116.0465.211113
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 11 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11613445
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
14 հոկտեմբերի 2013 թվականի N 465-Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Արաբոյի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «ԱՌԱՔԵԼ ՍՏԵՓԱՆՈՍ ՄԽԻԹԱՐՅԱՆ. 1863-1893. ARAQEL STEPANOS MKHITARIAN. 1863-1893. ԱՌԱՔԵԼ ՍՏԵՓԱՆՈՍ ՄԽԻԹԱՐՅԱՆ. ARAQEL STEPANOS MKHITARIAN. ԱՐԱԲՈ» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 1 հավելվածի:
2) Մարիետա Շահինյանի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «ՄԱՐԻԵՏԱ ՇԱՀԻՆՅԱՆ. 1888-1982. MARIETA SHAHINIAN. ՄԱՐԻԵՏԱ ՇԱՀԻՆՅԱՆ. 1888-1982. MARIETA SHAHINIAN» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 2 հավելվածի:
3) Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «Վահրամ ՓԱՓԱԶՅԱՆ. Vahram PAPAZIAN. 1888-1968» նամականիշի, համաձայն N 3 հավելվածի:
4) Քաղաքացիական ավիացիա թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ 80-ԱՄՅԱԿԸ» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 4 հավելվածի:
5) Անտոն Քոչինյանի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «ԱՆՏՈՆ ՔՈՉԻՆՅԱՆ. ANTON KOCHINIAN. 1913-1990» նամականիշի, համաձայն N 5 հավելվածի:
2. Գործողության մեջ դնել`
1) Արաբոյի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «ԱՌԱՔԵԼ ՍՏԵՓԱՆՈՍ ՄԽԻԹԱՐՅԱՆ. 1863-1893. ARAQEL STEPANOS MKHITARIAN. 1863-1893. ԱՌԱՔԵԼ ՍՏԵՓԱՆՈՍ ՄԽԻԹԱՐՅԱՆ. ARAQEL STEPANOS MKHITARIAN. ԱՐԱԲՈ» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 500 հատ:
2) Մարիետա Շահինյանի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «ՄԱՐԻԵՏԱ ՇԱՀԻՆՅԱՆ. 1888-1982. MARIETA SHAHINIAN. ՄԱՐԻԵՏԱ ՇԱՀԻՆՅԱՆ. 1888-1982. MARIETA SHAHINIAN» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 500 հատ:
3) Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «Վահրամ ՓԱՓԱԶՅԱՆ. Vahram PAPAZIAN. 1888-1968» նամականիշը, սահմանելով անվանագինը` 230 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
4) Քաղաքացիական ավիացիա թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ 80-ԱՄՅԱԿԸ» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 500 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:
5) Անտոն Քոչինյանի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «ԱՆՏՈՆ ՔՈՉԻՆՅԱՆ. ANTON KOCHINIAN. 1913-1990» նամականիշը, սահմանելով անվանագինը` 230 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 1
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2013 թվականի հոկտեմբերի 14-ի
թիվ 465-Ն հրամանի
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 2
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2013 թվականի հոկտեմբերի 14-ի
թիվ 465-Ն հրամանի
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 3
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2013 թվականի հոկտեմբերի 14-ի
թիվ 465-Ն հրամանի
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 4
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2013 թվականի հոկտեմբերի 14-ի
թիվ 465-Ն հրամանի
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 5
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2013 թվականի հոկտեմբերի 14-ի
թիվ 465-Ն հրամանի
________________________________
ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում