Սեղմել Esc փակելու համար:
«ՋՐԱՄԲԱՐ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՋՐԱՄԲԱՐ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱ ...

 

 

040.0430.100699

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունիսի 1999 թվականի թիվ 430

 

«ՋՐԱՄԲԱՐ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Ջրամբար» պետական փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Համաշխարհային բանկի միջոցների հաշվին գումարների նպատակային հատկացումը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 23-րդ գլխի համաձայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Համաշխարհային բանկի կողմից 1998 թվականին և հետագա տարիների ընթացքում «Ջրամբար» պետական փակ բաժնետիրական ընկերությանը ընկերության հաշվեկշռում առկա ջրամբարների շահագործման, նորոգման, արդիականացման, ընթացիկ և կապիտալ բնույթի ծախսեր կատարելու նպատակով հատկացված գումարները «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածի համաձայն համարվում են որպես պետության կողմից նվիրատվություն ու շնորհ, և այդ գումարների չափով նվազեցվում է նշված ընկերության համախառն եկամուտը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 10-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.06.1999
N 430
Որոշում