041.0004.100114
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունվարի 2014 թվականի N 4-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետությունում առողջապահական միասնական տեղեկատվական համակարգի (Էլ-առողջապահության համակարգ) ներդրման համակարգման և աշխատանքային գործընթացների առավել արդյունավետ կառավարման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին պարբերաբար ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում առողջապահական միասնական տեղեկատվական համակարգի ներդրման հետ կապված հարցերի վերաբերյալ համապատասխան եզրակացություններ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` սույն որոշման 1-ին կետով ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներին աջակցելու նպատակով ստեղծել փորձագիտական խումբ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2014 թվականի հունվարի 10-ի
N 4-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ (աշխատանքային
խմբի ղեկավար)
Վ. Աբրահամյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
(համաձայնությամբ)
Ս. Բարսեղյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար - նախարարի
խորհրդական
Ա. Թունյան - «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների
ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար
(աշխատանքային խմբի քարտուղար)
(հավելվածը փոփ. 20.05.15 թիվ 406-Ա որոշում)