040.1475.271213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 դեկտեմբերի 2013 թվականի N 1475-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Վերականգնման վարկերի բանկի (KfW) (Մայն Ֆրանկֆուրտ) և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև 2012 թվականի հունիսի 11-ին կնքված` Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի աջակցման ծրագրի շրջանակներում 250,000 եվրոյին համարժեք դրամի չափով դրամաշնորհ տրամադրելու մասին պայմանագրով նախատեսված դրամաշնորհային պարտավորությունների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրել 250,000 եվրոյին համարժեք դրամի չափով բյուջետային երաշխիք:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ