Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1189.201213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 դեկտեմբերի 2013 թվականի N 1189-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև օդային հաղորդակցության զարգացման նպատակով Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունում երկկողմանի խորհրդակցություն անցկացնելու նպատակով 2013 թվականի դեկտեմբերի 23-25-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Գ. Մելքոնյանինը և Ա. Աշուղյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Լ. Ջանիբեկյանինը և Ն. Սաֆարյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Խաչատուրյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2013 թվականի դեկտեմբերի 20-ի

N 1189-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-25-Ը ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Գ. Մելքոնյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

                         (պատվիրակության ղեկավար)

 

    Ա. Աշուղյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական

 

    Ա. Խաչատուրյան     - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի

                         գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

    Լ. Ջանիբեկյան      - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի

                         գլխավոր վարչության աշխատակազմի իրավաբանական բաժնի

                         պետ

 

     Ն. Սաֆարյան       - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի

                         գլխավոր վարչության աշխատակազմի օդային

                         փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.12.2013
N 1189-Ա
Որոշում