Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1419.201213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 դեկտեմբերի 2013 թվականի N 1419-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Անհետաձգելի համարել սույն որոշման հավելվածում նշված աշխատանքների գնման կարիքը և թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը նշված գնումներն իրականացնել առանց ֆինանսական միջոցներ հատկացված լինելու հանգամանքի` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ ենթակետին համապատասխան` բանակցային ընթացակարգով առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով` պայմանով, որ նշված աշխատանքների ֆինանսավորման գումարը կնախատեսվի 2014 թվականի առաջին եռամսյակում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը սույն որոշման հավելվածում նշված աշխատանքների գնման պայմանագրերը կնքել մինչև 2013 թվականի դեկտեմբերի 28-ը ներառյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի դեկտեմբերի 12-ի

N 1419-Ա որոշման

 

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

._____________________________________________________________________.

|Անվանումը                                 |Գնման|Չափ- |Ցուցանիշների  |

|                                          |ձևը  |ման  |փոփոխությունը |

|                                          |     |միա- |(ավելացումները|

|                                          |     |վորը |նշված են      |

|                                          |     |     |դրական նշանով)|

|                                          |     |     |______________|

|                                          |     |     |քա- |գումարը  |

|                                          |     |     |նակը|(հազ.    |

|                                          |     |     |    |դրամ)    |

|___________________________________________________________|_________|

|Բաժին N 04 Խումբ N 05 Դաս N 01 Ճանապարհային տրանսպորտ      |         |

|___________________________________________________________|_________|

|ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարություն                       |    -    |

|___________________________________________________________|_________|

|1. Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում     |    -    |

|___________________________________________________________|_________|

|Հիմնանորոգման աշխատանքներ, այդ թվում`                      |    -    |

|___________________________________________________________|_________|

|Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի  սահման       |ԲԸԱՀ |դրամ |  1 |    -    |

|ավտոճանապարհից դեպի Գյումրի քաղաքի Շիրակ  |     |     |    |         |

|օդանավակայան տանող ճանապարհի, ինչպես նաև  |     |     |    |         |

|օդանավակայանի մուտքի և  օղակաձև  հրապարակի|     |     |    |         |

|վերանորոգման աշխատանքներ                  |     |     |    |         |

|__________________________________________|_____|_____|____|_________|

|Գյումրի քաղաքի Ամենափրկիչ եկեղեցուն       |ԲԸԱՀ |դրամ |  1 |    -    |

|հարակից Աբովյան փողոցի և  Գյումրի քաղաքի  |     |     |    |         |

|Վարդան Աճեմյանի անվան թատրոնի շենքին      |     |     |    |         |

|հարակից Ֆուրմանով փողոցի և  տարածքի       |     |     |    |         |

|վերանորոգման աշխատանքներ                  |     |     |    |         |

|__________________________________________|_____|_____|____|_________|

|Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի  սահման       |ԲԸԱՀ |դրամ |  1 |    -    |

|ավտոճանապարհի և  Գյումրի քաղաքի փողոցների |     |     |    |         |

|նշագծում                                  |     |     |    |         |

|__________________________________________|_____|_____|____|_________|

|Ավտոճանապարհների նախագծում, նախագծերի     |     |     |    |    -    |

|փորձաքննություն, այդ թվում`               |     |     |    |         |

|__________________________________________|_____|_____|____|_________|

|Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի  սահման       |ԲԸԱՀ |դրամ |  1 |    -    |

|ավտոճանապարհից դեպի Գյումրի քաղաքի Շիրակ  |     |     |    |         |

|օդանավակայան տանող ճանապարհի, ինչպես նաև  |     |     |    |         |

|օդանավակայանի մուտքի և  օղակաձև  հրապարակի|     |     |    |         |

|վերանորոգման աշխատանքների նախագծային և    |     |     |    |         |

|հեղինակային հսկողության աշխատանքներ       |     |     |    |         |

|__________________________________________|_____|_____|____|_________|

|Գյումրի քաղաքի Ամենափրկիչ եկեղեցուն       |ԲԸԱՀ |դրամ |  1 |    -    |

|հարակից Աբովյան փողոցի և  Գյումրի քաղաքի  |     |     |    |         |

|Վարդան Աճեմյանի անվան թատրոնի շենքին      |     |     |    |         |

|հարակից Ֆուրմանով փողոցի և  տարածքի       |     |     |    |         |

|վերանորոգման աշխատանքների նախագծային և    |     |     |    |         |

|հեղինակային հսկողության աշխատանքներ       |     |     |    |         |

|__________________________________________|_____|_____|____|_________|

|Տեխնիկական հսկողության ծառայություններ,   |     |     |    |    -    |

|այդ թվում`                                |     |     |    |         |

|__________________________________________|_____|_____|____|_________|

|Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի  սահման       |ԲԸԱՀ |դրամ |  1 |    -    |

|ավտոճանապարհից դեպի Գյումրի քաղաքի Շիրակ  |     |     |    |         |

|օդանավակայան տանող ճանապարհի, ինչպես նաև  |     |     |    |         |

|օդանավակայանի մուտքի և  օղակաձև  հրապարակի|     |     |    |         |

|վերանորոգման աշխատանքների տեխնիկական      |     |     |    |         |

|հսկողության ծառայություններ               |     |     |    |         |

|__________________________________________|_____|_____|____|_________|

|Գյումրի քաղաքի Ամենափրկիչ եկեղեցուն       |ԲԸԱՀ |դրամ |  1 |    -    |

|հարակից Աբովյան փողոցի և  Գյումրի քաղաքի  |     |     |    |         |

|Վարդան Աճեմյանի անվան թատրոնի շենքին      |     |     |    |         |

|հարակից Ֆուրմանով փողոցի և  տարածքի       |     |     |    |         |

|վերանորոգման աշխատանքների տեխնիկական      |     |     |    |         |

|հսկողության ծառայություններ               |     |     |    |         |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.12.2013
N 1419-Ա
Որոշում