041.0392.010799
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 հուլիսի 1999 թվականի թիվ 392
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՆԱՎԱՐՏ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ, ինչպես նաև «Արմենիկում» պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեությունն ընդլայնելու և լիարժեք կազմակերպելու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Երևանի Ավան թաղամասում գտնվող` մոր և մանկան հիվանդանոցային անավարտ շենքային համալիրը հանձնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել նշված անավարտ շենքային համալիրի և այլ գույքի հաշվեկշռից հաշվեկշիռ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում ճշտել նշված անավարտ շենքային համալիրի հողամասի սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպում: