041.1202.201213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 դեկտեմբերի 2013 թվականի N 1202-Ա
Գ. ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ, Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԵՎ Ջ. ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման վարչության տեխնիկական կանոնակարգման բաժնի պետ Գ. Մարգարյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ա. Մելքոնյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի մասնագետ Ջ. Մկրտչյանին 2013 թվականի դեկտեմբերի 22-25-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` Հայաստանի Հանրապետությունը Մաքսային միությանն անդամակցելու համար սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրի ազգային մասի ձևավորման և վարման, ինչպես նաև Մաքսային միության միասնական ռեեստրում դրանց ներառելու և փոփոխություններ կատարելու կարգին և ավտոմատացված ծրագրային ապահովմանն ուղղված ճանաչողական այցին մասնակցելու համար:
2. Գ. Մարգարյանի, Ա. Մելքոնյանի և Ջ. Մկրտչյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ