    |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- քաղաքացիական պաշտպանության ուժերի հետ կապված            |

|         |վարչական, օպերատիվ և  օժանդակ ծառայություններ             |

|         |- արտակարգ իրավիճակներում ծրագրերի մշակման հետ կապված     |

|         |օժանդակ ծառայություններ                                   |

|         |- քաղաքացիական կազմակերպությունների և  բնակչության        |

|         |մասնակցությամբ վարժանքների անցկացում                      |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- խաղաղ պայմաններում արտակարգ իրավիճակներում տնային       |

|         |տնտեսություններին պաշարներով մատակարարման հետ կապված      |

|         |ծառայությունները, տես 84.24.19                            |

|_________|__________________________________________________________|

|84.23    |Արդարադատության բնագավառում ծառայություններ               |

|_________|__________________________________________________________|

|84.23.1  |Արդարադատության բնագավառում ծառայություններ               |

|_________|__________________________________________________________|

|84.23.11 |Դատարանների հետ կապված վարչական ծառայություններ           |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- քաղաքացիական և  քրեական գործերով դատարանների,           |

|         |զինվորական դատարանների և  դատական համակարգի հետ կապված    |

|         |պետական վարչական ծառայություններ                          |

|         |- դատարաններում կառավարության անունից կամ ուրիշ անձանց    |

|         |անունից (բայց կառավարության կողմից մատուցվող              |

|         |ծառայությունները), ներկայացուցչությունը դատարանում և      |

|         |խորհրդատվության ծառայություններ                           |

|         |- դատավճիռների կայացման և  օրենքների պարզաբանման հետ      |

|         |կապված ծառայություններ, այդ թվում քաղաքացիական վեճերի     |

|         |միջնորդական քննության ծառայությունները                    |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- քաղաքացիական, քրեական և  այլ գործերի հետ կապված         |

|         |դատարաններում ներկայացուցչության և  խորհրդատվության       |

|         |ծառայությունները (69.10.1)                                |

|_________|__________________________________________________________|

|84.23.12 |Հանցագործների ձեռբակալման կամ իրավունքների                |

|         |վերականգնման հետ կապված վարչական ծառայություններ          |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- ուղղիչ բնույթի պետական ծառայություններ                  |

|         |- քրեակատարողական հիմնարկների գործունեության հետ          |

|         |կապված վարչական և  օպերատիվ ծառայություններ               |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- քրեակատարողական հիմնարկների դպրոցների                   |

|         |ծառայությունները (85 հատվածը)                             |

|         |- քրեակատարողական հիմնարկների հիվանդանոցների              |

|         |ծառայությունները (86.10.1)                                |

|_________|__________________________________________________________|

|84.24    |Հասարակական անվտանգության և  իրավակարգի ապահովման հետ     |

|         |կապված ծառայություններ                                    |

|_________|__________________________________________________________|

|84.24.1  |Հասարակական անվտանգության և  իրավակարգի ապահովման հետ     |

|         |կապված ծառայություններ                                    |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- ոստիկանական լաբորատորիաների գործունեություն, տես        |

|         |71.20.19                                                  |

|         |- ռազմական զինված ուժերի կողմից մատուցվող վարչական և      |

|         |օպերատիվ ծառայությունները, տես 84.22.11                   |

|         |- պետական մարմինների կողմից ֆինանսավորվող կանոնավոր և     |

|         |օժանդակ հրշեջ խմբերի կողմից հրդեհների մարման և            |

|         |հրդեհների կանխման հետ կապված վարչական և  օպերատիվ         |

|         |ծառայությունները, տես 84.25.11                            |

|         |- հեղեղների և  այլ բնական աղետների դեմ պայքարի, առափնյա   |

|         |ջրերում և  բաց ջրավազաններում կամ սարերում փրկարար        |

|         |գործունեություն իրականացնող խմբերի և  համանման            |

|         |գործունեություն իրականացնող հրշեջ խմբերի                  |

|         |ծառայությունները, տես 85.25.19                            |

|_________|__________________________________________________________|

|84.24.11 |Ոստիկանության ծառայություններ                             |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- պետական մարմինների կողմից ֆինանսավորող կանոնավոր և      |

|         |օժանդակ ոստիկանական ուժերի, ինչպես նաև  սահմանապահ        |

|         |ոստիկանական ուժերի, առափնյա պաշտպանության ուժերի և  այլ   |

|         |հատուկ ոստիկանական ուժերի վարչական և  օպերատիվ            |

|         |ծառայություններ                                           |

|         |- փողոցային երթևեկության,  օտարերկրյա քաղաքացիների        |

|         |գրանցման և  համանման հարցերի հետ կապված ոստիկանական       |

|         |ծառայություններ                                           |

|_________|__________________________________________________________|

|84.24.19 |Հասարակական կարգի և  անվտանգության ապահովման հետ կապված   |

|         |այլ ծառայություններ                                       |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- ընդհանուր վարչական ծառայությունների, կարգավորման        |

|         |ծառայությունների և  հասարակական կարգի ու անվտանգության    |

|         |ապահովման և  այդ ուղղությամբ ընդհանուր քաղաքականության    |

|         |մշակման հետ կապված ծառայություններ                        |

|         |- խաղաղ պայմաններում արտակարգ իրավիճակներում տնային       |

|         |տնտեսություններին պաշարներով մատակարարման հետ կապված      |

|         |ծառայություններ                                           |

|         |- վերը նշված հարցերի վերաբերյալ տեղեկատվության            |

|         |տարածման ծառայություններ և  այլ լրացուցիչ                 |

|         |ծառայություններ                                           |

|_________|__________________________________________________________|

|84.25    |Հրշեջ խմբերի ծառայություններ                              |

|_________|__________________________________________________________|

|84.25.1  |Հրշեջ խմբերի ծառայություններ                              |

|_________|__________________________________________________________|

|84.25.11 |Հրդեհների կանխարգելման և  մարման հետ կապված               |

|         |ծառայություններ                                           |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- պետական մարմինների կողմից ֆինանսավորվող կանոնավոր և     |

|         |օժանդակ հրշեջ խմբերի գործունեության (հրդեհների            |

|         |կանխարգելման և  հրդեհների մարման ապահովում) հետ կապված    |

|         |վարչական և  օպերատիվ ծառայություններ                      |

|         |- ծովային հրշեջ նավերի ծառայություններ                    |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- հրդեհներից անտառների պաշտպանության և  անտառային         |

|         |հրդեհների մարման ծառայությունները (02.40.10)              |

|         |- նավթային և  գազային հանքավայրերում հրդեհների մարման     |

|         |ծառայությունները (09.10.11)                               |

|         |- ոչ մասնագիտացված ստորաբաժանումների կողմից               |

|         |օդանավակայաններում հրդեհների կանխարգելման և  մարման       |

|         |ծառայությունները, (52.23.19)                              |

|_________|__________________________________________________________|

|84.25.19 |Հրշեջ պաշտպանության այլ ծառայություններ                   |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- հրշեջ խմբերի կողմից հեղեղների և  տարերային աղետների     |

|         |դեմ պայքարի, առափնյա ջրերում և  բաց ջրավազաններում կամ    |

|         |սարերում փրկարար գործունեության իրականացում,              |

|         |քաղաքացիական պաշտպանության ծառայությունների մատուցում     |

|         |զինվորական մասերի կամ ոստիկանության կողմից                |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- հեղեղների և  այլ բնական աղետների դեմ պայքարի, առափնյա   |

|         |ջրերում և  բաց ջրավազաններում կամ սարերում փրկարար        |

|         |գործունեություն իրականացնող խմբերի և  համանման            |

|         |գործունեության իրականացում ոստիկանական ուժերի կողմից,     |

|         |տես 84.24.11                                              |

|_________|__________________________________________________________|

|84.3     |Պարտադիր սոցիալական ապահովագրության բնագավառում           |

|         |ծառայություններ                                           |

|_________|__________________________________________________________|

|84.30    |Պարտադիր սոցիալական ապահովագրության բնագավառում           |

|         |ծառայություններ                                           |

|_________|__________________________________________________________|

|84.30.1  |Պարտադիր սոցիալական ապահովագրության բնագավառում           |

|         |ծառայություններ                                           |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- ոչ պարտադիր սոցիալական ապահովագրության                  |

|         |ծառայությունները, տես 65 հատվածը                          |

|         |- սոցիալական ծառայությունները և  առանց կացության          |

|         |ապահովման սոցիալական ապահովության ծառայությունները,       |

|         |տես 88.10 և  88.9                                         |

|_________|__________________________________________________________|

|84.30.11 |Հիվանդության, հղիության արձակուրդի կամ ժամանակավոր        |

|         |անաշխատունակության նպաստների հետ կապված պարտադիր          |

|         |սոցիալական ապահովագրության ծառայություններ                |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- սոցիալական ապահովության հարցերի հետ կապված վարչական     |

|         |և  օպերատիվ ծառայություններ, ներառյալ հիվանդության,       |

|         |երեխայի ծննդի կամ ժամանակավոր անաշխատունակության          |

|         |պատճառով եկամուտների կորստի հետևանքով  նպաստների          |

|         |տրամադրումը                                               |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- առողջապահության բնագավառում վարչական                    |

|         |ծառայությունները, տես 84.12.12                            |

|_________|__________________________________________________________|

|84.30.12 |Պետական ծառայողների կենսաթոշակի ապահովման ծրագրերի հետ    |

|         |կապված պարտադիր սոցիալական ապահովագրության                |

|         |ծառայություններ. ծերության, անաշխատունակության կամ        |

|         |ընտանիքի կերակրողի կորստի հետ կապված նպաստների            |

|         |տրամադրում, բացի պետական ծառայողներին վճարումներից        |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է նաև`                           |

|         |- պետական ծառայողների և  կերակրողի կորստի դեպքում նրանց   |

|         |ընտանիքի անդամների, պաշտոնաթող լինելու, կենսաթոշակի       |

|         |անցնելու, անաշխատունակության դեպքերի համար ծրագրերի,      |

|         |ներառյալ լրիվ կամ մասնակի անաշխատունակության              |

|         |արդյունքում եկամուտների կրճատման փոխհատուցման համար       |

|         |սոցիալական օգնության պետական ծրագրերի հետ կապված          |

|         |վարչական և  օպերատիվ ծառայություններ                      |

|_________|__________________________________________________________|

|84.30.13 |Գործազրկության նպաստների տրամադրման հետ կապված            |

|         |պարտադիր սոցիալական ապահովագրության ծառայություններ       |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- պետական վարչական, օպերատիվ և  օժանդակ ծառայություններ   |

|         |կապված գործազրկության նպաստների տրամադրման ծրագրերի       |

|         |հետ (ներառվում են սոցիալական ապահովագրության կամ          |

|         |անձանց գործազրկության արդյունքում կորցրած եկամուտների     |

|         |փոխհատուցման այլ պետական ծրագրերով կատարվող               |

|         |վճարումները)                                              |

|_________|__________________________________________________________|

|84.30.14 |Բազմազավակ ընտանիքներին և  երեխայի խնամքի համար           |

|         |նպաստների տրամադրման հետ կապված պարտադիր սոցիալական       |

|         |ապահովագրության ծառայություններ                           |

|         |                                                          |

|         |Տվյալ ենթակարգը ներառում է`                               |

|         |- տնային տնտեսություններին և  խնամքի տակ երեխաներ         |

|         |ունեցող ընտանիքներին դրամական օգնության տրամադրման հետ    |

|         |կապված պետական վարչական, օպերատիվ և  օժանդակ              |

|         |ծառայություններ                                           |

|         |- խնամքի տակ երեխաներ ունեցող ընտանիքներին նպաստների      |

|         |վճարում, անկախ նրանից նպաստ ստացող անձը տնային            |

|         |տնտեսության անդամ է, թե ոչ                                |

|         |- տնային տեսություններին նպաստների վճարում                |

|         |յուրաքանչյուր երեխայի համար, անկախ պահանջմունքներից       |

|         |                                                          |

|         |Բացառվում է`                                              |

|         |- երեխայի ծննդյան հետ կապված նպաստների վճարման            |

|         |ծառայությունները, տես 84.30.11                            |

|_________|__________________________________________________________|

|P (ՓԻ)   |ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ                     |

|         |      Կրթության մակարդակների և  աստիճանների վերաբերյալ    |

|         |պարզաբանումները տրվում են համաձայն Կրթության              |

|         |միջազգային դասակարգման ստանդարտի (ISCED 1997)` 0          |

|         |մակարդակը համապատասխանում է տվյալ բաժնի 85.10 դասին,      |

|         |առաջին մակարդակը` 85.20 դասին, երկրորդ և  երրորդ          |

|         |մակարդակները` 85.3 խմբին, չորրորդ մակարդակը` 85.41        |

|         |դասին, հինգերորդ և  վեցերորդ մակարդակները` 85.42 դասին:   |

|         |      Այս բաժինը, կրթության յուրաքանչյուր մակարդակում,    |

|         |ներառում է նաև  կրթության առանձնահատուկ պայմանների        |

|         |կարիք ունեցող (ֆիզիկական կամ մտավոր արատներով)            |

|         |աշակերտների ուսուցումը:                                   |

|_________|__________________________________________________________|

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
19.09.2013
N 875-Ն
Հրաման