Սեղմել Esc փակելու համար:
«ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ԵՎ «ԱՐԵՎԻԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ԵՎ «ԱՐԵՎԻԿ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱ ...

 

 

040.1465.261213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 դեկտեմբերի 2013 թվականի N 1465-Ն

 

«ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ԵՎ «ԱՐԵՎԻՔ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԶԱՆԳԵԶՈՒՐ» ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԽՈՒՍՏՈՒՓ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԽՈՒՍՏՈՒՓ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2013 թվականի դեկտեմբերի 19-ի

N 1465-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության

2009 թվականի հոկտեմբերի 15-ի

N 1187-Ն որոշման

 

ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

«ԶԱՆԳԵԶՈՒՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

 

____________________________________

ԻՐՏԵԿ - հատակագծի նկարը չի բերվում

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության

2013 թվականի դեկտեմբերի 19-ի

N 1465-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2009 թվականի հոկտեմբերի 15-ի

N 1187-Ն որոշման

 

ՆԿԱՐԱԳԻՐ «ԶԱՆԳԵԶՈՒՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

 

«Զանգեզուր» պետական արգելավայր

 

«Զանգեզուր» պետական արգելավայր և Բնունիս գյուղական համայնքի «Ա» հանգուցային սահմանակետից, որի կոորդինատներն են` (y=8576663.0520, x=4357070.9700): Սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, իջնում է երկու ձորակների հատման կետը թեքվում հյուսիս-արևմուտք ձորակով իջնում է անցնելով 1369.72 մ հասնում է ձորի մեջ գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը նույն ձորով թեքվելով հյուսիս-արևելք անցնելով 942.29 մ հասնում է թիվ 2 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը նույն ձորով թեքվելով հյուսիս-արևելք անցնելով 1246.58 մ հասնում է արևմուտքից իջնող երկու ձորերի հատման կետի մոտ գտնվող թիվ 3 սահմանակետին, այնուհետև նույն ձորով անցնելով 1717.57 մ հասնում է երկու ձորերի հատման տեղում գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի արևելք, հյուսիս-արևելք հատելով թիվ 5-6 սահմանակետերը, անցնելով 1108.4 մ հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ հատելով ձորեր, ձորակները, 2593.0 մ նիշ ունեցող բարձունքը, աղբյուրի մոտով անցնելով 3644.82 մ հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք հատելով ձորը ջրբաժանով անցնելով 369.23 մ հասնում է «Բ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են` (y=8579269.0590, x=4357991.4370):

«Ա-Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10398.62 մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Նժդեհի գյուղական համայնքի «Բ» հանգուցային սահմանակետից, որի կոորդինատներն են` (y=8579269.0590, x=4357991.4370) սահմանագիծը շարունակելով ուղղությունը դեպի արևելք հատելով ջրբաժանները և ձորերը անցնելով 630.77 մ հասնում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք լանջով հատելով ձորերը, բարձրանում լանջը անցնելով 1414.23 մ հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի հյուսիս լանջով անցնում 1276.43 մ հասնում է թիվ 3 սահմանակետին որի կոորդինատներն են` (y=8580899.8490, x=4360267.8680): Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք իջնում ձորը, այնուհետև թեքվում է դեպի արևելք և ձորակով անցնելով 1012.54 մ հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք ջրբաժանով հատելով ձորերը բարձունքի վրա գտնվող թիվ 5 սահմանակետով անցնելով 907.56 մ հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը իջնում է հարավ հատելով բարձունքները, ձորերը և թիվ 7 սահմանակետը անցնելով 1241.41 մ հասնում լանջի վրա գտնվող թիվ 8 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք ջրբաժանով անցնելով 811.47 մ հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք և հարավ ժայռերի վրայով իջնում ձորի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետը, նույն ուղղությամբ ջրբաժանով հատում 2977.0 մ նիշ ունեցող գագաթը, անցնելով 1603.71 մ հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք ջրբաժանով իջնում և հատելով ձորերը, բարձունքները և թիվ 12 սահմանակետը անցնելով 3365.14 մ հասնում ձորի եզրին գտնվող «Գ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են` (y=85.82642.1640, x=43533384.4010):

«Բ-Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12263.27 մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Դաստակերտի գյուղական համայնքի «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք ձորով, լանջով և բարձունքներով հատելով թիվ 1-7 սահմանակետերը անցնելով 3132.01 մ հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 8 սահմանակետին, որի կոորդինատներն են` (Y=8584932.5240, X=4355397.0530): Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հյուսիս և հյուսիս-արևելք, ձորով անցնելով թիվ 9-10 սահմանակետերով 945.48 մ հասնում է ձորի մեջ գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս ձորի եզրով և ժայռի տակով անցնելով 576.6 մ հասնում է ձորի վրա գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք ձորի երկայնքով բարձրանում ձորի հատման տեղում գտնվող թիվ 14 սահմանակետով սահմանագիծը թեքվում է հաջորդ ձորով հարավ, այնուհետև ջրբաժանով բարձրանում թիվ 15 սահմանակետով հարավ-արևելք անցնելով 2514.51 մ հասնում 2768.7 մ նիշ ունեցող գագաթի վրա գտնվող թիվ 16 սահմանակետին, որի կոորդինատներն են (Y=8586794.9310, X=4355151.3040): Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ ջրբաժանով իջնում դեպի ձորը, հատում թիվ 17 սահմանակետը թեքվելով հարավ-արևմուտք հատելով թիվ 18 սահմանակետը, այնուհետև բարձրանում ջրբաժանով նորից իջնում ձորի հատման տեղում գտնվող թիվ 19 սահմանակետը, հատելով այն, բարձրանում ջրբաժանով թիվ 20 սահմանակետով անցնելով 2707.78 մ հասնում ձորի մեջ գտնվող թիվ 21 սահմանակետին, որտեղից թեքվում հարավ-արևելք բարձրանալով 2924.1 մ նիշ ունեցող գագաթներով թիվ 22-23 սահմանակետերով անցնելով 1674.68 մ հասնում ձորի մեջ գտնվող 3070.5 մ նիշ ունեցող «Դ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են (Y=8586632.7820, X=4351872.8210):

«Գ-Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11551.06 մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Նոր Աստղաբերդի գյուղական համայնքի «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք բարձունքից իջնում թամբ, այնուհետև լանջով թիվ 1 սահմանակետով շարունակվում նույն ուղղությամբ 3050.7 մ նիշ ունեցող բարձունքով իջնում թամբ հետո լանջերով անցնում 2930.37 մ հասնում է թամբի վրա գտնվող 3014.1 մ նիշ ունեցող թիվ 2 սահմանակետին, որի կոորդինատներն են` (y=8588597.6430, x=4354029.4430): Այդտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս այնուհետև հյուսիս-արևելք լանջով անցնելով 530.76 մ հասնում բարձունքի վրա գտնվող «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ-Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3461.13 մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Գեղիի գյուղական համայնքի «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք բարձրանում 3217.4 մ նիշ ունեցող թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում հարավ-արևելք և հյուսիս-արևելք լեռնաշղթայի գագաթներով անցնում 1854.5 մ հասնում 3320.2 մ նիշ ունեցող գագաթի վրա գտնվող թիվ 2 սահմանակետին, որի կոորդինատներն են` (y=8590712.3340, x=4354515.1830): Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, նույն լեռնաշղթայի բարձունքներով անցնում 998.11 մ հասնում է բարձունքի վրա գտնվող թիվ 3 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք նույն լեռնաշղթայի գագաթներով իջնում թամբի վրա գտնվող 3100.3 մ նիշը բարձրանում նույն լեռնագագաթներով արևելք և հյուսիս-արևելք անցնում 2181.06 մ հասնում թիվ 4 սահմանակետին, նույն ուղղությամբ լեռնագագաթներով անցնում 1404.03 մ հասնում թամբի վրա գտնվող թիվ 5 սահմանակետին: Որտեղ սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք անցնելով 3238.2 մ նիշ ունեցող գագաթի վրա գտնվող թիվ 6 սահմանակետը թեքվում դեպի հարավ-արևելք անցնելով գագաթի վրա գտնվող թիվ 7 սահմանակետը, նույն ուղղությամբ անցնում թիվ 8 սահմանակետը, բարձրանում 3045.1 մ նիշ ունեցող գագաթը և գագաթներով անցնելով 3729.39 մ հասնում 3050.1 մ նիշ ունեցող գագաթի վրա գտնվող «Զ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են (y=8598194.3310, x=4354900.4850):

«Ե-Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10167.09 մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Շենաթաղի գյուղական համայնքի «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, որի կոորդինատներն են` (y=8598194.3520, x=4354900.4750) թեքվում է հյուսիս ջրբաժանով իջնում ձորի հատման տեղում գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետև ձորի ուղղությամբ իջնում նույն ձորի մոտ գտնվող թիվ 2 սահմանակետը, այնուհետև լանջով անցնում 1935.86 մ հասնում ձորի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին, որտեղից կտրուկ թեքվում է հարավ-արևելք իջնում ժայռի վրա գտնվող 2568.4 մ նիշին անցնում 555.60 մ հասնում լանջի վրա գտնվող թիվ 4 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք լանջով իջնում ձորը անցնում 910.06 մ հասնում լանջի վրա գտնվող թիվ 5 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս լանջով անցնում 586.19 մ հասնում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք անցնելով 2742.3 մ նիշ ունեցող գագաթով, այնուհետև ջրբաժանով անցնելով 922.98 մ հասնում է բարձունքի վրա գտնվող 2622.0 մ նիշ ունեցող թիվ 7 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծն իջնում է հարավ կտրում է ձորերը, այնուհետև լանջերով անցնում 1802.91 մ հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 8 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս և հյուսիս-արևելք լանջերով հատելով ձորերը թիվ 9-10 սահմանակետերով նույն ուղղությամբ անցնելով 2359.11 մ հասնում է բարձունքի վրա գտնվող թիվ 11 սահմանակետին, որի կոորդինատներն են` (y= 8601462.8940, x= 4357198.5550): Այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք 2660.5 մ նիշ ունեցող գագաթի մոտով, ջրբաժանով իջնում ձորը, հատելով թիվ 12-14 սահմանակետերը, ջրբաժաններով և լանջերով հատում ձորերը անցնում 3403.06 մ հասնում բարձունքի վրա գտնվող «Է» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են` (y=8603527.7380, x=4354847.7080):

«Զ-Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12475.77 մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Տաթևի գյուղական համայնքի «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք անցնելով 827.68 մ հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը, թեքվում է հարավ-արևելք լանջով և հատելով ձորերը անցնելով թիվ 3-4 սահմանակետերով 1492.23 մ հասնում լանջի վրա գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, հատելով ջրբաժանները և ձորերը թիվ 6-8 սահմանակետերով անցնելով 2319.44 մ հասնում ձորի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին, որի կոորդինատներն են (y=8606737.7890, x=4353169.1400): Այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս այնուհետև դեպի հյուսիս-արևելք հատելով ջրբաժանները և ձորերը անցնելով թիվ 10-11 սահմանակետերով 2370.47 մ հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը գագաթներով և թամբերով իջնում է հարավ և հարավ-արևմուտք, թիվ 13 սահմանակետով անցնում 3301.83 մ հասնում թամբի վրա գտնվող «Ը» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են (y=8607443.9250, x=4351868.6260):

«Է-Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10311.64 մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Լեռնաձորի գյուղական համայնքի «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, որի կոորդինատներն են (y=8607443.9040, x=4351868.6370), սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք ջրբաժանով, գագաթով իջնելով և հատելով դաշտային ճանապարհները, անցնելով թիվ 1-3 սահմանակետերով 2471.66 մ հասնում է ձորի մոտ գտնվող թիվ 4 սահմանակետին: Որտեղից սահմանագիծը կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք, ձորով բարձրանում թիվ 5 սահմանակետով հատելով դաշտային ճանապարհը, ջրբաժանով թեքվում հարավ-արևելք, անցնում 1117.27 մ հասնում բարձունքի վրա գտնվող 2396.3 մ նիշ ունեցող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում հարավ-արևմուտք ժայռի մոտ գտնվող թիվ 7 սահմանակետով թեքվում հարավ-արևելք ջրբաժանով անցնում 1061.43 մ հասնում ձորերի հատման մոտ գտնվող «Թ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են` (y=8609731.1020, x=4350925.1010):

«Ը-Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4650.36 մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Ձորաստանի գյուղական համայնքի «Ը» հանգուցային սահմանակետից, որի կոորդինատներն են (y=8609731.1020, x=430925.1010) սահմանագիծը թեքվում է արևելք լանջի վրա գտնվող թիվ 1 սահմանակետը, թեքվում դեպի հարավ, լանջով իջնում ձորը, բարձրանում ջրբաժանով անցնելով 1080.69 մ հասնում թիվ 2 սահմանակետին: Որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք ջրբաժանով բարձրանում «Կատար» լեռան գագաթը, նույն ուղղությամբ իջնում ձորը բարձրանում գագաթ, ջրբաժանով անցնելով 5462.27 մ հասնում է թիվ 3 սահմանակետին: Այնուհետև թեքվում հարավ-արևմուտք լանջերով անցնելով թիվ 4-5 սահմանակետերով 1776 մ հասնում է լանջի վրա գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, հարավ, այնուհետև հյուսիս-արևմուտք, լանջերով հատելով ձորերը, անցնելով թիվ 7-10 սահմանակետերով 1806.36 մ հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 11 սահմանակետին: Որտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք իջնում ձորի վրա գտնվող թիվ 12 սահմանակետը, նույն ուղղությամբ բարձրանում 2319.1 մ նիշ ունեցող գագաթով, այնուհետև լանջով անցնում 2044.19 մ հասնում լանջի վրա գտնվող թիվ 13 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք լանջով անցնում 291.34 մ հասնում թիվ 14 սահմանակետին: Որտեղից սահմանագիծը թեքվում է արևմուտք, լանջերով հատելով ձորերը, անցնելով թիվ 15-16 սահմանակետերով 3014.88 մ հասնում ձորի եզրին գտնվող թիվ 17 սահմանակետին, որի կոորդինատներն են` (y=8609165.7260, x=4347922.3180), այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս լանջերով հատում ձորը, բարձրանում ջրբաժան, անցնում թիվ 18-19 սահմանակետերով դեպի հյուսիս-արևմուտք 1924.29 մ հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 20 սահմանակետը: Այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք ջրբաժանով անցնում 282.61 մ հասնում ջրբաժանի վրա գտնվող 2577.2 մ նիշ ունեցող «Ժ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են` (y=8608663.5060, x=4349613.9650):

«Թ-Ժ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 17682.64 մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Լեռնաձորի գյուղական համայնքի «Ժ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, այնուհետև հյուսիս-արևմուտք անցնելով թիվ 1-2 սահմանակետերով 989.09 մ հատելով ձորը, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատելով ձորը, ջրբաժանով թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով թիվ 4 սահմանակետով 719.33 մ հասնում է թիվ 5 սահմանակետին: Որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ջրբաժաններով հատելով ձորերը, անցնելով թիվ 6 սահմանակետով 892.34 մ հատում դաշտային ճանապարհը հասնում լանջի վրա գտնվող «Ի» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են` (y=8606382.4120, x=4349204.3810):

«Ժ-Ի» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2600.76 մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Գեղիի գյուղական համայնքի «Ի» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք հատելով ձորը, դաշտային ճանապարհները, անցնելով թիվ 1-3 սահմանակետերը 1655.97 մ հասնում լանջի վրա գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է լանջով դեպի հյուսիս-արևմուտք, ապա արևմուտք, բարձրանալով թամբ, այնուհետև իջնելով լանջը, անցնելով թիվ 5 սահմանակետով 1016.79 մ հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, այնուհետև դեպի արևմուտք թիվ 7-13 սահմանակետերով անցնում 3672.89 մ հասնում է լանջի վրա գտնվող թիվ 14 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, ջրբաժանով հատում ձորը բարձրանում լեռնագագաթ և ջրբաժանով իջնում ձորը, անցնելով թիվ 15-16 սահմանակետերով 2427.17 մ հասնում ձորի մոտ գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք հատելով ձորը անցնում 559.31 մ հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 18 սահմանակետին: Որտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք բարձրանում գագաթ, նույն ուղղությամբ բարձունքներով և գագաթներով, անցնելով թիվ 19-24 սահմանակետերով 3005.25 մ հասնում լանջի վրա գտնվող թիվ 25 սահմանակետին, որի կոորդինատներն են` (y=8598449.3780, x=4351761.3910): Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք լանջերով հատելով, ձորը և դաշտային ճանապարհը, անցնելով թիվ 26-27 սահմանակետերով 2611.2 մ ջրբաժանով բարձրանում 2690.7 մ նիշ ունեցող գագաթի թիվ 28 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք իջնելով և հատելով ձորը և ճանապարհը, անցնելով թիվ 29 սահմանակետով 1144.35 մ հասնում 2613.3 մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք լանջով հատում ճանապարհը, անցնելով թիվ 31 սահմանակետով 847.47 մ հասնում է թամբի վրա գտնվող թիվ 32 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է արևմուտք, այնուհետև հարավ-արևմուտք ջրբաժանով հատելով դաշտային ճանապարհը, իջնում ձորը անցնելով թիվ 33 սահմանակետը 1200.51 մ հասնում ձորի եզրին գտնվող թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը ձորով բարձրանում է հյուսիս-արևմուտք ջրի հոսանքին հակառակ, անցնելով 14512.40 մ հասնում ձորի եզրին գտնվող թիվ 35 սահմանակետին, հետո թեքվում հյուսիս ձորի հոսանքին հակառակ ուղղությամբ անցնելով 754.72 մ հասնում ձորի եզրին գտնվող թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք լանջերով հատելով ձորերը, անցնելով թիվ 37 սահմանակետը 4310.12 մ հասնում ձորի վերին մասում գտնվող «Լ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են` (y=8589033.4130, x=4354254.8780):

«Ի-Լ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 24657.22 մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Նոր Աստղաբերդի գյուղական համայնքի «Լ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք լանջերով, գագաթներով և թամբերով հատելով ձորը, անցնելով 3359.04 մ հասնում է աղբյուրի մոտ գտնվող թիվ 1 սահմանակետին, որտեղից սահմանագիծը իջնում է հարավ-արևելք, ձորով ջրի հոսանքի ուղղությամբ, այնուհետև իջնում հարավ լանջով բարձրանում 5112.0 մ հասնում լանջից սկիզբ առնող ձորի թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հարավ, հարավ-արևմուտք, լանջերով անցնելով թիվ 3-4 սահմանակետերով 1219.13 մ հասնում լանջի վրա գտնվող թիվ 5 սահմանակետին: Այնուհետև թեքվում դեպի հարավ-արևելք լանջով, անցնում թիվ 6 սահմանակետով 460.91 մ հասնում գետի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք գետի հոսանքին հակառակ, անցնելով 5973.05 մ հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով 2661.83 մ հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 564.337 մ լանջերով և բարձունքներով հատում ձորը բարձրանում մյուս լանջի վրա գտնվող «Խ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են` (y=8586720.0560, x=4339553.9580):

«Լ-Խ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 19350.30 մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Քաջարանի գյուղական համայնքի «Խ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 1 սահմանակետով, ջրբաժանով հատելով ձորը անցնելով 2560.8 մ հասնում է լանջի վրա գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք լանջերով ու բարձրություններով հատում ձորեր, անցնում 5361.14 մ հասնում ձորերի հատման եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից թեքվում է դեպի հյուսիս, անցնելով 447.23 մ հասնում թիվ 4 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք անցնելով 3919.69 մ հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ անցնում 1075.63 մ հասնում թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում դեպի արևելք, անցնելով 641.50 մ հասնում թիվ 7 սահմանակետին, որից հետո կրկին թեքվում դեպի հարավ թիվ 8 սահմանակետով անցնելով 2342.37 մ հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք թիվ 10 սահմանակետով անցնելով 2205.91 մ հասնում թիվ 11 սահմանակետին: Որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք բարձրություններով և լանջերով հատելով ձորերը և դաշտային ճանապարհը, անցնելով թիվ 12-15 սահմանակետերով 2126.17 մ հասնում լեռնագագաթի վրա գտնվող 2705.0 մ նիշ ունեցող թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հարավ-արևմուտք և հարավ-արևելք լանջերով հատելով ձորերը, անցնելով թիվ 17-20 սահմանակետերով 3889.77 մ հասնում լանջի վրա գտնվող թիվ 21 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը իջնում է հարավ հատում գետը, լանջով թեքվում դեպի հարավ-արևելք հատելով ձորերը լանջերով թիվ 22-31 սահմանակետերով անցնում 6824.26 մ հասնում ձորի մեջ գտնվող թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք լանջով, ջրբաժանով բարձունքներով, նորից լանջերով անցնելով թիվ 33-38 սահմանակետերով 5614.33 մ հասնում է 3668.1 մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող թիվ 39 սահմանակետին: Որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ, հարավ-արևելք լանջով, ջրբաժանով անցնելով թիվ 40-42 սահմանակետերով 2433.39 մ հասնում է 3792.2 մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող «Ծ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են` (y=8592660.0510, x=4327784.8800):

«Խ-Ծ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 39373.29 մ է:

«Զանգեզուր» արգելավայրը «Ծ-Ա» հատվածով համընկնում է պետական սահմանի հետ, որի կոորդինատներն են` (y=8576663.0730, x=4357070.9590):

«Ծ-Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 44592.65 մ է:

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության

2013 թվականի դեկտեմբերի 19-ի

N 1465-Ն որոշման

 

«Հավելված N 5

ՀՀ կառավարության

2002 թվականի մայիսի 30-ի

N 926-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԶԱՆԳԵԶՈՒՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Զանգեզուր» պետական արգելավայրը (այսուհետ` արգելավայր) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի` պետական և համայնքային սեփականություն հանդիսացող 25870.64 հեկտար հողերի վրա և ընդգրկում է Զանգեզուրի լեռնաշղթայի Ողջի գետի ավազանի վերին հատվածը, Ողջի գետի ձախափնյա Գեղի վտակի մերձափնյա և Բարգուշատի լեռնաշղթայի հարավային ու հյուսիսային լանջերի վերին հատվածները:

2. Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Զանգեզուրի լեռնաշղթայի Զանգեզուր և Բարգուշատ լեռնաբազուկների ջրային ու ցամաքային բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության և պատմամշակութային եզակի հուշարձանների, բնության ժառանգության պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, ինչպես նաև բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է:

3. Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտները Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան և Բարգուշատի լեռնաշղթայի հարավային ու հյուսիսային լեռնալանջերի բարձրլեռնային էկոհամակարգերի յուրահատուկ բուսական և կենդանական աշխարհը, ինչպես նաև արգելավայրի տարածքում առկա պատմամշակութային հարուստ ժառանգությունն են:

 

II. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Արգելավայրի հիմնական խնդիրներն են`

1) արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումը և պահպանությունը.

2) վայրի բուսատեսակների և կենդանիների բնական միջավայրի պահպանությունը.

3) Զանգեզուրի և Բարգուշատի լեռնաշղթաների վտանգված, կրիտիկական վիճակում գտնվող, խոցելի, անհետացման եզրին գտնվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում ընդգրկված բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.

4) էկոլոգիական զբոսաշրջության իրականացման նախադրյալների ստեղծումը.

5) էկոլոգիական մոնիթորինգի կազմակերպման, բնության տարեգրության վարման և տարածաշրջանի բնության թանգարանի կազմակերպման համար բազայի ապահովումը.

6) բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար համապատասխան նախադրյալների ապահովումը:

 

III. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՌԵԺԻՄԸ

 

5. Արգելավայրի տարածքում արգելվում են`

1) ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն` բացառությամբ բնակավայրերի բնակչության խմելու համար պահանջվող ջրային ռեսուրսների օգտագործման.

2) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

3) որսորդությունը.

4) բույսերի և կենդանիների նոր տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.

5) թունաքիմիկատների օգտագործումը բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

6) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

7) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.

8) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտմամբ), օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

9) անտառահատումները` բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների.

10) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.

11) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը (բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների` գրասենյակ, տնակ և այլն).

12) այլ ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

6. Արգելավայրի տարածքում օրենքով սահմանված կարգով թույլատրվում է իրականացնել`

1) էկոհամակարգին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի և կենդանիների վերարտադրություն.

2) էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ.

3) սահմանված կարգով էկոլոգիական զբոսաշրջության կազմակերպում.

4) զբոսաշրջության` ներառյալ էկոզբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների կազմակերպումը, հաշվի առնելով նաև արգելավայրի տարածքում առկա պատմության և մշակույթի հուշարձանների տեղաբաշխվածությունը և պատմական միջավայրի անխաթարության ապահովումը.

5) հերթափոխային արածեցում.

6) խոտհունձ.

7) ուտելի և դեղաբույսերի հավաքը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցվածների).

8) օրգանական պարարտանյութերի և բուսական ու կենդանական տեսակների վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործում.

9) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացում.

10) գիտահետազոտական ուսումնասիրություններ.

11) սիրողական և մարզական ձկնորսություն` այդ նպատակով առանձնացված վայրերում.

12) ռեկրեացիայի նպատակով հողերն օրենքով սահմանված կարգով վարձակալության տրամադրելը.

13) էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական մթերքների արտադրություն, վերամշակում և իրացում:

7. Արգելավայրի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմների պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը` «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

8. Բնապահպանական ռեժիմները և բնօգտագործման թույլատրելի ձևերը խախտող կազմակերպությունները և քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

IV. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏԻՆ

 

9. Արգելավայրի պահպանման գոտին ընդգրկում է Ողջի և Գեղի գետերի վերին հոսանքների, ինչպես նաև Բարգուշատի լեռնաշղթայի հարավային և հյուսիսային լեռնալանջերի ջրհավաք ավազանի ջրբաժան գծերով սահմանափակված տարածքները:

 

V. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏՈՒ ՌԵԺԻՄԸ

 

10. Արգելավայրի պահպանման գոտու տարածքում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

11. Արգելավայրի պահպանման գոտու տարածքում ընդգրկված` սեփականաշնորհված հողամասերի օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

VI. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Արգելավայրի պահպանությունն իրականացնում է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.12.2013
N 1465-Ն
Որոշում