Սեղմել Esc փակելու համար:
«ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴ» ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴ» ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏ ...

 

 

050.0242.051213

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «05»        12            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05013463

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հոկտեմբերի 2013 թվականի թիվ 242-Ն

 

«ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴ» ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2013 թվականի դեկտեմբերի 24-ից շրջանառության մեջ դնել «Սուրբ Գեղարդ» հուշադրամը:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը հուշադրամի էսքիզների հետ մեկտեղ ներկայացված է Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի հոկտեմբերի 29-ի

թիվ 242-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում պահվող Սուրբ Գեղարդին նվիրված հուշադրամ:

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:

 

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սուրբ Գեղարդը արծաթե պահարանում: Վերևի եզրագծով «ՍՈՒՐ` ԷՋՄԻԱԾԻՆ HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են և «Է» տառը: Ներքևի եզրագծով հուշադրամի թողարկման տարեթիվն է` «2013, ՌՆԿԲ» և նախշեր: Աջ և ձախ եզրագծերով ուղղահայաց մակագրված են «HOLY LANCE» և «ՍՈՒՐ` ԳԵՂԱՐԴ»:

 

Հուշադրամի բնութագիրը

 

    Անվանական արժեքը        1000 դրամ

    Մետաղը և  հարգը         արծաթ, 925.0

    Քաշը                    25,0 գ

    Չափը                    27,0x47,0 մմ

    Որակը                   պրուֆ

    Դրամաշուրթը             ատամնավոր

    Տպաքանակը               մինչև  2500 հատ

 

Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:

 

«ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴ»

 

ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ԴԻՄԵՐԵՍԻ ԵՎ ԴԱՐՁԵՐԵՍԻ ԷՍՔԻԶՆԵՐԸ

 

_____________________________

ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
29.10.2013
N 242-Ն
Որոշում