Սեղմել Esc փակելու համար:
«ԲԵԿՈՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԵԿՈՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՅԹ ...

 

 

040.0002.130114

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունվարի 2014 թվականի N 2-Ա

 

«ԲԵԿՈՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «ԲԵԿՈՐ» փակ բաժնետիրական ընկերությանը մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել արդյունաբերական նշանակություն ունեցող հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`

    1) միջանկյալ դետոնատոր պենտոլիտային ՊԴՊ-600             50 000 կգ

    2) ամոնիտ N 6 ԺՎ փոշի                                  100 000 կգ

    3) ամոնիտ N 6 ԺՎ փամփուշտ Փ 32 մմ                      300 000 կգ

    4) էմուլսիոն բաղադրանյութ ԱՍ-25Պ                     1 500 000 կգ

    5) ոչ էլեկտրական պայթեցման համակարգ «Իսկրա-Ս»          310 000 հատ

    6) ոչ էլեկտրական պայթեցման համակարգ «Իսկրա-Պ»          310 000 հատ

    7) ոչ էլեկտրական պայթեցման համակարգ «Իսկրա-Շ»          300 000 հատ

    8) էլեկտրադետոնատոր ԷԴ-8ժ                              100 000 հատ

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել «ԲԵԿՈՐ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` արդյունաբերական նշանակություն ունեցող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված` արդյունաբերական նշանակություն ունեցող պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին փոխանցելու դեպքում «ԲԵԿՈՐ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ ստացող կողմի, փոխանցվող ապրանքատեսակի և քանակի մասին:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետում ապահովել «ԲԵԿՈՐ» փակ բաժնետիրական ընկերությանն արդյունաբերական նշանակություն ունեցող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ներմուծման և վերջնական օգտագործողի հավաստագրերի տրամադրումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.01.2014
N 2-Ա
Որոշում