Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՆԴ-ՍԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԱՆԴ-ՍԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑ ...

 

 

040.1437.201213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 դեկտեմբերի 2013 թվականի N 1437-Ա

 

«ՎԱՆԴ-ՍԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`

1) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ «Էքսել»

    ա. էքսել ՄՍ/Exel MS/(0 -1000) մվրկ (1-100) մ              500000 հատ

    բ. էքսել ՀՏԴ/Exel HTD/(0-200) մվրկ (1-18) մ               400000 հատ

    գ. էքսել ԼՊ/Exel LP/(0-9000) մվրկ (1-6) մ                1500000 հատ

2) պայթուցիկ նյութ «Գեոնիտ»

ա. գեոնիտ 750 (Ֆորտել Պլուս 75) /Geonit 750 (Fortel Plus 75)/

       տրամագիծը` (10-200) մմ, երկարությունը` (100-1000) մմ     1500 տոննա

3) պայթուցիկ նյութ «Ամոնիտ»

    ա. ամոնիտ 6 ԺՎ Դ-32 փամփուշտ                                 400 տոննա

    բ. ամոնիտ 6 ԺՎ փոշիացված                                     400 տոննա

    4) էլեկտրադետոնատոր (0-3000 մվրկ)/Eleqtric detonator      500000 հատ

(0-3000 ms)

5) դետոնացիոն քուղ (5-80) գ/մ /Detonating cord (5-80) g/m 600000 մետր

6) թվային էլեկտրոնային դետոնատորներ` լրակազմով

    ա. Այ-կոն դետոնատոր /i-kon Detonator                      100000 հատ

բ. Յունի Տրոնիկ 500 դետոնատոր /Uni Tronic 500 Detonator   100000 հատ

    գ. Յունի Տրոնիկ դետոնատոր /Uni Tronic Detonator           100000 հատ

    դ. Այ կոն Լոգգեր / i-kon Logger                               10 հատ

    ե. Այ-կոն Բլաստեր /i-kon Blaster                              10 հատ

    զ. Յունի Տրոնիկ Սկաններ / Uni Tronic Scanner                  10 հատ

    է. Յունի Տրոնիկ Նետվորկ Տեստեր /Uni Tronic Network Tester     10 հատ

    ը. Յունի Տրոնիկ Բլաստեր /Uni Tronic Blaster                   10 հատ

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին փոխանցելու դեպքում «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ ստացող կողմի, փոխանցվող ապրանքատեսակի և քանակի մասին:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետում ապահովել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պայթուցիկ նյութերի ու պայթեցման միջոցների ներմուծման և վերջնական օգտագործողի հավաստագրերի տրամադրումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.12.2013
N 1437-Ա
Որոշում