040.1504.281213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 դեկտեմբերի 2013 թվականի N 1504-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցի 51/4 հասցեում գտնվող` 795.31, 384.54 և 297.74 քառ. մետր (ընդամենը` 1477.59 քառ. մետր) մակերեսներով կիսակառույց շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.2365 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացի Սամվել Իսկանդարյանին (հասցեն` քաղ. Երևան, Զաքիյան 1-ին նրբ., շենք 1, բն. 43, անձնագիր` AH0325890, տրված` 011-ի կողմից, 31.07.2007 թ.) (այսուհետ` գնորդ):
2. Գույքի վաճառքի գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2013 թվականի հոկտեմբերի 15-ի դրությամբ գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով` 13488.39 հազ. դրամ:
3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.2365 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը` 4526.61 հազ. դրամ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գնի, ինչպես նաև հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված 273311 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
1) պայմանագիրը կնքելուց հետո 20 ամսվա ընթացքում կատարել 90,0 մլն դրամի ներդրում.
2) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
5. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը` «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ