Սեղմել Esc փակելու համար:
Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԲԵՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԲԵՌԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0009.130114

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունվարի 2014 թվականի N 9-Ա

 

Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԲԵՌԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ա. Պետրոսյանին 2014 թվականի հունվարի 16-18-ը գործուղել Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)` «Պարենային ապահովության նպատակով գյուղատնտեսության զարգացում» խորագրով գյուղատնտեսության նախարարների 6-րդ գլոբալ ֆորումին մասնակցելու համար:

2. Ս. Կարապետյանի և Ա. Պետրոսյանի` Բեռլին գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բեռլին գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.01.2014
N 9-Ա
Որոշում